«Զապել Եսայան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 62. | Տող 62. | ||
* [http://www.digilib.am/book/700/%D4%B1%D6%82%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%B4%D5%A7%D5%BB Աւերակներուն մէջ], Կ. Պոլիս], 1911, 285 էջ: |
* [http://www.digilib.am/book/700/%D4%B1%D6%82%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%B4%D5%A7%D5%BB Աւերակներուն մէջ], Կ. Պոլիս], 1911, 285 էջ: |
||
* Երբ այլեւս չէն սիրեր: Քօղը: Վէպը, Կ. Պոլիս, 1914, 214 էջ: |
* Երբ այլեւս չէն սիրեր: Քօղը: Վէպը, Կ. Պոլիս, 1914, 214 էջ: |
||
* [http://www.digilib.am/book/3706/%D4%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%AB%20%D5%B4%D5%A8%20%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%BE%D5%A1%D6%80%D6%84%D5%A8%20%28%D4%B1%D6%84%D5%BD%D5%B8%D6%80%D5%A5%D5%A1%D5%AC%20%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A8%20%D5%84%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF%D6%84%D5%AB%20%D5%B4%D5%A7%D5%BB%29 Ժողովուրդի մը հոգեվարքը (Աքսորեալ հայերը Միջագետքի մէջ)], «Գործ» ամսագիր, Բագու, 1917։ |
|||
* [[Սեբաստացի Մուրադ|Մուրատ]]<nowiki/>ի ճամբորդութիւնը Սըւազէն [[Բաթում|Պաթում]], [[Բոստոն|Պոսթըն]], 1920, 138 էջ: |
* [[Սեբաստացի Մուրադ|Մուրատ]]<nowiki/>ի ճամբորդութիւնը Սըւազէն [[Բաթում|Պաթում]], [[Բոստոն|Պոսթըն]], 1920, 138 էջ: |
||
* [http://www.digilib.am/book/704/%D5%80%D5%B8%D5%A3%D5%AB%D5%BD%20%D5%A1%D6%84%D5%BD%D5%B8%D6%80%D5%A5%D5%A1%D5%AC Հոգիս աքսորեալ], Վիեննա, 1922։ |
* [http://www.digilib.am/book/704/%D5%80%D5%B8%D5%A3%D5%AB%D5%BD%20%D5%A1%D6%84%D5%BD%D5%B8%D6%80%D5%A5%D5%A1%D5%AC Հոգիս աքսորեալ], Վիեննա, 1922։ |
20:12, 5 փետրվարի 2019-ի տարբերակ
Զապել Եսայան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Զապել Հովհաննիսեան |
Ծնվել է | փետրվարի 4, 1878[1][2] |
Ծննդավայր | Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | 1943[3][4][5][…] |
Վախճանի վայր | Անդրկովկաս, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, թարգմանչուհի, հրապարակախոս, վիպասան, գրականագետ, բանաստեղծուհի և համալսարանի դասախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Փարիզի համալսարան[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Վեպեր
Երկեր Վիպակներ
|
Աշխատավայր | Ցոլք, Հօկ, Ազդակ, Մեր ուղին և Անահիտ |
Ամուսին | Տիգրան Եսայան |
Զավակներ | Սոֆի, Հրանտ |
Զապել Եսայան Վիքիքաղվածքում | |
Զապել Եսայան Վիքիդարանում | |
Zabel Yesayan Վիքիպահեստում |
Զապել Մկրտչի Եսայան (Հովհաննիսյան) (փետրվարի 4, 1878[1][2], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - 1943[3][4][5][…], Անդրկովկաս, ԽՍՀՄ), հայ նշանավոր գրող, թարգմանիչ, հրապարակագիր, ըստ Արշակ Չոպանյանի՝ հայոց մեծագույն գրագիտուհի, ազգային-հասարակական անվանի գործիչ։
Կենսագրություն
Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում[6][7][8][9][10]։ Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը: 1892 թվականին մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին: 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրև խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը):
1900 թվականին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի (1874–1921) հետ: Փարիզում աշխատակցել է հայկական և ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արևմտաեվրոպական, ռուս մշակույթի և գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջ գիտակ, գրական հասարակայնության կողմից ճանաչված ու սիրված Զապել Եսայանը 1902 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և շարունակել ստեղծագործական, գրական-հասարակական բեղմնավոր գործունեությունը:
1905 թվականին՝ սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման, հալածանքների շրջան, և նա ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը՝ օսմանյան սահմանադրության հռչակումը: 1905-1907 թվականներին Զ. Եսայանը հրատարակում է «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները և ըմբոստները» ու «Շնորհքով մարդիկ» վիպակները:
Հայոց ցեղասպանություն․ մինչև 1915 թվականը
1909 թվականի ապրիլին երիտթուրքերն Ադանայում կազմակերպում են հայերի կոտորած, որին զոհ է գնում շուրջ 30.000 մարդ: Հայ մտավորականներից, գրողներից ու գործիչներից կազմվում են պատվիրակություններ, որոնք մեկնում են աղետի վայրերը: Նրանց թվում էր նաև Զապել Եսայանը, ով շուրջ երեք ամիս լինում է Ադանա, Մերսին, Սիս, Օսմանիե և այլ բնակավայրերում, լսում կոտորածների ականատես մարդկանց, գրում հոդվածներ, գեղարվեստական մի շարք գործեր: Կիլիկիայի հայության մեծ ողբերգությունը, մասնավորապես, նկարագրել է «Ավերակներուն մեջ» գրքում, «Անեծքը» վիպակում, «Նոր հարսը» և «Սաֆիե» պատմվածքներում, որոնք բոլորն էլ հրատարակել է 1911 թվականին:
Զապել Եսայանը 1910 թվականին մեկնել է Փարիզ: Հոր ծանր հիվանդության պատճառով 1911 թվականին վերադարձել է ծննդավայր, այնտեղ մնացել մինչև 1914 թվականին մայիսը: Այնուհետև կրկին մեկնել է Փարիզ, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է Կ. Պոլիս: 1914 թվականին այստեղ հրատարակվում է արձակագրուհու «Երբ այլևս չեն սիրեր» ժողովածուն:
1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զ. Եսայանն է: Դիպվածով մազապուրծ Հայոց ցեղասպանությունից՝ շուրջ երեք ամիս փախստականի կյանք է վարել, ապա մեկնել է Բուլղարիա, Ռումինիա, իսկ 1915 թվականի վերջին՝ եկել Կովկաս:
Վերջին ամիսներս Թիֆլիսում է գտնվում Կ. Պօլսից մեզ մօտ «ակամայ» հիւր եկած տիկ. Զ. Եսայեան: Թիւրք կառավարութեան հալածանքներից ու հետապնդումներից, ինչպէս յայտնի է, պօլսահայ մտաւորականութիւնն աւելի ևս տուժեց մահի և աքսորի, բանտի և կապանքների ենթարկվելով։ Տագնապի այդ օրերին ահա Եսայեանին հաջողվում է մի քանի հայ ընտանիքների հետ դուրս պրծնել տանջանքների երկրից և Բօլգարիայի, Րումինիայի վրայով գալ հասնել Թիֆլիս»[11][12][13]: - «Մշակ» թերթ
|
Այնուհետև թերթը կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում․
Տիկ. Զապէլ Եսայեան թիւրքահայ կամ լաւ է ասել պօլսահայ նորագոյն գրականութեան անուանի դէմքերից մէկն է: Երկու տասնեակ տարի է՝ նրա պատմուածքները, մանրավէպերը տպագրվում են թիւրքահայ համարեա բոլոր թերթերում: Առաջին անգամ Չօպանեանի «Ծաղիկ» հանդէսի մէջ տպագրվեց տ. Եսայեանի մի արձակ բանաստեղծութիւն, երբ հեղինակը 17 տարեկան մի դեռատի օրիորդ էր: Այնուհետև մինչև 1902 թիւը Զապէլ Եսայեան ապրել է Պարիզում, որպես գրականութեան ուսանողուհի, և ապա վերադառնալով Կ. Պօլիս նուիրվել է գեղեցիկ գրականութեան: Միմեանց ետևից լոյս ընծայելով իր «Սպասման սրահին մէջ», «Կեղծ հանճարները», «Հլուները և ըմբոստները», «Շնորհքով մարդիկ» վէպերն ու վիպակները՝ հեղինակը իր վրա դարձրեց մտաւոր շրջանների և քննադատների միաժամանակ թէ հիացումները և թէ յարձակումները, մանավանդ «Շնորհքով մարդիկ» վէպի մէջ արտայայտված գաղափարների համար:
Ադանայի սարսափների դադարումից վերջը, տ. Զ. Եսայեան գնաց Կիլիկիա, անձամբ տեսնելու և գաղափար կազմելու այն անսահման թշուառութիւնների մասին, որոնց ենթակայ էր եղել տեղական հայ ժողովուրդը: Տիկնոջ այդ ճամբորդութեան արդիւնքն եղավ նրա «Աւերակներուն մէջ» վերնագիրը կրող շահեկան գործը, որի մէջ գեղարուեստօրէն և սիրուն ոճով նկարագրված են դէպքերն ու դէմքերը Կիլիկիայի մեծ սարսափների։ - «Մշակ» թերթ[14]
|
1916 թվական
Անդրկովկասում՝ Բաքվում ու Թիֆլիսում, Զապել Եսայանը լայնորեն շփվել է հայ հասարակայնության հետ, հանդես է եկել արևմտահայ գրողների և գրականության, արևմտահայության նկատմամբ կիրառվող հալածանքների շուրջ զեկուցումներով ու դասախոսություններով, գրել է հոդվածներ: Այսպես, 1916 թվականի փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդացել «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով, իսկ մարտի 12-ին Բաքվում՝ «Հայ գրասերների ընկերության» հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ, ժամանակակից արևմտահայ գրականության և գրողների մասին[15][16][Ն 1]։ Այնուհետև Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով Զ. Եսայանը մեկնում է Պետրոգրադ և Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը և ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը: Ապրիլի 4-ին Պետրոգրադում նա հանդես է գալիս դասախոսությամբ: Այդ մասին «Արև» թերթում՝ «Զապել Եսայանի դասախոսությունը Պետրոգրադում» վերնագրի տակ, կարդում ենք.
