«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 55. Տող 55.


Եգիպտոսում հաստատվելուց հետո Սալադինը արշավանք է սկսել խաչակիրների դեմ՝ 1170 թվականին պաշարելով Դայր ալ-Բալահը<ref name="LnY2">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=43}}</ref>։ Ամորի I-ը դուրս է բերել [[Տաճարականների միաբանություն|Տաճարականների]] կայազորը [[Ղազա|Գազայից]], որպեսզի օգնի Դայր ալ-Բալահի պաշտպանությանը, սակայն Սալադինը, շրջանցելով նրա ուժերին, հարձակվել է հենց Գազայի վրա։ Նա ոչնչացրել է քաղաքի՝ ամրոցից դուրս գտնվող հատվածը և սպանել բնակչության մեծամասնությանը, քանի որ նրանց մերժել են ներս թողնել ամրոց<ref>Pringle, 1993, p. 208.</ref>։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ, բայց հենց նույն տարում նա հարձակվել և գրավել է խաչակրաց [[Էյլաթ]] ամրոցը, որը կառուցված էր Աքաբայի ծոցում գտնվող մի կղզու վրա։ Այս կղզին որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում մուսուլմանական նավատորմի ճանապարհին, սակայն այն կարող էր անհանգստություն պատճառել մուսուլանների նավերին, ուստի Սալադինը որոշել էր վերացնել քրիստոնեական այս հենակետը իր ճանապարհից<ref name="LnY2" />։
Եգիպտոսում հաստատվելուց հետո Սալադինը արշավանք է սկսել խաչակիրների դեմ՝ 1170 թվականին պաշարելով Դայր ալ-Բալահը<ref name="LnY2">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=43}}</ref>։ Ամորի I-ը դուրս է բերել [[Տաճարականների միաբանություն|Տաճարականների]] կայազորը [[Ղազա|Գազայից]], որպեսզի օգնի Դայր ալ-Բալահի պաշտպանությանը, սակայն Սալադինը, շրջանցելով նրա ուժերին, հարձակվել է հենց Գազայի վրա։ Նա ոչնչացրել է քաղաքի՝ ամրոցից դուրս գտնվող հատվածը և սպանել բնակչության մեծամասնությանը, քանի որ նրանց մերժել են ներս թողնել ամրոց<ref>Pringle, 1993, p. 208.</ref>։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ, բայց հենց նույն տարում նա հարձակվել և գրավել է խաչակրաց [[Էյլաթ]] ամրոցը, որը կառուցված էր Աքաբայի ծոցում գտնվող մի կղզու վրա։ Այս կղզին որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում մուսուլմանական նավատորմի ճանապարհին, սակայն այն կարող էր անհանգստություն պատճառել մուսուլանների նավերին, ուստի Սալադինը որոշել էր վերացնել քրիստոնեական այս հենակետը իր ճանապարհից<ref name="LnY2" />։

===Եգիպտոսի սուլթան===
[[File:Dirham Saladin.jpg|thumb|right|Սալադինը՝ պատկերված դիրհեմ մետաղադրամի վրա, մոտ 1190 թվական]]

Ըստ Իմադ ադ-Դինի 1171 թվականի հունիսին Նուր ադ-Դինը նամակ է գրել Սալադինին՝ ասելով նրան, որ Եգիպտոսում պետք է վերականգնել Աբբասյան խալիֆայությունը։ Երկու ամիս անց Սալադինը, հավելյալ խրախուսանք ստանալով Նաջմ ադ-Դին ալ-Խաբուշանիից՝ շաֆիական ֆակիհից, ով բուռն կերպով դեմ էր հանդես գալիս երկրում շիական կառավարմանը, համակարգել է այս գործողությունները։ Արդյունքում եգիպտացի մի քանի էմիրներ են սպանվել, սակայն ալ-Ադիդին ասել են, թե նրանք սպանվել են իր դեմ ապստամբության պատճառով։ Մի աղբյուրի համաձայն ալ-Ադիդը այնուհետև հիվանդացել է կամ թունավորվել։ Հիվանդության ժամանակ նա խնդրել է Սալադինին այցելել իրեն․ նա ցանկացել է Սալադինին խնդրել, որ խնամի իր երեխաներին, սակայն Սալադինը հրաժարվել է՝ վախենալով, որ դա կարող է համարվել դավաճանություն Աբբասյանների նկատմամբ<ref name=":0">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=45}}</ref>։ Ալ-Ադիդը մահացել է սեպտեմբերի 13-ին՝ Սալադինի հետ հանդիպումից 5 օր անց․ Կահիրեում և ալ-Ֆուսթաթում արտասանվել է [[Խուտբա|խուտբան]]՝ խալիֆ հռչակելով ալ-Մուսթադիին<ref name="Lyons46">{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=46–47}}</ref>։

Սեպտեմբերի 25-ին Սալադինը դուրս է եկել Կահիրեից, որպեսզի Նուր ադ-Դինի հետ միասին, ով հարձակումը սկսելու էր Սիրիայի կողմից, հարձակվի Երուսաղեմի թագավորության ամրոցներ Քերաքի և Մոնրեալի վրա։ Մինչ Մոնրեալ հասնելը Սալադինը ճանապարհի կեսից հետ է վերադարձել Կահիրե, քանի որ նրան տեղեկացրել են, որ իր բացակայության ընթացքում խաչակրաց առաջնորդները ավելի բուռն կերպով են աջակցություն ցույց տվել Եգիպտոսի ներսում գտնվող դավաճաններին, որոնց նպատակն էր Սալադինի վրա հարձակվել հենց ներսից, և թուլացնելով նրա իշխանությունը՝ հնարավորություն տալ Ֆաթիմյաններին վերականգնել իրենց երբեմնի փառքը։ Այս իսկ պատճառով Նուր ադ-Դինը ստիպված է եղել արշավանքը մենակ շարունակել<ref name="Iltumish131">''Dastan Iman Faroshon Ki'' by Inayatullah Iltumish, 2011, pp. 128–34.</ref>։

