«Պոլիոմիելիտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 7. Տող 7.
=== Կանխարգելում ===
=== Կանխարգելում ===
Իմունացում՝ [[կենդանի]] վակցինայով, սկսած 2 ամսականից, որոշակի սխեմայով։ Հիվանդների ժամանակին հայտնաբերում և հոսպիտալացում։ ՍՍՀՄ-ում պոլիոմիելիտի դեմ պայքարի միջոցները մշակվում են ՍՍՀՄ ԲԳԱ պոլիոմիելիտի և [[վիրուս]]ային էնցեֆալիտների ինստիտուտում։
Իմունացում՝ [[կենդանի]] վակցինայով, սկսած 2 ամսականից, որոշակի սխեմայով։ Հիվանդների ժամանակին հայտնաբերում և հոսպիտալացում։ ՍՍՀՄ-ում պոլիոմիելիտի դեմ պայքարի միջոցները մշակվում են ՍՍՀՄ ԲԳԱ պոլիոմիելիտի և [[վիրուս]]ային էնցեֆալիտների ինստիտուտում։

== Գրականություն ==
* ''Чумаков М. П., Присман И. М., Зацепив Т. О.'' Полиомиелит — детский спинномозговой паралич — {{М.}}, 1953.
* Эпидемический полиомиелит — {{М.}}, 1957.
* Биологи: Биографический справочник / Авторы: Т. П. Бабий, Л. Л. Коханова, Г. Г. Костюк и др.; Отв. ред. Ф. Н. Серков. — Киев: [[Наукова думка]], 1984. — 816 с. — 27 500 экз.
* ''Дроздов С. Г.'' Полиомиелит и его профилактика в различных странах мира — {{М.}}, 1967.
* ''[[Крюи, Поль де|Поль де Крайф.]]'' Борьба за жизнь. Пер. с английского и примечания И. П. Червонского. Молодая Гвардия, 1957.
* ''Михель Д. В.'' Болезнь и всемирная история: учеб. пособ. для студентов и аспирантов. — Саратов: Научная книга, 2009. — 196 с. ISBN 978-5-903357-18-5


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

10:23, 8 Մարտի 2019-ի տարբերակ

Պոլիոմիելիտ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառՊոլիովիրուս[1]
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի և կոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններՄկանաթուլություն, լուծանք, paresis?, մենինգիզմի նշաններ, տենդ, փսխում[2] և լուծ
ՀետևանքOtter Valley polio epidemic? և 1916 polio epidemic?
Վարակ տարածողմարդ
Բուժաքննությունֆիզիկալ զննում, viral culture? և Q25438941?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն, նյարդաբանություն և Օրթոպեդիա
Անվանվել էJakob Heine? և Karl Oskar Medin?
Բուժումսիմպտոմատիկ բուժում, մերսում, physiotherapy?, Քնաբեր դեղամիջոցներ, orthopedic surgery? և Հակաբորբոքային միջոցներ
 Polio Վիքիպահեստում

