«Բրահիմ Դիաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ 91.205.135.247 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Realdavo մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 14. Տող 14.
|երիտ տարիներ=2010-2013
|երիտ տարիներ=2010-2013
|երիտ ակումբ2={{դրոշ|Անգլիա}} [[Մանչեսթեր Սիթի]]
|երիտ ակումբ2={{դրոշ|Անգլիա}} [[Մանչեսթեր Սիթի]]
|երիտ տարիներ2=2013-2019
|երիտ տարիներ2=2013-ներկա
|ակումբ={{դրոշ|Անգլիա}} [[Մանչեսթեր Սիթի]]
|ակումբ={{դրոշ|Անգլիա}} [[Մանչեսթեր Սիթի]]
|տարի=2016-2019
|տարի=2016-2019

06:10, 20 փետրվարի 2019-ի տարբերակ

Բրահիմ Դիաս
Brahim Díaz
Դիասը Մանչեսթեր Սիթիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Brahim Abdelkader Díaz
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մարոկկո Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1999(1999-08-03)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Մալագա, Իսպանիա
Հասակ 171 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 21
Պատանեկան կարիերա
2010-2013 Իսպանիա Մալագա
2013-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Անգլիա Մանչեսթեր Սիթի 5 (0)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2016 Իսպանիա Իսպանիա Մ17 10 (3)
2016-2018 Իսպանիա Իսպանիա Մ19 10 (1)
2017-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7-ի, 2019

Բրահիմ Դիաս (իսպ.՝ Brahim Díaz, օգոստոսի 3, 1999(1999-08-03)[1], Մալագա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

Բրահիմը իր կարիերան սկսել է Մալագայում[3]։ 2013 թվականին տեղափոխվել է Մանչեսթեր Սիթիի ակադեմիա 315 հազար ֆունտ ստերլինգի դիմաց[4][5]։

Մանչեսթեր Սիթիի առաջին կազմում Բրահիմը իր դեբյուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ փոխարինելով Կելեչի Իհեանաչոյին Անգլիայի գավաթի Սուոնսի Սիթիի դեմ խաղում[6]։ 5 օր անց՝ սեպտեմբերի 26-ին իսպանացին կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ՝ նախատեսված 3 տարվա համար[7]։ 2017 թվականի հուլիսի 27-ին Բրահիմը փոխարինման դուրս եկավ Ռեալ Մադրիդի դեմ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում և դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[8]։

2017 թվականի նոյեմբերի 21-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում Բրահիմը իր դեբյուտը նշեց Չեմպիոնների Լիգայում՝ փոխարինելով Ռահիմ Ստերլինգին խաղի ավելացված ժամանակում[9]։ Դեկտեմբերի 19-ին՝ Լիգայի գավաթի Լեսթերի դեմ խաղում Բրահիմը իր առաջին խաղն անցկացրեց Մանչեսթեր Սիթիի մեկնարկային կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 88 րոպե[10]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց 2018 թվականի հունվարի 20-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[11]։ Ապրիլի 15-ին Բրահիմը Մանչեսթեր Սիթիի հետ հաղթեց Պրեմիեր Լիգան՝ առաջնությունում անցկացրած 5 խաղերից հետո[12][13]։

2018 թվականի օգոստոսի 5-ին Բրահիմը փոխարինեց Ֆիլ Ֆոդենին Անգլիայի սուպերգավաթի Չելսիի դեմ խաղում[14]՝ օգնելով Սիթիին նվաճել գավաթը[15][16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում իսպանացին խփեց նոյեմբերի 1-ին՝ դուբլ ձևակերպելով Անգլիայի լիգայի գավաթի Ֆուլհեմի դեմ խաղում[17][18][19]։ Մանչեսթեր Սիթիի առաջին թիմի կազմում Բրահիմը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Ռեալ Մադրիդ

2019 թվականի հունվարի 6-ին Բրահիմը 15.5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Ռեալ Մադրիդ[20][21][22][23]։ Նա ակումբի հետ կնքեց 6․5 տարվա պայմանագիր[24][25][26][27]՝ ստանալով 21 համարի մարզաշապիկը[28][29]։

Միջազգային կարիերա

Բրահիմի հայրը Մարոկկոյից է և նա իրավունք ունի խաղալ նաև Մարոկկոյի ազգային հավաքականում[30]։ Այնուամենայնիվ, Բրահիմը հանդես է եկել Իսպանիայի երիտասարդական հավաքականների կազմում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հունվարի 7-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Սիթի 2016–17 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 1 0 1 0
2017–18 5 0 1 0 3 0 1 0 10 0
2018–19 0 0 0 0 0 0 4 2 4 2
Ընդհանուր 5 0 1 0 3 0 6 0 15 0
Ռեալ Մադրիդ 2018–19 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 5 0 1 0 3 0 6 0 15 0