1173 թվականի ամռանը եգիպտական սահմանին հայտնվել է [[Նուբիա|նուբիական]] զորք [[Հայեր|հայ]] փախստականների հետ միասին, և նրանց նպատակն է եղել պաշարել [[Ասուան|Ասուանը]]։ Քաղաքի էմիրը դիմել է Սալադինի օգնությանը և Թուրան շահի՝ Սալադինի եղբոր հրամանատարությամբ հավելյալ ուժեր է ստացել։ Արդյունքում նուբիացիները հեռացել են, սակայն 1173 թվականին կրկին վերադարձել են և կրկին հետ շպրտվել։ Այս անգամ եգիպտական ուժերը առաջացել են Ասուանից և գրավել նուբիական քաղաք Իբրիմից։ Սալադինը 60,000 դինար, «հիանալի արտադրանքներ», զարդեղեն և փիղ է ուղարկել իր ուսուցիչ և ընկեր Նուր ադ-Դինին՝ իբրև նվեր։ Այս նվերները Դամասկոս տեղափոխելու ճանապարհին Սալադինը, առիթից օգտվելով, ավերածություններ է գործել խաչակրաց տիրույթներում։ Նա հարձակում չի գործել անապատում գտնվող ամրոցների վրա, սակայն փորձել է դուրս քշել խաչակրաց տիրույթներում ապրող մուսուլման բեդվիններին՝ այսպիսով զրկելով ֆրանկներին իրենց ուղեկցորդներից<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=60–62}}</ref>։

1173 թվականի հուլիսի 31-ին Սալադինի հայրը՝ Այյուբը, վնասվածք է ստացել ձիավարության ժամանակ, որից հետո օգոստոսի 9-ին մահացել է<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=64}}</ref>։ 1174 թվականին Սալադինը Թուրան շահին ուղարկել է՝ գրավելու [[Եմեն|Եմենը]]․ նպատակն էր միացնելով Եմենը և նրա նավահանգիստ [[Ադեն|Ադենը]] [[Այյուբյան սուլթանություն|Այյուբյան դինաստիայի]] տիրույթներին։


==Մահ==
==Մահ==

11:32, 24 փետրվարի 2019-ի տարբերակ

Սալահ ադ-Դին Յուսուֆ
արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب‎‎
Ալ-մալիք ան-Նասիր
Իշխանություն1174 թվական-մարտի 4, 1193 թվական
Թագադրում1174 թվական, Կահիրե
Լրիվ անունԱն-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբ
Ծնվել է՝1137 թվական
ԾննդավայրԹիքրիթ, Ջեզիրե, Աբբասյան խալիֆայություն
Մահացել է՝Մարտի 4, 1193 թվական
Վախճանի վայրԴամասկոս, Սիրիա, Այյուբյան սուլթանություն
Թաղվել է՝Օմայանների մզկիթ, Դամասկոս
Օմայանների մզկիթ
Ազգությունքուրդ
Հաջորդող
  • Ալ-Ազիզ Օսման (Եգիպտոս)
  • Ալ-Աֆդալ իբն Սալահ ադ-Դին (Սիրիա)
ՈւղեկիցԻսմաթ ադ-Դին խաթուն
ՏոհմԱյյուբյան սուլթանություն
ռազմական գործիչ և ռազմական հրամանատար
ՀայրՆաջմ ադ-Դին Այյուբ
ՄայրՍիթ ալ-Մուլկ-Խաթուն
Երեխաներալ-Աֆդալ իբն Սալահ ալ-Դին, ալ-Ազիզ Օսման և ալ-Զահիր Ղազի
ՀավատքՍուննի իսլամ(շաֆիականություն)[1][2][3]

Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբյան (արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب‎‎ (Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb), քրդ.՝ سەلاحەدینی ئەییووبی (Selahedînê Eyûbî), հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին (/ˈsælədɪn/; 1137 թվական-1193 թվականի մարտի 4), Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան[4] և Այյուբյան դինաստիայի հիմնադիր։ Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը[5][6][7] ղեկավարել է Լևանտում խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքը։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը և Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։

Սալադինը սկզբնապես 1164 թվականին իր հորեղբայր Շիրքուհի հետ, ով Զանգիների ամիրայության զորավարներից էր, ուղարկվել է Ֆաթիմյան խալիֆայություն Սելջուկյանների աթաբեկ Նուր ադ-Դինի հրամանով՝ աջակցելու Շավարին դեռահաս ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի հետ վեզիրի պաշտոնի համար պայքարում։ Սալադինը արագորեն բարձրացել է ֆաթիմյան կառավարության պաշտոններով խաչակիրների նկատմամբ ունեցած ռազմական հաջողությունների և ալ-Ադիդի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ։ 1169 թվականի Շավարի սպանությունից և նույն տարում Շիրուքի բնական մահից հետո ալ-Ադիդը Սալադինին նշանակել է վեզիր․ սուննի մուսուլմանի նշանակումը նման պաշտոնում բացառիկ երևույթ էր շիա իսմայիլական խալիֆայության համար։ Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական Աբբասյան խալիֆայության հետ, որի կենտրոնը Բաղդադն էր։

