«Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 290. Տող 290.


[[Կատեգորիա:Հայաստանի կուսակցություններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի կուսակցություններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի ազգայնական կուսակցություններ]]
[[Կատեգորիա:2018 հիմնադրումներ Հայաստանում]]
[[Կատեգորիա:2018 հիմնադրումներ Հայաստանում]]
[[Կատեգորիա:2018 հիմնադրված կուսակցություններ]]
[[Կատեգորիա:2018 հիմնադրված կուսակցություններ]]
[[Կատեգորիա:Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն]]
[[Կատեգորիա:Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն]]
[[Կատեգորիա:http://sasnatzrer.am/program/]]

11:14, 31 Մարտի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն
Տեսակքաղաքական կուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Արցախ Արցախ[Ն 1]
Հիմնադրվածսեպտեմբերի 29, 2018
Գաղափարախոսությունհայկական ազգայնականություն, Աջաթևյան պոպուլիզմ, պրո-եվրոպեականություն և Միացյալ Հայաստան
Քաղաքական հայացքաջական և ծայրահեղ աջեր
ՇտաբԵրևան, Հայաստան
Խորհուրդքարտուղարություն՝
Գարեգին Չուգասզյան,
Վարուժան Ավետիսյան,
Ալեք Ենիգոմշյան,
Գևորգ Սաֆարյան,
Վահագն Ավագյան,
Արեգ Կյուրեղյան,
Ռուզան Եղնուկյան:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն, գործող կուսակցություն Հայաստանի Հանրապետությունում: Կուսակցությունը ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ին կուսակցության հիմնադիր համագումարով[1]։ Արցախում ներկայացված է իր մասնաճյուղ համարվող Սասնա Ծռեր արցախյան կուսակցության միջոցով:

Ղեկավար կազմ

Կուսակցության ղեկավար մարմինը 7 հոգանոց քարտուղարությունն է, որը համակարգում է Վարուժան Ավետիսյանը[2]։ Կուսակցության պատվավոր ներկայացուցիչը Ժիրայր Սեֆիլյանն է[3]։

Սասնա ծռեր համահայկական կուսակցության հիմնադիրները հիմնականում ներկայացնում են «Սասնա ծռեր խմբավորումը» և «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժումը[1]։

