«Արևածագ (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Կրթական տեղեկատվություն
Պիտակ՝ 2017 source edit
Տող 137. Տող 137.


== Տնտեսություն ==
== Տնտեսություն ==
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 365 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր՝ կազմելով համապատասխանաբար 303 և 57 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը [[Գյուղատնտեսությունը Հայաստանում|երկրագործությունն]] է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ ([[տանձ]], [[խնձոր]], [[կեռաս]]), գյուղում մշակվող հիմնական մշակաբույսերն են համարվում կարտոֆիլն ու աշնանացան ցորենը, իսկ վերջին տարիներին անասնագլխաքանակի ավելացմանը զուգընթաց ավելացել են նաև կերային կուլտուրաների ցանքատարածությունները՝ վարսակ, եգիպտացորն, առվույտ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծութմյամբ։
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 365 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր՝ կազմելով համապատասխանաբար 303 և 57 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը [[Գյուղատնտեսությունը Հայաստանում|երկրագործությունն]] է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ ([[տանձ]], [[խնձոր]], [[կեռաս]]), գյուղում մշակվող հիմնական մշակաբույսերն են համարվում կարտոֆիլն ու աշնանացան ցորենը, իսկ վերջին տարիներին անասնագլխաքանակի ավելացմանը զուգընթաց ավելացել են նաև կերային կուլտուրաների ցանքատարածությունները՝ վարսակ, եգիպտացորն, առվույտ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։


== Օգտակար հանածոներ ==
== Օգտակար հանածոներ ==

12:17, 13 Մարտի 2019-ի տարբերակ

Գյուղ
Արևածագ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղապետՍամվել Սարգսյան
Առաջին հիշատակումմ.թ.ա. 11-10-րդ դդ
Մակերես8.6 կմ²
ԲԾՄ1270 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն960[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարևածագցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+347(253)
Փոստային ինդեքս1715
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/482/ (հայ.)
Արևածագ (գյուղ) (Հայաստան)##
Արևածագ (գյուղ) (Հայաստան)

Արևածագը, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, տեղակայված է Լոռվա սարահարթի արևելյան հատվածում, Ձորագետի ստորին հոսանքի բարձրադիր ձախափնյակում՝ սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1270 մ բարձրության վրա[2]: Գյուղի տարածքը հիմնականում հարթ է։ Բարձր և ցածր կետերի տարբերությունը կազմում է մոտ 60 մ։ Ամենամոտ Ալավերդի քաղաքից գտնվում է 14 կմ հարավ, մարզկենտրոն Վանաձորից՝ 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Երևանից՝ մոտ 170 կմ։ Տները հիմնականում կղմինդրածածկ կամ թիթեղապատ են, մեծ մասը՝ նորակերտ։ Խմելու ջուրը վերցվում է Ագարակ-Ալավերդի ջրատարից։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, փոստ, նախակրթարան, մարզադաշտ։

Կլիմա

Կլիման բարեխառն նախալեռնային է, մեղմ ձմեռներով։ Ցայտուն կերպով արտահայտված են տարվա բոլոր 4 եղանակները։ Ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 50-60 սմ-ի։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարածքին բնորոշ են նաև գարնանային և աշնանային ցրտահարությունները։ Գարնանային հետադարձ ցրտահարություններ կարող են տեղի ունենալ մինչև մայիսի վերջերը, նույնիսկ հունիսի սկզբները։ Աշնանային հետադարձ ցրտերը կարող են տեղի ունենալ սեպտեմբերի վերջերին։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։

Պատմություն

Նախկինում ունեցել է Ղաչաղան, Ուզուն լարա օյուն, Ներքին Ուզունլար, Նոր Ուզունլար անվանումները։ 1978 թվականի հունվարի 25-ին Ղաչաղանից վերանվանվել է Արևածագի։

1923 թվականին ստեղծվել է առաջին գյուղական խորհուրդը (սովետը)։ Գյուղխորհրդի նախագահներ են եղել՝

