«Հայկանուշ Մառք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Հայկանուշ Մառք (արեւմտահայերէն)}}
{{Արևմտահայերեն|Հայկանոյշ Մարք}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{Տեղեկաքարտ Գրող}}



09:09, 14 փետրվարի 2019-ի տարբերակ

Հայկանուշ Մառք
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Հայկանուշ Թոփուզեան
Ծնվել էփետրվարի 14, 1885(1885-02-14)
ԾննդավայրAyaspaşa, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմարտի 7, 1966(1966-03-07) (81 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի և արձակագիր
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունԷսայան վարժարան
ԱշխատավայրԾաղիկ և Արշալույս
ԱմուսինՎահան Թոշիկյան
Հայկանուշ Մառք Վիքիքաղվածքում

Հայկանուշ Մարգարի Մառք (Հայկանուշ Թոփուզյան, փետրվարի 14, 1885(1885-02-14), Ayaspaşa, Օսմանյան կայսրություն - մարտի 7, 1966(1966-03-07), Ստամբուլ, Թուրքիա), հայ գրող, հասարակական գործիչ։

Կենսագրություն

1898 թվականին ավարտել է Էսայան միջնակարգ վարժարանը։ Երկար տարիներ ուսուցչություն է արել Կ. Պոլսի հայկական դպրոցներում։ 1905 թվականին իր ամուսնու՝ Վ. Թոշիկյանի հետ երկու տարի հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը։ 1907 թվականին մեկնել է Զմյուռնիա, աշխատակցել «Արշալույս» և «Արձագանք» թերթերին։ 1909 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, արձակ ու չափածո գործերով հանդես եկել «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «ժամանակ», «Երիտասարդ հայուհի» և այլ պարբերականներում։ 1919-1932 թվականներին հրատարակել է «Հայ կին» կիսամսյա հանդեսը։ 1921 թվականին լույս է տեսել նրա «Ծուլության պահերես» արձակ բանաստեղծությունների ժողովածուն[1][2]։

1954 թվականին Կ․ Պոլսում մեծ շուքով տոնվել է Մառքի գրական գործունեության հիսնամյակը, որի առիթով հրատարակվել է նրա բանաստեղծական և հրապարակագրական գործերը՝ «Հայկանուշ Մառք. կեանքն ու գործը» խորագրով։

Մառքն իր գրադարանը և բոլոր իրերը կտակել է Սուրբ Խաչի դպրեվանքին։

Ծանոթագրություններ

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Հայկանուշ Մառք». avproduction.am. Վերցված է 2018-03-02-ին.
  2. «Հայկանուշ Մառք - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am». Վերցված է 2018-03-02-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 265