Պատմություն

Գաղափարախոսություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել Սասնա Ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող նրա համամարդկային առաքելությունը (Արարատյան մարդու առաքելություն) վերաստանձնելու նպատակի շուրջ, ըստ այդմ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել ու գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական պետությունը:
           Ըստ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության, հայությունը, հանուն իր օրինակով արարչության լույսը տարածելու և արդարություն հաստատելու այդ համամարդային առաքելության պետք է իր գերակշիռ մասով վերահաստատվի Հայրենիքում, վերատիրանա Հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործության տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի ու մարդկային երջանկության գործող ազգային-պետական ինքնակառավարման համակարգ:
           «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բերում է եղածից արմատական կերպով տարբերվող նոր դիտակետ, նոր միտք, նոր կենսակերպ, ինչը աղբյուր և երաշխիք է նոր մարդու, նոր Հայի և նոր Հայքի վերածննդի ու առաքելակիր գործունեության:
           «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն առաջնորդվելու է լույսի և արդարության քաղաքական մշակույթով, ազգի ներսում չի որդեգրելու ռեալ պոլիտիկ կոչվող՝ ներքին կյանքի համար արատավոր ու կործանարար խաղի կանոնները, դառնալու է քաղաքական ասպարեզն օտարի միջամտությունից ու նյութապաշտական-իշխանատենչական նկրտումներից զերծ պահելու հրամայականի և ժողովրդի քվեով ստացած կառավարման լիազորությունը որպես ազգին ու Հայրենիքին ծառայելու պատվաբեր հնարավորություն համարող մշակույթի ջատագովն ու առաջամարտիկը:
           «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը չի գործելու սոսկ որպես մի դասական կազմակերպություն, այլ դառնալու է նաև իր գաղափարական տիրույթում գործելու միտված, սակայն կուսակցական լինելու ցանկություն կամ հնարավորություն չունեցող անհատների ու խմբերի (այդ թվում՝ արտերկրահայերի) ներգրավման, համախմբման ու ինքնադրևսորման կազմակերպվածքի միջուկն ու առանցքը՝ նրանց տրամադրելով նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններ:
           «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը նպատակ ունի ստեղծելու հայկական գործոն ձևավորելու ունակ, էությամբ ու բնույթով իրապես ազգային, ինքնիշխան, ժողովրդավարական և համահայկական պետություն, որը հիմնված է 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա և հետամուտ է հայության առաքելության վերաստանձնմանն ու Հայրենիքի վերատիրացմանը: Ազգային ու միջազգային կյանքի ստեղծագործ սուբյեկտ դառնալու ունակ մի պետություն, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները, երաշխավորել Հայաստանի քաղաքացիների, իսկ հնարավոր մասով՝ նաև արտերկրահայության, կենսական շահերն ու հիմնարար իրավունքները՝ այդպիսով պայմաններ ստեղծելով ազգի և անհատի երջանկության բնական իղձի կատարման, նրանց ազատ ու արժանապատիվ գոյության ու ստեղծագործ զարգացման համար:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատկերացրած պետությունը գործում է հայակենտրոնության ու հայաստանակենտրոնության, համահայկականության, մարդակենտրոնության ու քաղաքացիակենտրոնության, հասարակական համերաշխության, միջազգային համագործակցության, ռազմավարականության, արժեքահենքության ու գիտահենքության եւ ստեղծագործականության սկզբունքների ներդաշնակության հիման վրա՝ որպես արժեհամակարգային ուղենիշ ընդունելով ազգային աշխարհընկալման լույսով դիտվող և ընկալվող համամարդկային առաքինությունները, հարգելով այդ առաքինություններից բխող մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և ապահովելով դրանց գերակայությունն ու արդյունավետ պաշտպանությունը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայության առաքելության վերաստանձնման, Հայրենիքի վերատիրացման և ազգային ու մարդկային ազատ և արժանապատիվ գոյության ու զարգացման մեկնարկի համար գերկարևոր է համարում հայության շրջանում ռուս-թուրքական երկընտրանքի հաղթահարումը:

Ռուս-թուրքական երկընտրանքը հայության և Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսևորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների ձևաչափ է, որը պայմանավորված է թուրքական լծից ազատվելու համար ազգային պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ: Այն հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը և մեր շահերի հաշվին կատարվող ռուս-թուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ և վարքագիծ, ինչը հայությանը զրկում է ազգային պետություն ստեղծելու, դրանով իսկ՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու և իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ Ռուսաստանին և Թուրքիային էապես օժանդակում է իրենց շահերն ապահովելու հայության ու Հայաստանի հաշվին, ընդ որում՝ հայկական գործոնի կայացումը բացառող՝ իրենց համար առավել բարենպաստ տարածաշրջանային ճարտարապետություն ձևավորելու տարբերակով:

Ներկա ժամանակահատվածում ռուս-թուրքական երկընտրանքի ձևաչափից դուրս գալու և ազգային պետություն ստեղծելու նախապայմաններ ստեղծելու համար էապես կարևոր է մերժել այդ ձևաչափի համակարգաստեղծ բաղադրիչը՝ այսպես կոչված երրորդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը:

Այդ հայեցակարգն ընդունում և լեգիտիմացնում է 1920 թ. ռուս-թուրք զինված հարձակմամբ առաջին Հանրապետության զավթումն ու մասնատումը, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունից զրկելով վարչատարածքային միավորի կարգավիճակով Ռուսաստանին հանձնումը, միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող պայմանագրերով, առաջին հերթին՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, հայության ու Հայաստանի հաշվին ձևավորված՝ հայկական ազգային ինքնիշխան պետականության, հայկական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետությունը, որի մեջ նաև՝ Հայաստանից Արցախի և Նախիջևանի օտարումը: Պատահական չէ, որ այդ հայեցակարգը ներկայիս Հանրապետությունը համարում է թվով 3-րդը, քանի որ 2-րդ Հանրապետություն է համարում ռուս-թուրքական օկուպացիայի մնացորդ քվազիպետությունը, որը հետագայում որպես Խորհրդային Հայաստան կոչվող վարչատարածքային միավոր մաս կազմեց Խորհրդային Միություն անվամբ վերականգնված Ռուսական կայսրությանը:

Այսինքն՝ այդ հայեցակարգն արդարացնում և սպասարկում է ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձևաչափում մեր պետության մասնատումը, գերությունն ու ազգային ապագայից զրկումը, որպես կյանքի միակ հնարավոր տարբերակ է համարում Հայաստանի կախյալ գոյությունը մի գաղութային համակարգի մեջ, որի հենքը ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան ռուսահպատակ վարչակազմն ու քաղաքական դասը:

Այդ հայեցակարգը մասամբ խախտվեց Արցախի փաստացի ազատագրմամբ և, այդ է պատճառը, որ դրանով առաջնորդվող քաղաքական ղեկավարությունն ի սկզբանե Հայաստանին վերամիավորվելու նպատակ հետապնդող Արցախյան շարժումը վերածեց Արցախի անկախության գործընթացի, որպեսզի գոնե մասնակի պահպանվի տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետությունը, ինչպես նաև պահպանվի հետագայում Արցախն Ադրբեջանին վերադարձնելու և այդպիսով տարածաշրջանի ճարտարապետությունն ու դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրությունը վերաամբողջացնելու հնարավորությունը:

Ուստի «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը մերժում է ներկայիս հայկական պետականությունը որպես ռուս-թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Խորհրդային Հայաստանի ժառանգորդ համարելու՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, ինչպես նաև դրա իրագործումից բխող՝ իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատելու հանցավոր ու կործանարար մոտեցումներից:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դրանց փոխարեն որդեգրում է ազգային առաքելությանը միտված, Հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:

Այս նոր հայեցակարգի իրագործումը, որ սկիզբ է առել Արցախի փաստացի ազատագրմամբ և իր հաջորդ փուլ է մտել 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած համազգային ընդվզման միջոցով գաղութային վարչակազմի գործադիր բաղադրիչի հեռացմամբ, պետք է ծրագրման համար տեսանելի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում զուգահեռաբար շարունակվի հետևյալ չորս հիմնական ուղղություններով.

Ա. Համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող ՀՀ-աբնակ և Արցախաբնակ հայության, ինչպես նաև ՀՀ ոչ հայ քաղաքացիների՝ որպես իրավունքի ամբողջական ու միասնական կոլեկտիվ սուբյեկտի, կամաարտահայտությամբ (հանրաքվեի միջոցով) ներկայիս ՀՀ պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա հիմնադրել Նոր Հանրապետություն:

Բ. Մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման և ռուսական գաղութատիրությունից ազատագրման իրավաքաղաքական գործընթաց և, առաջնահերթորեն՝

Հայությանը և Հայաստանին վերաբերող մասով անվավեր ճանաչել այդ իրավունքները մերժող և/կամ սահմանափակող բոլոր միջազգային պայմանագրերն ու պայմանավորվածությունները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ու գործողությունները, այդ թվում և առաջին հերթին՝ միջազգային իրավունքին հակասող՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, ինչպես նաև 1922 թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը, Առնվազն կատարել ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու համար անհրաժեշտ հետևյալ գործողությունները (հերթականությունը կարևոր է, զուգադրումը՝ հնարավոր). 2.1. դուրս բերել ՌԴ Սահմանապահ զորքերը և ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածները հանձնել ՀՀ Սահմանապահ զորքերին,

2.2. չեղյալ հայտարարել ՌԴ հետ ՀՕՊ միասնական համակարգի և զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման վերաբերյալ պայմանագրերը,

2.3. դուրս գալ ՌԴ առանցքի շուրջ ստեղծված վերպետական ու դաշինքային բազմակողմ ձևաչափերից (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ),

2.4. իրագործել ապակոմունիզացման և ապախորհրդայնացման (անհրաժեշտ մասով՝ ապառուսականացման) ծրագիր,

2.5. իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում) և ապահովել պետությունը զավթած հանցավոր համագործակցության (գաղութային վարչակազմի և հանցակիցների) դատաիրավական պատասխանատվություն, ինչպես նաև պետության ու քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ու սոցիալական խախտված իրավունքների վերականգնում,

