«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/)
No edit summary
Տող 20. Տող 20.
}}
}}


'''Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբյան''' ({{lang-ar|صلاح الدين يوسف بن أيوب}} ''(Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb),'' {{lang-ku|سەلاحەدینی ئەییووبی}} ''(Selahedînê Eyûbî)'', հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին ({{IPAc-en|ˈ|s|æ|l|ə|d|ɪ|n}}; 1137 թվական-1193 թվականի մարտի 4), [[Եգիպտոս|Եգիպտոսի]] և [[Սիրիա|Սիրիայի]] առաջին սուլթան<ref>Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 17, {{ISBN|978-0-674-28397-8}}, "Syria, all the territory of present day Syria, Lebanon, Jordan, Palestine and Israel".</ref> և [[Այյուբյան սուլթանություն|Այյուբյան դինաստիայի]] հիմնադիր։ [[Քրդեր|Քրդական ծագմամբ]] [[Սուննի իսլամ|սուննի մուսուլման]] Սալադինը<ref name="Minorsky">A number of contemporary sources make note of this. The biographer Ibn Khallikan writes, "Historians agree in stating that [Saladin's] father and family belonged to Duwin <nowiki>[</nowiki>Dvin (ancient city)<nowiki>]</nowiki>.&nbsp;... They were Kurds and belonged to the Rawādiya (sic), which is a branch of the great tribe al-Hadāniya": Minorsky (1953), p. 124. The medieval historian Ibn Athir, also a Kurd, relates a passage from another commander: "...&nbsp;both you and Saladin are Kurds and you will not let power pass into the hands of the Turks": Minorsky (1953), p. 138.</ref><ref>{{cite book |first=R. Stephen |last=Humphreys |title=From Saladin to the Mongols: The Ayyubids of Damascus, 1193–1260 |location= |publisher=State University of New York Press |year=1977 |page=29 |isbn=0-87395-263-4 |quote=Among the free-born amirs the Kurds would seem the most dependent on Saladin's success for the progress of their own fortunes. He too was a Kurd, after all&nbsp;... }}</ref><ref name="Encyclopedia of World Biography on Saladin">{{cite web|url=http://www.bookrags.com/biography/saladin/|title=Encyclopedia of World Biography on Saladin|accessdate=20 August 2008}}</ref> ղեկավարել է [[Լևանտ|Լևանտում]] [[Խաչակրաց պետություններ|խաչակրաց պետությունների]] դեմ ռազմական արշավանքը։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, [[Ջեզիրե|Ջեզիրեն]] (Վերին Միջագետք), [[Հիջազ|Հիջազը]], [[Եմեն|Եմենը]] և [[Հյուսիսային Աֆրիկա|Հյուսիսային Աֆրիկայի]] այլ շրջաններ։
'''Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբյան''' ({{lang-ar|صلاح الدين يوسف بن أيوب}} ''(Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb),'' {{lang-ku|سەلاحەدینی ئەییووبی}} ''(Selahedînê Eyûbî)'', հայտնի է նաև որպես '''Սալահ ադ-Դին''' կամ '''Սալադին''' ({{IPAc-en|ˈ|s|æ|l|ə|d|ɪ|n}}; 1137 թվական-1193 թվականի մարտի 4), [[Եգիպտոս|Եգիպտոսի]] և [[Սիրիա|Սիրիայի]] առաջին սուլթան<ref>Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 17, {{ISBN|978-0-674-28397-8}}, "Syria, all the territory of present day Syria, Lebanon, Jordan, Palestine and Israel".</ref> և [[Այյուբյան սուլթանություն|Այյուբյան դինաստիայի]] հիմնադիր։ [[Քրդեր|Քրդական ծագմամբ]] [[Սուննի իսլամ|սուննի մուսուլման]] Սալադինը<ref name="Minorsky">A number of contemporary sources make note of this. The biographer Ibn Khallikan writes, "Historians agree in stating that [Saladin's] father and family belonged to Duwin <nowiki>[</nowiki>Dvin (ancient city)<nowiki>]</nowiki>.&nbsp;... They were Kurds and belonged to the Rawādiya (sic), which is a branch of the great tribe al-Hadāniya": Minorsky (1953), p. 124. The medieval historian Ibn Athir, also a Kurd, relates a passage from another commander: "...&nbsp;both you and Saladin are Kurds and you will not let power pass into the hands of the Turks": Minorsky (1953), p. 138.</ref><ref>{{cite book |first=R. Stephen |last=Humphreys |title=From Saladin to the Mongols: The Ayyubids of Damascus, 1193–1260 |location= |publisher=State University of New York Press |year=1977 |page=29 |isbn=0-87395-263-4 |quote=Among the free-born amirs the Kurds would seem the most dependent on Saladin's success for the progress of their own fortunes. He too was a Kurd, after all&nbsp;... }}</ref><ref name="Encyclopedia of World Biography on Saladin">{{cite web|url=http://www.bookrags.com/biography/saladin/|title=Encyclopedia of World Biography on Saladin|accessdate=20 August 2008}}</ref> ղեկավարել է [[Լևանտ|Լևանտում]] [[Խաչակրաց պետություններ|խաչակրաց պետությունների]] դեմ ռազմական արշավանքը։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, [[Ջեզիրե|Ջեզիրեն]] (Վերին Միջագետք), [[Հիջազ|Հիջազը]], [[Եմեն|Եմենը]] և [[Հյուսիսային Աֆրիկա|Հյուսիսային Աֆրիկայի]] այլ շրջաններ։


Սալադինը սկզբնապես 1164 թվականին իր հորեղբայր Շիրքուհի հետ, ով [[Զանգիների ամիրայություն|Զանգիների ամիրայության]] զորավարներից էր, ուղարկվել է [[Ֆաթիմյան խալիֆայություն]] [[Սելջուկներ|Սելջուկյանների]] [[աթաբեկ]] Նուր ադ-Դինի հրամանով՝ աջակցելու Շավարին դեռահաս ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի հետ [[Վեզիր|վեզիրի]] պաշտոնի համար պայքարում։ Սալադինը արագորեն բարձրացել է ֆաթիմյան կառավարության պաշտոններով խաչակիրների նկատմամբ ունեցած ռազմական հաջողությունների և ալ-Ադիդի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ։ 1169 թվականի Շավարի սպանությունից և նույն տարում Շիրուքի բնական մահից հետո ալ-Ադիդը Սալադինին նշանակել է վեզիր․ սուննի մուսուլմանի նշանակումը նման պաշտոնում բացառիկ երևույթ էր [[Շիա իսլամ|շիա]] [[Իսմայիլականություն|իսմայիլական]] խալիֆայության համար։ Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] հետ, որի կենտրոնը [[Բաղդադ|Բաղդադն]] էր։
Սալադինը սկզբնապես 1164 թվականին իր հորեղբայր Շիրքուհի հետ, ով [[Զանգիների ամիրայություն|Զանգիների ամիրայության]] զորավարներից էր, ուղարկվել է [[Ֆաթիմյան խալիֆայություն]] [[Սելջուկներ|Սելջուկյանների]] [[աթաբեկ]] Նուր ադ-Դինի հրամանով՝ աջակցելու Շավարին դեռահաս ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի հետ [[Վեզիր|վեզիրի]] պաշտոնի համար պայքարում։ Սալադինը արագորեն բարձրացել է ֆաթիմյան կառավարության պաշտոններով խաչակիրների նկատմամբ ունեցած ռազմական հաջողությունների և ալ-Ադիդի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ։ 1169 թվականի Շավարի սպանությունից և նույն տարում Շիրուքի բնական մահից հետո ալ-Ադիդը Սալադինին նշանակել է վեզիր․ սուննի մուսուլմանի նշանակումը նման պաշտոնում բացառիկ երևույթ էր [[Շիա իսլամ|շիա]] [[Իսմայիլականություն|իսմայիլական]] խալիֆայության համար։ Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] հետ, որի կենտրոնը [[Բաղդադ|Բաղդադն]] էր։

07:56, 4 Մարտի 2019-ի տարբերակ

Սալահ ադ-Դին Յուսուֆ
արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب‎‎
Ալ-մալիք ան-Նասիր
Իշխանություն1174 թվական-մարտի 4, 1193 թվական
Թագադրում1174 թվական, Կահիրե
Լրիվ անունԱն-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբ
Ծնվել է՝1137 թվական
ԾննդավայրԹիքրիթ, Ջեզիրե, Աբբասյան խալիֆայություն
Մահացել է՝Մարտի 4, 1193 թվական
Վախճանի վայրԴամասկոս, Սիրիա, Այյուբյան սուլթանություն
Թաղվել է՝Օմայանների մզկիթ, Դամասկոս
Օմայանների մզկիթ
Ազգությունքուրդ
Հաջորդող
  • Ալ-Ազիզ Օսման (Եգիպտոս)
  • Ալ-Աֆդալ իբն Սալահ ադ-Դին (Սիրիա)
ՈւղեկիցԻսմաթ ադ-Դին խաթուն
ՏոհմԱյյուբյան սուլթանություն
ռազմական գործիչ և ռազմական հրամանատար
ՀայրՆաջմ ադ-Դին Այյուբ
ՄայրՍիթ ալ-Մուլկ-Խաթուն
Երեխաներալ-Աֆդալ իբն Սալահ ալ-Դին, ալ-Ազիզ Օսման և ալ-Զահիր Ղազի
ՀավատքՍուննի իսլամ(շաֆիականություն)[1][2][3]

Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբյան (արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب‎‎ (Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb), քրդ.՝ سەلاحەدینی ئەییووبی (Selahedînê Eyûbî), հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին (/ˈsælədɪn/; 1137 թվական-1193 թվականի մարտի 4), Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան[4] և Այյուբյան դինաստիայի հիմնադիր։ Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը[5][6][7] ղեկավարել է Լևանտում խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքը։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը և Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։

Սալադինը սկզբնապես 1164 թվականին իր հորեղբայր Շիրքուհի հետ, ով Զանգիների ամիրայության զորավարներից էր, ուղարկվել է Ֆաթիմյան խալիֆայություն Սելջուկյանների աթաբեկ Նուր ադ-Դինի հրամանով՝ աջակցելու Շավարին դեռահաս ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի հետ վեզիրի պաշտոնի համար պայքարում։ Սալադինը արագորեն բարձրացել է ֆաթիմյան կառավարության պաշտոններով խաչակիրների նկատմամբ ունեցած ռազմական հաջողությունների և ալ-Ադիդի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ։ 1169 թվականի Շավարի սպանությունից և նույն տարում Շիրուքի բնական մահից հետո ալ-Ադիդը Սալադինին նշանակել է վեզիր․ սուննի մուսուլմանի նշանակումը նման պաշտոնում բացառիկ երևույթ էր շիա իսմայիլական խալիֆայության համար։ Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական Աբբասյան խալիֆայության հետ, որի կենտրոնը Բաղդադն էր։

Հաջորդ տարիներին նա խաչակիրների դեմ արշավանքներ է կատարել դեպի Պաղեստին, ապա գրավել է Եմենը, ճնշել պրոֆաթիմյան ապստամբությունը Վերին Եգիպտոսում։ 1174 թվականին Նուր ադ-Դինի մահից կարճ ժամանակ անց Սալադինը սկսել է Սիրիայի նվաճումը՝ խաղաղությամբ մտնելով Դամասկոս։ Մինչև 1175 թվականի կեսերը Սալադինը գրավել է Համան և Հոմսը՝ առաջացնելով Սիրիայի տարբեր շրջանների փաստացի ղեկավարների՝ Զանգիների զայրույթը։ Շուտով Սալադինը Համայի ճակատամարտում պարտության է մատնել Զանգիների զորքին, այնուհետև Աբբասյան խալիֆ ալ-Մուսթադին նրան հռչակել է «Եգիպտոսի և Սիրիայի սուլթան»։ Ապա Սալադինը գրավել է հյուսիսային Սիրիան և Ջեզիրեն՝ այդ ընթացքում խուսափելով Ասսասինների կողմից կազմակերպված երկու մահափորձից։ 1177 թվականին վերադարձել է Եգիպտոս՝ որոշ խնդիրներ լուծելու։ Մինչև 1182 թվականը Հալեպի գրավումից հետո Սալադինը ավարտին է հասցրել Սիրիայի նվաճումը, սակայն նրան չի հաջողվել գրավել Զանգիների ամիրայության հենակետերից Մոսուլը[8]։