Հաջորդ տարիներին նա խաչակիրների դեմ արշավանքներ է կատարել դեպի Պաղեստին, ապա գրավել է Եմենը, ճնշել պրոֆաթիմյան ապստամբությունը Վերին Եգիպտոսում։ 1174 թվականին Նուր ադ-Դինի մահից կարճ ժամանակ անց Սալադինը սկսել է Սիրիայի նվաճումը՝ խաղաղությամբ մտնելով Դամասկոս։ Մինչև 1175 թվականի կեսերը Սալադինը գրավել է Համան և Հոմսը՝ առաջացնելով Սիրիայի տարբեր շրջանների փաստացի ղեկավարների՝ Զանգիների զայրույթը։ Շուտով Սալադինը Համայի ճակատամարտում պարտության է մատնել Զանգիների զորքին, այնուհետև Աբբասյան խալիֆ ալ-Մուսթադին նրան հռչակել է «Եգիպտոսի և Սիրիայի սուլթան»։ Ապա Սալադինը գրավել է հյուսիսային Սիրիան և Ջեզիրեն՝ այդ ընթացքում խուսափելով Ասսասինների կողմից կազմակերպված երկու մահափորձից։ 1177 թվականին վերադարձել է Եգիպտոս՝ որոշ խնդիրներ լուծելու։ Մինչև 1182 թվականը Հալեպի գրավումից հետո Սալադինը ավարտին է հասցրել Սիրիայի նվաճումը, սակայն նրան չի հաջողվել գրավել Զանգիների ամիրայության հենակետերից Մոսուլը[8]։

Սալադինի հրամանատարությամբ Այյուբյան զորքը պարտության է մատնել խաչակիրներին 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում, դրանից հետո խաչակիրներից խլել է Պաղեստինի, այդ թվում Երուսաղեմ քաղաքի, վերահսկողությունը․ խաչակիրները այս տարածքները գրավել են 88 տարի առաջ։ Չնայած Երուսաղեմի խաչակրաց թագավորությունը պահպանվել է մինչև 13-րդ դարը՝ Հաթթինում կրած պարտությունը շրջադարձային պահ է եղել տարածաշրջանում մուսուլմանական ուժերի հետ ունեցած հակամարտության մեջ։ Սալադինը մահացել է Դամասկոսում 1193 թվականին՝ իր ունեցվածքի մեծ մասը թողնելով իր ենթականերին։ Նա թաղված է Օմայանների մզկիթի մոտակայքում գտնվող դամբարանում։ Սալադինը նշանավոր գործիչ է մուսուլմանական, արաբական, թուրքական և քրդական մշակույթներում[9], նրան նաև համարում են պատմության մեջ ամենահայտնի քուրդը[10][11][12][13]։

Կյանք

Սալադինը ծնվել է Թիքրիթում՝ ներկայիս Իրաքում։ Նրա անունը «Յուսուֆ» էր, իսկ «Սալադին» նրա մականունն էր, որը նշանակում է «Հավատքի արդարություն»[14]։ Նրա ընտանիքը թուրքական և քրդական խառը ծագում է ունեցել[5][15][16] և սկզբնավորվել է կենտրոնական Հայաստանի Դվին քաղաքում[17][18]։ Ռավադիյա ցեղը, որից նա ծագում էր, մասամբ ձուլվել էր՝ ապրելով արաբախոս աշխարհում[19]։ 1132 թվականին Մոսուլի կառավարիչ Իմադ ադ-Դին Զանգիի պարտված բանակը չի կարողացել նահաջել, քանի որ նահանջի ճանապարհը կտրում էր Թիքրիթ ամրոցի հակառակ կողմում գտնվող Տիգրիս գետը։ Հենց այս ամրոցում էլ Սալադինի հայրը՝ Նաջմ ադ-Դին Այյուբը ծառայում էր՝ իբրև պահակ։ Այյուբյանները զորքին ապահովել են լաստանավերով և ապաստարան տվել Թիքրիթում։ Մուջահեդ ադ-Դին Բիհրուզը, ով սելջուկներին ծառայություններ մատուցելու համար հյուսիսային Միջագետքի ռազմական կառավարիչ նշանակված հույն նախկին ծառա էր, հանդիմանել է Այյուբին Զանգիին ապաստարան տալու համար։ 1137 թվականին Այյուբը վտարվել է Թիքրիթից այն բանից հետո, երբ նրա եղբայր Ասադ ադ-Դին Շիրքուհը սպանել է Բիրհրուզի ընկերոջը պատվո սպանության ժամանակ։ Ըստ Բահա ադ-Դին իբն Շադադի Սալադինը ծնվել է Թիքրիթից նրա ընտանիքի հեռանալու գիշերը։ 1139 թվականին Այյուբն ու իր ընտանիքը տեղափոխվել են Մոսուլ, որտեղ Իմադ ադ-Դին Զանգին, հիշելով նրանց լավ արարքը տարիներ առաձ, Այյուբին նշանակել է Բաալբեկ ամրոցի կառավարիչ։ 1146 թվականին Զանգիի մահից հետո նրա որդին Նուր ադ-Դինը դարձել է Հալեպի ժամանակավոր կառավարիչը և Զանգիների առաջնորդը[20]։

