«Ընկճախտային համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4. Տող 4.
# տեղաշարժման դանդաղեցում։
# տեղաշարժման դանդաղեցում։


Ընկճախտային համախտանիշի համար բնութագրական է նաև բնազդային գործունեության ճնշվածությունը (ախորժակի կորուստ ընդուպ մինչև [[անորեքսիա]] կամ ընդհակառակն՝ շատակերություն, սեքսուալ հակումների նվազեցում, ինքնապաշտպանական ձգտումների նվազեցում, [[ինքնասպանություն|ինքնասպանության]] մասին մտքերի առաջացում), ուշադրության կենտրոնացման դժվարությունները, սեփական անձի վերաբերյալ ցածր գնահատականը (որոշ դեպքերում՝ խորը ընկճախտի ժամանակ, այն հասնում է մինչև ինքնամեղադրանքի ու ինքնաոչնչացման մասին զառանցանքների)։
Ընկճախտային համախտանիշի համար բնութագրական է նաև բնազդային գործունեության ճնշվածությունը (ախորժակի կորուստ ընդհուպ մինչև [[անորեքսիա]] կամ ընդհակառակն՝ շատակերություն, սեքսուալ հակումների նվազեցում, ինքնապաշտպանական ձգտումների նվազեցում, [[ինքնասպանություն|ինքնասպանության]] մասին մտքերի առաջացում), ուշադրության կենտրոնացման դժվարությունները, սեփական անձի վերաբերյալ ցածր գնահատականը (որոշ դեպքերում՝ խորը ընկճախտի ժամանակ, այն հասնում է մինչև ինքնամեղադրանքի ու ինքնաոչնչացման մասին զառանցանքների)։


== '''Հիվանդություններ, որոնց դեպքում բնութագրական է ընկճախտային համախտանիշը''' ==
== '''Հիվանդություններ, որոնց դեպքում բնութագրական է ընկճախտային համախտանիշը''' ==

19:43, 19 Մարտի 2019-ի տարբերակ

Ընկճախտային (կամ դեպրեսսիվ) համախտանիշ (լատին․՝ depressio - ընկճվածություն), հոգեախտաբանական համախտանիշ, որն առանձնանում է ախտանիշների եռյակով.

  1. վատ տրամադրություն (հիպոթիմիա),
  2. ինտելեկտուալ գործունեության դանդաղացում (բրադիփսիխիա),
  3. տեղաշարժման դանդաղեցում։

Ընկճախտային համախտանիշի համար բնութագրական է նաև բնազդային գործունեության ճնշվածությունը (ախորժակի կորուստ ընդհուպ մինչև անորեքսիա կամ ընդհակառակն՝ շատակերություն, սեքսուալ հակումների նվազեցում, ինքնապաշտպանական ձգտումների նվազեցում, ինքնասպանության մասին մտքերի առաջացում), ուշադրության կենտրոնացման դժվարությունները, սեփական անձի վերաբերյալ ցածր գնահատականը (որոշ դեպքերում՝ խորը ընկճախտի ժամանակ, այն հասնում է մինչև ինքնամեղադրանքի ու ինքնաոչնչացման մասին զառանցանքների)։

Հիվանդություններ, որոնց դեպքում բնութագրական է ընկճախտային համախտանիշը

Հաճախ ընկճախտային համախտանիշը նկատվում է երկբևեռ աֆֆեկտիվ խանգարման կամ կրկնվող ընկճախտի դեպքում։ Բացի դրանից, այս համախտանիշը բնութագրական է շիզոֆրենիայի և շիզոաֆֆեկտիվ խանգարման համար։ Առանձին ախտանիշների արտահայտվածությունը, որոնք մտնում են ընկճախտային համախտանիշի կառուցվածքի մեջ, լինում է տարբեր՝ կախված կոնկրետ հիվանդությունից և յուրաքանչյուր հիվանդի մոտ դրա ընթացքի առանձնահատկություններից։

Ընկճախտային համախտանիշը կարող է նաև ունենալ սոմատոգեն ծագում, այսինքն՝ առաջանալ մարմնական հիվանդությունների արդյունքում։ Սոմատոգեն ընկճախտերը կարող են զարգանալ ինֆեկցիոն, թունավոր, օրգանական և այլ պսիխոզների դեպքում, ինսուլտի, էպիլեպսիայի, գլխուղեղի ուռուցքների կամ վնասվածքների դեպքում, Պարկինսոնի հիվանդության, բազմաթիվ էնդոկրինային հիվանդությունների (մասնավորապես, վահանաձև գեղձի գործառույթների խանգարման դեպքում), ավիտամինոզների և այլնի դեպքում։

Ընկճախտային համախտանիշի պատճառ կարող են լինել նաև որոշ դեղորայքների կողմնակի ազդեցությունները. օրինակ՝ նեյրոլեպտիկների, հորմոնալ դեղորայքի, հակաբիոտիկների, անալգետիկների և հակահիպերտենզիվ միջոցների կողմնակի ազդեցությունները։

Արտաքին հղումներ