2.6. դուրս բերել ՌԴ ռազմակայանը ՀՀ տարածքից,

2.7. ազգայնացման կամ այլ եղանակով ազգային վերահսկողություն հաստատել ռուսական կողմի սեփականությանը կամ կառավարմանը հանձնված ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների նկատմամբ:

Գ. Առաջադրել Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքների վրա միջազգային իրավունքին համապատասխան Նոր Հանրապետության իրավազորության հաստատումը՝ որպես այս գործընթացի հերթական քայլ և ձեռնամուխ լինել դրա իրականացմանը:

Սկզբի համար Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքների վրա Նոր Հանրապետության տարածքի ընդարձակումը և Կուր ու Արաքս գետերի բնական սահմաններով պարփակված ամբողջ տարածքի վրա նրա կայացումը որպես արդեն Կուր-Արաքսյան Հանրապետություն ինքնանպատակ չէ:

Կուր-Արաքսյան բնական միջակայքը այն նվազագույն տարածքային-հաղորդակցային ելման դրությունն է, որի հաստատմամբ տարածաշրջանային ճարտարապետությունը կդառնա հայանպաստ, կարձանագրվի Հայրենիքի վերատիրացման առաջին փուլի ավարտը և Հայկական պետությունը կձևավորվի որպես ինքնիշխան ազգային-պետական գործոն, ինչի շնորհիվ ի զորու կլինի տարածաշրջանի մասշտաբով լիարժեք կերպով կայանալու իբրև ազգային սուբյեկտ և վերաստանձնելու մեր առաքելությունը՝ նախադրյալներ ստեղծելով Հայրենիքի հետագա վերատիրացման ու համամարդկային մասշտաբով հայության ազգային առաքելության վերաստանձնման համար:

Դ. Իրականացնել համակարգային փոփոխություններ (հիմնվելով ազգային մշակույթի վրա եւ ստեղծագործաբար ներառելով միջազգային անհրաժեշտ փորձը), այդ թվում՝ համաժողովրդական մասնակցության և քննարկման ձևաչափով ընդունել նոր Սահմանադրություն և, դրանց միջոցով.

Պայմաններ ստեղծել ազգային ինքնության դրսևորման և մարդու ստեղծագործ կարողության շարունակական հզորացման միջոցով նոր որակի կենսակերպի ձևավորման համար, նպատակ ունենալով՝ - ստեղծելու պայմաններ և նախադրյալներ հոգեւոր, մտավոր ու ֆիզիկական առումներով ներդաշնակորեն զարգացած մարդու, ինչպես նաեւ իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող եւ, համապատասխանաբար՝ դրանք պաշտպանելու ունակ ու կատարելուն պատրաստ քաղաքացու կայացման համար,

- ապահովելու Հայաստանի քաղաքացիների ու բնակիչների, հնարավոր մասով՝ արտերկրահայության, ընտանիքի, համայնքների եւ էթնիկական խմբերի ազատ, ներդաշնակ ու արժանապատիվ գոյությունն ու ստեղծագործ զարգացումը,

- նպաստելու համերաշխ և համագործակցային հասարակության, այդ թվում՝ նրա հանրային համակեցության և քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարաբերությունների համակարգերի ձեւավորմանը:

Ձևավորել ազգային շահերն արտահայտող նպատակներ առաջադրելու և իրագործելու ունակ այնպիսի պետական կառավարման համակարգ, որն ապահովում է պետական կառավարմանը քաղաքացիների, իսկ հնարավոր մասով՝ նաև արտերկրահայերի, գործուն ու արդյունավետ մասնակցություն, որը հասարակության հետ ունի արդյունավետ հետադարձ կապ և հաշվետու է նրա առջև, ինչպես նաեւ բոլոր ռազմավարական հարցերը լուծում է բացառապես ժողովրդի կամքի արտահայտման միջոցով՝ անմիջական ժողովրդավարության ձևերով: Վերաստանձնել Հայաստանի և նրա միջոցով համայն հայության` որպես տարածաշջանում միջազգային հարաբերությունների դերակատարների միջև կամուրջ-միջնորդի դերը, ինչպես նաեւ ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և համաշխարհային զարգացմանն ու համագործակցությանը և այդ համատեքստում, մասնավորապես, ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և Իրանի հետ, որակապես նոր մակարդակի հասցնել հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև այս ամենի հաշվառմամբ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա: Պայմաններ ստեղծել մեծ հայրենադարձության, ծնելիության շեշտակի աճման ու կյանքի որակի բարելավման համար և այդ համատեքստում ապահովել ազատագրված և ազատագրելիք տարածքների վերաբնակեցումը, բնակչության տարաբնակեցումը, տարածքային համաչափ զարգացումը, ինչպես նաև որոշել սահմանային անվտանգային-պաշտպանական գոտին և ապահովել նրա՝ որպես արտոնյալ վարչատարածքային գոտու, կլաստերային սկզբունքով զարգացումը: Ստեղծել ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ (ազգի անվտանգային-պաշտպանական բովանդակ զորություն) համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածք և դրա միջոցով երաշխավորել անվտանգային-պաշտպանական բաղադրիչի մասով Հայաստանի ու հայության հեռանկարային ռազմավարական շահերի իրացումը: Ապահովել տնտեսական պաշարների և ստեղծվող հարստության արդար ու օրինական բաշխումը, դրանց՝ ներդաշնակ համամասնությամբ բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման և ազգի ու պետության անվտանգության համար օգտագործումը, տնտեսական զարգացման ստեղծագործ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև պաշտպանել սեփականության իրավունքը, միևնույն ժամանակ՝ ազգային վերահսկողություն հաստատելով ռազմավարական ոլորտների նկատմամբ՝ ըստ ազգային անվտանգության և տնտեսվարողների շահերի միջև ցանկալի համադրության պահանջի կիրառելով բաժնեմասերի հսկիչ փաթեթը պետության ձեռքում պահելու կամ այլ հնարավոր մեխանիզմներ: Ապահովել տնտեսական շահի նկատմամբ բնապահպանական շահի գերակայութան սկզբունքի հիման վրա էկոհամակարգերի վերականգնումը և մարդ-հասարակություն-բնություն կապի ներդաշնակությունը, Հայաստանի վերածել արդի և ապագայի տեխնոլոգիաների, մասնավորապես՝ «կանաչ տնտեսության» և կենսակերպի այլ նոր մոդելների մշակման ու տարածման, ինչպես նաև փոխառման, կերպափոխման և փոխանցման կենտրոնի: Ապահովել գիտության, տեխնոլոգիաների և կրթության վերածումը ազգի և պետության շահերի իրացման գլխավոր գործիքի, ինչպես նաև ապահովել կրթության հիմնական դերի՝ ուսուցման ու դաստիարակության միջոցով ներդաշնակ մարդու և մարդկային սերունդների կերտման ու զարգացման, վերականգնումը և արդի պայմաններում հանուն մարդկային ու ազգային ինքնության վերակերտման դրա արդյունավետ կիրառությունը: Ստեղծել անկախ դատական համակարգ՝ երդվյալ ատենակալների դատարանի բաղադրիչով և դատավորների ժողովրդական ընտրության սկզբունքով, ինչպես նաև ապահովել դատարանակենտրոն արդարադատություն: Հայաստանը դարձնել համայն հայության Հայրենիք, որն արտերկրահայության հնարավորինս մեծ մասի հայրենադարձության միջոցով ներառում, իսկ արդի ցանցային ու տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ Հայաստան-Սփյուռք միասնական կյանքով (որպես միասնական Հայկական աշխարհ՝ Հայաստան պետության առանցքի շուրջը ձևավորված ու գործող Համահայկական ցանցապետություն) ապրելու ու գործելու ամբողջական տիրույթ ստեղծելու միջոցով իր շուրջն է համախմբում հայության բովանդակ կարողությունները եւ այն արդյունավետ կերպով գործադրում է հանուն ազգային ու անհատական իղձերի ու նպատակների, այդ թվում և առաջին հերթին՝ հայության անօտարելի իրավունքների վերականգնման, Ցեղասպանության հետևանքների չեզոքացման և Հայրենիքի վերատիրացման ու վերահայացման: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Ծրագրից բխում է, որ Կուսակցության անդամ դառնալու ցանկություն ունեցող քաղաքացին պետք է ԱՅՈ պատասխանը տա առնվազն հետևյալ չորս հարցերին.

