«Սամիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
փորձ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{միացնել|Սամիթ բուրավետ}}
{{Տաքսոտուփ2 | Վիքիդատա = այո}}

'''Սամիթ''' (''Anethum graveolens'', հայերեն այլ անվանումներ՝ ''բաղբակ'', ''տերաթողիկ'', ''տերաղոթի''), նեխուրազգիների ընտանիքին (''Apiaceae'') պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ [[վարունգ]]ի և այլ թթուների մեջ, իսկ [[Ձմեռ|ձմռան]] ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
'''Սամիթ''' (''Anethum graveolens'', հայերեն այլ անվանումներ՝ ''բաղբակ'', ''տերաթողիկ'', ''տերաղոթի''), նեխուրազգիների ընտանիքին (''Apiaceae'') պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ [[վարունգ]]ի և այլ թթուների մեջ, իսկ [[Ձմեռ|ձմռան]] ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։



17:43, 15 փետրվարի 2019-ի տարբերակ

Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ, տերաղոթի), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ[1]: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։

Բուսաբանական նկարագրությունը

Սամիթի սերմերի տեսքը

Պատկանում է նեխուրազգիների (Apiaceae) ընտանիքին։ Միամյա բույս է։ Արմատներն առանցքային և բավականին լավ ճյուղավորված։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։

Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։

Օգտագործումը սննդի մեջ

Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։

Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ[2]:

Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։

Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

Ծանոթագրություններ

  1. Մ. Գ. Քեյնս (1912). «Խոհանոցային կանաչիներ: Մշակումը, հավաքը և օգտագործումը» (Անգլերեն). «Օրինջ ջադ քամփընի». {{cite book}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)
  2. «Սննդամթերքների էջերը»

Գրականություն

  • Անդրեաս Մելիքյան, «Բանջարաբուծություն» Երևան, 2005 - ISBN 99941-47-04-8

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «սամիթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։