«Ֆրակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 36. Տող 36.
Միջոցառման մասնակցին սպասարկող անձնակազմից տարբերելու համար, ովքեր նույնպես ֆրակ են կրում, անձնակազմը հագնում է ոչ թե սպիտակ, այլ սև բաճկոն և փողկապ–թիթեռնիկներ։
Միջոցառման մասնակցին սպասարկող անձնակազմից տարբերելու համար, ովքեր նույնպես ֆրակ են կրում, անձնակազմը հագնում է ոչ թե սպիտակ, այլ սև բաճկոն և փողկապ–թիթեռնիկներ։


Ֆրակն ընդգծում է կեցվածքի նույնիսկ աննշան թերությունները, դրա համար էլ մարդիկ, ովքեր [[ողնաշար]]ի խմդիրներ ունեն, կամ [[կուզ]]իկ են, պետք է խորհուրդ տալ ֆրակի փոխարեն կրել սմոքինգ, սակայն պետք է ի նկատի ունենալ, որ ֆրակը պաշտոնական, իսկ սմոքինգը՝ տոնական, բայց ոչ պաշտոնական միջոցառումների համար նախատեսված հագուստ է։
Ֆրակն ընդգծում է կեցվածքի նույնիսկ աննշան թերությունները, դրա համար էլ մարդիկ, ովքեր [[ողնաշար]]ի խնդիրներ ունեն կամ [[կուզ]]իկ են, պետք է խորհուրդ տալ ֆրակի փոխարեն կրել սմոքինգ, սակայն պետք է ի նկատի ունենալ, որ ֆրակը պաշտոնական, իսկ սմոքինգը՝ տոնական, բայց ոչ պաշտոնական միջոցառումների համար նախատեսված հագուստ է։


== Ֆրակը պարահանդեսային պարերում ==
== Ֆրակը պարահանդեսային պարերում ==

21:27, 12 փետրվարի 2019-ի տարբերակ

Թագաժառանգ Ֆիլիպ, Էդինբուրգի հերցոգ, ֆրակով
Թագաժառանգ Ֆիլիպ, Էդինբուրգի հերցոգ, ֆրակով

Ֆրակ (ֆր.՝ fraс), պաշտոնական արարողությունների համար նախատեսված, տղամարդու՝ հատուկ ձևվածքով, երեկոյան կոստյում է՝ առաջնամասը՝ կարճ, իսկ հետնափեշը՝ նեղ, երկար բաճկոնից և կերպասե գունաժապավենով տաբատից։

Պատմություն

Ֆրակի առանձնահատուկ տեսքը պայմանավորված է նրանով, որ սկզբում այն հանդիսացել է հեծելազորի սպաների համազգեստ, և նրա ձևը թույլ է տվել հարմարավետ նստել ձիու թամբի վրա և միաժամանակ հրաշալի տեսք ունենալ։

Ֆրակը հայտնվել է Ֆրանսիայում 18-րդ դարում և եղել է բացառապես զինվորական, ոչ թե շքահանդեսային հագուստ։ Սակայն այն փաստը, որ այդ ժամանակներում սպաներ են դարձել վերնախավի ներկայացուցիչները, և նրանք հաճախակի մասնակցել են պարահանդեսների և երեկույթների, աստիճանաբար հանգեցրել է նրան, որ ֆրակը համարվել է նշանավոր միջոցառումների համար նորաձև հագուստ։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ հայտնվել են «Ինկրուայաբլ» (անհավանական) ոճի Ֆրակներ։ Դրանք ունեին անհավանական մեծ օձիք և դարձածալ, դրանց ավելացվել է մեծ փողկապ, որը ծածկում էր կրկնակզակը, իսկ վերնաշապիկի օսլայած օձիքը հասնում էր մինչև այտերի կեսը։ Ռուսաստանում՝ Պավել I-ի օրոք, այդպիսի ֆրակները, որոնք խռովարար Ֆրանսիայի խորհրդանիշն էին, արգելվել էին, և միայն կայսեր մահից հետո նորից հայտնվել են մայրաքաղաքային սրահներում, հետո վեր են ածվել ամենօրյա հագուստի։

Պատահական չէ, որ Ա․ Ս․ Գրիբոյեդովի՝ «Խելքից պատուհասը» ստեղծագործության մեջ հանդիպում են ֆրակի մասին մի քանի անբարյացակամ խոսքեր։

