«Մամիկոնյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25. Տող 25.
Հայաստանում [[Արմինիա կուսակալություն|արաբական գերիշխանության]] ժամանակաշրջանում [[Արաբական խալիֆայություն|խալիֆայությունը]] ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից [[Բագրատունիներ]]ը, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ Տեղի են ունենում [[Արմինիայի հակաարաբական ապստամբություններ|համահայկական ապստամբություններ]]՝ ուղղված արաբական լծի դեմ։ 774-775 թվականներին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դ վերջին քառորդին և IX դ սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։

{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=193}}

[[Կատեգորիա:Մամիկոնյաններ]]
[[Կատեգորիա:Մամիկոնյաններ]]

13:43, 11 Ապրիլի 2019-ի տարբերակ

Մամիկոնյաններ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան, Հայաստանի Էմիրություն
ՏիրույթներՏայք, Բասեն, Մարդալի, Բագրևանդ, Վարաժնունիք, Բզնունիք, Սանասունք
ԾագումՄամիկ
ՏիտղոսներՍպարապետ
Մեծագույն ներկայացուցիչՎարդան Մամիկոնյան
Ավարտ10-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Օրբելյաններ

Մամիկոնյաններ, նախարարական տոհմ Հայաստանում։ Խոսրով Ա Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել Տայքի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ 4-րդ դարի սկզբին Տարոնի տերերի՝ Սլկունիների, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ Արշակունիների գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում Մեծ Հայքի թագավորության ամբողջության համար։ Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։ 428 թվականին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան պարսկաստանի դեմ։ V-VIII դդ Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։

Հայաստանում արաբական գերիշխանության ժամանակաշրջանում խալիֆայությունը ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից Բագրատունիները, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ Տեղի են ունենում համահայկական ապստամբություններ՝ ուղղված արաբական լծի դեմ։ 774-775 թվականներին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դ վերջին քառորդին և IX դ սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 193