Սալադինը, ով ծնվել է Դամասկոսում, ասում են, թե շատ է սիրել քաղաքը, սակայն նրա մանկության մասին տեղեկություն գրեթե չկա[21]։ Կրթության մասին Սալադինը գրել է․ «երեխաները դաստիարակվում են այնպես, ինչպես նրանց մեծերն են դաստիարակվել»։ Ըստ իր կենսագիրներ Աննա-Մարի Էդեի և ալ-Վահրանիի Սալադինը կարողացել է պատասխանել Էվկլիդեսի, Ալմագեստի, թվաբանության և իրավունքի մասին հարցերի, սակայն սա ակադեմիական իդեալ էր, իսկ նրան իր ժամանակակիցներին կապողը Ղուրանն ու «կրոնի գիտությունների» ուսումնասիրությունն էր[20]։ Որոշ աղբյուրների համաձայն ուսումնառության շրջանում Սալադինը շատ ավելի հետաքրքված է եղել կրոնով, քան զինվորական դառնալով[22]։ Կրոնով նրա հետաքրքրվածության մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ քրիստոնյաները գրավել են Երուսաղեմը[22]։ Իսլամից բացի Սալադինը գիտելքիներ է ունեցել նաև արաբների ծագումնաբանության և պատմության մասին, ինչպես նաև լավ տեղեկացված է եղել արաբական ձիերի ծագումնաբանությունից։ Ավելին՝ նա անգիր է իմացել Աբու Թամմամի Համաշը[20]։ Խոսել է քրդերեն և արաբերեն[23]։

Առաջին արշավանքներ

Սալադինի դիմանկարը, գտնվել է Իսմայիլ ալ-Ջազարիի աշխատության մեջ, մոտ 1185 թվական

Սալադինի ռազմական գործունեությունը սկսվել է իր հորեղբոր՝ Ասադ ադ-Դին Շիրքուհի հովանավորության ներքո․ վերջինս հայտնի հրամանատար էր, ով գործում էր Դամասկոսի և Հալեպի հայտնի էմիր Նուր ադ-Դինի վերահսկողության տակ և Սալադինի ամենաազդեցիկ ուսուցիչն է եղել։ 1163 թվականին Ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի վեզիր Շավարը վտարվել է Եգիպտոսից նրա հակառակորդ Դիրգեմի կողմից, ով Բանու Ռուզաիք հզոր ցեղից էր։ Շավարը ռազմական օգնություն է խնդրել Նուր ադ-Դինից, ով համաձայնվել է և 1164 թվականին Շիրքուհին ուղարկել՝ օգնելու Շավարին Դիրգեմի դեմ արշավանքի ժամանակ։ Սալադինը, ով այդ ժամանակ 26 տարեկան է եղել, նույնպես միացել է այս արշավանքին[24]։ Այն բանից հետո, երբ Շավարը վերանշանակվել է վեզիրի պաշտոնում, նա պահանջել է Շիրքուհին դուրս հանել իր զորքին Եգիպտոսից և դրա համար խոստացել է 30,000 ոսկե դինար, սակայն Շիրքուհը հրաժարվել է՝ պնդելով, որ ինքը Եգիպտոսում է Նուր ադ-Դինի հրամանով։ Սալադինի դերակատարումն այդ արշավանքում չնչին էր, հայտնի է նաև, որ Շիրքուհը նրան հրամայել էր հավաքել Բիլբեյսի նախքան խաչակիրների և Շավարիի միասնական ուժերի կողմից դրա պաշարումը[25]։

Բիլբեյսի նվաճումից հետո խաչակրաց-եգիպտական ուժերը և Շիրքուհի զորքը ճակատամարտի են տվել Նեղոս գետի մոտակայքում գտնվող անապատում՝ Գիզայից արևմուտք։ Սալադինն այս ճակատամարտում կարևոր դեր է խաղացել՝ գլխավորելով Զանգիի զորքի աջ թևը, քրդական ուժերը ձախ թևոըմ էին, իսկ կենտրոնում տեղակայված էր Շիրքուհի զորքը։ Ժամանակի մուսուլմանական աղբյուրները, սակայն, Սալադինին տեղակայել են զորքի մեջտեղի մասում և նրա նպատակն է եղել կեղծ նահանջի միջոցով քաշել թշնամուն թակարդի մեջ։ Խաչակրաց ուժերը սկզբում Շիրքուհի զորքի նկատմամբ հաղթանակ են տարել, սակայն տարածքը թեք և ավազոտ է եղել նրանց ձիերի համար, արդյունքում Սալադինի ուժերի վրա հարձակման ժամանակ հրամանատար Հյու Կեսարացին գերի է ընկել։ Հիմնական վայրից հարավ ընկած հարթավայրերում տեղի ունեցած ցաքուցրիվ կռիվներից հետո Զանգիների կենտրոնական ուժերը վերադարձել են հարձակմանը, իսկ Սալադինը միացել է թիկունքից[26]։

Ճակատամարտն ավարտվել է Զանգիների հաղթանակով և Սալադինը պատիվ է ունեցել օգնելու Շիրքուհին «պատմության մեջ ամենանշանավոր հաղթանակներից մեկը տանելու մեջ»՝ չնայած, ինչպես հայտնում է Իբն ալ-Աթիրին, Շիրքուհի զորքի մեծ մասը սպանվել է, իսկ ճակատամարտը շատ աղբյուրներում չի համարվում հաղթական։ Սալադինն ու Շիրքուհը շարժվել են դեպի Ալեքսանդրիա, որտեղ նրանց ընդունել են մեծ ոգևորությամբ, փող և զորք են տվել[27]։ Քաղաքը պաշարել փորձող խաչակրաց-եգիպտական ուժերի հետ առերեսվելով՝ Շիրքուհը բաժանել է իր զորքը։ Նա իր զորքի մեծ մասի հետ հեռացել է Ալեքսանդրիայից, մինչդեռ Սալադինը մնացել է՝ պաշտպանելու քաղաքը[28]։

