«Արմավիրի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 38. Տող 38.

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են Արշալույս,Փարաքար,Սարդարապատ:
Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են Արշալույս,Փարաքար,Սարդարապատ:

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

== Զարգացման ծրագրեր ==
== Զարգացման ծրագրեր ==

15:01, 3 Ապրիլի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավիր (այլ կիրառումներ)
Արմավիր
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Արմավիր
Մարզպետ Համբարձում Մաթևոսյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995[1]
Տարածաշրջանները Արմավիրի շրջան
Բաղրամյանի շրջան
Էջմիածնի շրջան[1]
Քաղաքային համայնքների թիվ 3[1]
Գյուղական համայնքների թիվ 94[1]
Գյուղական բնակավայրերի թիվ 95[1]
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

1,242[1] կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

323․300[1]
260.3/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

0901-1149
AM.AV
AM03

Արմավիրի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են Արշալույս,Փարաքար,Սարդարապատ:

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

Զարգացման ծրագրեր

Արմավիրի մարզի գյուղական համայնքների զարգացումն սկսել է նոր թափ առնել 2004 թվականին։ Արևադաշտ, Արգինա, Արտամետ, Բագարան, Բաղրամյան, Դալարիկ, Գետաշեն, Հացիկ, Հուշակերտ, Քարակերտ, Կողբավան, Լեռնագոգ, Մյասնիկյան, Սարդարապատ, Շենիկ, Տալվորիկ, Վանանդ, Երվանդաշատ համայնքներում կրթական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական ծրագրերին զուգահեռ, վերանորոգվում և վերականգնվում են ենթակառուցվածքներ՝ ճանապարհ, ոռոգման ջրի համակարգ, խմելու ջրի խողովակներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առողջության կենտրոններ, մանկան կենտրոններ և այլն։ Այս գործում մեր ներդրում է ունեցել բարերար, դոկտոր Կարո Արմենը՝ 2004 թվականին հիմնելով Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը[2]։ 2008 թվականին բարեգործական աշխատանքներ կատարրելու համար Արմավիրի մարզպետի կողմից կարո Արմենն արժանացել է "Ոսկե մեդալի"։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ս. Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային Բաժանումը (Առ 01.01.2003 թ.). Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն. ISBN 9994100009.
  2. Հանրային ՀԸ "Հրապարակում" հաղորդաշար, Արմենուհի Մինասյան (April 8, 2016). «08.04.2016 Հրապարակում». Վերցված է https://www.youtube.com/watch?v=IS06_bFOKCA-ին. {{cite news}}: External link in |access-date= (օգնություն)

Հղումներ