Համաձա՞յն է, որ Արցախը դե յուրե միանա ՀՀ-ին և դրանց միասնական տարածքի վրա հիմնադրվի Նոր Հանրապետություն: Համաձա՞յն է, որ Հայաստանը պետք է Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման համատեքստում ազատագրվի ռուսական գաղութատիրությունից: Համաձա՞յն է, որ Նախիջևանը, իսկ հետագայում՝ նաև Կուր գետի աջ ափը, անցնի հայկական իրավազորության տակ և Նոր Հանրապետությունն այդ ամբողջ տարածքի վրա իր սահմանների առումով ձևավորվի որպես Կուր-Արաքսյան Հանրապետություն: Համաձա՞յն է, որ Հայաստանում պետք է կատարվեն համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ ընդունվի նոր Սահմանադրություն:





«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

(2018 թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ)


«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը երկար տարիների քաղաքական և քաղաքացիական պայքարի ու գործունեության (Սարդարապատ շարժում, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, Սասնա Ծռերի ապստամբություն) ժառանգորդն է։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես Անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը որպես նախընտրական ծրագիր ներկայացնում է իր ծրագրի այն մասը, որը, որպես Անցումային ծրագիր, ներկայումս ընտրվող Ազգային ժողովն ի վիճակի է կատարելու։

Իրավունք և արդարություն


Ժամանակն է

Ի դեմս նորընտիր Ազգային ժողովի՝ պետության անունից իրավաքաղաքական գնահատական տալու նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեությանը, արձանագրելու դրա ծանր հետևանքները և ապահովելու Անցումային արդարադատության իրականացումը: Հրապարակավ ճանաչելու ապստամբության բնական իրավունքը, իսկ ապստամբներին անպարտ ճանաչելու օրենքի առաջ։ Կատարելու գործակալական, տնտեսական և քաղաքական լյուստրացիա (գաղտնազերծում) և ըստ դրա արդյունքների համապատասխան անձանց զրկելու պետական ու տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, պատասխանատվության ենթարկելու երկիրը կեղեքած և թալանած անձանց, ինչպես նաև ժողովրդին և պետությանը վերադարձնելու թալանված հարստությունը: Վերանայելու կամ չեղյալ համարելու անիրավ կամ մասնավոր շահերից բխող օրենքները, որոնք նաև վերածվել են ժողովրդի կեղեքման գործիքի (պարտադիր կենսաթոշակային, կարմիր գծեր, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բարձր տուգանքներ և տույժեր և այլն): Իրականացնելու լայն համաներում: Վերանայելու բոլոր քրեական գործերը, որոնք վերաբերվում են ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների, ինչպես նաև քաղբանտարկյալների գործերը: Ստուգելու 2016 ապրիլի 2-5-ի ժամանակահատվածում տեղի ունեցած հակառակորդի հարձակմանը նպաստած հանգամանքները և դրա մեջ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հնարավոր մեղավորությունը: Մշակելու և ընդունելու նոր Սահմանադրություն, դրա հիման վրա՝ նոր Ընտրական օրենսգիրք և Կուսակցությունների մասին նոր օրենք: Պետական կառավարում և կադրային քաղաքականություն


        Ժամանակն է

Ձևավորելու օպտիմալ և արդյունավետ պետական կառավարման համակարգ, մասնավորապես՝ կրճատելու ոստիկանությունը և դրա հաշվին մեծացնելու Զինված ուժերն ու Սահմանապահ զորքերը: Հրաժարվելու միայն յուրային կուսակցության կադրերին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատու պաշտոնների նշանակելու գործելակերպից և դրա փոխարեն լավագույն կադրերին ամբողջ ազգի ներկայացուցիչներից ընտրելու նպատակով ձևավորելու Կադրերի ազգային շտեմարան, առաջին հերթին՝ պետական կառավարման միջին օղակից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, փորձագիտական հանրության շրջանակներից և Սփյուռքի բարձրակարգ մասնագետներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվելու արտերկրյա բարձրակարգ մասնագետների ծառայություններից: III. Սոցիալ-տնտեսական զարգացում