Նվաճումներ

Ակումբային

Մանչեսթեր Սիթի

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Brahim Diaz - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-03-07-ին.
  3. Writer, Spanish Football. «Who is Real Madrid's Brahim Diaz? Man City's 'Messi-like' dribbler agrees to Bernabeu transfer | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019-01-07-ին.
  4. «Manchester City EDS Brahim Diaz profile». MCFC (անգլերեն). Վերցված է 2018-03-07-ին.
  5. Ducker, James (2016-04-21). «Manchester City's global scouting mission pays off with 'mind-blowing' talent». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018-03-07-ին.
  6. «Swansea City 1-2 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016-09-21. Վերցված է 2018-03-07-ին.
  7. «Brahim Diaz's joins select club of teenage Man City debutants». MCFC (անգլերեն). Վերցված է 2018-03-07-ին.
  8. Sport, Telegraph (2017-07-27). «Man City 4 Real Madrid 1: Teenager Brahim Diaz puts icing on cake for rampant City with special goal». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018-03-07-ին.
  9. «Manchester City 1-0 Feyenoord». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017-11-21. Վերցված է 2018-03-07-ին.
  10. «Leicester City 1-1 Manchester City (3-4 pens)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017-12-19. Վերցված է 2018-03-07-ին.
  11. «Sergio Aguero hits perfect hat-trick as City return to winning ways». The Independent (բրիտանական անգլերեն). 2018-01-20. Վերցված է 2018-03-07-ին.
  12. Aarons, Ed (2018-04-15). «Manchester City crowned Premier League champions after shock United defeat». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018-08-14-ին.
  13. 13,0 13,1 «Man City win Premier League as Man Utd lose to West Brom». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018-04-15. Վերցված է 2018-08-14-ին.
  14. «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-14-ին.
  15. Harris, Daniel (2018-08-05). «Chelsea 0-2 Manchester City: Community Shield – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018-08-14-ին.
  16. 16,0 16,1 Lawrence, Amy (2018-08-05). «Sublime Manchester City sweep Chelsea aside to lift Community Shield». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018-08-14-ին.
  17. «Manchester City - Fulham FC, Nov 1, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-01-07-ին.
  18. Benson, Ryan. «EFL Cup: Manchester City 2 Fulham 0 - Diaz nets brace | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019-01-07-ին.
  19. «Brahim Diaz hits brace as Man City beat Fulham in Cup - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019-01-07-ին.
  20. «Brahim Diaz completes £15.5m transfer to Real Madrid». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019-01-07-ին.
  21. «Real Madrid sign Man City midfielder Brahim Diaz». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2019-01-06. Վերցված է 2019-01-07-ին.
  22. Ducker, James (2019-01-05). «Brahim Diaz leaves Man City for Real Madrid in deal that includes a 'Man Utd tax' to prevent future Old Trafford move». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019-01-07-ին.
  23. «Real Madrid Officially Confirm Signing of Brahim Diaz From Manchester City». 90min.com (անգլերեն). 2019-01-06. Վերցված է 2019-01-07-ին.
  24. «Brahim Diaz joins Real Madrid from Man City». ESPN.com (անգլերեն). 2019-01-06. Վերցված է 2019-01-07-ին.
  25. «Official Announcement: Brahim Díaz | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019-01-07-ին.
  26. Navarrete, Lucas (2019-01-06). «OFFICIAL: Real Madrid sign Brahim Diaz». Managing Madrid. Վերցված է 2019-01-07-ին.
  27. «Official: Brahim Diaz signs for Real Madrid until 2025». MARCA in English (անգլերեն). 2019-01-06. Վերցված է 2019-01-07-ին.
  28. «Real Madrid unveil Brahim Diaz after £22m move from Manchester City». Mail Online. 2019-01-07. Վերցված է 2019-01-07-ին.
  29. «Brahim Diaz vows to give all after 'dream' Real Madrid move». Sport (անգլերեն). 2019-01-07. Վերցված է 2019-01-07-ին.
  30. «Málaga: Un malagueño en el City - Marca.com». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2018-03-07-ին.
  31. «Brahim Díaz». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-03-07-ին.
  32. «Arsenal 0-3 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018-02-25. Վերցված է 2018-08-14-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրահիմ Դիաս» հոդվածին։