«Վաչագան Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Աղվանքն ու Արևելից կողմանք Հայոցը տարբեր բաներ են:
Տող 3. Տող 3.
|նկարագրություն = Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
|նկարագրություն = Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
}}
}}
'''Վաչագան Գ Բարեպաշտ''' (ծն.թ. անհայտ–մոտ 510), [[Աղվանք]]ի (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր [[Արցախ]]ի և [[Ուտիք]]ի) [[հայ]]ազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագիրներ [[Մովսես Կաղանկատվացի]]ն և [[Ստեփանոս Օրբելյան]]ը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված [[Ղազարոս Աղայան]]ի «Անահիտ» հեքիաթը։
'''Վաչագան Գ Բարեպաշտ''' (ծն.թ. անհայտ–մոտ 510), [[Արևելից կողմանք Հայոց]] (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր [[Արցախ]]ի և [[Ուտիք]]ի) պետության [[հայ]]ազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագիրներ [[Մովսես Կաղանկատվացի]]ն և [[Ստեփանոս Օրբելյան]]ը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված [[Ղազարոս Աղայան]]ի «Անահիտ» հեքիաթը։


== Տոհմական պատկանելությունը ==
== Տոհմական պատկանելությունը ==

13:02, 21 փետրվարի 2019-ի տարբերակ

Վաչագան Բարեպաշտ
Պատկեր:Vachagan barepasht medal.png
Մահացել է՝510
Եղիշէ Առաքեալի վանք
ՏոհմԱրշակունիներ
թագավոր
ՀայրԱրսվաղեն
ՀավատքԶրադաշտականություն

Վաչագան Գ Բարեպաշտ (ծն.թ. անհայտ–մոտ 510), Արևելից կողմանք Հայոց (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր Արցախի և Ուտիքի) պետության հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագիրներ Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։

Տոհմական պատկանելությունը

Մովսես Կաղանկատվացին, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր[1], այլ պատմաբաններ նրան Առանշահիկ են համարում[2]։

Իշխանությունը

Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը։

Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։

  • Վաչագան Բարեպաշտը Հայոց թագավոր

V դ. 80–ական թթ. հա­յոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորու­թյան վերականգնումը: Թագավորության հիմնա­դիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա­ ջին կես): Վաչագան թագավորը սուրբ նահատակ­ ների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրիգորիսի գերեզմանն էր: Նրա բարենո­ րոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը: Վա­ չագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմա­ նադրություն կանոնական»–ը, որը եպիսկոպոսնե­րի, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղուենի կանոնադիր ժողովում: Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատ­մության մեջ վաղ կանոնագրություններից է: Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյա­նի գլխավորած ազատագրական պայքարի արդ­յունքում Մեծ Հայքի արևելյան մասում վերա­կանգնվեց հայոց ինքնուրույն պետությունը` ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցախի թագավորության:

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

  1. Սվազյան Հ․Ս․ Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության հարցի շուրջ
  2. Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981