«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: ms:Eksistensialisme
չNo edit summary
Տող 1. Տող 1.
'''Էքզիստենցիալիզմ''' կամ '''գոյության փիլիսոփայություն''', ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը: Ձևավորվել է [[20-րդ դար]]ի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը: Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը:
'''Էքզիստենցիալիզմ''' կամ '''գոյության փիլիսոփայություն''', ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը: Ձևավորվել է [[20-րդ դար]]ի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը: Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը:


Էքզիստենցիալիզմի ձևավորման վրա հսկա ազդեցոթւթյուն են թողել [[Սյորեն Կիերկեգոր]]ի, [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]], [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի, [[Միգուել դե Ունամունո|Մ. Ունամունո]]յի տեսությունները և աշխատանքները, ինչպես նաև [[Էդմունդ Հուսեռլ|Է. Հուսեռլի]] ֆենոմենոլոգիան և Մ. Շելլերի փիլիսոփայական անտրոպոլոգիան:
Էքզիստենցիալիզմի ձևավորման վրա հսկա ազդեցություն են թողել [[Սյորեն Կիերկեգոր]]ի, [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]], [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի, [[Միգուել դե Ունամունո|Մ. Ունամունո]]յի տեսությունները և աշխատանքները, ինչպես նաև [[Էդմունդ Հուսեռլ|Է. Հուսեռլի]] ֆենոմենոլոգիան և Մ. Շելլերի փիլիսոփայական անտրոպոլոգիան:
Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ [[Մարտին Հայդեգեր]]ը, [[Կառլ Յասպերս]]ը, Ֆրանսիայում՝ [[Ժան-Պոլ Սարտր]]ը, [[Ալբեր Քամյու]]ն, Ռուսաստանում՝ [[Լև Շեստով]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը և այլն:
Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ [[Մարտին Հայդեգեր]]ը, [[Կառլ Յասպերս]]ը, Ֆրանսիայում՝ [[Ժան-Պոլ Սարտր]]ը, [[Ալբեր Քամյու]]ն, Ռուսաստանում՝ [[Լև Շեստով]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը և այլն:



18:44, 7 հունվարի 2012-ի տարբերակ

Էքզիստենցիալիզմ կամ գոյության փիլիսոփայություն, ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը: Ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը: Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը:

Էքզիստենցիալիզմի ձևավորման վրա հսկա ազդեցություն են թողել Սյորեն Կիերկեգորի, Ֆեոդոր Դոստոևսկու, Ֆրիդրիխ Նիցշեի, Մ. Ունամունոյի տեսությունները և աշխատանքները, ինչպես նաև Է. Հուսեռլի ֆենոմենոլոգիան և Մ. Շելլերի փիլիսոփայական անտրոպոլոգիան: Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ Մարտին Հայդեգերը, Կառլ Յասպերսը, Ֆրանսիայում՝ Ժան-Պոլ Սարտրը, Ալբեր Քամյուն, Ռուսաստանում՝ Լև Շեստովը, Նիկոլայ Բերդյաևը և այլն:

Էքզիստենցիալիզմը պայմանականորեն բաժանում են կրոնական (Յասպերս, Գաբրիել Մարսել, Բերդյաև և այլն) և աթեիստական (Հայդեգեր, Սարտր, Քամյու և այլն) ուղղությունների վրա:

Էքզիստենցիալիզմի կենտրնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը: Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները: Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է: Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է: Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից: Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է: Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն:

Էքզիստենցիալիստի համար մարդը զուրկ է էությունից նախքան գիտակից գոյությունը: Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ: Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է: Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է: Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն: Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը

Ըստ Սարտրի, մարդը պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև այլ մարդկանց համար: Մարդը բացահայտելով իրեն, բացահայտում է այլ մարդկանց և դրանով այլ մարդկանց դարձնում նույնքան իրական, որքան ինքն է: Այլ մարդիք անհրաժեշտ են անձի գոյության և ինքնաճանաչության համար:

Աթեիստական էքզիստենցիալիզմը ելնում է այն դրույթից, որ Աստված չկա, ուստի մարդուն ամեն ինչ թույլ է տրված: Մարդն ապրում է աշխարհում, որտեղ կրոնական հույսը մահացել է, նա պետք է ապրի առանց վերին իմաստի և օգնության: Ըստ Սարտրի և Քամյուի, դա նշանակում է, որ մարդը լքված է, անզոր, քանի որ ոչ իր մեջ և ոչ էլ դրսում նա չունի հենակետ, ապավինելու ատյան: Մարդն ազատ է, նա դատապարտված է լինելու ազատ: Միևնույն ժամանակ, կրոնական էքզիստեցիալիստները, ընդունելով մարդու ազատ լինելը և կամքի գերիշխանությունը, գտնում են, որ այդ ազատությունը իր գագաթնակետին է հասնում Աստծուն ճանաչելու և ընդունելու միջոցով:

«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը: Ըստ Սարթրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ: Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար: Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ: Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ: Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է:

Աղբյուրներ