«Թթվիճ դեղատու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ծավալը բավարար է
Տող 1. Տող 1.
{{կարճ էջ|04.03.2019}}
{{Տաքսոտուփ
{{Տաքսոտուփ
| name = Թթվիճ դեղատու
| name = Թթվիճ դեղատու

17:57, 7 Մարտի 2019-ի տարբերակ

Թթվիճ դեղատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խուլեղինջազգիներ
Տեսակ Թթվիճ դեղատու
Լատիներեն անվանում
Betonica officinalis


Թթվիճ դեղատու (լատին․՝ Betonica officinalis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

20-60 սմ բարձրությամբ, պարզ քառանիստ ցողունով բազմամյա, մեղրատու խոտաբույս է։ Ունի կարճ և ամուր մազիկներով ծածկված ցողուն։ Սրտաձև և հաստ մազիկներով ծածկված հիմքային մասը աղեղնաեզր է, իսկ երկարավուն-ձվաձև տերևները՝ կոթունավոր։ Տերևներն արմատամերձ են։ Առաջացնելով հասկանմնան ծաղկաբույլեր՝ խոշոր հնգամդամ ծաղիկները աճում են ցողունի վերին մասի տերևանութներում։ 5 ուղիղ ատամիկներով զանգականման բաժակը խողովակաձև է։ Ունի երկշուրթ, մանուշակագույն պսակ և չորս երկուժ առէջներ։ Պտուղը կազմված է չորս ընկուզիկներից[1]։

Տարածվածություն

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, անտառներում և մարգագետիններում։ Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերին մասը՝ ծաղկաբույլերով, ծաղկման սկզբնական շրջանում։ Թթվիճը պարունակում է դաբաղանյութեր, ալկալոիդներ, խոլին, եթերային յուղ, K և C վիտամիններ, սապոնիններ, ստերոիդներ և այլն։ Թարմ տերևներն օգտագործում են որպես վերքամոքիչ միջոց վերքերի և այրվածքների բուժման համար։ Սերմերում կուտակվում են ճարպային յուղեր[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվիճ դեղատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվիճ դեղատու» հոդվածին։