Սալադինի հրամանատարությամբ Այյուբյան զորքը պարտության է մատնել խաչակիրներին 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում, դրանից հետո խաչակիրներից խլել է Պաղեստինի, այդ թվում Երուսաղեմ քաղաքի, վերահսկողությունը․ խաչակիրները այս տարածքները գրավել են 88 տարի առաջ։ Չնայած Երուսաղեմի խաչակրաց թագավորությունը պահպանվել է մինչև 13-րդ դարը՝ Հաթթինում կրած պարտությունը շրջադարձային պահ է եղել տարածաշրջանում մուսուլմանական ուժերի հետ ունեցած հակամարտության մեջ։ Սալադինը մահացել է Դամասկոսում 1193 թվականին՝ իր ունեցվածքի մեծ մասը թողնելով իր ենթականերին։ Նա թաղված է Օմայանների մզկիթի մոտակայքում գտնվող դամբարանում։ Սալադինը նշանավոր գործիչ է մուսուլմանական, արաբական, թուրքական և քրդական մշակույթներում[9], նրան նաև համարում են պատմության մեջ ամենահայտնի քուրդը[10][11][12][13]։

Կյանք

Սալադինը ծնվել է Թիքրիթում՝ ներկայիս Իրաքում։ Նրա անունը «Յուսուֆ» էր, իսկ «Սալադին» նրա մականունն էր, որը նշանակում է «Հավատքի արդարություն»[14]։ Նրա ընտանիքը թուրքական և քրդական խառը ծագում է ունեցել[5][15][16] և սկզբնավորվել է կենտրոնական Հայաստանի Դվին քաղաքում[17][18]։ Ռավադիյա ցեղը, որից նա ծագում էր, մասամբ ձուլվել էր՝ ապրելով արաբախոս աշխարհում[19]։ 1132 թվականին Մոսուլի կառավարիչ Իմադ ադ-Դին Զանգիի պարտված բանակը չի կարողացել նահաջել, քանի որ նահանջի ճանապարհը կտրում էր Թիքրիթ ամրոցի հակառակ կողմում գտնվող Տիգրիս գետը։ Հենց այս ամրոցում էլ Սալադինի հայրը՝ Նաջմ ադ-Դին Այյուբը ծառայում էր՝ իբրև պահակ։ Այյուբյանները զորքին ապահովել են լաստանավերով և ապաստարան տվել Թիքրիթում։ Մուջահեդ ադ-Դին Բիհրուզը, ով սելջուկներին ծառայություններ մատուցելու համար հյուսիսային Միջագետքի ռազմական կառավարիչ նշանակված հույն նախկին ծառա էր, հանդիմանել է Այյուբին Զանգիին ապաստարան տալու համար։ 1137 թվականին Այյուբը վտարվել է Թիքրիթից այն բանից հետո, երբ նրա եղբայր Ասադ ադ-Դին Շիրքուհը սպանել է Բիրհրուզի ընկերոջը պատվո սպանության ժամանակ։ Ըստ Բահա ադ-Դին իբն Շադադի Սալադինը ծնվել է Թիքրիթից նրա ընտանիքի հեռանալու գիշերը։ 1139 թվականին Այյուբն ու իր ընտանիքը տեղափոխվել են Մոսուլ, որտեղ Իմադ ադ-Դին Զանգին, հիշելով նրանց լավ արարքը տարիներ առաձ, Այյուբին նշանակել է Բաալբեկ ամրոցի կառավարիչ։ 1146 թվականին Զանգիի մահից հետո նրա որդին Նուր ադ-Դինը դարձել է Հալեպի ժամանակավոր կառավարիչը և Զանգիների առաջնորդը[20]։

Սալադինը, ով ծնվել է Դամասկոսում, ասում են, թե շատ է սիրել քաղաքը, սակայն նրա մանկության մասին տեղեկություն գրեթե չկա[21]։ Կրթության մասին Սալադինը գրել է․ «երեխաները դաստիարակվում են այնպես, ինչպես նրանց մեծերն են դաստիարակվել»։ Ըստ իր կենսագիրներ Աննա-Մարի Էդեի և ալ-Վահրանիի Սալադինը կարողացել է պատասխանել Էվկլիդեսի, Ալմագեստի, թվաբանության և իրավունքի մասին հարցերի, սակայն սա ակադեմիական իդեալ էր, իսկ նրան իր ժամանակակիցներին կապողը Ղուրանն ու «կրոնի գիտությունների» ուսումնասիրությունն էր[20]։ Որոշ աղբյուրների համաձայն ուսումնառության շրջանում Սալադինը շատ ավելի հետաքրքված է եղել կրոնով, քան զինվորական դառնալով[22]։ Կրոնով նրա հետաքրքրվածության մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ քրիստոնյաները գրավել են Երուսաղեմը[22]։ Իսլամից բացի Սալադինը գիտելքիներ է ունեցել նաև արաբների ծագումնաբանության և պատմության մասին, ինչպես նաև լավ տեղեկացված է եղել արաբական ձիերի ծագումնաբանությունից։ Ավելին՝ նա անգիր է իմացել Աբու Թամմամի Համաշը[20]։ Խոսել է քրդերեն և արաբերեն[23]։

Առաջին արշավանքներ

Սալադինի դիմանկարը, գտնվել է Իսմայիլ ալ-Ջազարիի աշխատության մեջ, մոտ 1185 թվական

Սալադինի ռազմական գործունեությունը սկսվել է իր հորեղբոր՝ Ասադ ադ-Դին Շիրքուհի հովանավորության ներքո․ վերջինս հայտնի հրամանատար էր, ով գործում էր Դամասկոսի և Հալեպի հայտնի էմիր Նուր ադ-Դինի վերահսկողության տակ և Սալադինի ամենաազդեցիկ ուսուցիչն է եղել։ 1163 թվականին Ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի վեզիր Շավարը վտարվել է Եգիպտոսից նրա հակառակորդ Դիրգեմի կողմից, ով Բանու Ռուզաիք հզոր ցեղից էր։ Շավարը ռազմական օգնություն է խնդրել Նուր ադ-Դինից, ով համաձայնվել է և 1164 թվականին Շիրքուհին ուղարկել՝ օգնելու Շավարին Դիրգեմի դեմ արշավանքի ժամանակ։ Սալադինը, ով այդ ժամանակ 26 տարեկան է եղել, նույնպես միացել է այս արշավանքին[24]։ Այն բանից հետո, երբ Շավարը վերանշանակվել է վեզիրի պաշտոնում, նա պահանջել է Շիրքուհին դուրս հանել իր զորքին Եգիպտոսից և դրա համար խոստացել է 30,000 ոսկե դինար, սակայն Շիրքուհը հրաժարվել է՝ պնդելով, որ ինքը Եգիպտոսում է Նուր ադ-Դինի հրամանով։ Սալադինի դերակատարումն այդ արշավանքում չնչին էր, հայտնի է նաև, որ Շիրքուհը նրան հրամայել էր հավաքել Բիլբեյսի նախքան խաչակիրների և Շավարիի միասնական ուժերի կողմից դրա պաշարումը[25]։

Բիլբեյսի նվաճումից հետո խաչակրաց-եգիպտական ուժերը և Շիրքուհի զորքը ճակատամարտի են տվել Նեղոս գետի մոտակայքում գտնվող անապատում՝ Գիզայից արևմուտք։ Սալադինն այս ճակատամարտում կարևոր դեր է խաղացել՝ գլխավորելով Զանգիի զորքի աջ թևը, քրդական ուժերը ձախ թևոըմ էին, իսկ կենտրոնում տեղակայված էր Շիրքուհի զորքը։ Ժամանակի մուսուլմանական աղբյուրները, սակայն, Սալադինին տեղակայել են զորքի մեջտեղի մասում և նրա նպատակն է եղել կեղծ նահանջի միջոցով քաշել թշնամուն թակարդի մեջ։ Խաչակրաց ուժերը սկզբում Շիրքուհի զորքի նկատմամբ հաղթանակ են տարել, սակայն տարածքը թեք և ավազոտ է եղել նրանց ձիերի համար, արդյունքում Սալադինի ուժերի վրա հարձակման ժամանակ հրամանատար Հյու Կեսարացին գերի է ընկել։ Հիմնական վայրից հարավ ընկած հարթավայրերում տեղի ունեցած ցաքուցրիվ կռիվներից հետո Զանգիների կենտրոնական ուժերը վերադարձել են հարձակմանը, իսկ Սալադինը միացել է թիկունքից[26]։

Ճակատամարտն ավարտվել է Զանգիների հաղթանակով և Սալադինը պատիվ է ունեցել օգնելու Շիրքուհին «պատմության մեջ ամենանշանավոր հաղթանակներից մեկը տանելու մեջ»՝ չնայած, ինչպես հայտնում է Իբն ալ-Աթիրին, Շիրքուհի զորքի մեծ մասը սպանվել է, իսկ ճակատամարտը շատ աղբյուրներում չի համարվում հաղթական։ Սալադինն ու Շիրքուհը շարժվել են դեպի Ալեքսանդրիա, որտեղ նրանց ընդունել են մեծ ոգևորությամբ, փող և զորք են տվել[27]։ Քաղաքը պաշարել փորձող խաչակրաց-եգիպտական ուժերի հետ առերեսվելով՝ Շիրքուհը բաժանել է իր զորքը։ Նա իր զորքի մեծ մասի հետ հեռացել է Ալեքսանդրիայից, մինչդեռ Սալադինը մնացել է՝ պաշտպանելու քաղաքը[28]։

Սալադինը Եգիպտոսում

Եգիպտոսի վեզիր

Սալադինի ճակատամարտը Եգիպտոսում

Շիրքուհը Եգիպտոսի համար պայքարի մեջ էր մտել Շավարի և Երուսաղեմի թագավորության թագավոր Ամորի I-ի հետ, որում Շավարը խնդրել էր Ամորի I-ի աջակցությունը։ 1169 թվականին Սալադինը սպանելլ է Շավարին, իսկ մեկ տարի անց մահացել է նաև Շիրքուհը[29]։ Նուր ադ-Դին Շիրքուհի փոխարեն ժառանգորդ է ընտրել, սակայն ալ-Ադիդը Սալադինին է նշանակել Եգիպտոսի վեզիր[30]։

Շիա խալիֆ ալ-Ադիդի կողից սուննի Սալադինի ընտրության հիմքում տարբեր պարզաբանումներ կան։ Իբն ալ-Աթիրը պնդում էր, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ խալիֆի խորհրդատուները ասել են, թե Սալադինից «ավելի թույլ կամ երիտասարդ մարդ չկա» և «որևէ էմիր չի ենթարկվում և չի ծառայում նրան»։ Սակայն ըստ այս տեսակետի կարճ ժամանակ անց Սալադինը կարողացել է հասնել այն բանին, որ էմիրների մեծամասնությունը ընդունել է նրան: Կասկած կար նաև, որ ալ-Ադիդի խորհրդականները նույնպես առաջ են քաշել Սալադինին, քանի որ նպատակ ունեին բաժանելու Սիրիայում հաստատված Զանգիներին: Ալ-Վահրանին գրում է, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված է եղել նրա ընտանիքի «առատաձեռնության և ռազմական խիզախության» համբավով։ Իմադ ադ-Դինը գրում է, որ Շիրքուհի համար մի քանի օր սգալուց հետո Զանգի էմիրները որոշել են վեզիր նշանակել Սալադինին և ստիպել են խալիֆին հաստատել նրա թեկնածությունը։ Չնայած մուսուլման հակառակորդ առաջնորդների պատճառով իրավիճակը բարդացել էր՝ սիրիական հրամանատարների մեծանասնությունը պաշտպանում էր Սալադինին եհիպտական արշավանքում ունեցած նրա դերակատարման շնորհիվ, որը նրան բերել էր ռազմական բարձր որակավորում[31]։

