«Կապիտալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.
|ref = Джевонс
|ref = Джевонс
}}
}}
* {{книга
|автор = [[Маркс, Карл|К. Маркс]]
|заглавие = [[Капитал (Маркс)|Капитал. Критика политической экономии.]]
|оригинал = {{lang-de|Das Kapital. Kritik der politischen Ökonomie}} (1867)
|ссылка =
|викитека =
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=254}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=254}}



17:40, 6 Մարտի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապիտալ (այլ կիրառումներ)

Կապիտալ (գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis- գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ» աշխատության մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։

Ֆիզիոկրատներ

Ֆրանսուա Քենեն դարձավ քաղաքատնտեսության ֆիզիոկրատական ուղղության հիմնադիրը: Նա մերժեց մարկանտիլիզմի տեսակետները շահույթի վերաբերյալ որպես բողոքարկման արդյունք և փորձեց բացատրել այն արտադրության գործընթացում: Դա հանգեցրեց կապիտալի և դրա դերի ավելի մանրամասն վերլուծության: Այս դպրոցը` հողը, բնությունը համարում է արտադրության միակ անկախ գործոնը: Այս դեպքում հավելյալ արժեքը ստեղծվում է միայն երկրագործության մեջ և արտահայտվում է հողային ռենտայի տեսքով:


Ֆիզոկրատները վերլուծեցին կապիտալի նյութական բաղադրիչները, որոնք որոշում էին «տարեկան կանխավճարները», «տարեկան ծախսերը» և «առաջնային շահույթները», որոնք համապատասխանում են ներկայիս հիմնական և շրջանառու կապիտալներին: Արտադրողական կապիտալը համարվում էր միայն հողագործության մեջ ներդրված կապիտալը: Ֆիզիոկրատները արդյունաբերական կապիտալը համարում էին «անպտուղ», որը չի ստեղծում «մաքուր արդյունք» և ենթակա չէ կանխավճարների մասնատման:Փողը չէր դասվում ավանսի որևէ տեսակի, քանի որ չկար դրամական կապիտալ հասկացությունը:Ֆիզոկրատները փողը ընդունում էին միայն որպես շրջանառության միջոց:

Պատմություն

Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը, ապրանքաշրջանառության ու առևտրի զարգացումը։ Այն առաջանում է կապիտալի նախասկզբնական կուտակման կամ ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով աշխատուժը դառնում է ապրանք, և ձևավորվում են պրոլետարիատն ու բուրժուազիան։ Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին։ Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրամիջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտալից մեծ արժեք՝ հավելյալ արժեք։

Կապիտալի ընդհանրական բանաձևն է՝ Փ—Ա—Փ', որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ ապրանքը, Փ'=Փ+ΔՓ-ն՝ կանխավճարված փողի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է։ Իմպերիալիզմի փուլում կապիտալիստական արտադրության շարժառիթ է դառնում մենաշնորհային շահույթի ստացումը։ Կապիտալը Մարքսը բացահայտեց կապիտալի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն կապիտալների միջև եղած որակական տարբերությունները։ Հաստատուն կապիտալը (C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար։ Վերջինիս արժեքը բանվորի կոնկրետ աշխատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում։ Փոփոխուն կապիտալը (V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես աշխատավարձ և բանվորի հավելյալ աշխատաժամանակում ստեղծած հավելյալ արժեքի (m) աղբյուրն է։ Կապիտալի ինքնաճումը տեղի է ունենում կապիտալի պտույտի և կապիտալի շրջապտույտի պրոցեսում։ Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնավորեց կապիտալի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղանակի) հիմնականի և շրջանառուի։ Կապիտալի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտապես գտնվում Է ապրանքային և դրամական ձևերում։ Կապիտալի այդ մասերի առանձնացումը հանգում Է առևտրական կապիտալի և փոխատվական կապիտալի ձևավորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավելյալ արժեքի մի մասը։

Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստները հավելյալ արժեքի մի մասը կուտակում են, որն ուղեկցվում Է կապիտալի ամակենտրոնացման և կապիտալի կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական մենաշնորհների առաջացմամբ։ Զարգացնելով հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը՝ Վ. Լենինը բացահայտեց ֆինանսական կապիտալի Էությունը։ Կապիտալիզմի վերացման և արտադրամիջոցների սոցիալիստական սեփականության պայմաններում կապիտալը, որպես տնտեսական կատեգորիա, դադարում Է գոյություն ունենալ։

Գրականություն

  • Կ. Մարքս, «Կապիտալ», Երևան, 1954
  • Վ. Լենին, «Մարքսիզմի երեք աղբյուրներն ու երեք բաղկացուցիչ մասերը»
  • Капитал / Р. Г. Ольхова // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Уильям С. Джевонс Деньги и механизм обмена = Money and the mechanism of exchange (1875). — Челябинск: Социум, 2006. — P. 185. — 2000 экз. — ISBN 5-901901-51-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 254