        Գերակայություններ

Ժամանակն է

Մեկնարկելու գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկելու այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար: Քայլեր ձեռնարկելու համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար, այդ թվում. պետության աջակցությամբ և արտերկրահայության ներգրավմամբ ստեղծելու էլեկտրոնային առևտրի (e-commerce) հարթակներ, պետության աջակցությամբ ստեղծելու կրիպտոտնտեսության (բլոքչեյն տնտեսության) հարթակներ, հիմնելու բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ, առկա կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ մեկնարկելու Հայաստանը տեխնոլոգիական տրանսֆերի տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիր, քայլեր ձեռնարկելու կրթության համակարգը 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին համապատասխանեցնելու համար, օրենսդրությունը համապատասխանեցնելու 4-րդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին: Ռեսուրսային ապահովում

Ժամանակն է

Ստեղծելու ազգային ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ), որի միջոցները սկզբնական շրջանում կգոյանան տնտեսական լյուստրացիայի շնորհիվ՝ նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից ՀՀ-ից գողացված կապիտալը վերադարձնելու ճանապարհով: Հայաստանի Հանրապետություն հրավիրելու հայազգի հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների սեփականատերերին, ՀՀ-ում նրանց ապրանքային նշաններով (բրենդ) արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար: Ընդլայնելու պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերը: Հիմնելու «Համահայկական ներդրումային զարգացման բանկ» (ՀՆԶԲ), դրա կանոնադրական կապիտալում ներգրավելով Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց և ՀՆԶԲ-ի գործունեությամբ մրցակցային նոր իրավիճակ ձևավորելու միջոցով նպաստել վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը: Ընդունելու ՀՀ գնումների մասին նոր օրենք՝ ամբողջությամբ փոխելով պետական գնումներին մասնակցող կազմակերպություններին հաղթող ճանաչելու սկզբունքները: Ենթակառուցվածքային և տարածքային զարգացում

Ժամանակն է

Մեկնարկելու ռազմավարական ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ ազգային վերահսկողություն հաստատելու գործընթաց: Կառուցելու Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար: Լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ լինելու հողմային և արևային էլեկտրակայանների ստեղծմանը: Պետական մասնակցությամբ ստեղծելու բյուջետային ազգային ավիափոխադրող: Իրականացնելու հանքավայրերի ստուգաչափական իրական մշտադիտարկում և քարտեզագրում: Ուսումնասիրելու ՀՀ-ում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը: Պետության մասնակցությամբ ստեղծելու գյուղմթերքի մթերումը և վերամշակումը երաշխավորող մեխանիզմներ: Ներդնելու գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ: Ներդնելու ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման ծրագիր, իսկ մինչ այդ համաներելու ջրօգտագործման վճարների պարտքերի գումարները և նվազեցնելու դրանց սակագները: Հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու և սուբսիդավորելու գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ ստեղծելով գյուղտեխնիկայի միջհամայնքնային պարկեր: Ներդրումային նպատակային ծրագրերի միջոցով ՀՀ տարածքում՝ այդ թվում Արցախում, հիմնելու էքստրեմալ, արշավային (hiking) և մշակութային խոշոր տուրիստական կենտրոններ: Իրականացնելու տարածքների համաչափ զարգացման ազգային արդյունավետ ծրագիր: Մեկնարկելու ազատագրված և սահմանամերձ տարածքների վերաբնակեցման, տնտեսության ու կրթամշակութային կառույցների զարգացման խթանման, կյանքի կազմակերպման նոր ձևերի (կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն) սաղմերի (մոդելների) փորձարկման ու ներդրման և այլ անհրաժեշտ ուղղությունները ներառող ծրագիր: Հարկային քաղաքականություն

Ժամանակն է

Վարելու ներդրումները և ռազմավարական ծրագրերը խթանող հարկային քաղաքականություն: ՏՏ ոլորտում կիրառելու արտոնյալ հարկային քաղաքականություն, հնարավոր համարելով նաև ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը: Դիտարկելու փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարցը: Սոցիալական քաղաքականություն

