«Հրանտ Բաբայան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Հրանտ Գևորգի Բաբայան'''<ref name="HayAzg" /><ref name="mirNagrad" /><ref name="rozysk">[http://www.list.am/item/5056 Поиск Бабаяна Гранта...»: |
(Տարբերություն չկա)
|
16:30, 3 Մարտի 2019-ի տարբերակ
Հրանտ Գևորգի Բաբայան[1][2][3] (Բաբինյան[4][5], հունիսի 7, 1921[6], Նոր Գյուղ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ[6] - հունիսի 7, 1995, Երևան, Հայաստան), խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։
Կենսագրություն
Հրանտ Բաբայանը ծնվել է 1921 թվականին ՀԽՍՀ Աբովյանի շրջանի Նոր Գյուղ գյուղում (այժմ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ)՝ գյուղացու բազմազավակ ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ 1939 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Երևանի հատուկ կապի մարմիններում։ Նույն տարում Կարմիր բանակի շարքերում մեկնել է սովորելու Վիշնևոլոցկի ռազմական հետևակային ուսումնարանում, որը հաջողությամբ ավարտել է 1941 թվականին և ստացել լեյտենանտի կոչում:
1941 թվականի հունիսից գտնվել է Հայրենական մեծ պատերազմի մարտի դաշտում գործող բանակում, մասնակցել բազմաթիվ մարտերի՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։ Հրանտ Բաբայանը եղել է 1-ին բելառուսական ճակատի 33-րդ բանակի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային վաշտի գումարտակի հրամանատար։ Անցել է Կովկասից Գերմանիա ուղին՝ դիվիզիայի կազմում ազատագրելով ավելի քան 900 բնակավայր։
1945 թվականի ապրիլին մայոր Բաբայանը մասնակցել է գերմանական Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի գրոհին։ Նրա հմուտ ղեկավարության արդյունքում գումարտակը թշնամու ուժերը հետ է մղել քաղաքի հարավային դիրքերից։ Քաղաքի համար մղվող մարտում վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը։ Ապրիլի 23-ին այլ ստորաբաժանումների հետ նրա գումարտակը առաջինների շարքում ներխուժել է քաղաք։
1946 թվականի մայիսի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ մղած մարտերում հրամանատարների մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած խիզախության ու հերոսության համար մայոր Հրանտ Գևորգի Բաբայանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի և № 8153 «Ոսկե աստղ» շքանշանների պարգևատրմամբ[2]։
Պատերազմից հետո Բաբայանը շարունակել է զինվորական ծառայությունը: 1947 թվականին փոխգնդապետի կոչումով զորացրվել է պահեստազոր։ Ապրել և աշխատել է Երևանում։ Մահացել է 1995 թվականին։
Պարգևներ
- Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» շքանշան (15.05.1946)[1][2]
- Լենինի շքանշան
- Կարմիր Դրոշի շքանշան (1944)
- Բոգդան Խմելնիցկու շքանշան (08.04.1945)
- Ալեքսանդր Նևսկու շքանշան (1944)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1985)
- Կարմիր աստղի շքանշան (1943)
- Այլ շքանշաններ
Տես նաև
- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած հայերի ցանկ
- Հայրենական մեծ պատերազմ
- Ղրիմի օպերացիա
- 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Энциклопедия Фонда «ХайАзг»
- ↑ 2,0 2,1 2,2 Мир Наград
- ↑ Поиск Бабаяна Гранта Геворковича
- ↑ СПИСОК ГЕРОЕВ СОВЕТСКОГО СОЮЗА-РОДИВШИХСЯ ИЛИ ПРОЖИВАВШИХ В АНАПЕ, ЗАЩИЩАВШИХ ИЛИ ОСВОБОЖДАВШИХ ГОРОД В ВЕЛИКУЮ ОТЕЧЕСТВЕННУЮ ВОЙНУ
- ↑ Армяне — Герои Советского Союза
- ↑ 6,0 6,1 6,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Գրականություն
- Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
Արտաքին հղումներ
- Հրանտ Բաբայան «Երկրի հերոսներ» կայքում