Սալադինը Եգիպտոսում

Եգիպտոսի վեզիր

Սալադինի ճակատամարտը Եգիպտոսում

Շիրքուհը Եգիպտոսի համար պայքարի մեջ էր մտել Շավարի և Երուսաղեմի թագավորության թագավոր Ամորի I-ի հետ, որում Շավարը խնդրել էր Ամորի I-ի աջակցությունը։ 1169 թվականին Սալադինը սպանելլ է Շավարին, իսկ մեկ տարի անց մահացել է նաև Շիրքուհը[29]։ Նուր ադ-Դին Շիրքուհի փոխարեն ժառանգորդ է ընտրել, սակայն ալ-Ադիդը Սալադինին է նշանակել Եգիպտոսի վեզիր[30]։

Շիա խալիֆ ալ-Ադիդի կողից սուննի Սալադինի ընտրության հիմքում տարբեր պարզաբանումներ կան։ Իբն ալ-Աթիրը պնդում էր, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ խալիֆի խորհրդատուները ասել են, թե Սալադինից «ավելի թույլ կամ երիտասարդ մարդ չկա» և «որևէ էմիր չի ենթարկվում և չի ծառայում նրան»։ Սակայն ըստ այս տեսակետի կարճ ժամանակ անց Սալադինը կարողացել է հասնել այն բանին, որ էմիրների մեծամասնությունը ընդունել է նրան: Կասկած կար նաև, որ ալ-Ադիդի խորհրդականները նույնպես առաջ են քաշել Սալադինին, քանի որ նպատակ ունեին բաժանելու Սիրիայում հաստատված Զանգիներին: Ալ-Վահրանին գրում է, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված է եղել նրա ընտանիքի «առատաձեռնության և ռազմական խիզախության» համբավով։ Իմադ ադ-Դինը գրում է, որ Շիրքուհի համար մի քանի օր սգալուց հետո Զանգի էմիրները որոշել են վեզիր նշանակել Սալադինին և ստիպել են խալիֆին հաստատել նրա թեկնածությունը։ Չնայած մուսուլման հակառակորդ առաջնորդների պատճառով իրավիճակը բարդացել էր՝ սիրիական հրամանատարների մեծանասնությունը պաշտպանում էր Սալադինին եհիպտական արշավանքում ունեցած նրա դերակատարման շնորհիվ, որը նրան բերել էր ռազմական բարձր որակավորում[31]։

Սալադինը, մարտի 26-ին դառնալով վեզիր, զղջացել է «գինի խմելու և թեթևամտության համար և ընդունել է կրոնի հագուստը», այս են փաստում ժամանակի արաբական աղբյուրները[32]։ Իր կարիերայի արդյունքում արագորեն իշխանություն և անկախություն ձեռք բերելուց հետո Սալադինը հայտնվել էր երկու ուժերի՝ ալ-Ադիդի և Նուր ադ-Դինի միջև։ Այդ տարվա վերջին եգիպտական զինվորներից կազմված մի խումբ մահափորձ է կատարել Սալադինի դեմ, սակայն այն պատճառով, որ իր հետախուզության ղեկավար Ալի իբն Սաֆյանը արդեն իսկ տեղեկացրել էր նրանց մտադրության մասին, Սալադինը ձերբակալել և սպանել է գլխավոր դավադիր Մութամին ալ-Խալիֆային՝ Ֆաթիմյան պալատի վերակացուին։ Հաջորդ օրը ֆաթիմյան զորքի 50,000 սևամորթ աֆրիկացի զինվորներ մի շարք եգիպտացի էմիրների և քաղաքացիների հետ ապստամբություն են սկսել Սալադինի իշխանության դեմ։ Մինչև օգոստոսի 23-ը Սալադինը ճնշել է ապստամբությունը, որից հետո Կահիրեից այլևս որևէ ռազմական մարտահրավեր չի եղել նրա դեմ[33]։

1169 թվականի վերջերին Սալադինը, օգնություն ստանալով Նուր ադ-Դինից, պարտության է մատնել խաչակրաց-բյուզանդական միացյալ ուժերին Դամիետայի մոտակայքում։ Այնուհետև 1170 թվականի գարնանը Նուր ադ-Դինը Սալադինի խնդրանքով Եգիպտոս է ուղարկել նրա հորը, ինչպես նաև օգնություն է ուղարկել Սալադինին, ում ճնշել էր փորձում Բաղդադում հաստատված Աբբասյան խալիֆ ալ-Մուսթանջիդը․ վերջինս օգնում էր Սալադինի հակառակորդ խալիֆ ալ-Ադիդին[34]։ Ինքը՝ Սալադինը, փորձում էր ամրապնդել իր դիրքերը Եգիպտոսում և մեծացնել իր աջակիցների թվաքանակը։ Նա սկսել է իր ընտանիքի անդամների տարածաշրջանում բարձր պաշտոններ տալ․ Սալադինը հրամայել է սուննի իսլամի մալիքիական ճյուղի համար քաղաքում քոլեջ կառուցել, նմանատիպ բան է կառուցել նաև շաֆիական մազհաբի (դպրոց, ուղղություն) համար, որին նա պատկանում էր ալ-Ֆութաթում[35]։

