«Գավառ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 33. Տող 33.
| ներքին բաժանում =
| ներքին բաժանում =
| ղեկավարի պաշտոն =
| ղեկավարի պաշտոն =
| ղեկավար =
| ղեկավար = [[Գուրգեն Մարտիրոսյան]]
| հիմնադրման թվական = 728
| հիմնադրման թվական = 728
| տվյալ կարգավիճակում = [[1850]]
| տվյալ կարգավիճակում = [[1850]]

10:14, 20 փետրվարի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավառ (այլ կիրառումներ)
Քաղաք
Գավառ
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՂեկավարԳուրգեն Մարտիրոսյան
Հիմնադրված է728 թ.
Այլ անվանումներԳեղարքունի, Նոր Բայազետ, Կամո
Տվյալ կարգավիճակում1850 թվականից
Մակերես7 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն19 900[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգավառցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (264)
Փոստային դասիչ1201-1205
Ավտոմոբիլային կոդ02
Պաշտոնական կայքgavariqaghaqapetaran.am
Գավառ (քաղաք) (Հայաստան)##
Գավառ (քաղաք) (Հայաստան)
Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)##
Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)

Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ։

Պատմություն

Հին ժամանակներից քաղաքը հայտնի է եղել Գավառ անունով։ Այն ամայացել է Շահ Աբաս I-ի կազմակերպած բռնագաղթի պատճառով և ամայի է մնացել մինչև 19-րդ դարը։ 1829-1830 թվականներին Բայազետից ներգաղթում են 240 ընտանիք, որոնք էլ բնակավայրը կոչում են Նոր Բայազետ։

1995 թ.-ի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանվանվել է Գավառ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թվականին։

Բնակչություն

Գավառի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1974 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 1346 8751 21382 31234 32300 26621 26000 19900

Տնտեսություն

Քաղաքում զարգացած է արդյունաբերությունը։ Գավառի գյուղատնտեսության ճյուղերից են՝ դաշտավարությունը, անասնաբուծությունը և թռչնաբուծությունը։

Հանքեր

Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։ Շրջակայքում կան բազալտի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ

Գավառի Հացառատ թաղամասի կենտրոնում գտնվում է Հացառատի Ս. Աստվածածին եկեղեցական համալիրը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (7-19-րդ դարեր)։ Քաղաքն ունի նաև Ս. Աստվածածին (1902-1905 թթ.) և Ս. Հովհաննես (1848 թ.) անուններով եկեղեցիներ։

Գավառի երկրագիտական թանգարան

Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ[3]։

Խոհանոց

Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար-լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզի յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում[3]:

Քույր քաղաքներ

Հայտնի գավառցիներ

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Վերցված է 2015 նոյեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ

Տես նաև

Արտաքին հղումներ