«Դե, սպասիր (թողարկում 9)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 50. Տող 50.
[[Կատեգորիա:«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:Վյաչեսլավ Կոտյոնոչկինի մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:Վյաչեսլավ Կոտյոնոչկինի մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:Մուլտֆիլմեր գայլերի մասին]]

17:05, 5 Ապրիլի 2019-ի տարբերակ

Դե, սպասիր
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստԱրկադի Խայտ և Ալեքսանդր Կուրլյանդսկի
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա, Գենադի Խազանով և ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կենտրոնական հեռուստատեսություն
Բեմադրող նկարիչՍվետոզար Ռուսակով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն594 վայրկյան
ՇարքԴե, սպասիր
Թվական1976

Դե, սպասիր (թողարկում 9) (ռուս.՝ «Ну, погоди!»), «Դե, սպասիր» շարքի իններորդ մուլտֆիլմը, որ նկարահանվել է 1976 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում[1]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում գայլի տանը և «Օստանկինո» հեռուստակենտրոնում։ 

Սյուժե

Նախաբան

Գայլը կապույտ մայկայով և ննջազգեստի շերտավոր տաբատով երեկոյան հանգստանում է տանն ու դիտում մարզական հաղորդում։ Փորձելով ջարդել ապխտած ձուկը՝ նա ջարդում է շուրջն ամեն ինչ, մինչև էկրանին նկատում է նապաստակին։ Վերջինս նավաստու հագուստով երգում է։ Գայլը փորձում է ձկով ջարդել հեռուստացույցը, բայց կինեսկոպը մնում է անվնաս և շարունակում է ցուցադրել երգող նապաստակին։ Գայլը գոռում է․ «Դե, նապաստա՛կ․․․ սպասիր», և ջարդում է կինեսկոպը։

Հիմնական մաս

Գայլը նապաստակի հետևից վազում է «Օստանկինո» հեռուստակենտրոն, որտեղ նրանց հետ պատահում են տարբեր արկածներ։

Փնտրելով նապաստակին՝ գայլն անցնում է տարբեր ստուդիաների կողքով, որտեղ նկարահանվում են «Բարի գիշեր, երեխաներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!»), հաղորդման, առավոտյան մարմնամարզության թողարկումները, Վերոնիկա Մավրիկիևնայի ու Ավդոտյա Նիկիտիչնայի ելույթները, Նիկոլայ Օզերովի մարզական հաղորդման թողարկումը, ապա նորից փախչում է հեռարձակման ապարատից, որով հեռարձակվում է մուլտֆիլմ Առաջին համաշխարհային պատերազմի մասին։

Վերջապես գայլը միջանցքում հանդիպում է նապաստակին, և սկսվում է հետապնդումը։ Դրա ընթացքում հերոսները հայտնվում են «Dvornjagi» ռոք խմբի ձայնագրության սենյակոմ, որի երաժիշտները կատարում են «У попа была собака․․․» երգի բիթ-տարբերակը։ Այդտեղ հերոսները փորձում են նվագակցել․ նապաստակը նվագում է թմբուկ, իսկ գայլն էլեկտրական կիթառը միացնում է սխալ վարդակից, ինչի պատճառով նրան հոսանքը խփում է, և կիթառը պայթում է։

Ապա հերոսները հայտնվում են կրկեսում, որտեղ աճպարար արջերը, որոնց մեջ թաքնվել է նապաստակը, քիչ է մնում ջարդեն գայլի մեջքը՝ կանգնելով նրա վրա։ Դրանից հետո հերոսները հայտնվում են հնագույն ամրոցի դեկորացիաներում, որտեղ նրանց միջև տեղի է ունենում մենամարտ սուսերներով և տարբեր իրերով։

Դերվիշ կատվի տաղավարում գայլը կրկնում է նրա հնարքները։ Որպես նվեր ստանալով ծաղիկների զամբյուղ՝ գայլն այն նետում է գետնին, անհետանում «Օստանկինո» հեռուստակենտրոնում և հայտնվում իր տանը, որտեղ ամեն ինչ ջարդել է, և ասում․ «Դե, նապաստա՛կ․․․ սպասիր»։

Ստեղծողներ

  • Ռեժիսոր՝ Վյաչեսլավ Կոտյոնոչկին
  • Սցենարի հեղինակներ՝ Արկադի Խայտ, Ալեքսանդր Կուռլյանդսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Սվետոզար Ռուսակով
  • Նկարիչներ՝ Սերգեյ Մարակասով, Վ. Խարիտոնովա
  • Մոնտաժող՝ Մարգարիտա Միխեևա
  • Խմբագիր՝ Արկադի Սեսարև
  • Տնօրեն՝ Ֆեոդոր Իվանով
  • Դերերը հնչյունավորել են՝ Անատոլի Պապանով (գայլ), Կլարա Ռումյանովա (նապաստակ), Գենադի Խազանով

Երաժշտություն

  • «Футбольный марш» (երաժշտությունը՝ Մատվեյ Բլանտերի), սկիզբ,
  • «Песенка о капитане» (երաժշտությունը՝ Իսահակ Դունաևսկու, տեքստը՝ Վասիլի Լեբեդև-Կումաչ, կատարում է Կլարա Ռումյանովան), նապաստակի երգը,
  • «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ (Deák Tamás), կատարում են «Հարմոնիա» (Harmónia) հունգարական վոկալ անսամբլը և հունգարական ռադիոյի պարային անսամբլը (Magyar Rádió Tánczenekara), տիտրեր,
  • «Անիվներ» (անգլ.՝ «Wheels») (հեղինակներ՝ Ջիմի Տորրես, Ռիչարդ Ստիվենս, Նորման Փեթի, գործիքավորումը՝ Բիլլի Վոնի, կատարում է «The String-A-Longs» խումբը), գայլը վազում է հեռուստակենտրոնում,
  • «Спят усталые игрушки» (երաժշտությունը՝ Արկադի Օստրովսկու, տեքստը՝ Զոյա Պետրովայի, կատարում է Օլեգ Անոֆրիևը), առաջին ստուդիայից լսվող երգ,
  • «У попа была собака» (երաժշտությունը՝ Գ. Սավելևի, տեքստը՝ ժողովրդական, կատարում է «Оловянные солдатики» անսամբլը՝ Սերգեյ Խարիտոնով, Յուրի Լաշկարև, Արդեն Ադամյան, Վիկտոր Գուսև), երաժիշտ շների երգը,
  • «Վարշավյան պլոկա» (գերմ.՝ «Warschauer Polka», հեղինակ՝ Գյունտեր Նորիս), կրկեսում,
  • «Little Man» (երաժշտությունը՝ Սոննի Բոնոյի, կատարում է Ֆրանկ Պուրսելի նվագախումբը), նախապատրաստում սուսերամարտին,
  • «Մորաքույր Ագաթա» (ֆր.՝ «Tante Agathe») (երաժշտությունը՝ Ժան Կլուգերի, կատարում է Պոլ Մորիայի անսամբլը), սուսերամարտ,
  • «Caravan» (իսպ.՝ «Caravana Twist», հեղինակներ՝ Խուան Թիզոլ և Դյուկ Էլինգտոն, կատարում է Բիլ Հեյլիի ղեկավարած «The Comets» խումբը), դերվիշ կատում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