Եգիպտոսում հաստատվելուց հետո Սալադինը արշավանք է սկսել խաչակիրների դեմ՝ 1170 թվականին պաշարելով Դայր ալ-Բալահը[36]։ Ամորի I-ը դուրս է բերել Տաճարականների կայազորը Գազայից, որպեսզի օգնի Դայր ալ-Բալահի պաշտպանությանը, սակայն Սալադինը, շրջանցելով նրա ուժերին, հարձակվել է հենց Գազայի վրա։ Նա ոչնչացրել է քաղաքի՝ ամրոցից դուրս գտնվող հատվածը և սպանել բնակչության մեծամասնությանը, քանի որ նրանց մերժել են ներս թողնել ամրոց[37]։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ, բայց հենց նույն տարում նա հարձակվել և գրավել է խաչակրաց Էյլաթ ամրոցը, որը կառուցված էր Աքաբայի ծոցում գտնվող մի կղզու վրա։ Այս կղզին որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում մուսուլմանական նավատորմի ճանապարհին, սակայն այն կարող էր անհանգստություն պատճառել մուսուլանների նավերին, ուստի Սալադինը որոշել էր վերացնել քրիստոնեական այս հենակետը իր ճանապարհից[36]։

Եգիպտոսի սուլթան

Սալադինը՝ պատկերված դիրհեմ մետաղադրամի վրա, մոտ 1190 թվական

Ըստ Իմադ ադ-Դինի 1171 թվականի հունիսին Նուր ադ-Դինը նամակ է գրել Սալադինին՝ ասելով նրան, որ Եգիպտոսում պետք է վերականգնել Աբբասյան խալիֆայությունը։ Երկու ամիս անց Սալադինը, հավելյալ խրախուսանք ստանալով Նաջմ ադ-Դին ալ-Խաբուշանիից՝ շաֆիական ֆակիհից, ով բուռն կերպով դեմ էր հանդես գալիս երկրում շիական կառավարմանը, համակարգել է այս գործողությունները։ Արդյունքում եգիպտացի մի քանի էմիրներ են սպանվել, սակայն ալ-Ադիդին ասել են, թե նրանք սպանվել են իր դեմ ապստամբության պատճառով։ Մի աղբյուրի համաձայն ալ-Ադիդը այնուհետև հիվանդացել է կամ թունավորվել։ Հիվանդության ժամանակ նա խնդրել է Սալադինին այցելել իրեն․ նա ցանկացել է Սալադինին խնդրել, որ խնամի իր երեխաներին, սակայն Սալադինը հրաժարվել է՝ վախենալով, որ դա կարող է համարվել դավաճանություն Աբբասյանների նկատմամբ[38]։ Ալ-Ադիդը մահացել է սեպտեմբերի 13-ին՝ Սալադինի հետ հանդիպումից 5 օր անց․ Կահիրեում և ալ-Ֆուսթաթում արտասանվել է խուտբան՝ խալիֆ հռչակելով ալ-Մուսթադիին[39]։

Սեպտեմբերի 25-ին Սալադինը դուրս է եկել Կահիրեից, որպեսզի Նուր ադ-Դինի հետ միասին, ով հարձակումը սկսելու էր Սիրիայի կողմից, հարձակվի Երուսաղեմի թագավորության ամրոցներ Քերաքի և Մոնրեալի վրա։ Մինչ Մոնրեալ հասնելը Սալադինը ճանապարհի կեսից հետ է վերադարձել Կահիրե, քանի որ նրան տեղեկացրել են, որ իր բացակայության ընթացքում խաչակրաց առաջնորդները ավելի բուռն կերպով են աջակցություն ցույց տվել Եգիպտոսի ներսում գտնվող դավաճաններին, որոնց նպատակն էր Սալադինի վրա հարձակվել հենց ներսից, և թուլացնելով նրա իշխանությունը՝ հնարավորություն տալ Ֆաթիմյաններին վերականգնել իրենց երբեմնի փառքը։ Այս իսկ պատճառով Նուր ադ-Դինը ստիպված է եղել արշավանքը մենակ շարունակել[40]։

1173 թվականի ամռանը եգիպտական սահմանին հայտնվել է նուբիական զորք հայ փախստականների հետ միասին, և նրանց նպատակն է եղել պաշարել Ասուանը։ Քաղաքի էմիրը դիմել է Սալադինի օգնությանը և Թուրան շահի՝ Սալադինի եղբոր հրամանատարությամբ հավելյալ ուժեր է ստացել։ Արդյունքում նուբիացիները հեռացել են, սակայն 1173 թվականին կրկին վերադարձել են և կրկին հետ շպրտվել։ Այս անգամ եգիպտական ուժերը առաջացել են Ասուանից և գրավել նուբիական քաղաք Իբրիմից։ Սալադինը 60,000 դինար, «հիանալի արտադրանքներ», զարդեղեն և փիղ է ուղարկել իր ուսուցիչ և ընկեր Նուր ադ-Դինին՝ իբրև նվեր։ Այս նվերները Դամասկոս տեղափոխելու ճանապարհին Սալադինը, առիթից օգտվելով, ավերածություններ է գործել խաչակրաց տիրույթներում։ Նա հարձակում չի գործել անապատում գտնվող ամրոցների վրա, սակայն փորձել է դուրս քշել խաչակրաց տիրույթներում ապրող մուսուլման բեդվիններին՝ այսպիսով զրկելով ֆրանկներին իրենց ուղեկցորդներից[41]։

1173 թվականի հուլիսի 31-ին Սալադինի հայրը՝ Այյուբը, վնասվածք է ստացել ձիավարության ժամանակ, որից հետո օգոստոսի 9-ին մահացել է[42]։ 1174 թվականին Սալադինը Թուրան շահին ուղարկել է՝ գրավելու Եմենը․ նպատակն էր միացնելով Եմենը և նրա նավահանգիստ Ադենը Այյուբյան դինաստիայի տիրույթներին։

Մահ

Սալադինի գերեզմանը Դամասկոսում, Սիրիա
Սալադինի գերեզմանը, Օմայանների մզկիթի հարավարևմտյան անկյունում

