«Բրահմապուտրա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: sa:ब्रह्मपुत्रा
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: be-x-old:Брахмапутра
Տող 14. Տող 14.
[[as:ব্ৰহ্মপুত্ৰ নদী]]
[[as:ব্ৰহ্মপুত্ৰ নদী]]
[[be:Рака Брахмапутра]]
[[be:Рака Брахмапутра]]
[[be-x-old:Брахмапутра]]
[[bg:Брахмапутра]]
[[bg:Брахмапутра]]
[[bn:ব্রহ্মপুত্র নদ]]
[[bn:ব্রহ্মপুত্র নদ]]

20:07, 3 հունվարի 2012-ի տարբերակ

Բրահմապուտրա - գետ Չինաստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում։ Կազմավորվում է Հիմալայների հյուսիսային լանջերից և Կայլաս լեռնաշղթայի հարավային լանջերից սկիզբ առնող մի քանի օժանդակների միախառնումից (մոտ 4800 մ բարձրության վրա)։ Ստորին հոսանքում հոսում է Բենգալյան հարթավայրով։ Թափվում է Բենգալյան ծոցը` Գանգեսի հետ առաջացնելով ընդհանուր դելտա (տարածքը ավելի քան 80 հազար կմ քառակուսի)։ Երկարությունը 2900 կմ. նավարկելի է 1290 կմ (Տիբեթում` առանձին հատվածներում)։

Անվանումը սանսկրիտերեն նշանակում է «Բրահմա աստծու որդի» (Բրահման հնդկական աստվածային երորդության մեջ դիտվում է որպես գլխավոր և արարչագործ աստված)։ Առանձին հատվածներում անվանվում է Մացանգ, Յանգպո (Տիբեթում), Դիհանգ (Հիմալայները կտրելու տեղում), Ջամունա (Բանգլադեշում)։[1]

Աղբյուրներ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 88.