«Վառոդ»–ի խմբագրումների տարբերություն
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}} |
ավելացվեց Կատեգորիա:Չինական հայտնագործություններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 22. | Տող 22. | ||
[[Կատեգորիա:Զինամթերք]] |
[[Կատեգորիա:Զինամթերք]] |
||
[[Կատեգորիա:Զենք]] |
[[Կատեգորիա:Զենք]] |
||
[[Կատեգորիա:Չինական հայտնագործություններ]] |
14:49, 22 Մարտի 2019-ի տարբերակ
Վառոդը բազմաթիվ բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ է, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության, առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման։ Ունենալուվ այրումից առաջացած գազերի ընդարձակման մեծ էներգիա՝ վառոդը կիրառվում է փամփուշտների, արկերի, հրթիռների արտադրության մեջ։ Վառոդի ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացության, հնարավորություն է տալիս, կանոնավորել գազագոյացման արագությունը[1]։
Պատմություն
Մարդկությանը հայտնի առաջին վառոդը ծխացող վառոդն է, կամ սև վառոդը։ Համարվում է, որ վառոդը որպես բորակածծմբաածխային խառնուրդ հայտնի է եղել Չինաստանում դեռևս հին ժամանակներում։
Տեսակներ
Վառոդները լինում են երկու տեսակի՝ նիտրոցելյուլոզային և խառնուրդային։
Նիտրոցելյուլոզային(անծուխ վառոդ) վառոդները իրենց հերթին լինում են հետևյալ տեսակների՝
- Բալիստիտային վառոդ
- Անբոց վառոդ
- Կորդիտային վառոդ
- Պիրօքսիլինային վառոդ
Խառնուրդային վառոդը օգտագործվում է հրթիռաշինության մեջ և կոչվում է հրթիռային կոշտ վառելիք։ Խառնուրդային վառոդների թվին է պատկանում նաև ծխացող վառոդը, որը ներկայումս օգտագործվում է կրակատար քուղերում, բոցավառող և նետող լիցքերում, պայթուցիչներում և որսորդական հրացանների փամփուշտներում։
Ծանոթագրություններ
- ↑ "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986