Սալադինը մահացել է 1193 թվականի մարտի 4-ին տենդից Դամասկոսում Ռիչարդ թագավորի մեկնումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Սալադինի սեփականությունը մի կտոր ոսկի էր և 40 կտոր արծաթ[43]։ Նա իր ողջ հարստությունը տվել էր աղքատներին՝ ոչինչ չպահելով իր թաղման ծախսերի համար[44]։ Նա թաղված է Դամասկոսում (Սիրիա)՝ Օմայանների մզկիթի այգում։ 7 դար անց Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը դամբարանին նվիրել է նոր մարմարե սարկոֆագ։ Սակայն նախնական սարկոֆագը չի փոխարինվել, դրա փոխարեն դամբարանը, որը այցելուների համար բաց է, այժմ ունի երկու սարկոֆագ․ մարմարե սարկոֆագը տեղադրված է մի կողմում, իսկ իսկական փայտե սարկոֆագը՝ մյուս, որի մեջ էլ գտնվում է Սալադինի մարմինը։ (Մուսուլմանները սովորաբար թաղվում են հասարակ պատանով փաթաթված, ուստի եթե կա սարկոֆագ, ապա այն միայն իսլամական գերեզմանի վերին հատվածը ծածկելու համար)։

Ընտանիք

Իմադ ադ-Դին ալ-Իսֆահանին կազմել է Սալադինի որդիների ցուցակ նրանց ծննդյան թվերով՝ հիմնվելով Սալադինի գահակալության ավելի ուշ շրջանի տեղեկատվության վրա[45]։ Նրանք են՝

  1. ալ-Աֆդալ Նուր ադ-Դին Ալի (1170 թվականի հունիսի 25, Եգիպտոս)
  2. ալ-Ազիզ Իմադ Աբու ալ-Ֆաթհ Օսման (1172 թվականի հունվարի 14, Եգիպտոս)
  3. ալ-Զաֆիր Մուզզաֆար ադ-Դին Աբու ալ-Աբաս Խիդր (1173 թվականի մարտի 29, Եգիպտոս)
  4. ազ-Զահիր Ղիյաթ ադ-Դին Աբու Մանսուր Ղազի (1173 թվականի մայիս, Եգիպտոս)
  5. ալ-Մուիզ Ֆաթհ ադ-Դին Աբու Յաքուբ Իշաք (1174 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
  6. ալ-Մուայադ Նաջմ ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մասուդ (1175 թվականի սեպտեմբեր/հոկտեմբեր, Դամասկոս)
  7. ալ-Ազիզ Շարաֆ ադ-Դին Աբու Յուսուֆ Յաքուբ (1176 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
  8. ազ-Զահիր Մուջիր ադ-Դին Աբու Սուլայման Դաուդ (1178 թվականի մայիս, Եգիպտոս)
  9. ալ-Մուֆադդալ Քութբ ադ-Դին Մուսա, ավելի ուշ՝ ալ-Մուզաֆար (1178 թվական, Եգիպտոս)
  10. ալ-Աշրաֆ Իզզ ադ-Դին Աբու Աբդալլահ Մուհամմադ (1179/1180 թվական, Դամասկոս)
  11. ալ-Մուհսին Զահիր ադ-Դին Աբու ալ-Աբաս Ահմադ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
  12. ալ-Մուազզամ Ֆաքր ադ-Դին Աբու Մանսուր Թուրանշահ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
  13. ալ-Ջավադ Ռուքն ադ-Դին Աբու Սաիդ Այյուբ (1182 թվականի հուլիս/օգոստոս)
  14. ալ-Ղալիբ Նասիր ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մալիքշահ (1182 թվականի նոյեմբեր/դեկտեմբեր)
  15. ալ-Մանսուր Աբու Բաքր (ծնվել է 1193 թվականին Սալադինի մահից հետո, Հարան (Խառան))

Նույն մորից որդիներ են՝

  • ալ-Ադալ, ազ-Զահիի և ալ-Մուֆադդալ
  • ալ-Ազիզ, ալ-Մուայադ և ալ-Աիզ
  • ազ-Զահիր և ազ-Զահիր
  • ալ-Մուիզ և ալ-Ջավադ
  • ալ-Աշրաֆ և ալ-Մուհսին
  • ալ-Մուազամ, ալ-Ղալիբ և ալ-Մանսուր

Իմադի թվարկած որդիները 15 են, սակայն այլ աղբյուրներում նշվում, է որ Սալադինը ունեցել է 17 որդի և մեկ դուստր։ Ըստ Աբու Համահի Իմադը բաց է թողել երկու որդիների, որոնք ստրուկներից էին ծնվել՝ Իմադ ադ-Դին Շադհի և Նուսրաթ ադ-Դին Մարվան։ Սալադինի դուստրն էր Մունիսահ խաթունը․ նա ամուսնացել է իր զարմիկ ալ-Քամիլ Մուհամմադ իբն Ադիլի հետ։ Սալադինը ունեցել է նաև այլ որդիներ, ովքեր մահացել են նրա մահվանից առաջ, օրինակ՝ ալ-Մանսուր Հասանը և Ահմադը։ Ազ-Զահիր Դավուդը, ում Իմադը իր ցուցակում 8-րդն է նշում, իրականում Սալադինի 12-րդ որդին է եղել՝ ըստ Սալադինի նախարարի նամակի[45]։