Սալադինը, մարտի 26-ին դառնալով վեզիր, զղջացել է «գինի խմելու և թեթևամտության համար և ընդունել է կրոնի հագուստը», այս են փաստում ժամանակի արաբական աղբյուրները[32]։ Իր կարիերայի արդյունքում արագորեն իշխանություն և անկախություն ձեռք բերելուց հետո Սալադինը հայտնվել էր երկու ուժերի՝ ալ-Ադիդի և Նուր ադ-Դինի միջև։ Այդ տարվա վերջին եգիպտական զինվորներից կազմված մի խումբ մահափորձ է կատարել Սալադինի դեմ, սակայն այն պատճառով, որ իր հետախուզության ղեկավար Ալի իբն Սաֆյանը արդեն իսկ տեղեկացրել էր նրանց մտադրության մասին, Սալադինը ձերբակալել և սպանել է գլխավոր դավադիր Մութամին ալ-Խալիֆային՝ Ֆաթիմյան պալատի վերակացուին։ Հաջորդ օրը ֆաթիմյան զորքի 50,000 սևամորթ աֆրիկացի զինվորներ մի շարք եգիպտացի էմիրների և քաղաքացիների հետ ապստամբություն են սկսել Սալադինի իշխանության դեմ։ Մինչև օգոստոսի 23-ը Սալադինը ճնշել է ապստամբությունը, որից հետո Կահիրեից այլևս որևէ ռազմական մարտահրավեր չի եղել նրա դեմ[33]։

1169 թվականի վերջերին Սալադինը, օգնություն ստանալով Նուր ադ-Դինից, պարտության է մատնել խաչակրաց-բյուզանդական միացյալ ուժերին Դամիետայի մոտակայքում։ Այնուհետև 1170 թվականի գարնանը Նուր ադ-Դինը Սալադինի խնդրանքով Եգիպտոս է ուղարկել նրա հորը, ինչպես նաև օգնություն է ուղարկել Սալադինին, ում ճնշել էր փորձում Բաղդադում հաստատված Աբբասյան խալիֆ ալ-Մուսթանջիդը․ վերջինս օգնում էր Սալադինի հակառակորդ խալիֆ ալ-Ադիդին[34]։ Ինքը՝ Սալադինը, փորձում էր ամրապնդել իր դիրքերը Եգիպտոսում և մեծացնել իր աջակիցների թվաքանակը։ Նա սկսել է իր ընտանիքի անդամների տարածաշրջանում բարձր պաշտոններ տալ․ Սալադինը հրամայել է սուննի իսլամի մալիքիական ճյուղի համար քաղաքում քոլեջ կառուցել, նմանատիպ բան է կառուցել նաև շաֆիական մազհաբի (դպրոց, ուղղություն) համար, որին նա պատկանում էր ալ-Ֆութաթում[35]։

Եգիպտոսում հաստատվելուց հետո Սալադինը արշավանք է սկսել խաչակիրների դեմ՝ 1170 թվականին պաշարելով Դայր ալ-Բալահը[36]։ Ամորի I-ը դուրս է բերել Տաճարականների կայազորը Գազայից, որպեսզի օգնի Դայր ալ-Բալահի պաշտպանությանը, սակայն Սալադինը, շրջանցելով նրա ուժերին, հարձակվել է հենց Գազայի վրա։ Նա ոչնչացրել է քաղաքի՝ ամրոցից դուրս գտնվող հատվածը և սպանել բնակչության մեծամասնությանը, քանի որ նրանց մերժել են ներս թողնել ամրոց[37]։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ, բայց հենց նույն տարում նա հարձակվել և գրավել է խաչակրաց Էյլաթ ամրոցը, որը կառուցված էր Աքաբայի ծոցում գտնվող մի կղզու վրա։ Այս կղզին որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում մուսուլմանական նավատորմի ճանապարհին, սակայն այն կարող էր անհանգստություն պատճառել մուսուլանների նավերին, ուստի Սալադինը որոշել էր վերացնել քրիստոնեական այս հենակետը իր ճանապարհից[36]։

Եգիպտոսի սուլթան

Սալադինը՝ պատկերված դիրհեմ մետաղադրամի վրա, մոտ 1190 թվական

Ըստ Իմադ ադ-Դինի 1171 թվականի հունիսին Նուր ադ-Դինը նամակ է գրել Սալադինին՝ ասելով նրան, որ Եգիպտոսում պետք է վերականգնել Աբբասյան խալիֆայությունը։ Երկու ամիս անց Սալադինը, հավելյալ խրախուսանք ստանալով Նաջմ ադ-Դին ալ-Խաբուշանիից՝ շաֆիական ֆակիհից, ով բուռն կերպով դեմ էր հանդես գալիս երկրում շիական կառավարմանը, համակարգել է այս գործողությունները։ Արդյունքում եգիպտացի մի քանի էմիրներ են սպանվել, սակայն ալ-Ադիդին ասել են, թե նրանք սպանվել են իր դեմ ապստամբության պատճառով։ Մի աղբյուրի համաձայն ալ-Ադիդը այնուհետև հիվանդացել է կամ թունավորվել։ Հիվանդության ժամանակ նա խնդրել է Սալադինին այցելել իրեն․ նա ցանկացել է Սալադինին խնդրել, որ խնամի իր երեխաներին, սակայն Սալադինը հրաժարվել է՝ վախենալով, որ դա կարող է համարվել դավաճանություն Աբբասյանների նկատմամբ[38]։ Ալ-Ադիդը մահացել է սեպտեմբերի 13-ին՝ Սալադինի հետ հանդիպումից 5 օր անց․ Կահիրեում և ալ-Ֆուսթաթում արտասանվել է խուտբան՝ խալիֆ հռչակելով ալ-Մուսթադիին[39]։

Սեպտեմբերի 25-ին Սալադինը դուրս է եկել Կահիրեից, որպեսզի Նուր ադ-Դինի հետ միասին, ով հարձակումը սկսելու էր Սիրիայի կողմից, հարձակվի Երուսաղեմի թագավորության ամրոցներ Քերաքի և Մոնրեալի վրա։ Մինչ Մոնրեալ հասնելը Սալադինը ճանապարհի կեսից հետ է վերադարձել Կահիրե, քանի որ նրան տեղեկացրել են, որ իր բացակայության ընթացքում խաչակրաց առաջնորդները ավելի բուռն կերպով են աջակցություն ցույց տվել Եգիպտոսի ներսում գտնվող դավաճաններին, որոնց նպատակն էր Սալադինի վրա հարձակվել հենց ներսից, և թուլացնելով նրա իշխանությունը՝ հնարավորություն տալ Ֆաթիմյաններին վերականգնել իրենց երբեմնի փառքը։ Այս իսկ պատճառով Նուր ադ-Դինը ստիպված է եղել արշավանքը մենակ շարունակել[40]։

1173 թվականի ամռանը եգիպտական սահմանին հայտնվել է նուբիական զորք հայ փախստականների հետ միասին, և նրանց նպատակն է եղել պաշարել Ասուանը։ Քաղաքի էմիրը դիմել է Սալադինի օգնությանը և Թուրան շահի՝ Սալադինի եղբոր հրամանատարությամբ հավելյալ ուժեր է ստացել։ Արդյունքում նուբիացիները հեռացել են, սակայն 1173 թվականին կրկին վերադարձել են և կրկին հետ շպրտվել։ Այս անգամ եգիպտական ուժերը առաջացել են Ասուանից և գրավել նուբիական քաղաք Իբրիմից։ Սալադինը 60,000 դինար, «հիանալի արտադրանքներ», զարդեղեն և փիղ է ուղարկել իր ուսուցիչ և ընկեր Նուր ադ-Դինին՝ իբրև նվեր։ Այս նվերները Դամասկոս տեղափոխելու ճանապարհին Սալադինը, առիթից օգտվելով, ավերածություններ է գործել խաչակրաց տիրույթներում։ Նա հարձակում չի գործել անապատում գտնվող ամրոցների վրա, սակայն փորձել է դուրս քշել խաչակրաց տիրույթներում ապրող մուսուլման բեդվիններին՝ այսպիսով զրկելով ֆրանկներին իրենց ուղեկցորդներից[41]։

1173 թվականի հուլիսի 31-ին Սալադինի հայրը՝ Այյուբը, վնասվածք է ստացել ձիավարության ժամանակ, որից հետո օգոստոսի 9-ին մահացել է[42]։ 1174 թվականին Սալադինը Թուրան շահին ուղարկել է՝ գրավելու Եմենը․ նպատակն էր միացնելով Եմենը և նրա նավահանգիստ Ադենը Այյուբյան դինաստիայի տիրույթներին։

Սիրիայի գրավում

Դամասկոսի գրավում

1174 թվականի սկզբին Նուր ադ-Դինը զորք է հավաքագրել՝ հրամանագրեր ուղարկելով Մոսուլ, Դիարբեքիր և Ջեզիրե՝ նպատակ ունենալով հարձակում գործել Սալադինի Եգիպոստի վրա։ Այս պատրաստությունների բացահայտումից հետո Այյուբյանները խորհուրդ են հրավիրել՝ քննարկելու հավանական վտանգը, իսկ Սալադինը հավաքել է իր զորքերը Կահիրեի մատույցներում։ Մայիսի 15-ին Նուր ադ-Դինը մահացել է շուրջ մեկ շաբաթ հիվանդ լինելուց հետո, իսկ նրա իշխանությունը փոխանցվել է իր 11-ամյա որդի աս-Սալիհ Իսմայիլ ալ-Մալիքին։ Նրա մահից հետո Սալադինը քաղաքական անկախություն է ձեռք բերել։ Նա նամակ է գրել աս-Սալիհին և խոստացել է «հանդես գալ որպես թուր» նրա թշնամիների դեմ, իսկ նրա հոր մահը որակել է որպես «երկրաշարժային շոկ»[43]։

Նուր ադ-Դինի մահից հետո Սալադինը հայտնվել է բարդ խնդրի առջև․ նա կարող էր իր զորքը դուրս բերել խաչակիրների դեմ հենց գիպտոսից կամ էլ սպասել մինչև աս-Սալիհը իրեն հրավիրի Սիրիա, և նրանք միասին պատերազմը սկսեն հենց այնտեղից։ Մեկ այլ տարբերակ էր այն, որ նա կարող էր բռնակցել Սիրիան նախքան այն կհայտնվեր հակառակորդի ձեռքում, սակայն նա վախենում էր հարձակվել այն տիրույթների վրա, որոնք նախկինում պատկանում էին իր տիրոջը։ Դա արգելված էր իսլամական սկզբունքներով և կարող էր պատճառ դառնալ տպավորության, թե Սալադինը երեսպաշտ է, որի պատճառով նրան կարող էին անհամապատասխան համարել խաչակիրների դեմ պատերազմը ղեկավարելու համար։ Ուստի Սալադինը հասկանում էր, որ Սիրիան ձեռք բերելու համար նա կամ պետք է հրավեր ստանար աս-Սալիհից, կամ պետք է զգուշացներ նրան, որ հավանական անիշխանությունը կարող է խաչակիրների վտանգը մեծացնել[44]։

