«Ճշմարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 17. Տող 17.
* [http://plato.stanford.edu/entries/tarski-truth/ Tarski's Truth Definitions] {{ref-en}}
* [http://plato.stanford.edu/entries/tarski-truth/ Tarski's Truth Definitions] {{ref-en}}
* [http://plato.stanford.edu/entries/truth-axiomatic/ Axiomatic Theories of Truth] {{ref-en}}
* [http://plato.stanford.edu/entries/truth-axiomatic/ Axiomatic Theories of Truth] {{ref-en}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]

14:05, 5 Մարտի 2019-ի տարբերակ


Ճշմարտություն՝ գաղափար, որը համապատասխանում է օբեկտիվ/անաչառ/ իրականությանը։ Սուբյեկտի կողմից իրականության համապատասխան արտացոլումն է։ Ճշմարտությունն իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ։ Ճշմարտության չափանիշները դիտարկվում են ճանաչողության տեսության՝ գնեսեոլոգիայի շրջանակներում։ Գնեսեոլոգիան փիլիսոփայության այն բաժինն է, որն ուսումնասիրում է ճանաչողական գործունեության ընթացքում սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերությունները, գիտելիքի և իրականության հարաբերակցությունը, մարդու կողմից աշխարհի ճանաչման հնարավորությունները, ճշմարտության չափանիշներն ու գիտելիքի հավաստիությունը։

Իդեալիստական փիլիսոփայության համակարգերում ճշմարտությունը համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն /Պլատոն/, բանականության բնածին հատկանիշ /Դեկարտ/ կամ մտքի ապրիորի ձև /Կանտ/։ Ըստ դիալեկտիկական ըմբռնման՝ ճշմարտությունը գիտելիքների ծավալուն գործընթաց է /Հեգել/։ Իսկ պրագմատիզմը ճշմարիտ է համարում այն գիտելիքը, որը գործնականորեն կիրառելի է և ապահովում է հաջողություն։

Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում է այնպիսի կատեգորիա, ինչպիսին է օբյեկտիվ ճշմարտությունը, ինչը մարդուց և մարդկությունից անկախ գիտելիքի բովանդակությունն է։ Կա նաև բացարձակ և հարաբերական ճշմարտություն, ինչը դիալեկտիկական մատերիալիզմի կատեգորիա է։

Ճշմարտություն տերմինն օգտագործվում է նաև ձևական տրամաբանության մեջ։ Գոյություն ունի «տրամաբանական ճշմարտություն», որը հակադրվում է փաստական ճշմարտությանը։ Տրամաբանության մեջ ասույթը համարվում է ճշմարիտ, եթե նրա ձևը համընկնում է կամ որոշ թույլատրելի գործողություններից հետո կարող է համընկնել տրամաբանական օրենքի հետ։

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ճշմարտություն հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտություն» հոդվածին։