Սալադինի կանանց կամ հարճերի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։ 1176 թվականին նա ամուսնացել է Նուր ադ-Դին Զանգիի այրի Իսմաթ ադ-Դին խաթունի հետ։ Նա երեխաներ չի ունեցել։ Սալադինի կանանցից մեկը՝ Շամսահը, թաղված է իր որդի ալ-Ազիզի հետ աշ-Շաֆիի գերեզմանում[46]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Spevack, Aaron (2014) [2008]. The Archetypal Sunni Scholar: Law, Theology, and Mysticism in the Synthesis of Al-Bajuri. State University of New York Press. էջ 44. ISBN 978-1-4384-5371-2.
  2. Lēv, Yaacov (1999). Saladin in Egypt. Brill. էջ 131. ISBN 9004112219.
  3. Halverson, Jeffry R.; Corman, Steven R.; Goodall Jr., H. L. (2011). Master Narratives of Islamist Extremism. Palgrave Macmillan. էջ 201. ISBN 0230117236.
  4. Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 17, 978-0-674-28397-8, "Syria, all the territory of present day Syria, Lebanon, Jordan, Palestine and Israel".
  5. 5,0 5,1 A number of contemporary sources make note of this. The biographer Ibn Khallikan writes, "Historians agree in stating that [Saladin's] father and family belonged to Duwin [Dvin (ancient city)]. ... They were Kurds and belonged to the Rawādiya (sic), which is a branch of the great tribe al-Hadāniya": Minorsky (1953), p. 124. The medieval historian Ibn Athir, also a Kurd, relates a passage from another commander: "... both you and Saladin are Kurds and you will not let power pass into the hands of the Turks": Minorsky (1953), p. 138.
  6. Humphreys, R. Stephen (1977). From Saladin to the Mongols: The Ayyubids of Damascus, 1193–1260. State University of New York Press. էջ 29. ISBN 0-87395-263-4. «Among the free-born amirs the Kurds would seem the most dependent on Saladin's success for the progress of their own fortunes. He too was a Kurd, after all ...»
  7. «Encyclopedia of World Biography on Saladin». Վերցված է 20 August 2008-ին.
  8. Eddé, Anne-Marie, "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 382, 978-0-674-05559-9.
  9. Moors' Islamic Cultural Home souvenir III, 1970–1976 Islamic Cultural Home, 1978, p. 7.
  10. Carole Hillenbrand (1999). The Crusades: Islamic Perspectives (illustrated ed.). Psychology Press. էջ 594. ISBN 9781579582104.
  11. Michael M. Gunter (2010). Historical Dictionary of the Kurds (2 ed.). Scarecrow Press. էջ xxiii. ISBN 9780810875074.
  12. Christopher Catherwood (2008). Making War In The Name Of God. Kensington Publishing Corp. էջ 36. ISBN 9780806531670.
  13. Jim Dunnigan (1991). A Quick & Dirty Guide to War: Briefings on Present and Potential Wars (3, illustrated, revised ed.). Quill/W. Morrow. էջ 174. ISBN 9780688100339.
  14. H. A. R. Gibb, "The Rise of Saladin", in A History of the Crusades, vol. 1: The First Hundred Years, ed. Kenneth M. Setton (University of Wisconsin Press, 1969). p. 563.
  15. Abdallah 2017
  16. Wise Bauer 2013
  17. Bahā' al-Dīn (2002), p. 17.
  18. Ter-Ghevondyan 1965, էջ. 218
  19. Tabbaa, 1997, p. 31.
  20. 20,0 20,1 20,2 Lyons & Jackson 1982, էջ. 3
  21. Lyons, Malcolm Cameron. Jackson, E. P. "Saladin. The Politics of the Holy War" Cambridge University Press. 0 521 58562 7, p. 3.
  22. 22,0 22,1 «Who2 Biography: Saladin, Sultan / Military Leader». Answers.com. Վերցված է 20 August 2008-ին.
  23. Northen, 1998, p. 809.
  24. Lyons & Jackson 1982, էջեր. 6–7
  25. Lyons & Jackson 1982, էջ. 8
  26. Lyons & Jackson 1982, էջ. 14
  27. Lyons & Jackson 1982, էջ. 15
  28. Lyons & Jackson 1982, էջ. 16
  29. Lyons & Jackson 1982, էջ. 25
  30. Lyons & Jackson 1982, էջ. 28
  31. Lyons & Jackson 1982, էջեր. 28–29
  32. Lyons & Jackson 1982, էջ. 32
  33. Lyons & Jackson 1982, էջեր. 34–36
  34. Lyons & Jackson 1982, էջ. 38
  35. Lyons & Jackson 1982, էջ. 41
  36. 36,0 36,1 Lyons & Jackson 1982, էջ. 43
  37. Pringle, 1993, p. 208.
  38. Lyons & Jackson 1982, էջ. 45
  39. Lyons & Jackson 1982, էջեր. 46–47
  40. Dastan Iman Faroshon Ki by Inayatullah Iltumish, 2011, pp. 128–34.
  41. Lyons & Jackson 1982, էջեր. 60–62
  42. Lyons & Jackson 1982, էջ. 64
  43. Bahā' al-Dīn (2002) p. 19.
  44. Bahā' al-Dīn (2002) pp. 25, 244.
  45. 45,0 45,1 Abu Shamah, Shihab al-Din Abd al-Rahman ibn Isma'il al-Maqdisi (1871) [d. 1268]. Kitāb al-rawḍatayn fī akhbār al-dawlatayn كتاب الروضتين في أخبار الدولتين. al-Qāhirah: Maṭbaʻat Wādī al-Nīl. էջեր 676–677. {{cite book}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  46. Yeomans, Richard (2006). The art and architecture of Islamic Cairo (1st ed.). Reading: Garnet. էջ 115. ISBN 9781859641545.

Աղբյուրներ

Գրականություն


Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալահ ադ-Դին» հոդվածին։