Երբ աս-Սալիհը օգոստոս ամսին տեղափոխվել է Հալեպ, Գումուշթիգինը՝ քաղաքի էմիրը և Նուր ադ-Դինի հին զինվորը, ստանձնել է նրա խնամակալությունը։ Էմիրը պատրաստվում էր պաշտոններից հեռացնել իր բոլոր հակառակորդներին՝ սկսելով Դամասկոսից և հասնելով Սիրիա և Ջեզիրե։ Ստեղծված արտակարգ իրավիճակում Դամասկոսի էմիրը դիմել է Մոսուլի Սաիֆ ադ-Դինին՝ Գումուշթիգինի զարմիկին, խնդրելով օգնություն տրամադրել Հալեպի դեմ պայքարելու համար, սակայն մերժում է ստացել։ Դրանից հետո սիրիացիները ստիպված են եղել դիմել Սալադինի օգնությանը, ով համաձայնվել է օգնել[45]։ Սալադինը 700 ընտրյալ ձիավորների հետ անցել է ալ-Քերաքի միջով և հասել Բոսրա։ Հենց իր պատմության համաձայն նրան միացել են «էմիրներ, զինվորներ և բեդվիններ, որոնց սրտի բոլոր զգացմունքները արտացոլված էին նրանց դեմքին»[46]։ Նոյեմբերի 23-ին Սալադինը հասել է Դամասկոս, որտեղ նրան մեծ ոգևորությամբ են դիմավորել, որից հետո նա որոշ ժամանակ մնացել է իր հոր հին տանը մինչև Դամասկոսի միջնաբերդի դարպասները 4 օր անց բացվել են Սալադինի առաջ (միջնաբերդի կառավարիչ Ռայհանը սկզբում հրաժարվել էր ենթարկվել) այն բանից հետո, երբ իր եղբայր Թուղթիքին իբն Այյուբը կարճ ժամանակով պաշարել է այն[47]։ Սալադինը հաստատվել է պալատում և արժանացել բնակիչների մեծարանքին և ողջույններին[45]։

Սիրիայում հետագա նվաճումներ

Հաղթական Սալադինի 19-րդ դարի պատկերը Գյուստավ Դորեկողմից

Նշանակելով իր եղբայր Թուղթիքինին Դամասկոսի կառավարիչ՝ Սալադինը առաջացել է և փորձել գրավել այն քաղաքները, որոնք նախկինում պատկանել էին Նուր ադ-Դինին, իսկ այժմ գրոծնականում անկախ էին։ Սալադինի զորքը բավականին հեշտությամբ կարողացել է գրավել Համան, սակայն խուսափել է հարձակվել Հոմսի վրա, քանի որ նրա միջնաբերդը բավականին ամուր էր պաշտպանված[48]։ Այնուհետև շարժվել է դեպի հյուսիս՝ Հալեպ և պաշարել այն դեկտեմբերի 30-ին այն բանից հետո, երբ Գումուշթիքինը չի համաձայնվել հրաժարվել իր գահից[49]։ Աս-Սալիհը, վախենալով Սալադինի կողմից գերվելուց, դուրս է եկել իր պալատից և խնդրել բնակիչներին չհանձնել իրեն և քաղաքը նվաճողներին։ Սալադինի ժամանակագիրներից մեկը պնդում է, որ «մարդիկ ենթարկվել են նր ասածին»[50]։

Գումուշթիքինը խնդրել է Սիրիայի Ասսասինների ղեկավար Ռաշիդ ադ-Դին Սինանին, ով Եգիպտոսում Ֆաթիմյանների տապալումից հետո Սալադինի հակառակորդն էր դարձել, մահափորձ կատարել Սալադինի դեմ հենց իր ճամբարում[51]։ 1175 թվականի մայիսի 11-ին Ասսասինների 13 հոգանոց մի խումբ կարողացել է մտնել Սալադինի ճամբար, սակայն նրանց անմիջապես նկատել են մինչև Աբու Քուբայսի Նասիհ ադ-Դին Խումարթեքինը կիրականացներ մահափորձը։ Ճամբար ներխուժած այս Ասսասիններից մեկը սպանվել է Սալադինի հրամանատարների մեկի կողմից, իսկ մնացածները սպանվել են փախուստի ճանապարհին[50][52][53]։ Սալադինի առաջխաղացումը կանգնեցնելու համար Տրիպոլիի կոմս Ռայմունդ III-ը հավաքել է իր զորքերին Նահր ալ-Քաբիր գետի մոտ, որտեղից նրանք պետք է հարձակվեին մուսուլմանական տիրույթների վրա։ Ավելի ուշ Սալադինը շարժվել է դեպի Հոմս, սակայն երբ տեղեկացել է, որ Սաիֆ ադ-Դինը օգնական ուժեր է ուղարկել քաղաք, նահանջել է[54][55]։

Միևնույն ժամանակ Սիրիայում և Ջեզիրեում Սալադինի հակառակորդները քարոզչական պատերազմ էին վարում նրա դեմ՝ հայտարարելով, որ նա «մոռացել է իր կարգավիճակը [Նուր ադ-Դինի ծառա լինելը]» և երախտագիտություն էլ ցույց չի տալիս իր նախկին տիրոջ, պաշարում է նրա որդուն՝ «ապստամբություն բարձրացնելով իր տիրոջ դեմ»։ Սալադինը, դադարեցնելով պաշարումը, փորձել է վերացնել այս քարոզչությունը և հայտարարել է, որ ինքը ցանացել է պաշտպանել իսլամը խաչակիրներից․ նրա զորքը վերադարձել է Համա խաչակրաց ուժերի դեմ պայքարելու համար։ Խաչակրաց ուժերը նախօրոք հեռացել էին, ուստի Սալադինը հայտարարել է, որ դա «հաղթանակ էր, որը բացել է մարդկանց սրտերի դարպասները»[54]։ Շուտով Սալադինը մտել է Հոմս և երկար դիմադրությունից հետո 1175 թվականի մարտին գրավել միջնաբերդը[56]։

Սալադինի հաջողություններն անհանգստություն են պատճառել Սաիֆ ադ-Դինին։ Իբրև Զանգիների ղեկավար՝ նա վերաբերվում էր Սիրիային և Միջագետքին՝ իբրև իր ընտանեկան սեփականություն, ուստի նա զայրացել է Սալադինի վրա, երբ վերջինս փորձել է տիրանալ նրա դինաստիական սեփականությանը։ Սաիդ ադ-Դինը հսկայական զորք է հավաքել և ուղարկել այն Հալեպի վրա, որի պաշպանները մտահոգ դրան էին սպասում։ Մոսուլի և Հալեպի միացյալ ուժերը շարժվել են Սալադինի դեմ՝ Համա։ Սալադինը, ում զորքը փոքրաթիվ էր, փորձել է զիջումների գնալ Զանգիներին՝ խոստանալով դադարեցնել արշավանքները դեպի հյուսիսային Դամասկոս նահանգ, սակայն նրանք հրաժարվել են՝ պահանջելով, որ Սալադինը վերադառնա Եգիպտոս։ Տեսնելով, որ դիմակայությունն անխուսափելի է, Սալադինը նախապատրաստվել է ճակատամարտի՝ դիրքավորվելով Օրոնտես գետի կիրճի շրջանի բլուրների վրա։ 1175 թվականի ապրիլի 13-ին Զանգիների զորքը սկսել է հարձակումը, սակայն շուտով հայտնվել է Սալադինի զորքերի շրջափակման մեջ։ Ճակատամարտն ավարտվել է Սալադինի վճռական հաղթանակով․ Սալադինը հետապնդել է Զանգիների փախուստի դիմող զորքին մինչև Հալեպի դարպասներ՝ ստիպելով աս-Սալիհի խորհրդատուներին ճանաչել Սալադինի գերիշխանությունը Դամասկոսի, Հոմսի և Համայի նահանգների, ինչպես նար Հալեպից դուրս գտնվող մի շարք շրջանների, օրինակ՝ Մաարրաթ ան-Նուման, նկատմամբ[57]։

Զանգիների դեմ տարած հաղթանակից հետո Սալադինը իրեն թագավոր է հռչակել և թույլ չի տվել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ և իսլամական մետաղադրամների վրա օգտագործել աս-Սալիհի անունը։ Այդուհետ հրամայել է Սիրիայի և Եգիպտոսի բոլոր մզկիթներում աղոթքների ժամանակ և Կահիրեի ոսկե մետաղադրամների ձուլման մեջ օգտագորել իր պաշտոնական տիտղոսը՝ իբրև անկախ թագավոր՝ ալ-Մալիք ան-Նասիր Յուսուֆ Այյուբ։ Բաղդադի Աբբասյան խալիֆը ողջունել է Սալադինի իշխանությունը և նրան հռչակել «Եգիպտոսի և Սիրիայի սուլթան»։ Համայի ճակատամարտը վերջ չի դրել Զանգիների և Այյուբյանների միջև իշխանական հակամարտությանը․ վերջնական դիմակայությունը տեղի է ունեցել 1176 թվականի գարնանը։ Սալադինը Եգիպտոսից բավականաչափ ուժեր է հավաքել, մինչդեռ Սաիֆ ադ-Դինը զորք է հավաքագրել Դիարբեքիրի և ալ-Ջեզիրեի փոքր նահանգներից[58]։ Երբ Սալադինը դուրս է եկել Համայից և անցել Օրոնտես գետը, արևի խավարում է տեղի ունեցել։ Սալադինը սա ընդունել է որպես նախանշան, սակայն շարունակել է իր արշավանքը դեպի հյուսիս։ Նա հասել է Հալեպից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սուլթանի բլուր, որտեղ նրա զորքը հանդիպել է Սաիֆ ադ-Դինի զորքին։ Ձեռնամարտ է սկսվել, և Զանգիները կարողացել են հետ մղել Սալադինի ձախ թևը, իսկ Սալադինն այդ ժամանակ զբաղված էր Զանգիների պահակախմբին վրա հարձակումով։ Այս գործողության արդյունքում Զանգիների զորքը խուճապի է մատնվել և Սաիֆ ադ-Դինի հրամանատարների մեծ մասը կամ սպանվել է, կամ գերեվարվել, իսկ Սաիֆ ադ-Դինին հաջողվել է մի կերպ փախուստի դիմել։ Այյուբյանները բռնագրավել են Զանգիների զորքի ամբողջ ճամբարը, ձիերը, ուղեբեռը, վրաններն ու ամբողջ պաշարը։ Զանգիների ռազմագերիները, սակայն, նվերներ են ստացել և ազատ են արձակվել։ Այյուբյանների հաղթանակի արդյունքում ձեռքբերված ավարը բաժանվել է զորքին․ Սալադինը ոչինչ իրեն չի պահել[59]։

Սալադինը շարունակել է իր ճանապարհը դեպի Հալեպ, որը դարպասները դեռ փակ էին նրա առաջ, և կանգ առել քաղաքի դիմաց։ Ճանապարհին նրա զորքը գրավել է Բուզաան, ապա Մանբիջը։ Այնուհետև մայիսի 15-ին նրանք շարունակել են իրենց ճանապարհը դեպի արևմուտք և պաշարել Ազազի ամրոցը։ Մի քանի օր անց երբ Սալադինը հանգստանում էր իր հրամանատարներից մեկի վրանում, մի մարդասպան մոտեցել է նրան և դանակով հարվածել նրա գլխին։ Բարեբախտաբար դանակը չէր անցել նրա սաղավարտի միջով․ Սալադինը հասցրել է բռնել մարդասպանի ձեռքից, որից հետո վերջինս սպանվել է։ Սալադինը զայրացել է իր դեմ կատարված մահափորձի պատճառով՝ դրանում մեղադրելով Գումուշթիքինին և Ասսասիններին, ուստի ավելի է ուժեղացրել պաշարումը[60]։

Հունիսի 21-ին Սալադինին հաջողվել է գրավել Ազազը, որից հետո նա շտապել է Հալեպ՝ պատժելու Գումուշթիքինին։ Նրա հարձակումը կրկին դիմադրության է հանդիպել, սակայն նա կարողացել է հասնել ոչ միայն զինադադար, այլև Հալեպի հետ դաշնակցության, որով Գումուշթիքինը և աս-Սալիհը կարող էին պահպանել քաղաքը իրենց վերահսկողության տակ։ Դրա դիմաց նրանք ճանաչելու էին Սալադինի գերիշխանությունը նրա գրաված բոլոր տիրույթներում։ Հալեպի մուսուլման դաշնակիցներ Մարդինի և Հասանքեյֆի էմիրները ևս ճանաչել են Սալադինին՝ իբրև Սիրիաի թագավոր։ Երբ այս պայմանագիրը կնքվել է, աս-Սալիհի կրտսեր քույրը գնացել է Սալադինի մոտ և խնդրել վերադարձնել Ազազի ամրոցը․ Սալադինը մեծաքանակ նվերներով ուղեկցել է նրան մինչև Հալեպի դարպասներ[60]։

