«Աղձնիք»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Այլ կիրառումներ|Աղձնիք (այլ կիրառումներ)}} |
{{Այլ կիրառումներ|Աղձնիք (այլ կիրառումներ)}} |
||
{{արևմտահայերեն|Աղձնիք ( |
{{արևմտահայերեն|Աղձնիք (արևմտահայերէն)}}{{Տեղեկաքարտ Մեծ Հայքի աշխարհ |
||
| անվանում = Աղձնիք |
| անվանում = Աղձնիք |
||
| կարգ= 10 |
| կարգ= 10 |
07:11, 17 փետրվարի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղձնիք (այլ կիրառումներ)
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | գավառ |
Գլխավոր քաղաք | Տիգրանակերտ |
Այլ քաղաքներ | Քղիմար, Սասուն, Անգղ, Արզան |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ազգային կազմ | |
Կրոնական կազմ | |
Աղձնիքը, ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևով։ Հայտնի է նաև Ալսե, Ալզինենե անուններով[1]։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում երբեմն կոչվում է Աղզիս[2]։
Ըստ Բ. Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների նահանգի սահմաններն արևմուտքում տարածվում էին մինչև Եփրատ և գավառացանկից բացակայում է Քաղ (կենդրոնը՝ Քղիմար) գավառը]]:
Վարչական բաժանում
Աղձնիքը բաղկացած էր հետևյալ 11 գավառներից.
- Անգեղտուն- կենտրոնը՝ Անգղ
- Նփրկերտ- կենտրոնը՝ Տիգրանակերտ
- Աղձն կոչվում էր նաև Արզն- կենտրոնը՝ Արզան
- Կեթիկ- կենտրոնը՝ ՞
- Տատիկ- կենտրոնը՝ ՞
- Ազնվաց ձոր (Ազնուաց ձոր)- կենտրոնը՝ ՞
- Երխեթք (Երխէթք) կոչվում էր նաև Խերխեթք (Խերխէթք)- կենտրոնը՝ Սղերթ
- Գզեղխ- կենտրոնը՝ Գզեղխ
- Սալնո ձոր-կենտրոնը՝ Սալնո ձոր
- Սանասունք կոչվում էր նաև Սասուն- կենտրոնը՝ Սանասուն
- Քաղ- կենտրոնը՝ Քղիմար
Աշխարհագրություն և Երկրաբանություն
Աղձնիքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև, մոտ 18 000 կմ2 տարածությամբ և ուներ 10 գավառ։
Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին Անգեղտուն (Քեղ), Նփրկերտ և Աղձն (Արձն, Արզն) գավառները, իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնաձոր և Սանասունք (Սասուն) գավառները։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր և ուներ ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ «շահապը»։
Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես Անգեղտուն և Ազնվաց ձոր գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։
Պատմություն
Վաղ միջնադար
Մծբինի 40-ամյա դաշնագրի (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը (Անգեղ-Տուն, Նփրկերտ, Աղձն) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ Մեծ Հայքի 387 թ.-ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ Աղձն գավառի, անջատվելով Հայքից, անցավ Արևելյան Հռոմեական կայսրությանը որպես առանձին վարչական միավոր՝ Մեծ Ծոփք (Սոփանենե) անունով, իսկ Աղձնը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց Սասանյան Իրանին։ Սասանյանների ավերած Տիգրանակերտի տեղում հռոմեացիները կառուցեցին Մարտիրոպոլիս (Մարտիրոսաց քաղաք կամ Նփրկերտ) բերդաքաղաքը, որը Աքբա, Ափում և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը Սասանյանների ներխուժումից։ Մեծ Հայքի 591 թ.-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ Բյուզանդական կայսրությանը և միացվեց Վերին Միջագետք պրովինցիային, սակայն 630 թ.-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։
Արաբական տիրապետության շրջան
Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650 թթ.), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական Դիար-ռաբիա ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տավրոսից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։
Գրականություն
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վեն., 1907
- Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963
- Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968
- Հարությունյան Բ. Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի
Ծանոթագրություններ
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 102 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 173 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |