«Ավրորա կինազ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կենսաքիմիա ՀոթՔաթ գործիքով
Տող 15. Տող 15.


[[Կատեգորիա:Կենսաքիմիա]]
[[Կատեգորիա:Կենսաքիմիա]]
[[Կատեգորիա:Ֆերմենտներ այբբենական կարգով]]

19:44, 1 Մարտի 2019-ի տարբերակ

Ավրորա կինազներ, սերին/թրեոնինային կինազներ՝ անհրաժեշտ բջջի պրոլիֆերացիայի համար: Այս ֆերմենտները օգնում են բջիջներին փոխանցելու իրենց ժառանգական նյութը դուստր բջիջներին:Ավելի կոնկրետ, Ավրորա կինազները հսկայական դեր ունեն բջիջների բաժանման պրոցեսում, քանզի վերահսկում են քրոմատիդների սեգրեգացիան:Սեգրեգացիայի դեֆեկտները կարող են գենետիկ անկայունության պատճառ դառնալ, մի վիճակ, որը սերտ կապված է ուռուցքածնության հետ: Այսօր, կաթնասունների բջիջներում հայտնաբերված են երեք դասի Ավրորա կինազներ: Բացի սրանց ընգրկվածությունից միտոզի վերահսկման գործում, այս երեք կինազները մեծապես հետաքրքիր են քաղցկեղը ուսումնասիրողներին, քանի որ սրանց էքսպրեսիան ուժեղացած է մարդկային քաղցկեղի[1] տարբեր տեսակներում: Մարդկային Ավրորա կինազները ունեն նմանատիպ դոմենային կառուցվածք: N-տերմինալ դոմենը 39-129 ամինաթթվային մնացորդ է պարունակում, պրոտեին կինազի դոմենը և, կարճ, C-տերմինալ դոմենը, պարունակում է 15-20 մնացորդ: Երեք պրոտեինների N-տերմինալ դոմենները, կիսում են միմյանց հետ հաջորդականության ցածր պահպանումը, ինչն էլ պայմանավորում է ընտրողականությունը սպիտակուց-սպիտակուց փոխազդեցություններում[2]:

Դասեր


Ինչպես նշվել է վերևում Ավրորա կինազների երեք դաս է հայտնի․


Հղումներ
  1. Sanseau, P.; Bernard, M.; Arlot-Bonnemains, Y.; Prigent, C (2000-11-01). «Human Aurora / Ipl1p Related Kinases». Current Genomics. 1 (3): 271–279. doi:10.2174/1389202003351355. ISSN 1389-2029.
  2. Bolanos-Garcia, Victor M. (2005-08). «Aurora kinases». The International Journal of Biochemistry & Cell Biology. 37 (8): 1572–1577. doi:10.1016/j.biocel.2005.02.021. ISSN 1357-2725.