«Կեանքիս յուշերից (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 66. Տող 66.
[[Կատեգորիա:Անգլերեն գրքեր]]
[[Կատեգորիա:Անգլերեն գրքեր]]
[[Կատեգորիա:Գրքեր Հայաստանի պատմության մասին]]
[[Կատեգորիա:Գրքեր Հայաստանի պատմության մասին]]
[[Կատեգորիա:ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ (գրքաշար)]]

12:03, 2 Մարտի 2019-ի տարբերակ

Կեանքիս յուշերից
Պատկեր:Կեանքիս յուշերից (գիրք, կազմ).jpg
Գրքի կազմերեսը
ՀեղինակՍիրաք Սարհադեան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր304
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Ջավախք»
Հաջորդ«Ախալցխա»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2007 թվական
ԳՄՍՀISBN 978-5-8080-0694-2
ՀՏԴ941(479.25)
ԳՄԴ63.3(2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/19.pdf

«Կեանքիս յուշերից» (անգլ.՝ My memoirs, ռուս.՝ Мои мемуары), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2007 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 10-րդ գիրքը (Գիրք Ժ): Այն եղինակել է Սիրաք Սարհադեանը: Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Աշխատությունը ներկայացնում է ոչ միայն Մեծ եղեռնը հրաշքով վերապրած ականատեսի փաստալից հուշագրությունները, այլև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի հերոսական և ողբերգական օրերի բովանդակ պատմությունը: Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[1]։

Ծնունդով Վանի Այգեստան թաղամասից Սիրաք Սարհադյանի «Կեանքիս յուշերից» աշխատությունն առաջին անգամ երկհատորյակով լույս է հրատարակվել է Թեհրանում համապատասխանաբար 1961 և 1962 թվականներին։ Այն ներկայացնում է Վանի ապրիլյան հերոսամարտը, 1915 և 1918 թվականներին Վանի հայության գաղթերը, վերապրածների տառապանքները, ինչպես նաև հայտնի և անհայտ դեմքերի հետագա ճակատագրերի առանձին դրվագներ[1]։

«Կեանքիս յուշերից» գիրքը տպագրվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում: Հրատարակման աշխատանքները հովանավորել է հեղինակի կրտսեր որդու՝ Հարություն (Արթուր) Սիրաքի Սարհադյանը։ Գրքի վերահրատարակումը նվիրված է Վասպուրականի հայկական անկախ պետականության հռչակման 90-րդ տարելիցին[1]:

Տես նաև

Ծանոթագրություններ