«Օձերի սյուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 24. Տող 24.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Ստամբուլի հուշարձաններ]]

13:04, 24 Մարտի 2019-ի տարբերակ

Օձերի սյան ներկայիս տեսքը Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում
Օձի գլխի հատվածը Ստամբուլի հնագիտական թանգարանում

Օձերի սյուն (հուն․՝ Τρικάρηνος Όφις, թուրքերեն՝ Yılanlı Sütun), անտիկ բրոնզե սյուն է Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում։ Եռոտանի զոհարանի մնացորդն է, որը ստեղծվել է հույն-պարսկական պատերազմի ժամանակ կայացած Պլատեի ճակատամարտում ( 479 մ․ թ․ ա․) պարսիկների զենքերից։ Սկզբում գտնվել է Դելֆիում, հետո Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը տեղափոխել է Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիս (այժմ Ստամբուլ)։ Նախապես ութ մետրանոց սյունը պսակվել է երեք օձերի գլուխներով։ 1700 թվականին այն մասնակի քանդվել է։ Օձերից մեկի գլուխը այժմ գտնվում է Ստամբուլի հնեագիտական թանգարանում։

Ստեղծման պատմություն

Հույները Պլատեի ճակատամարտում որոշիչ հաղթանակ են տարել՝ ջախջախել պարսիկներին և մեծ ռազմավար ձեռք բերել։ Ռազմավարի տասներորդ մասը ընծայել են աստվածներին, մասնավորապես՝ Դելֆիի Ապոլոնի սրբավայրին։ Ըստ Հերոդոտոսի «այդ տասներորդից սարքել են ոսկե եռոտանի, որն էլ գտնվում է Դելֆիում՝ անմիջապես զոհարանին մոտ, եռագլուխ պղնձե օձի վրա»[1]։

Սյան ստեղծումը նշանավորվել է աղմկոտ վիճաբանությամբ։ Պլատեի ճակատամարտի հելլեն զորավար Պավսանիոսը հրամայել է եռոտանու վրա արձանագրություն փորագրել՝ «Հելլենական առաջնորդ և ղեկավար Պավսանիոսը, ի պատիվ Ֆեբի այս հուշարձանն է կանգնեցրել կոտորելով միդիացիների զորքը»[2]։

Հույները Պավսանիոսի վարքից վիրավորվել են, քանի որ նա հաղթանակի ողջ փառքը իրեն է վերագրել։ Սպարտացիները մաքրել են արձանագրությունը, և ավելացրել ճակատամարտին մասնակցած բոլոր զորքերի 31 քաղաքների անունները։ Ըստ Դիոդորոս Սիկիլիացու նախկին գրության տեղը, փորագրել են հույն բանաստեղծ Սիմոնիդի երկտող բանաստեղծությունը։

Սա ընդարձակ Հունաստանի փրկարարների նվերն է,
Որոնք ազատել են պետությունը խայտառակ ստրկությունից
- Սիմոնիդ[3]

Հետագա ճակատագիր

Մեր թվարկությունից առաջ 345-344 թվականներին ֆոկիդացիները թալանել է Դելֆիի տաճարը և գողացել օձերի գլխի վրա դրված ոսկյա եռոտանին[4]։ Իրադարձությունը առիթ է հանդիսացել Փիլիպոս II Մակեդոնացու համար, որ Երրորդ սրբազան պատերազմի ընթացքում առաջնորդի իր զորքը դեպի Ֆոկիդա։

324 թվականին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր հրամանով սյունը տեղափոխել է Հռոմեական կայսրության] նոր մայրաքաղաք է Կոստանդնուպոլիս։

Հուշարձանի մասնակի քանդվելու վերաբերյալ մի քանի լեգենդ կա։ Ըստ առաջինի Մեհմեդ II Նվաճողը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո հրամայել է վերացնել հույների մեծագույն հաղթանակը հիշեցնող հուշարձանը։ Այս լեգենդը քննադատության չի դիմանում, քանի որ ավելի ուշ շրջանի նկարներում հուշարձանը՝ օձերի երեք գլուխներով հանդերձ կա։ Ըստ այլ վարկածի օձերի գլուխները ջարդել է մի հարբած լեհ ազնվական։ Վարկածներից ամենահավաստին օսմանցի պատմաբան Մահմեդ Աղայինն է։ Ըստ նրա՝ 1700 թվականի անհայտ անձը վանդակություն է արել և ոչնչացրել օձի գլուխները[5]։

Գրականություն

  • Diodorus Siculus. Diodorus of Sicily in Twelve Volumes with an English Translation by C. H. Oldfather. Vol. 4-8. Cambridge, Mass.: Harvard University Press; London: William Heinemann, Ltd. 1989.

Ծանոթագրություններ

  1. Հերոդոտոս. «Պատմություն, գիրք IX, Կալլիոպա, 81». ancientrome.ru. Վերցված է 24 Մարտ 2019-ին. (ռուս.)
  2. Թուկիդիդես. «Պելոպոնեսյան պատերազմի մասին». rulit.me. Վերցված է 24 Մարտ 2019-ին. (ռուս.)
  3. Դիոդորոս Սիկիլիացի. «Պատմական գրադարան 11․33». perseus.tufts.edu. Վերցված է 24 Մարտ 2019-ին.
  4. Павсаний. «Описание Эллады. Фокида XIII». сайт hronologia.narod.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին. Վերցված է 2012-03-03-ին.
  5. V. L. Menage (1964). «The Serpent Column in Ottoman Sources». Anatolian Studies. Anatolian Studies, Vol. 14. 14: 169–173. doi:10.2307/3642472. JSTOR 3642472. {{cite journal}}: Unknown parameter |unused_data= ignored (օգնություն)