Ժամանակն է

Վերացնելու առողջապահության պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ: Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնելու արհմիությունները: Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը: Մշակելու և իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր: Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնելու սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին: Ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը: Վերանայելու պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի: Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձևավորման պետական միջոցառումների ծրագիր և մեկնարկելու դրա իրագործումը: Սահմանելու արժանավայել սոցիալական ապահովություն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված անձանց ընտանիքների անդամների և հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց ընտանիքների անդամների համար: Մշակելու և իրագործելու ծնելիության խրախուսման և մայրության ու մանկության խնամքի ծրագիր, այդ թվում՝ բազմապատիկ մեծացնելու ոլորտում առկա ֆինանսական աջակցությունը: Իրագործելու սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքով: Բանակցություններ սկսելու առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ չմարված վարկերի տույժերի և տուգանքների համաներման նպատակով: Նվազեցման նպատակով վերանայելու գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման սակագները:


Անվտանգություն և պաշտպանություն


Ժամանակն է

Մեկնարկելու ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ստեղծման ծրագիր և դրա ձևավորման տրամաբանությամբ առաջին շրջանում անհապաղ կերպով իրականացնելու պաշտպանության ամրապնդման կազմակերպական, տնտեսական, իրավական, սոցիալական և այլ միջոցառումներ, այդ թվում. բարձրագույն և միջին հրամանատարական կազմի կադրային փոփոխությունների միջոցով ապահովել Զինված Ուժերի կառավարման արդյունավետ մակարդակ, պետության ձեռքում կենտրոնացնել բավարար նյութական միջոցներ՝ սպառազինություն ու ռազմական տեխնիկա ձեռք բերելու և պաշտպանական արդյունաբերության անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար, միջոցներ ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքներ ստեղծելու համար, արմատապես վերանայել հակառակորդի հետ շփման գծի պաշտպանության ներկայիս համակարգը (մասնավորապես՝ զորակոչիկների փոխարեն ներգրավելով արհեստավարժ անձնակազմ, ինչպես նաև կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկա): Մեկնարկելու Սահմանապահ զորքերը պաշտպանական համակարգում ինտեգրելու և սահմանապահ գործառույթը պաշտպանական համակարգի ուժերով ու միջոցներով իրականացնելու ծրագիր, քանի որ Հայաստանը չունի ռազմավարական խորություն: Ըստ պաշտպանության համար անհրաժեշտ չափանիշների որոշելու սահմանային պաշտպանական գոտին և դրանում ձևավորելու ԶՈՒ համապատասխան զորամիավորումների հրամանատարության ներքո գործող տարածքային պաշտպանության ուժեր՝ ներգրավելով այդ գոտու բնակիչներին և նրանց հատկացնելով զենք ու զինամթերք: Արմատապես վերանայելու անվտանգության մարմինների համակարգը՝ ստեղծելով միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ՝ քաղաքական-վերլուծական հետախուզություն, արտաքին հետախուզություն, պաշտպանական հետախուզություն, ներքին անվտանգություն և հակահետախուզություն, օպերատիվ-քրեական հետախուզություն։



Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, Հայրենիք-Սփյուռք


Ժամանակն է

Որդեգրելու Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի և Իրանի հետ, որակապես նոր մակարդակի հասցնելու հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև այս ամենի համատեքստում վերանայելու Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա: Հնարավորություն տալու արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու և ընտրվելու իրավունքով մասնակցելու ՀՀ ընտրություններին: Օրենսդրական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային բարենպաստ պայմաններ ստեղծելու հայրենադարձների համար:

Մասնակցությունն ընտրություններին

Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին[4]։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին մասնակցել է ընտրություններին և ստացել 20000-ից քիչ ավելի քվե։

Տես նաև

Նշումներ

  1. Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Արցախում ներկայացված է Սասնա Ծռեր արցախյան կուսակցության միջոցով, որը հանդիսանում է իր տեղական մասնաճյուղը:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Պաշտոնապես հիմնադրվեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը». www.azatutyun.am. Սեպտեմբեր 29, 2018.
  2. ««Սասնա ծռեր» կուսակցությունը ղեկավար չի ունենա. Ընտրվեց 7-հոգանոց քարտուղարություն». news.am. 15:33, 29.09.2018.
  3. ««Սասնա Ծռեր» կուսակցությունը նախագահ չունեցավ. Սեֆիլյանը կլինի պատվավոր ներկայացուցիչ». kentron.tv. Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018 17:36.
  4. ««Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, հստակ է. Վարուժան Ավետիսյան». aysor.am. 19.10.2018.