«Սլովակյան ապստամբություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
 
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Սլովակիայի պատմություն]]
[[Կատեգորիա:Սլովակիայի պատմություն]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելաեվրոպական թատերաբեմ]]

Ընթացիկ տարբերակը 12:41, 27 փետրվարի 2019-ի դրությամբ

Սլովակյան ապստամբություն 1944, Սլովակյան ազգային ապստամբություն, սլովակ ժողովրդի հակաֆաշիստական, ազգայինազատագրական ապստամբությունը 1944 թվականի օգոստոս-հոկտեմբերին։ Կազմակերպել և ղեկավարել են կոմունիստները։ Ապստամբների զինված ուժերն էին պարտիզանական բրիգադները (մոտ 15 հազար մարդ) և սլովակյան բանակի՝ ապստամբների կողմն անցած զորամասերը։ Ապստամբական բանակը, որ ստեղծվեց սլովակյան ապստամբության ընթացքում, հաշվվում էր շուրջ 60 հազար մարդ։ Սլովակ պարտիզանների շարքերում մարտնչում էին մոտ 3 հազար սովետական քաղաքացի, ինչպես նաև ֆրանսիացի, լեհ, բուլղարացի, ռումինացի, հունգարացի, հարավսլավացի, գերմանացի հակաֆաշիստներ։ Ապստամբության ազդակը սլովակյան խամաճիկ կառավարության համաձայնությամբ՝ գերմանաֆաշիստական զորքերի կողմից օգոստոսի 29-ին սկսված Սլովակիայի օկուպացումն էր։

Օգոստոսի 30-ին Սլովակյան ազգային խորհուրդը (ՍԱԽ) հայտարարեց խամաճիկ ֆաշիստ, կառավարության տապալման մասին և իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Սեպտեմբերի 1-ին ապստամբության կեետրոն Բանսկա Բիստրիցայում ընդունվեց ՍԱԽ-ի դեկլարացիան, որտեղ նշվում էր Չեխոսլովակյան հանրապետությունը վերստեղծելու, ազգայինդեմոկրատական վերափոխումներ անցկացնելու, չեխ և սլովակ ժողովուրդների իրավահավասարությունն իրականացնելու անհրաժեշտությունը։ ՍԱԽ-ը, հենվելով ազգային կոմիտեների վրա, վերականգնեց դեմոկրատական ազատությունները, արձակեց ֆաշիստ, կուսակցություններն ու կազմակերպությունները, ազատեց քաղբանտարկյալներին և այլն։ Սեպտեմբերի 8-ին սովետական զորքերը, 1-ին չեխոսլովակյան բանակային կորպուսի հետ, Լեհաստանից շարժվեցին Սլովակիա՝ օգնելու ապստամբներին, հոկտեմբերի 6-ին գրավեցին Դուկ լյայի լեւռնանցքը։ Հոկտեմբերի 2-րդ կեսին հիտլերականները ապստամբների դեմ կենտրոնացրին խոշոր ուժեր և գրավեցին ապստաբների կարևոր հենակետերը, այդ թվում՝ Բանսկա Բիստրիցան (հոկտեմբերի 27

Ապստամբները քաշվեցին լեռները և մարտական գործողություններ վարեցին մինչև 1945 թվականի հունվարը՝ սովետական զորքերի հետ միանալը։ Սլովակյան ապստամբությունը Չեխոսլովակիայի կոմկուսի ղեկավարությամբ սլովակ ժողովրդի հակաֆաշիստական պայքարի գագաթնակետն էր և սկիզբ դրեց ազգային-դեմոկրատական հեղափոխությանը Չեխոսլովակիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։