«Միառելս ճանապարհ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Տրանսպորտ]]
[[Կատեգորիա:Տրանսպորտ]]
[[Կատեգորիա:Ռուսական հայտնագործություններ]]

15:04, 22 Մարտի 2019-ի տարբերակ

Միառելս ճանապարհ տրանսպորտային համակարգ, որտեղ էստակադի կամ առանձին հենարանների վրա ամրացված հեծանով (միառելսով) շարժվում են բեռնատար սայլակները կամ մարդատար վագոնները։ Միառելս ճանապարհները լինում են կախովի (վագոնները հենվում են ուղեհեծանի վրա տեղադրված շարժասայլակին) և ընդկախ (վագոնները կախված են շարժասարակից և տեղաշարժվում են մոնոռելսի տակով)։ Ռուսաստանում առաջին բեռնատար Միառելս ճանապարհը (ձիաքարշ ուժով) կառուցել է մեխանիկ Ի․ Կ․ էլմանովը 19-րդ դարի սկզբին, Մոսկվայի մերձակայքում, իսկ 19-րդ դարի վերջին Գատչինայում կառուցվել է էլեկտրիֆիկացված միառելս ճանապարհի տեղամաս, որոնք, սակայն, Ռուսաստանում լայն կիրառություն չստացան։ Արտասահմանում հնագույններից է Գերմանիայի Վուպերտալ քաղաքի Միառելս ճանապարհ․ (կառուցվել է 1902 թվականին)։ 1957—1970 թվակակններին ԱՄՆ-ում, ճապոնիայում, Կանադայում, Իտալիայում կառուցվել են շուրշ 30 միառելս ճանապարհներ։ ԽՍՀՄ-ում մշակվում են Միառելս ճանապարհների նախագծեր («Ալվեգ» և «Սաֆեժե» համակարգերի)՝ խոշոր արդ․ կենտրոններում ուղևորների փոխադրման համար։ Միաոելս ճանապարհ Տոկիոյում Առավել տարածված են ԳՖՀում մշակված «Ալվեգ» համակարգի կախովի միառելս ճանապարհները, օրինակ, Տոկիոյում գործող 15 Կմ երկարությամբ միառելս ճանապարհ։ Ընդկախ միառելս ճանապարհների տարատեսակներն են․ ԱՄՆ-ում ստեղծված «Սքայվեյ» համակարգի (ուղիների բաց կոնստրուկցիայով և վագոնների անհամաչափ կախվածքով) և Ֆրանսիայում մշակված «Սաֆեժե> համակարգի (կրող սնամեջ հեծանի ներսում տեղադրված փակ ուղիներով և վագոնների համաչափ կախվածքով) միառելս ճանապարհ։ Մարդատար միառելս ճանապարհի վագոնների շարժասայլակներն օժտված են անաղմուկ ընթացքն ապահովող էլեկտրական շարժակով, պնևմատիկ շարժական կամ ուղղիչ անիվներով։ Վագոնների տարողությունը՝ 60—120 մարդ։ Բեռնատար միառելս ճանապարհ․ կիրառում են արդ․ ձեռնարկություններում՝ որպես արտադրամասային և միջարտադրամասային տրանսպորտի միջոց։ Մեծ արագություններ զարգացնելու հնարավորության երթևեկության անվտանգության, էներգետիկական շահավետության և փոքր մետաղատարության, ինչպես նաև լրիվ ավտոմատացման հնարավորության շնորհիվ միառելս ճանապարհ արդ․, քաղաքային և քաղաքամերձ տրանսպորտի լավագույն միշոց է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 524