Ասսասինների դեմ արշավանք

Սալադինը դադարեցրել Մասյաֆի իսմայիլական ամրոցի պաշարումը։ Ամրոցի հրամանատարը Ռաշիդ ադ-Դին Սինանն էր, 1176 թվականի օգոստոս։

Սալադինը զինադադար էր կնքել Զանգիների և Երուսաղեմի թագավորության հետ (վերջինը տեղի է ունեցել 1175 թվականի ամռանը), սակայն այս անգամ էլ հանդիպել է մի նոր վտանգի՝ իսմայիլականներին, ովքեր հայտնի էին Ասսասիններ անունով․ նրանց ղեկավարում էր Ռաշիդ ադ-Դին Սինանը։ Հաստատվելով Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթայի վրա՝ նրանք ղեկավարում էին 9 ամրոցներ, որոնք բոլորն էլ կառուցված էին հսկայական բարձրության վրա։ Իր զորքի մեծ մասին Եգիպտոս ուղարկելուց հետո 1176 թվականին Սալադինը իր զորքին առաջնորդել է դեպի այս լեռնաշղթա։ Սակայն անհաջողություն կրելով և որևէ ամրոց գրավել չկարողանալով՝ նա նույն ամսին հետ է նահանջել։ Մուսուլման շատ պատմաբաններ պնդում են, որ Սալադինի հորեղբայրը՝ Համայի կառավարիչը, դարձել է Սալադինի և Սինանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդ[61][62]։

Սալադինը ավելի է ամրացրել իր պահակախումբը և հրամայել է Մասյաֆի մոտակայքում գտնվող իր վրանի շուրջը ծածկել կավիճով և խարամով, որը հնարավորություն կտար նրան անմիջապես նկատել Ասսասինների ոտնահետքերը[63]։ Մի պատմության համաձայն մի գիշեր Սալադինի պահակները բլրի այն կողմում լույսի շողք են տեսել, որը անհետացել է Այյուբյանների վրանների մեջ։ Քիչ անց Սալադինը արթնացել է և իր նկատել, որ ինչ-որ մեկը հեռանում է իր վրանից։ Նա նկատել է, որ իր վրանի ճրագները տեղաշարժվել են, իսկ իր անկողնու կողքին գտել է Ասսասիններին բնորոշ կաղապարով տաք բլիթներ։ Դրանց վրա թունավոր դաշույնով ամրացված է եղել մի երկտող։ Երկտողում սպառնում էին, որ եթե նա չդադարեցնի հարձակումը, ապա նրան կսպանեն։ Սալադինը գոռացել է և բացականչել, որ իր վրանից դուրս եկողը հենց Սինանն էր[63]։

Մեկ այլ տեսակետի համաձայն Սալադինը շտապել է զորքերը հանել Մասյաֆի մատույցներից, քանի որ խաչակրաց ուժեր էին մոտեցել Լիբանանի լեռներին[62]։ Իրականում Սալադինը փորձում էր դաշինք կնքել Սինանի և Ասսասինների հետ՝ այսպիսով զրկելով խաչակիրներին իր դեմ հզոր դաշնակից ունենալու հնարավորությունից[64]։ Դիտարկելով խաչակիրներին արտաքսումը իբրև երկկողմանի ձեռնտու քայլ՝ Սալադինը և Սինանը պահպանել են իրենց համագործակցային հարաբերությունները նաև հետագայում։ Վերջինս բազմիցս ուղարկել է իր զորքերին՝ աջակցություն ցույց տալու Սալադինի զորքին մի շարք վճռական ճակատամարտերում[65]։

Վերադարձ Կահիրե և արշավանքներ դեպի Պաղեստին

Սալադինը ապահովել է քարավանային ճանապարհների անտանգությունը, որոնցով բեռներ էին տեղափոխվում հեռավոր շրջաններ

Ան-Նուսայրահի լեռներից հեռանալուց հետո Սալադինը վերադարձել է Դամասկոս և իր սիրիացի զինվորներին տուն ուղարկել։ Սիրիայի կառավարիչ է նշանակել Թուրան շահին և իր պահակախմբով ուղևորվել Եգիպտոս՝ Կահիրե հասնելով սեպտեմբերի 22-ին։ Շուրջ երկու տարի բացակայությունից հետո Սալադինը Եգիպտոսում կազմակերպչական շատ գործեր ուներ, որոնց մեջ էր մտնում Կահիրեի ամրացումն ու վերանորոգումը։ Քաղաքի պարիսպները վերանորոգվել են, սակայն դրանց ընդարձակման գործը հետաձգվել է, դրա փոխարեն սկսվել է Կահիրեի միջնաբերդի կառուցումը[64]։ 85 մ խորություն ունեցող Յուսուֆի ջրհորը կառուցվել է Սալադինի հրամանով։ Կահիրեից դուրս նրա իրականացրած հանրային ամենամեծ աշխատանքը եղել է Գիզայի կամուրջի կառուցումը, որը ծառայելու էր որպես պաշտպանական ամրություն մավրերի ներխուժման դեմ[66]։

Սալադինը մնացել է Կահիրեում և վերահսկել նրա զարգացումը, կառուցել է ուսումնական հաստատություններ, օրինակ՝ Թուր պատրաստողների մեդրեսեն։ 1177 թվականի նոյեմբերին նա շարժվել է Պաղեստինի դեմ․ կարճ ժամանակ առաջ խաչակիրները հարձակվել էին Դամասկոսի տիրույթների վրա, ուստի Սալադինը անիմաստ էր համարում հաշտության պահպանումը։ Քրիստոնյաները մեծաքանակ զորք են ուղարկել Հալեպից հյուսիս գտնվող Հարիմի ամրոցի պաշարման համար, ուստի Պաղեստինի հարավային հատվածները մնացել էին գրեթե անպաշտպան[66]։ Սալադինը, պահը որսալով, շարժվել է դեպի Աշքելոն, որը նա կոչում էր «Սիրիայի հարսնացու»։ Վիլյամ Տյուրոսցին հիշատակում է, որ Այյուբյաններն ունեին 26,000 զինվոր, որից 8,000-ը բարձրակարգ ուժերն էին, իսկ 18,000-ը՝ Սուդանից բերված սևամորթ զինվորներ։ Այս զորքը շարժվել է՝ գրավելու Ռամլան և Լոդը, այնուհետև ցրվել է՝ հասնելով մինչև Երուսաղեմի դարպասներ[67]։

Բալդուինի հետ ճակատամարտեր ու զինադադար

Այյուբյանները առանց հանկարծակի հարձակման որևէ նախազգուշական միջոց ձեռնարկելու թույլ են տվել Բալդուին թագավորին մտնել Աշքելոն Գազայում հաստատված Տաճարականների հետ միասին։ Չնայած խաչակրաց ուժերը կազմված էին ընդամենը 375 ասպետներից՝ Սալադինը խուսափել է դարանակալել նրանց, քանզի նրանք շատ հմուտ հրամանատարներ ունեին։ Նոյեմբերի 25-ին երբ Այյուբյան զորքերի մեծ մասը դեռ չէր եկել, Սալադինը և նրա մարդիկ հանկարծակիի են բերվել Ռամլայի մոտ, սկսվել է Մոնժիզարի ճակատամարտը։ Մինչ զորքը կարողացել է ուշքի գալ և վերադասավորվել, Տաճարականները ջարդել են Այյուբյան զորքին։ Սկզբում Սալադինը փորձել է իր զորքը կազմակերպել և նախապատրաստել ճակատամարտի, սակայն երբ նրա թիկնապահները սպանվել են, և նա նկատել է իրենց անխուսափելի պարտությունը, հավաքել է իր զորքի մնացորդները և մի արագավազ ուղտ հեծնելով՝ շտապել է Եգիպտոս[68]։

Թել Ջեզերում կրած պարտությունից հետո Սալադինը պատրաստվել է ևս մեկ անգամ կռվել խաչակիրների դեմ։ 1178 թվականի գարնանը նա վրան է խփել Հոմսի պատերի մոտ, այդ ընթացքում իր զորահրամանատարների և խաչակրաց զորքի միջև ռազմական ընդհարումներ են տեղի ունեցել։ Սալադինի զորքերը Համայի մոտ հաղթանակ են տարել և ողջ ավարն ու ռազմագերիներին բերել են Սալադինի մոտ։ Վերջինս հրամայել է գլխատել գերիներին «Հավատացյալի հողերը կողոպտելու և աղտոտելու» համար։ Այնուհետև Սալադինը շուրջ մեկ տարի մնացել է Սիրիայում՝ այլևս հակամարտության մեջ չմտնելով իր թշնամիների հետ[69]։

Սալադինի հետախուզական ուժերը նրան տեղեկացրել են, որ խաչակրաց ուժերը նախապատրաստվում են արշավել Սիրիայի դեմ։ Նա հրամայել է իր հրամանատարներից մեկին՝ Ֆարուք շահին, հազար հոգանոց զորքով վերահսկել Դամասկոսի առաջնագիծը և խուսափելով հնարավոր ճակատամարտից՝ վառել բլրի վրայի նախազգուշացնող ճրագները, որից հետո Սալադինը կսկսի իր հարձակումը։ 1179 թվականի ապրիլին խաչակիրները Բալդուին թագավորի գլխավորությամբ, չանկնալելով հանդիպել որևէ դիմադրության, նախատեսում էին հանկարծակի հարձակում գործել դեպի Գոլանի բարձունքների արևելյան շրջաններ գնացող մուսուլման հովիվների վրա։ Բալդուինը շտապել է Ֆարուք շահի ուժերին հետապնդել, որոնք տեղակայված էին Ալ-Կունեյտրայից հարավ-արևելք, որի արդյունքում էլ պարտություն է կրել Այյուբյաններից։ Այս հաղթանակից հետո Սալադինը որոշել է ավելի շատ ուժեր կանչել Եգիպտոսից․ նա խնդրել է ալ-Ադիլին 1,500 ձիավոր ուղարկել իրեն[70]։

Ռազմադաշտը Հակոբի ծանծաղում՝ Հորդանան գետի արևմտյան ափից դեպի արևելյան ափ

1179 թվականի ամռանը Բալդուին թագավորը առաջապահ ուղեկալ է ստեղծել Դամասկոս տանող ճանապարհին՝ նպատակ ունենալով ամրացնել Հորդանան գետի վրայով անցումը, որը հայտնի էր Հակոբի ծանծաղ անունով։ Այսպիսով՝ նա ցանկանում էր վերահսկողություն հաստատել Բանյասի հարթավայրի նկատմամբ (հարթավայրը բաժանված էր մուսուլմանների և քրիստոնյաների միջև)։ Սալադինը Բալդուինին առաջարկել է 100,000 ոսկի, որպեսզի նա հրաժարվի մուսուլմանների համար բավականին վիրավորական այդ ծրագրից, սակայն Բալդուինը մերժել է։ Նա վճռական էր Չասթելեթ կոչվող ամրոցը ոչնչացնելու մեջ, որտեղ Տաճարականների ուժերն էին, ցանկանալով իր նստավայրը տեղափոխել Բանյաս։ Երբ խաչակիրները շտապել են հարձակում գործել մուսուլմանական ուժերի վրա, նրանք կորցրել են իրենց կազմակերպվածությունը, իսկ հետևակը հետ էր ընկել։ Չնայած վաղ հաջողությանը՝ նրանք հետևել են մուսուլմաններին այնքան, մինչև նրանք ցրվել են, և հենց այդ ժամանակ Սալադինը, օգտվելով ստեղծված առիթից, հավաքել է իր ուժերին և հարձակվել խաչակիրների վրա։ Այս հակամարտությունն ավարտվել է Այյուբյանների վճռական հաղթանակով։ Բավականին շատ ասպետներ են գերեվարվել։ Այնուհետև Սալադինը պաշարել է ամրոցը, որը անկում է ապրել 1179 թվականի օգոստոսի 30-ին[71]։