Պոչը հետևից, առջևից ինչ–որ հրաշալի կտրվածք, Բանականությանը հակառակ, ընդդեմ տարերքի։

Հնում ֆրակը սովորաբար կարել են բարակ մահուդից, երբեմն էլ՝ կապույտ, շագանակագույն և կանաչ թավիշից։ Սկզբում սև գույնը նույնացվում էր սգո արարողությունների հետ՝ գերադասելով ամենօրյա կյանքում և միջոցառումների ժամանակ կրել այլ գույնի ֆրակներ, ինչի մասին ռուս գրականության մեջ պահպանվել են շատ վկայություններ։

Կոլեգիական խորհրդատու Պավել Իվանովիչ Չիչիկով, կալվածատեր, անհրաժեշտությունից ելնելով՝ հագնում էր հապալասագույն ֆրակ։
- Ն․ Վ․ Գոգոլ «Մեռած հոգիներ»
Գրեթե բոլորը միամիտ մանկական հետաքրքրությամբ նայում էին Պիեռի սպիտակ գլխարկին և կանաչ ֆրակին։

19-րդ հարյուրամյակի վերջին ֆրակը գրեթե անհետացել է փողոցներից՝ իր տեղը զիջելով բաճկոններին և սմոքինգին, և վեր է ածվել տոնական արդուզարդի՝ տոնական և պաշտոնական միջոցառումների համար, որոնք ընթանում են խիստ արարողակարգերով։ Ժամանակի հետ այն սկսել են կրել նաև պարողներն ու երաժիշտները։

Նկարագիր

Ֆրակի տակից հագել են վերնաշապիկ՝ օսլայված կրծքակալով, ծալված անկյուններով բարձր օձիքով և համեստ ճարմանդներով, կապվում է սպիտակ բամբակե գործվածք կամ մետաքսե փողկապ–թիթեռնիկ, վերնաշապիկի վրայից հագել են սպիտակ պիկեի բաճկոն՝ երեք կոճակով, որոնք միշտ պետք է կոճկված լինեն։

Պիջակի կրծքի գրպանում դնում են սպիտակ թաշկինակ (եթե կրծքին շքանշաններ ամրացված չեն)։ Պետք է ունենալ նոր, սպիտակ ձեռնոցներ։ Ֆրակի հետ պետք է կրել ոչ թե ձեռքի, այլ շղթայով գրպանի ժամացույց։

Ֆրակե տաբատը ունենում է կերպասե գունաժապավեն։

Ֆրակը պետք է հագնել միայն սև լաքե կոշիկներով և սև գուլպաներով։ Եթե ցուրտ է, ֆրակի վրայից հագնում են սև վերարկու, որը կարող են լրացնել սպիտակ շարֆով, սպիտակ ձեռնոցներով և սև լայնեզր գլխարկով։

Միջոցառման մասնակցին սպասարկող անձնակազմից տարբերելու համար, ովքեր նույնպես ֆրակ են կրում, անձնակազմը հագնում է ոչ թե սպիտակ, այլ սև բաճկոն և փողկապ–թիթեռնիկներ։

Ֆրակն ընդգծում է կեցվածքի նույնիսկ աննշան թերությունները, դրա համար էլ մարդիկ, ովքեր ողնաշարի խնդիրներ ունեն կամ կուզիկ են, պետք է խորհուրդ տալ ֆրակի փոխարեն կրել սմոքինգ, սակայն պետք է ի նկատի ունենալ, որ ֆրակը պաշտոնական, իսկ սմոքինգը՝ տոնական, բայց ոչ պաշտոնական միջոցառումների համար նախատեսված հագուստ է։

Ֆրակը պարահանդեսային պարերում

Ֆրակը հանդիսանում է պարահանդեսային պարերի եվրոպական ծրագրերի պարտադիր զգեստը։ Պարային ֆրակն այլ ձևվածք է ունենում։

Ֆրակը ձիասպորտում

Ձիավարի ֆրակ

Ֆրակը հանդիսանում է ձիասպորտի պարտադիր համազգեստ։ Այսպիսի ֆրակի ձևվածքը մի փոքր տարբերվում է աշխարհիկ և պարահանդեսային ֆրակներից, որպեսզի հեծյալի համար ավելի հարմար լինի՝ կառավարելու ձիուն։

Արտաքին հղումներ

  • Բրոկգաուզի և Եֆիմովի հանրագիտարանային բառարան ֆրակ