«Հրանտ Բաբայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 43. Տող 43.
[[Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Կարմիր աստղի շքանշանի ասպետներ]]

16:45, 3 Մարտի 2019-ի տարբերակ

Հրանտ Բաբայան
հունիսի 7, 1921(1921-06-07)[1] - հունիսի 7, 1995(1995-06-07) (74 տարեկան)
ԾննդավայրՆոր Գյուղ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ[1]
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[1]
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան III աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ և Medal for "Merit in the Field of Glory"

Հրանտ Գևորգի Բաբայան[2][3][4] (Բաբինյան[5][6], հունիսի 7, 1921(1921-06-07)[1], Նոր Գյուղ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ[1] - հունիսի 7, 1995(1995-06-07), Երևան, Հայաստան), խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն

Հրանտ Բաբայանը ծնվել է 1921 թվականին ՀԽՍՀ Աբովյանի շրջանի Նոր Գյուղ գյուղում (այժմ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ)՝ գյուղացու բազմազավակ ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ 1939 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Երևանի հատուկ կապի մարմիններում։ Նույն տարում Կարմիր բանակի շարքերում մեկնել է սովորելու Վիշնևոլոցկի ռազմական հետևակային ուսումնարանում, որը հաջողությամբ ավարտել է 1941 թվականին և ստացել լեյտենանտի կոչում:

1941 թվականի հունիսից գտնվել է Հայրենական մեծ պատերազմի մարտի դաշտում գործող բանակում, մասնակցել բազմաթիվ մարտերի՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։ Հրանտ Բաբայանը եղել է 1-ին բելառուսական ճակատի 33-րդ բանակի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային վաշտի գումարտակի հրամանատար։ Անցել է Կովկասից Գերմանիա ուղին՝ դիվիզիայի կազմում ազատագրելով ավելի քան 900 բնակավայր։

1945 թվականի ապրիլին մայոր Բաբայանը մասնակցել է գերմանական Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի գրոհին։ Նրա հմուտ ղեկավարության արդյունքում գումարտակը թշնամու ուժերը հետ է մղել քաղաքի հարավային դիրքերից։ Քաղաքի համար մղվող մարտում վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը։ Ապրիլի 23-ին այլ ստորաբաժանումների հետ նրա գումարտակը առաջինների շարքում ներխուժել է քաղաք։

1946 թվականի մայիսի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ մղած մարտերում հրամանատարների մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած խիզախության ու հերոսության համար մայոր Հրանտ Գևորգի Բաբայանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի և № 8153 «Ոսկե աստղ» շքանշանների պարգևատրմամբ[3]։

Պատերազմից հետո Բաբայանը շարունակել է զինվորական ծառայությունը: 1947 թվականին փոխգնդապետի կոչումով զորացրվել է պահեստազոր։ Ապրել և աշխատել է Երևանում։ Մահացել է 1995 թվականին։

Պարգևներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.

Արտաքին հղումներ