  1. Արմենակ Սարգսյան
  2. Տիգրան Անտոնյան
  3. Պավլե Մելիքսեթյան
  4. Գասպար Սուքիասյան
  5. Սարգիս Եսայան
  6. Գալուստ Տիտանյան
  7. Երվանդ Մոսինյան
  8. Համբարձում Ղալայան
  9. Անդրանիկ Գևորգյան
  10. Սիրուշ Զուրաբյան
  11. Արեստակ Ղազարյան
  12. Վանո Սողոմոնյան
  13. Հմայակ Սարգսյան
  14. Սերյոժա Դալլաքյան
  15. Արեգնազան Հակոբյան
  16. Ալավերդի Ոսկանյան
  17. Փաշիկ Ասրյան
  18. Արսեն Վիրաբյան
  19. Սիրակ Մելիքսեթյան (1990-1996
Հուշարձան Արևածագում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Գյուղապետեր են աշխատել՝

  1. Սիրակ Մելիքսեթյան (1996-2008)
  2. Արթուր Հովհաննիսյան (2008-2012)
  3. Սամվել Սարգսյան (2012- 2016)
  4. Արթուր Հովհաննիսյան ( 2016-մինչ այժմ)

Հայրենական մեծ պատերազմ

1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին Ղաչաղան գյուղից մասնակցել են 189 մարտիկներ, նրանցից 97 հոգի վերադարձել են հայրենի գյուղ, իսկ 93-ը՝ զոհվել։ Պատերազմից վերադարձած մարտիկներից սպայական կոչումներ են ունեցել չորսը։ 1949 թ. հունիսին Հայրենական մեծ պատերազմի մի քանի մասնակիցներ, որոնք գերի էին ընկել գերմանացիներին, Խորհրդային կառավարության հրամանով ձերբակալվեցին և աքսորվեցին (թվով 6, 1-ը՝ ամբողջ ընտանիքով)։ Ստալինի մահից հետո բոլոր բռնադատվածները արդարացվեցին և վերադարձան իրենց հայրենի օջախները։

Բնակչության կազմը

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ.-ին համայնքի բնակչությունը կազմել է 747 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։

Արևածագի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1873 1914 1922 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 209 550 532 1 029 1 003 894 960 772

Գյուղի բնակչությունը միատարր է, բոլորը հայ են։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Ղարաբաղից՝ Վարանդայի մելիքությունից, Շուշիի մոտերքից, ինչպես նաև Վանից և Շամշադինից։ Հետագայում գյուղում բնակություն են հաստատել նաև Նոյեմբերյանի և Ստեփանավանի տարածաշրջանից տեղափոխված մի քանի ընտանիքներ։

1914-1922 թթ. բնակչության թվաքանակի նվազման հիմնական պատճառն Առաջին համաշխարհային պատերազմն է եղել, ինչպես նաև 1919 թ. բռնկված խոլերայի համաճարակը, որի հետևանքով ավելի քան 40 հոգի մահացել են։

Գյուղն ամենաշատ բնակչությունն ունեցել է 1960-ական թվականների սկզբներին։

Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 365 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր՝ կազմելով համապատասխանաբար 303 և 57 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), գյուղում մշակվող հիմնական մշակաբույսերն են համարվում կարտոֆիլն ու աշնանացան ցորենը, իսկ վերջին տարիներին անասնագլխաքանակի ավելացմանը զուգընթաց ավելացել են նաև կերային կուլտուրաների ցանքատարածությունները՝ վարսակ, եգիպտացորն, առվույտ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Օգտակար հանածոներ

