«Լևոն Ջավախյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «== Լևոն Ջավախյան == '''Լևոն Ջավախյան''' (հունիսի 19, 1950, Շնող, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետո...»:
(Տարբերություն չկա)

01:43, 19 Ապրիլի 2019-ի տարբերակ

Լևոն Ջավախյան

Լևոն Ջավախյան (հունիսի 19, 1950, Շնող, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն , հայ արձակագիր, գրում է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, 6 գրքերի հեղինակ է։


Կենսագրություն

Ծնվել է Շնող գյուղում, ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը, աշխատել է Կրթության նախարարությունում, ապա՝ Խորհրդային միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որը արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես «Վերնիսաժ» ժողովածուում։ Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «հրապարակ», Ինքնագիր գրական հանդես պարբերականներում։ Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է. «Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը»(«Աշխարհը վերնիսաժի հայացքով կամ Լևոն Ջավախյանի Ավետարանը, Գրական թերթ,2016, 12 փետրվար))։

2017 թվին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։ 2010֊ին «Քիրվա» պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ է ստացել Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն» ՀԿ֊ից։

Հրատարակված գրքերը

  • Ամենաանկեղծ մարդը, 1990, Երևան
  • Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը, 1999, Երևան
  • Հիսունհինգ, 2005, Երևան
  • Արծաթագիր, 2010, Երևան
  • Վերնիսաժ, 2015, Երևան
  • Ծնկան ծերին, 2018, Երևան