«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 20. Տող 20.
|երեխաներ = [[Խուշուշ Բագրատունի]], [[Հովհաննես-Սմբատ]], [[Աշոտ Քաջ|Աշոտ]], [[Աբաս Բագրատունի (Գագիկյան)|Աբաս]]
|երեխաներ = [[Խուշուշ Բագրատունի]], [[Հովհաննես-Սմբատ]], [[Աշոտ Քաջ|Աշոտ]], [[Աբաս Բագրատունի (Գագիկյան)|Աբաս]]
| ազգություն = [[Հայ]]
| ազգություն = [[Հայ]]
|ծնունդ=մոտ 940}}
}}
'''Գագիկ Ա''' (ծն. թ. անհայտ 945-950– [[1020]]), Հայոց թագավոր [[990|990 թ.]]–ից։
'''Գագիկ Ա''' (ծն. թ. անհայտ 945-950– [[1020]]), Հայոց թագավոր [[990|990 թ.]]–ից։



09:18, 2 Մարտի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)
Գագիկ Ա
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում
Իշխանություն9901020
Թագադրում990
Լրիվ անունԳագիկ Ա Բագրատունի
ՏիտղոսներԲագրատունյաց Հայաստանի թագավոր
Ծնվել է՝մոտ 940
Մահացել է՝1020
Անի
ԱզգությունՀայ
ՆախորդՍմբատ Բ Տիեզերակալ
Սմբատ Բ Տիեզերակալ
ՀաջորդողՀովհաննես-Սմբատ
Աշոտ Դ
ՈւղեկիցԿատրանիդե
ՀետնորդՀովհաննես-Սմբատ
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԱշոտ Ողորմած
ՄայրԽոսրովանույշ
ԵրեխաներԽուշուշ Բագրատունի, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Գագիկ Ա (ծն. թ. անհայտ 945-950– 1020), Հայոց թագավոր 990 թ.–ից։

Բագրատունիների հարստությունից:

Գահակալությունը

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թ.–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թ.–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թ.–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայաց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծողկոտն և Կոգովիտ գավառները:


Տնտեսություն

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը:


Գագիկ Ա-ի արձանը

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թ. կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին: Ճարտարապետը Տրդատն էր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։