Պոլիոմիելիտ (հուն․՝ πολιός՝ գորշ և հուն․՝ µυελός՝ ողնուղեղ),սուր համաճարակային առաջային պոլիոմիելիտ, մանկական ողնուղեղային պարալիչ, Հայնե-Մեդինի հիվանդություն, սուր պոլիոմիելիտ, սուր վարակիչ հիվանդություն, պայմանավորված է ողնուղեղի գորշ նյութի բորբոքումով։ Հիվանդության հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է։ Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է օդակաթիլային (հազալուց, փռշտալուց) և սննդային ճանապարհներով։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում։ Գաղտնի շրջանը 9-ից 14 օր է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։ Պոլիոմիելիտը ընթանում է կլինիկական չորս շրջանով՝ նախալուծանքային (պրեպարալիտիկ), լուծանքային (պարալիտիկ), վերականգնման և մնացորդային երևույթների։ Նախալուծանքային շրջանը տևում է 2-ից 7 օր։ Հիվանդությունն սկսվում է բարձր ջերմաստիճանով (38—40 °C), որը կարող է տևել 1-ից 4 օր, գլխացավերով, փսխումով, վերին շնչառական ուղիների կատարալ երևույթներով, մենինգյալ թեթև ախտանշաններով, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումով։ Լուծանքային շրջան. հիվանդությունից 3-ից 5 օր անց առաջանում են ծայրանդամների լուծանքներ և կիսալուծանքներ։ Լուծանքի ենթարկված ծայրանդամի ջլային ռեֆլեքսներն իջնում են կամ բացակայում, մկանային տոնուսն ընկնում է, առանց զգացողության խանգարման։ Հիվանդությունից 2-ից 3 շաբաթ անց տեղի է ունենում նույն ծայրանդամի մոտակա (պրոքսիմալ) խմբի մկանների ապաճում։ Պարալիզված ծայրանդամը լինում է սառը և կապտավուն։ Վերականգնման շրջան. հիվանդությունից 2—3 շաբաթ անց ծայրանդամի ֆունկցիան և ջլային ռեֆլեքսները վերականգնվում են, հիվանդը կատարում է որոշ շարժումներ։ Մնացորդային երևույթների (ռեզիդուալ) շրջանը բնորոշվում է կայուն լուծանքներով, հոդերի կծկանքներով (կոնտրակտուրաներով), ծայրանդամի ձևախախտումով, ոսկրերի փոփոխություններով։ Պոլիոմիելիտը կարող է ընթանալ նաև մի շարք ոչ բնորոշ ձևերով, թաղանթա-արմատային (մենինգո-ռադիկուլյար) ձև, որն ընթանում է գլխացավերով, փսխումով, մենինգյալ ախտանշաններով, բարձր ջերմաստիճանով, զառանցանքով և գիտակցության որոշ խանգարումով։ Կոճղեզային (բուլբար) ձևը բնորոշվում է խոսակցության, ծամելու, կլլման խանգարումներով։ Ընթացքը առավել ծանր է, մահացության տոկոսը մեծ է։ Կան և այլ ձևեր՝ էնցեֆալիտիկ, պոլինևրիտիկ և աբորտիվ։

Բուժում

Անկողնային ռեժիմ, ցավազրկող և հանգստացնող դեղամիջոցներ։ Լուծանքային շրջանում վերականգնող (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, օրթոպեդիական) բուժում, հետագայում՝ առողջարաններ։ Շնչառության խանգարման ժամանակ՝ վերակենդանացման միջոցներ։

Կանխարգելում

Իմունացում՝ կենդանի վակցինայով, սկսած 2 ամսականից, որոշակի սխեմայով։ Հիվանդների ժամանակին հայտնաբերում և հոսպիտալացում։ ՍՍՀՄ-ում պոլիոմիելիտի դեմ պայքարի միջոցները մշակվում են ՍՍՀՄ ԲԳԱ պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտների ինստիտուտում։

Գրականություն

  • Чумаков М. П., Присман И. М., Зацепив Т. О. Полиомиелит — детский спинномозговой паралич — М., 1953.
  • Эпидемический полиомиелит — М., 1957.
  • Биологи: Биографический справочник / Авторы: Т. П. Бабий, Л. Л. Коханова, Г. Г. Костюк и др.; Отв. ред. Ф. Н. Серков. — Киев: Наукова думка, 1984. — 816 с. — 27 500 экз.
  • Дроздов С. Г. Полиомиелит и его профилактика в различных странах мира — М., 1967.
  • Поль де Крайф. Борьба за жизнь. Пер. с английского и примечания И. П. Червонского. Молодая Гвардия, 1957.
  • Михель Д. В. Болезнь и всемирная история: учеб. пособ. для студентов и аспирантов. — Саратов: Научная книга, 2009. — 196 с. ISBN 978-5-903357-18-5

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։