«Աղջիկը փնտրում է հորը»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} «'''Աղջիկը փնտրում է հորը'''» ({{lang-ru|«Девочка ищет отца»}}), ռեժիսոր Լև Գոլուբի ֆ...»: |
ավելացվեց Կատեգորիա:Խորհրդային ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 40. | Տող 40. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://lib.ru/PRIKL/RYSS/dio.txt Текст повести на сайте Либ.ру] |
* [http://lib.ru/PRIKL/RYSS/dio.txt Текст повести на сайте Либ.ру] |
||
[[Կատեգորիա:Խորհրդային ֆիլմեր]] |
16:12, 13 Ապրիլի 2019-ի տարբերակ
Աղջիկը փնտրում է հորը ռուս.՝ Девочка ищет отца | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պարտիզանների մասին ֆիլմ և ռազմական ֆիլմ |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լև Գոլուբ |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Գուբարևիչ |
Դերակատարներ | Աննա Կամենկովա-Պավլովա, Նիկոլայ Բարմին և Վլադիմիր Դորոֆեև |
Օպերատոր | Օլեգ Ավդեև և Իզրայիլ Պիկման |
Երաժշտություն | Յուրի Բելզացկի և Վլադիմիր Օլովնիկով |
Պատմվածքի վայր | Բելառուս |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
«Աղջիկը փնտրում է հորը» (ռուս.՝ «Девочка ищет отца»), ռեժիսոր Լև Գոլուբի ֆիլմը, որ նկարահանվել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում 1959 թվականին Եվգենի Ռիսսի համանուն պիեսի հիման վրա, որը հետագայում գրողի կողմից վերամշակվել է համանուն վիպակի։
Սյուժե
Ֆիլմը պատմում է պարտիզանների հրամանատար Պանասի փոքրիկ դստեր մասին, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մնում է մենակ գերմանացիների կողմից օկուպացված Բելառուսիայում։ Աղջկան անտառային տնակում թաքցնում է ծեր անտառապահը։ Գերմանացիները փնտրում են Լենային՝ ցանկանալով նրան օգտագործել որպես պատանդ։ Զոհված անտառապահի թոռը՝ Յանկան, իր կայնքը վտանգելով պարտիզանի աղջկան փրկում է ֆաշիստներից։ Ֆիլմի հիմքում ընկած են գեստապոյից քառամյա աղջկան փրկելու ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Աննա Կամենկովա | Լենա |
Վոլոդյա Գուսկով | Յանկա, անտառապահի թոռը |
Նիկոլայ Բարմին | Պանաս, պարտիզանական ջոկատի հրամանատար |
Վլադիմիր Դորոֆեև | անտառապահ |
Աննա Եգորովա | Պրասկովյա Իվանովնա |
Եվգենի Գրիգորև | Կոնստանտին Լվովիչ, բուժակ |
Կոնստանտին Բարտաշևիչ | Գյունտեր, Զապոլսկա քաղաքի գերմանական պարետ |
Բորիս Կուդրյավցև | ոստիկանության պետ Բուլայ |
Եվգենի Պոլոսին | ավագ |
Իվան Շատիլո | պարտիզանական ջոկատի պարտիզան |
Գենադի Միչուրին | ՍՍ գնդապետ |
Վիկտոր Ուրալսկի | պարտիզան Վոլոդյա |
Նինա Գրեբեշկովա | Անեչկա, Պրասկովյայի թոռնուհին |
Վ. Բուևիչ | էպիզոդ |
Ալևտինա Ռումյանցևա | բուժքույր |
Գ. Վովուլա | էպիզոդ |
Նիկոլայ Գոլովին | էպիզոդ |
Տանյա Բեյներովիչ | Նյուշա |
Յուրա Ալիֆանով | Պետրուս |
Մրցանակներ
- Մար դել Պլատայի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ Աննա Կամենկովային մանկական լավագույն դերակատարման համար, Արգենտինա, 1960 թվական
- Վիչենցայում անցկացված ընտանիքի մասին ֆիլմերի ІІ միջազգային կինոփառատոնի 2-մրցանակ ֆիլմին, «Ոսկե ձայնապնակ» մրցանակ նկարիչ Յուրի Բուլիչևին, Իտալիա, 1965 թվական։
Նկարահանումների վայր
Ֆիլմը նկարահանվել է Մոզիր քաղաքում և նրա շրջակայքում 1958 թվականին[1]։