1180 թվականի գարնանը մինչ Սալադինը Ցֆատում էր և նախապատրաստվում էր արշավանք սկսել Երուսաղեմի թագավորության դեմ, Բալդուին թագավորը սուրհանդակներ է ուղարկել նրա մոտ և հաշտություն խնդրել։ Շարունակական երաշտի և բերքի պակասի պատճառով Սալադինը ստիպված է եղել զինադադար կնքել։ Տրիպոլիի կոմս Ռայմոնդը չի ընդունել զինադադարը, սակայն երբ մայիսին Այյուբյանները արշավանք են կատարել նրա տիրույթներ, իսկ Սալադինի նավատորմը հայտվել է Տարտուսի նավահանգստում, նա համաձայնվել է[72]։

Ներքին գործեր

1180 թվականի հունիսին Սալադինը ընդունելություն է կազմակերպել Հասանքեյֆի Արթուքիդ էմիր Նուր ադ-Դին Մուհամմադի համար Գյոքսուում, որին, ըստ Իմադ ադ-Դինի, վերջինս ներկայացել է իր եղբոր Աբու Բաքրի հետ՝ բերելով շուրջ 100,000 դինար արժեցող նվերներ։ Սրա նպատակն էր ամրապնդլե Արթուքիդների հետ դաշինքը և տպավորություն գործել Միջագետքի և Փոքր Ասիայի մյուս էմիրների վրա։ Նախկինում Սալադինը առաջարկել է միջնորդ հանդիսանալ Նուր ադ-Դինի և Ռումի սելջուկյան սուլթան Քըլըչ Արսլան II-ի միջև, ովքեր հակամարտության մեջ էին մտել։ Վերջինս պահանջել է Նուր ադ-Դինից վերադարձնել այն տիրույթները, որոնք իբրև օժիտ էր ստացել իր դստեր հետ ամուսնանալու համար, սակայն շուտով տեղեկացել է, որ իր դուստրը օգտագործել են սելջուկյան տիրույթների ձեռքբերման նպատակով։ Նուր ադ-Դինը դիմել է Սալադինին՝ խնդրելով միջնորդ հանդիսանալ, սակայն Արսլանը հրաժարվել է[73]։

Այն բանից հետո, երբ Նուր ադ-Դինն ու Սալադինը հանդիպել են Գյոքսուում, սելջուկ էմիր Իհթիյար ադ-Դին ալ-Հասանը հաստատել է Արսլանի համաձայնությունը, որից հետո կողմերը հասել են համաձայնության։ Ավելի ուշ Սալադինը զայրացել է, երբ նամակ է ստացել Արսլանից, որտեղ մեղադրում էր Նուր ադ-Դինին իր դստերը շահագործելու համար։ Սալադինը սպառնացել է հարձակվել Մալաթիա քաղաքի վրա՝ ասելով, որ «երկու օրվա ճանապարհ է ինձ համար և ես չեմ իջնի ձիուցս մինչև քաղաք հասնելը»։ Սպառնալիքից զգաստանալով՝ սելջուկները բանակցությունների են գնացել։ Սալադինը հասկանում էր, որ Արսլանը պաշտպանում է իր դստերը, սակայն Նուր ադ-Դինն էլ ժամանակին ապաստան էր տվել իրեն, ուստի նա չէր ցանկանում կոտրել վերջինիս վստահությունը։ Համաձայնության են եկել, որ Արսլանի դուստրը մեկ տարով հեռանալու է, իսկ եթե Նուր ադ-Դինը չենթարկվեց, ապա Սալադինը կդադարի աջակցել նրան[73]։

Ֆարուք շահին թողնելով Սիրիայի ղեկավարությունը՝ Սալադինը 1181 թվականի սկզբին վերադարձել է Կահիրե։ Ըստ Աբու Շամայի նա մտադրվել է Ռամադանն անցկացնել Եգիպտոսում, այնուհետև ամռանը հաջ կատարել Մեքքա։ Անհայտ պատճառներով, սակայն, նա փոխել է իր ծրագրերը և հունիս ամսին սկսել զննել Նեղոսի ափամերձ շրջանները։ Բեդվինները կրկին սկսել են անհանգստացնել Սալադինին․ նա վերցրել է նրանց ֆեոդների երկու երրորդը, որպեսզի այն օգտագործի որպես փոխհատուցում Ֆայումի ֆեոդալների համար։ Բեդվինները մեղադրվել են նաև խաչակիրների հետ առևտրով զբաղվելու համար, արդյունքում նրանց հացահատիկը բռնագրավվել է, և նրանք ստիպված են եղել գաղթել արևմուտք։ Ավելի ուշ Այյուբյան ռազմանավերը շարժվել են բեդվինների ծովահենների վրա, ովքեր կողոպտում էին Թանիս լճի ափերը[74]։

1181 թվականի ամռանը Սալադինի պալատական կառավարիչ Քարա Քուշը առաջնորդում է իր ուժերին՝ Եմենի Զաբիդ քաղաքում Թուրան շահի նախկին տեղակալ Մաջդ ադ-Դինին ձերբակալելու, ով այդ ժամանակ Կահիրեի իր կալվածքում զվարճանում էր Իմադ ադ-Դինի հետ։ Սալադինի մտերիմները մեղադրում էին Մաջդ ադ-Դինին Զաբիդի եկամուտները յուրացնելու մեջ, սակայն Սալադինը հավատում էր, որ այդ հայտարարությունների համար փաստացի ապացույցներ չկան։ Նա հրամայել է ազատ արձակել Մաջդ ադ-Դինին 80,000 դինարի դիմաց։ Դեռ ավելին՝ նա հավելյալ գումար պետք է վճարեր Սալադինի եղբայրներ ալ-Ադիլին և Թաջ ալ-Մուլուք Բուրիին։ Մաջդ ադ-Դինի հակասական ձերբակալությունը ավելի մեծ դժգոհության մի մասն էր, որը կապված էր Եմենի Թուրան շահի հեռանալու հետ։ Չնայած նրա տեղակալները շարունակում էին այդ նահանգից եկամուտ ուղարկել Սալադինին՝ կենտրոնական իշխանությունը բացակայում էր, որն էլ պայքար է առաջացրել Ադենից Իզզ ադ-Դին Օսմանի և Զաբիդից Հիթթանի միջև։ Ալ-Ադիլին ուղղված նամակում Սալադինը գրել է․ «Եմենը հարստության տուն է․․․ Մենք գրավեցինք այն, սակայն մինչ օրս որևէ օգուտ չենք ստացել։ Եղել են միայն մեծաքանակ ծախսեր․․․ և ակնկալիքներ, որոնք վերջում իրականություն չդարձան»[75]։

Կայսերական նվաճումներ

Միջագետքի մի շարք քաղաքների նվաճում

12-րդ դարի Այյուբյան պատի Բաբ ալ-Բարքիյա դարպասի իզոմետրիկ սկանավորված տարբերակը։ Այս ամրացված դարպասը կառուցվել է հատուկ մեխանիզմով, որը մուտք գործողներին շրջապատում էր այնպես, որ ապահովում էր անվտանգությունն ու վերահսկողությունը, որը բնորոշ չէր այլ քաղաքների դարպասներին։

1181 թվականի հունիսի սկզբներին մահացել է Սաիֆ ադ-Դինը, և նրա եղբայր Իզզ ադ-Դինը ժառանգել է Մոսուլի առաջնորդությունը[76]։ Դեկտեմբերի 4-ին Հալեպում մահացել է Զանգիների ժառանգորդ աս-Սալիհը։ Նախքան մահանալը նա ստիպել է իր գլխավոր սպաներին հավատարմության երդում տալ Իզզ ադ-Դինին, քանզի նա միակ Զանգի ղեկավարն էր, ով ուժեր այնքան, որ կարող էր հակադրվել Սալադինին։ Իզզ ադ-Դինին Հալեպում ողջունել են մեծ ոգևորությամբ, սակայն Հալեպի և Մոսուլի ղեկավարությունը չափից շատ լարվածություն էր ստեղծում նրա համար։ Արդյունքում նա շուտով Հալեպը հանձնել է իր եղբորը՝ Իմադ ադ-Դին Զանգիին՝ դրա փոխարեն ստանալով Սինջարը։ Սալադինը որևէ կերպ չի ընդդիմացել այս փոխանակմանը՝ փորձելով պահպանել Զանգիների հետ նախկինում կնքած հաշտությունը[77]։

1182 թվական մայիսի 11-ին Սալադինը եգիպտական Այյուբյանների զորքի կեսը վերցրած դուրս է եկել Կահիրեից և ուղևորվել Սիրիա։ Մեկնելու նախորդ երեկոյան Սալադինը իր ուղեկիցների հետ նստած է եղել և նրա որդիներից մեկի ուսուցիչը մեջբերել է բանաստեղծությունից մի տող․ «վայելիր Նաջդի աստղածաղկի բույրը, քանզի այս երեկոյից հետո այն այլևս չի լինելու»։ Սալադինը սա համարել է վատ նախանշան և դրանից հետո այլևս չի տեսել Եգիպտոսը[76]։ Իմանալով, որ խաչակրաց ուժերը կուտակվել են առաջնագծում նրան կանգնեցնելու համար, նա ընտրել է անապատով անցնող ճանապարհը՝ Սինայի թերակղզուց Ակաբա Ակաբայի ծոցով։ Դիմադրության չհանդիպելով՝ Սալադինը գրավել է Մոնրեալը, մինչդեռ Բալդուինի ուժերը դիտորդի կարգավիճակում էին և ոչ էլ փորձել են միջամտել[78]։ Նա հունիսին հասել է Դամասկոս և իմացել, որ Ֆարուք շահը հարձակվել է Գալիլեայի վրա, գրավել Դաբուրիան և Հաբիս Ջալդեկը, որը կարևոր նշանակություն ուներ խաչակիրների համար։ Հուլիսին Սալադինը ուղարկել է Ֆարուք շահին՝ հարձակվելու Քաուքաբ ալ-Հավայի վրա։ Ավելի ուշ՝ օգոստոսին, Այյուբյանները թե՛ ծովով, թե՛ ցամաքով հարձակվել են Բեյրութի վրա․ Սալադինը իր զորքին առաջնորդել է դեպի Բեքաայի հովիտ։ Այս հարձակումը անհաջոդության էր մատնվում, ուստի Սալադինը որոշել է թողնել այս գործողությունը և կենտրոնանալ Միջագետքի վրա[79]։

Հառանի (Խառան) էմիր Գյոքբորին հրավիրել է Սալադինին գրավել Ջեզիրեի շրջանը, որը Միջագետքի հյուսիսային շրջանն էր։ Նա համաձայնվել է, ուստի նրա և Զանգիների միջև կնքված զինադադարը պաշտոնապես ավարտվել է 1182 թվականի սեպտեմբերին[80]։ Ջեզիրե գնալուց առաջ տարածաշրջանի Զանգի ղեկավարների միջև հակասությունները աճել են՝ պայմանավորված Մոսուլին հարգանքի տուրք չմատուցելով[81]։ Մինչ Եփրատն անցնելը Սալադինը երեք օր շարունակ պաշարել է Հալեպը, որը զինադադարի ավարտի ազդանշան էր[80]։