Գյուղի տարածքում առկա է մեծ քանակությամբ բազալտի և ֆելզիտի պաշարներ։ Վարդագույն ֆելզիտի հանքավայրը ունի արդյունաբերական նշանակություն։ Օգտագործվում է հիմնականում շենքեր և տներ կառուցելու համար, աչքի է ընկնում իր բազմերանգությամբ։ Այս քարատեսակից են կառուցված Օձունի եկեղեցին, ՀՀ կառավարության շենքը, Վանաձորի կենտրոնական հրապարակի մի քանի շենքեր, հյուրանոցներ և բազմաթիվ այլ շինություններ։ Ըստ որոշ տվյալների այս քարից շենքեր կան կառուցված նաև Փարիզում։

Տրանսպորտ և կապ

Գյուղն ավտոճանապարհներով կապված է հանրապետության մայրաքաղաքի, մարզկենտրոն Վանաձորի և շրջկենտրոն Ալավերդի քաղաքների հետ։ Ճանապարհներն բարեկարգ են, ամեն օր կանոնավոր երթևեկում են ավտոբուսները։ Գյուղն ապահովված է նաև ավտոմատ հեռախոսակապով, բնակարանների մեծ մասը գազաֆիկացված են։ Կենտրոնական փողոցների մեծ մասն ունի գիշերային լուսավորություն։

Համայնքում գործում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակը՝ կրթական վայր, որտեղ երեխաները կազմակերպում են իրենց արտադպրոցական կրթությունը, իսկ մեծահասակները նոր հմտություններ են ձեռք բերում։ 2015 թվականին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակը հիմնել, նորոգել, տեխնոլոգիայով հագեցրել և շահագործում է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի արևմտյան կողմում՝ Ձորագետի ձախ ափին՝ բարձր լեռան վրա պահպանվում են հին քարաշեն աշտարակի հիմքերը, որն ունեցել է պաշտպանական ամրոցի նշանակություն։ Այժմ ավերակ է, պահպանվում են միայն հիմքերը։ Բացի այդ գյուղի տարածքում հնագիտական պեղումներով հայտնաբերվել և ուսումնասիրվել է դամբարանադաշտ, որի հնությունները բնորոշ են մ.թ.ա. 11-10-րդ և 8-6-րդ դարերում։ Ժամանակին գյուղն ունեցել է փոքրիկ քարաշեն եկեղեցի[4]:

Արևածագի միջնակարգ դպրոց

Լոռվա մարզի Արևածագի (Ղաչաղան) միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1923 թվականին։ Սկզբնական շրջանում ունեցել է երկու դասասենյակ։ Մինչև 1930 թվականը կոչվել է «տարրական», 1930-1937 թվականներին՝ «կոլերիտ» դպրոց։ 1938 թվականից դպրոցը դարձել է միջնակարգ, այնուհետև ութամյա։ 1967-1968 թվականներին կրկին միջնակարգ է դարձել և մինչև օրս էլ միջնակարգ է։

Դպրոցի առաջին ուսուցիչներ են եղել Գևորգ Օհանյանը և Սուրեն Տիտանյանը։ 1965 թվականից սկսել է նոր շենք կառուցել։ 1968 թվականին ունեցել է 350 աշակերտ, իսկ ամենաշատ աշակերտներն ունեցել է 1972-1973 ուսումնական տարում։ Դպրոցն ավարտած 200-ից ավելի շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն, նրանցից շատերը ճանաչված են Հայաստանում, դարձել են լավագույն մասնագետներ և մեր երկրի հիմքն ամրացնող մարդիկ։ 2007 թվականից դպրոցը սկսել է համագործակցել Վորլդ Վիժն կազմակերպության հետ։ Դպրոց ներկայումս հաճախում է մոտ 160 աշակերտ, դասավանդում են 24 ուսուցիչ։

2018 թվականին դպրոցում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով բացվեցին ճաշարանն ու ատամնակայանը՝ սպասարկելու դպրոցի տարրական դպրոցի աշակերտներին։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. Ա. Ասլանյան, Հ. Գրգեարյան. «Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան», Երևան, 1981, էջ 30-31։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 31» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 19-ին.
  4. Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», 4 հատորով, հ. 1, Երևան, 1986, էջ 423։

Արտաքին հղումներ