Երբ Սալադինը հասել է Բիրա, նրան է միացել Գյոքբորին և Հիսն Քայֆայից Նուր ադ-Դինը․ միացյալ ուժերը մեկը մյուսի հետևից գրավել են Ջեզիրեի քաղաքները։ Առաջինն ընկել է Եդեսիան, ապա Սուրուչը, ալ-Ռակկան, Քերքեսինը և Մծբինը[80]։ Ռակկան կարևոր խաչմերուկ էր և գտնվում էր Քութբ ադ-Դին Ինալի ձեռքին, ով, 1176 թվականին պարտվելով, Մանբիջը հանձնել էր Սալադինին։ Տեսնելով Սալադինի հսկայական զորքը՝ նա չի դիմադրել և համաձայնվել է ենթարկվել միայն մեկ պայմանով, որ իր սեփականությունն իրեն է մնալու։ Սալադինը տեղի բնակչությանը զարմացրել է, երբ հրամայել է վերացնել մի շարք հարկատեսակներ և նույնիսկ մաքրել դրանց մասին հիշատակումները գանձարանի գրանցամատյաններից՝ հայտարարելով, որ «ամենաթշվառ ղեկավարները նրանք են, ում քսակները գեր են, իսկ մարդիկ՝ նիհար»։ Ռակկայից հետո Սալադինը գրավել է ալ-Ֆուդայնը, ալ-Հուսայնը, Մաքսիմը, Դուրայնը, Արաբան և Խաբուրը, որոնք բոլորն էլ հավատարմության երդում են տվել նրան[82]։

Սալադինը շարունակել է իր ճանապարհը՝ գրավելու Մծբինը, որը որևէ դիմադրություն ցույց չի տվել։ Չնայած Մծբինը մեծ կարևորություն չուներ՝ այն գտնվում էր Մարդինի և Մոսուլի միջև ռազմավարական կարևոր դիրք ուներ և Դիարբեքիրի մոտակայքում էր գտնվում[83]։ Այս հաղթական արշավի ժամանակ Սալադինին տեղեկացրել են, որ խաչակիրները հարձակումներ են գործում Դամասկոսի գյուղերի վրա։ Սալադինը պատասխանել է․ «Թողեք նրանց․․․ մինչ նրանք գրավում են գյուղեր, մենք գրավում ենք քաղաքներ․ երբ մենք վերադառնանք, մենք ավելի մեծ ուժ կունենանք նրանց դեմ կռվելու համար»[80]։ Միևնույն ժամանակ Հալեպում քաղաքի Զանգի էմիրը հարձակվել է Սալադինի տիրույթների հյուսիսային և արևելյան շրջանների քաղաքների վրա՝ Բալիս, Մանբիջ, Սարուջ, Բուզաա, ալ-Քարզայն։ Նա նույնիսկ ավերել է իր միջնաբերդը Ազազում՝ այսպիսով փորձելով թույլ չտալ, որ Այյուբյանները գրավելու դեպքում որևէ կերպ այն օգտագործել կարողանան[83]։

Մահ

Սալադինի գերեզմանը Դամասկոսում, Սիրիա
Սալադինի գերեզմանը, Օմայանների մզկիթի հարավարևմտյան անկյունում

Սալադինը մահացել է 1193 թվականի մարտի 4-ին տենդից Դամասկոսում Ռիչարդ թագավորի մեկնումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Սալադինի սեփականությունը մի կտոր ոսկի էր և 40 կտոր արծաթ[84]։ Նա իր ողջ հարստությունը տվել էր աղքատներին՝ ոչինչ չպահելով իր թաղման ծախսերի համար[85]։ Նա թաղված է Դամասկոսում (Սիրիա)՝ Օմայանների մզկիթի այգում։ 7 դար անց Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը դամբարանին նվիրել է նոր մարմարե սարկոֆագ։ Սակայն նախնական սարկոֆագը չի փոխարինվել, դրա փոխարեն դամբարանը, որը այցելուների համար բաց է, այժմ ունի երկու սարկոֆագ․ մարմարե սարկոֆագը տեղադրված է մի կողմում, իսկ իսկական փայտե սարկոֆագը՝ մյուս, որի մեջ էլ գտնվում է Սալադինի մարմինը։ (Մուսուլմանները սովորաբար թաղվում են հասարակ պատանով փաթաթված, ուստի եթե կա սարկոֆագ, ապա այն միայն իսլամական գերեզմանի վերին հատվածը ծածկելու համար)։

Ընտանիք

Իմադ ադ-Դին ալ-Իսֆահանին կազմել է Սալադինի որդիների ցուցակ նրանց ծննդյան թվերով՝ հիմնվելով Սալադինի գահակալության ավելի ուշ շրջանի տեղեկատվության վրա[86]։ Նրանք են՝

  1. ալ-Աֆդալ Նուր ադ-Դին Ալի (1170 թվականի հունիսի 25, Եգիպտոս)
  2. ալ-Ազիզ Իմադ Աբու ալ-Ֆաթհ Օսման (1172 թվականի հունվարի 14, Եգիպտոս)
  3. ալ-Զաֆիր Մուզզաֆար ադ-Դին Աբու ալ-Աբաս Խիդր (1173 թվականի մարտի 29, Եգիպտոս)
  4. ազ-Զահիր Ղիյաթ ադ-Դին Աբու Մանսուր Ղազի (1173 թվականի մայիս, Եգիպտոս)
  5. ալ-Մուիզ Ֆաթհ ադ-Դին Աբու Յաքուբ Իշաք (1174 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
  6. ալ-Մուայադ Նաջմ ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մասուդ (1175 թվականի սեպտեմբեր/հոկտեմբեր, Դամասկոս)
  7. ալ-Ազիզ Շարաֆ ադ-Դին Աբու Յուսուֆ Յաքուբ (1176 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
  8. ազ-Զահիր Մուջիր ադ-Դին Աբու Սուլայման Դաուդ (1178 թվականի մայիս, Եգիպտոս)
  9. ալ-Մուֆադդալ Քութբ ադ-Դին Մուսա, ավելի ուշ՝ ալ-Մուզաֆար (1178 թվական, Եգիպտոս)
  10. ալ-Աշրաֆ Իզզ ադ-Դին Աբու Աբդալլահ Մուհամմադ (1179/1180 թվական, Դամասկոս)
  11. ալ-Մուհսին Զահիր ադ-Դին Աբու ալ-Աբաս Ահմադ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
  12. ալ-Մուազզամ Ֆաքր ադ-Դին Աբու Մանսուր Թուրանշահ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
  13. ալ-Ջավադ Ռուքն ադ-Դին Աբու Սաիդ Այյուբ (1182 թվականի հուլիս/օգոստոս)
  14. ալ-Ղալիբ Նասիր ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մալիքշահ (1182 թվականի նոյեմբեր/դեկտեմբեր)
  15. ալ-Մանսուր Աբու Բաքր (ծնվել է 1193 թվականին Սալադինի մահից հետո, Հարան (Խառան))

Նույն մորից որդիներ են՝

  • ալ-Ադալ, ազ-Զահիի և ալ-Մուֆադդալ
  • ալ-Ազիզ, ալ-Մուայադ և ալ-Աիզ
  • ազ-Զահիր և ազ-Զահիր
  • ալ-Մուիզ և ալ-Ջավադ
  • ալ-Աշրաֆ և ալ-Մուհսին
  • ալ-Մուազամ, ալ-Ղալիբ և ալ-Մանսուր

Իմադի թվարկած որդիները 15 են, սակայն այլ աղբյուրներում նշվում, է որ Սալադինը ունեցել է 17 որդի և մեկ դուստր։ Ըստ Աբու Համահի Իմադը բաց է թողել երկու որդիների, որոնք ստրուկներից էին ծնվել՝ Իմադ ադ-Դին Շադհի և Նուսրաթ ադ-Դին Մարվան։ Սալադինի դուստրն էր Մունիսահ խաթունը․ նա ամուսնացել է իր զարմիկ ալ-Քամիլ Մուհամմադ իբն Ադիլի հետ։ Սալադինը ունեցել է նաև այլ որդիներ, ովքեր մահացել են նրա մահվանից առաջ, օրինակ՝ ալ-Մանսուր Հասանը և Ահմադը։ Ազ-Զահիր Դավուդը, ում Իմադը իր ցուցակում 8-րդն է նշում, իրականում Սալադինի 12-րդ որդին է եղել՝ ըստ Սալադինի նախարարի նամակի[86]։

Սալադինի կանանց կամ հարճերի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։ 1176 թվականին նա ամուսնացել է Նուր ադ-Դին Զանգիի այրի Իսմաթ ադ-Դին խաթունի հետ։ Նա երեխաներ չի ունեցել։ Սալադինի կանանցից մեկը՝ Շամսահը, թաղված է իր որդի ալ-Ազիզի հետ աշ-Շաֆիի գերեզմանում[87]։

Ճանաչում և ժառանգություն

Արևմտյան աշխարհ

Սալադինուս, հեղինակ՝ Քրիստոֆանու դել Ալտիսիմո, 1568 թվական

Սալադինը, ի վերջո, Եվրոպայում ձեռք է բերել ասպետի հեղինակություն՝ շնորհիվ խաչակիրների դեմ մղած կատաղի պայքարի և մեծահոգության։ Աստվածային կատակերգության մեջ նա հիշատակվում է իբրև լիմբոսի առաքինի ոչ քրիստոնյաներից մեկը[88]։ Չնայած Սալադինը միջնադարից հետո անցել է պատմության գիրկը՝ նա հայտնվել է Գոտհոլդ Լեսսինգի Նաթան իմաստուն (1779) պիեսում և Վալտեր Սքոթի Թալիսմանը (1825) պատմավեպում։ Սալադինի մասին ներկայիս պատկերացումները հիմնվում են հենց այս տեքստերի վրա։ Ըստ Ջոնաթան Ռայլի Սմիթի Սքոթը Սալադինին պատկերել է իբրև «19-րդ դարի ազատական եվրոպական ազնվայր, ում կողքին միջնադարյան արևմուտքցիները թույլ տպավորություն կթողնեին»[89]։ Չնայած խաչակիրները 1099 թվականին Երուսաղեմը գրավելուց հետո կոտորած են իրականացրել՝ Սալադինը համաներում է շնորհել և ազատ է միջանցք է թողել կաթոլիկների համար նույնիսկ այն դեպքում, երբ քրիստոնեական զորքը պարտություն է կրել․ միակ պայմանն այն է եղել, որ նրանք պետք է վճարեին նախապես որոշված փրկագինը (հույն ուղղափառ քրիստոնյաներին ավելի լավ էին վերաբերվում, քանզի նրանք հակադրվում էին արևմտյան խաչակիրներին)։

Չնայած կրոնական տարբերությանը՝ մուսուլման Սալադինը հարգված է եղել քրիստոնյա ղեկավարների շրջանում, մասնավորապես Ռիչարդի։ Վերջինս նույնիսկ գովել է Սալադինին՝ իբրև մեծ միապետ՝ նշելով, որ նա անվիճելիորեն իսլամական աշխարհի ամենամեծ և հզոր առաջնորդն է[90]։ Սալադինն իր հերթին հայտարարել է, որ չկա ավելի պատվարժան քրիստոնյա միապետ, քան Ռիչարդը։ Հաշտության պայմանագիր կնքելուց հետո Սալադինը և Ռիչարդը բազմաթիվ ընծաներ են ուղարկել միմյանց՝ իբրև հարգանքի նշան, սակայն երբեք անձամբ չեն հանդիպել։ 1191 թվականի ապրիլին մի ֆրանկ կնոջ երեք ամսական երեխային գողացել են իր վրանից և վաճառել շուկայում։ Ֆրանկները հորդորել են նրան իր բողոքը հայտնել անձամբ Սալադինին։ Ըստ Բահա ադ-Դինի Սալադինն իր գումարով հետ է գնել երեխային․

Նա տվեց երեխային մորը, վերջինս վերցրեց նրան և այտերից հոսող արցունքներով գրկեց երեխային ու սեղմեց իր սրտին։ Մարդիկ նայում էին նրան և լալիս, իսկ ես (իբն Շադադ) նրանց մեջ էի կանգնած։ Կինը որոշ ժամանակ կերակրեց երեխային, որից հետո Սալադինը հրամայեց ձի բերել կնոջ համար և հասցնել նրան իր վրանը[91]։

Մուսուլմանական աշխարհ

Եգիպտական գերբի վրա պատկերված է Սալադինի արծիվը
Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության գերբի վրա պատկերված է Սալադինի արծիվը։

1898 թվականին գերմանական կայսր Վիլհելմ II-ը այցելել է Սալադինի գերեզման՝ հարգանքի տուրք մատուցելու[92]։ Այս այցը, զուգորդվելով հակաիմպերիալիստական տրամադրություններով, պատճառ է դարձել, որ արաբները վերստեղծեն Սալադինի կերպարը և նրան ներկայացնեն իբրև Արևմուտքի դեմ պայքարի հերոս։ Այս կերպարը վերցված էր Վալտեր Սքոթի և այդ ժամանակի այլ եվրոպացիների ստեղծած ռոմանտիկ կերպարից։ Այն փոխարինել է Սալադինի այն կերպարին, որը մեծապես մոռացվել էր մուսուլմանական աշխարհում՝ խամրելով ավելի հաջողակ կերպարների կողքին՝ Եգիպտոսում Բեյբարս I[93]։

Ժամանակակից արաբները տարբերակներ են փնտրել պահպանելու Սալադինի այն կերպարը, որը ստեղծվել էր 19-րդ դարի Արևմուտքում[94]։ Ժամանակակից Իրաքի Թիքրիթ և Սամարա քաղաքների շուրջ կենտրոնացած նահանգը (մուհաֆազ)՝ Սալահ ադ-Դին նահանգը, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի ամենամեծ քաղաք Էրբիլում Սալահ ադ-Դին համալսարանը կոչվել է Սալադինի անունով։ Էրբիլի արվարձանային համայնքներից մեկը՝ Մասիֆ Սալահ ադ-Դինը, ևս կոչվել է Սալադինի անունով։

Սալադինի հետ կապվող մի շարք կառույցներ են պահպանվել ժամանակակից քաղաքներում։ Սալադինը առաջինը ամրացրել է Կահիրեի միջնաբերդը (1175–1183), որը խաղաղ պայմաններում գմբեթավոր գեղեցիկ տաղավար է։ Սիրիայում նույնիսկ ամենափոքր քաղաքը գտնվում է պաշտպանված միջնաբերդի շուրջ, և այս կարևոր առանձնահատկությունը Եգիպտոսում ներկայացրել է հենց Սալադինը։

Չնայած Այյուբյան դինաստիան Սալադինի մահից հետո գոյատևել է ընդամենը 57 տարի՝ Սալադինի ժառանգությունը Արաբական աշխարհում շարունակվում է մինչ օրս։ 20-րդ դարում արաբական ազգայնականության վերելքին զուգահեռ, այդ թվում պայմանավորված Արաբա-իսրայելական հակամարտությամբ, Սալադինի հերոսականությունն ու առաջնորդությունը նոր իմաստ և կարևորություն ձեռք բերեցին։ Սալադինի՝ խաչակիրներից Երուսաղեմի գրավումը ներկայիս արաբների համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում սիոնիզմի դեմ պայքարում։ Ավելին՝ Սալադինի կողմից միավորված Արաբական աշխարհի փառքը ժամանակակից արաբ ազգայնականները, ինչպես օրինակ Գամալ Աբդել Նասերը, համարում են ժամանակակից Արաբական աշխարհի միավորման հրաշալի խորհրդանիշ։ Հենց սա է պատճառը, որ Սալադինի արծիվը դարձել է հեղափոխական Եգիպտոսի խորհրդանիշ, և արդյունքում ընդունվել է մի շարք արաբական պետությունների կողմից (Միացյալ Արաբական Էմիրություններ, Իրաք, Լիբիա, Պաղեստին և Եմեն

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Spevack, Aaron (2014) [2008]. The Archetypal Sunni Scholar: Law, Theology, and Mysticism in the Synthesis of Al-Bajuri. State University of New York Press. էջ 44. ISBN 978-1-4384-5371-2.
  2. Lēv, Yaacov (1999). Saladin in Egypt. Brill. էջ 131. ISBN 9004112219.
  3. Halverson, Jeffry R.; Corman, Steven R.; Goodall Jr., H. L. (2011). Master Narratives of Islamist Extremism. Palgrave Macmillan. էջ 201. ISBN 0230117236.
  4. Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 17, 978-0-674-28397-8, "Syria, all the territory of present day Syria, Lebanon, Jordan, Palestine and Israel".
  5. 5,0 5,1 A number of contemporary sources make note of this. The biographer Ibn Khallikan writes, "Historians agree in stating that [Saladin's] father and family belonged to Duwin [Dvin (ancient city)]. ... They were Kurds and belonged to the Rawādiya (sic), which is a branch of the great tribe al-Hadāniya": Minorsky (1953), p. 124. The medieval historian Ibn Athir, also a Kurd, relates a passage from another commander: "... both you and Saladin are Kurds and you will not let power pass into the hands of the Turks": Minorsky (1953), p. 138.
  6. Humphreys, R. Stephen (1977). From Saladin to the Mongols: The Ayyubids of Damascus, 1193–1260. State University of New York Press. էջ 29. ISBN 0-87395-263-4. «Among the free-born amirs the Kurds would seem the most dependent on Saladin's success for the progress of their own fortunes. He too was a Kurd, after all ...»
  7. «Encyclopedia of World Biography on Saladin». Վերցված է 20 August 2008-ին.
  8. Eddé, Anne-Marie, "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 382, 978-0-674-05559-9.
  9. Moors' Islamic Cultural Home souvenir III, 1970–1976 Islamic Cultural Home, 1978, p. 7.
  10. Carole Hillenbrand (1999). The Crusades: Islamic Perspectives (illustrated ed.). Psychology Press. էջ 594. ISBN 9781579582104.
  11. Michael M. Gunter (2010). Historical Dictionary of the Kurds (2 ed.). Scarecrow Press. էջ xxiii. ISBN 9780810875074.
  12. Christopher Catherwood (2008). Making War In The Name Of God. Kensington Publishing Corp. էջ 36. ISBN 9780806531670.
  13. Jim Dunnigan (1991). A Quick & Dirty Guide to War: Briefings on Present and Potential Wars (3, illustrated, revised ed.). Quill/W. Morrow. էջ 174. ISBN 9780688100339.
  14. H. A. R. Gibb, "The Rise of Saladin", in A History of the Crusades, vol. 1: The First Hundred Years, ed. Kenneth M. Setton (University of Wisconsin Press, 1969). p. 563.
  15. Abdallah 2017
  16. Wise Bauer 2013
  17. Bahā' al-Dīn (2002), p. 17.
  18. Ter-Ghevondyan 1965, էջ. 218
  19. Tabbaa, 1997, p. 31.
  20. 20,0 20,1 20,2 Lyons & Jackson 1982, էջ. 3
  21. Lyons, Malcolm Cameron. Jackson, E. P. "Saladin. The Politics of the Holy War" Cambridge University Press. 0 521 58562 7, p. 3.
  22. 22,0 22,1 «Who2 Biography: Saladin, Sultan / Military Leader». Answers.com. Վերցված է 20 August 2008-ին.
  23. Northen, 1998, p. 809.
  24. Lyons & Jackson 1982, էջեր. 6–7
  25. Lyons & Jackson 1982, էջ. 8
  26. Lyons & Jackson 1982, էջ. 14
  27. Lyons & Jackson 1982, էջ. 15
  28. Lyons & Jackson 1982, էջ. 16
  29. Lyons & Jackson 1982, էջ. 25
  30. Lyons & Jackson 1982, էջ. 28
  31. Lyons & Jackson 1982, էջեր. 28–29
  32. Lyons & Jackson 1982, էջ. 32
  33. Lyons & Jackson 1982, էջեր. 34–36
  34. Lyons & Jackson 1982, էջ. 38
  35. Lyons & Jackson 1982, էջ. 41
  36. 36,0 36,1 Lyons & Jackson 1982, էջ. 43
  37. Pringle, 1993, p. 208.
  38. Lyons & Jackson 1982, էջ. 45
  39. Lyons & Jackson 1982, էջեր. 46–47
  40. Dastan Iman Faroshon Ki by Inayatullah Iltumish, 2011, pp. 128–34.
  41. Lyons & Jackson 1982, էջեր. 60–62
  42. Lyons & Jackson 1982, էջ. 64
  43. Lyons and Jackson, 1984, pp. 73–74.
  44. Lyons & Jackson 1982, էջեր. 74–75
  45. 45,0 45,1 Lane-Poole 1906, էջ. 136
  46. Lyons & Jackson 1982, էջ. 81
  47. Lyons & Jackson 1982, էջ. 83
  48. Lane-Poole 1906, էջ. 13
  49. Lane-Poole 1906, էջ. 137
  50. 50,0 50,1 Lyons & Jackson 1982, էջ. 87
  51. Lane-Poole 1906, էջ. 138
  52. Lane-Poole 1906, էջ. 139
  53. Nicolle 2011, էջ. 20
  54. 54,0 54,1 Lyons & Jackson 1982, էջեր. 88–89
  55. Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press 2011, p. 392, 978-0-674-05559-9.
  56. Lane-Poole 1906, էջ. 140
  57. Lane-Poole 1906, էջ. 141
  58. Lane-Poole 1906, էջեր. 141–43
  59. Lane-Poole 1906, էջ. 144
  60. 60,0 60,1 Lane-Poole 1906, էջեր. 144–46
  61. Lane-Poole 1906, էջ. 148
  62. 62,0 62,1 Willey, 2000, p. 47.
  63. 63,0 63,1 Lane-Poole 1906, էջեր. 149–50
  64. 64,0 64,1 Lane-Poole 1906, էջ. 151
  65. Willey, 2000, p. 48.
  66. 66,0 66,1 Lane-Poole 1906, էջ. 153
  67. Lane-Poole 1906, էջ. 154
  68. Lane-Poole 1906, էջ. 155
  69. Lane-Poole 1906, էջ. 156
  70. Lyons & Jackson 1982, էջ. 136
  71. Lane-Poole 1906, էջեր. 157–59
  72. Lane-Poole 1906, էջեր. 160–61
  73. 73,0 73,1 Lyons & Jackson 1982, էջ. 148
  74. Lyons & Jackson 1982, էջ. 156
  75. Lyons & Jackson 1982, էջեր. 158–59
  76. 76,0 76,1 Lyons & Jackson 1982, էջ. 149
  77. Lane-Poole 1906, էջեր. 164–65
  78. Lane-Poole 1906, էջ. 167
  79. Lane-Poole 1906, էջեր. 168–69
  80. 80,0 80,1 80,2 80,3 Lane-Poole 1906, էջեր. 169–70
  81. Lyons & Jackson 1982, էջ. 164
  82. Lyons & Jackson 1982, էջ. 176
  83. 83,0 83,1 Lyons & Jackson 1982, էջ. 177
  84. Bahā' al-Dīn (2002) p. 19.
  85. Bahā' al-Dīn (2002) pp. 25, 244.
  86. 86,0 86,1 Abu Shamah, Shihab al-Din Abd al-Rahman ibn Isma'il al-Maqdisi (1871) [d. 1268]. Kitāb al-rawḍatayn fī akhbār al-dawlatayn كتاب الروضتين في أخبار الدولتين. al-Qāhirah: Maṭbaʻat Wādī al-Nīl. էջեր 676–677. {{cite book}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  87. Yeomans, Richard (2006). The art and architecture of Islamic Cairo (1st ed.). Reading: Garnet. էջ 115. ISBN 9781859641545.
  88. Inferno, Canto IV, line 129
  89. Riley Smith, Jonathan, "The Crusades, Christianity and Islam", (Columbia 2008), p. 67.
  90. Lyons & Jackson 1982, էջ. 357
  91. Bahā' al-Dīn (2002), pp. 147–48 Lyons & Jackson 1982, էջեր. 325–26
  92. The Kaiser laid a wreath on the tomb baring the inscription, "A Knight without fear or blame who often had to teach his opponents the right way to practice chivalry." Grousset (1970).
  93. Riley Smith, Jonathan, The Crusades, Christianity and Islam, (Columbia 2008), pp. 63–66.
  94. Madden, Thomas F.: The Concise History of the Crusades; 3rd edition, Rowman & Littlefield, 2013. pp. 201–04.

Աղբյուրներ

Գրականություն


Արտաքին հղումներ