… տաճկահայ տաղանդաւոր գրագիտուհի տիկին Զապէլ Եսայեան տուել է մի շատ հետաքրքիր դասախօսութիւն մայրաքաղաքի մի շարք գրական և քաղաքական յայտնի գործիչներու ներկայութեան: Հրաւիրուելով մայրաքաղաք իր վաղեմի ծանօթ ռուս գրագիտուհի տիկ. Թըրկովայի կողմէ … այստեղ կկազմակերպուի մի երեկոյթ, ուր մեր շնորհալի գրագիտուհին ֆրանսերէն լեզուով կըխօսի մի դասախօսութիւն, տալով ամփոփ պատկերը այն բոլոր հալածանքներու, որոնց կենթարկուեն Պօլսոյ և ընդհանրապէս Տաճկաստանի հայերը … Նոյն նիւթի մասին տիկին Եսայեան հայ լեզուով կը դասախօսէ հայկական ակումբին մէջ, իսկ Մոսկուայի Լազարեան ճեմարանին մէջ կը դասախօսէ թիւրքահայ գրականութեան մասին։[17][18][Ն 2]։ |
Հիշատակ
- 2018 թվականի մարտի 8-ին Փարիզի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվել է Զաբել Եսայանի անունով[19][20]:
Մեջբերումներ Զապել Եսայանից
Երկեր
- Սպասման սրահին մէջ, «Ծաղիկ» շաբաթաթերթ, 1903։
- Շնորհքով մարդիկ, Կ. Պոլիս, 1910, 220 էջ:
- Կեղծ հանճարներ, Կ. Պոլիս, 1910, 178 էջ:
- Աւերակներուն մէջ, Կ. Պոլիս], 1911, 285 էջ:
- Երբ այլեւս չէն սիրեր: Քօղը: Վէպը, Կ. Պոլիս, 1914, 214 էջ:
- Ժողովուրդի մը հոգեվարքը (Աքսորեալ հայերը Միջագետքի մէջ), «Գործ» ամսագիր, Բագու, 1917։
- Մուրատի ճամբորդութիւնը Սըւազէն Պաթում, Պոսթըն, 1920, 138 էջ:
- Հոգիս աքսորեալ, Վիեննա, 1922։
- Անձկութեան ժամեր, Սելանիկ, 1924,
- Երբ այլեւս չէն սիրեր: Քօղը: Վէպը: Բաւական է, Կ. Պոլիս, 1925, 180 էջ:
- Նահանջող ուժերը, Յերեւան, 1926, 299 էջ:
- Պրոմեթեոս ազատագրուած, Մարսէլ, 1928, 368 էջ:
- Սիլիհտարի պարտեզները, Յերեւան, 1935, 207 էջ:
- Յերկերի ժողովածու, Յերեւան, 1937, 242 էջ:
- Սիլիհտարի պարտէզները, գիրք Ա.–Բ., Գահիրէ, 1950, 198 էջ:
- Ավերակներուն մէջ, Պէյրութ, 1952, 294 էջ:
- Ավերակներուն մէջ, Պէյրութ, 1957, 226 էջ
- Երկեր, Երևան, 1959, 592 էջ:
- Երբ այլեւս չէն սիրեր, Կ. Պոլիս, 1965, 180 էջ:
- Բարպա Խաչիկ, Երևան, 1966, 868 էջ:
- Մուրատի ճամբորդութիւնը Սըւազէն Պաթում, Պէյրութ, 1969, 118 էջ:
- Երբ այլեւս չէն սիրեր: Հօգիս աքսորեալ: Մէլիհա Նուրի հանըմ, Պէյրութ, 1972, 148 էջ:
- Նամակներ (1895–1935 թթ.), Երևան, 1977, 420 էջ:
- Արգելքը, Պէյրութ, ա. թ., 224 էջ:
- Վերջին բաժակը, Անթիլիաս, 1986, 114 էջ:
- Ավերակներուն մէջ, Պէյրութ, 1987, 224 էջ:
- Երկեր, հատ. Ա–Բ, Անթիլիաս, 1987:
- Մուրատի ճամբորդութիւնը Սըւազէն Պաթում, Երեւան, 1990, 96 էջ:
- Ավերակներուն մեջ, Երևան, 2006, 207 էջ:
- Սկիւտարի վերջալոյսներ եւ այլ գրութիւններ (1895–1908 թթ.), Իսթանպուլ, 2009, 264 էջ:
- Ավերակներուն մէջ, Ստամբուլ, 2012, 352 էջ:
Գրականություն
- Սևակ Արզումանյան, Զապել Եսայան (կյանքը և գործը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1965, 296 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (հատորում զետեղված է «Զապել Եսայան» գլուխը, որը գրել է Սևակ Արզումանյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, էջ 785-802։
- Գասպարյան Դավիթ, Փակ դռների գաղտնիքը, Երևան, 1994։
Հոդվածներ
- Վերջին բաժակը (Գործ,1917)
Նշումներ
- ↑ Ի դեպ, «Մշակ» թերթը, անդրադառնալով «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով դասախոսությանը, մասնավորապես գրում է. «Տիկին Եսայեանը, ինչպէս և ամեն մի թիւրքահայ գրականագէտ, իր մաքուր հայերէնով, ախորժալուր առոգանութեամբ և նոյն իսկ ճարտասանութեամբ հաճելի տպաւորութիւն է թողնում: Դասախօսութեան այդ արտաքին հանգամանքները շատ նպաստաւոր են և խօսում են յօգուտ դասախօսի: Սակայն նոյնը չենք կարող ասել՝ դասախօսութեան ներքին յատկութիւնների և արժանիքի մասին. իսկ այն միակողմանիութիւնը, ես աւելին կասեմ՝ ոչ թէ կուսակցական խտրական ոգին, այլ նոյն իսկ «կուսակցական ցաւագարութիւնը» (ինչպէս շատ ճիշդ արտայայտվել է «Վան - Տոսպ» թերթը) վերին աստիճանի աննպաստ և անհաճոյ տպաւորութիւն թողեցին մեզ վրա, և մենք անկեղծ ցաւ զգացինք, որ տ. Զապէլ Եսայեանը, գալով Կ. Պօլսից մեզ մօտ, համազգային այս մեծ և ահռելի աղէտի օրերին, հարկ է տեսնել մի ասախօսութեան մէջ, որ կրում էր ընդհանուր բնաւորութիւն, սահմանված էր մի հասարակական, անկուսակցական լսարանի համար, ցոյց տալ խտրական, կուսակցական ոգի: Դա վայել չէ ոչ կնոջ, ոչ գրողին և մանաւանդ վիպասանին» («Մշակ», 9. II. 1916):
- ↑ Ի դեպ, աղորդագրության մեջ հիշատակվող “ռուս գրագիտուհի տիկ. Թըրկովան” ժամանակի հայ հասարակությանը քաջածանոթ Արիադնա Տիրկովան է (Ա. Վերգեժսկի): Նա ճանաչված գրական-հասարակական գործիչ էր, ռուսական կենտրոնական թերթերի թղթակից: Կովկասյան ռազմաճակատից վերադառնալով՝ 1915 թ. նոյեմբերի 5-ին Հասարակական ակումբի նախաձեռնությամբ Թիֆլիսի կայսերական երաժշտական դպրոցի դահլիճում զեկուցում է կարդացել «Պատերազմը և կինը» թեմայով, միաժամանակ տպավորություններ պատմել ռազմաճակատից: 1916 թ. Պետրոգրադում լույս է տեսել նրա «Հին Թուրքիան և երիտթուրքերը: Մեկ տարի Կոստանդնուպոլսում» վերնագրով ուշագրավ գիրքը: Այստեղ հայերին նվիրված է առանձին գլուխ, որտեղ արտահայտված է հեղինակի սերն ու հարգանքը հայ ժողովրդի նկատմամբ: Հատկապես ջերմ է խոսում Թուրքիայում Հայ հեղափոխական դաշնակցության գործունեության մասին: Անդրադարձ կա հայերի կոտորածներին: Ամենայն հավանականությամբ, Զ. Եսայանն ու Ա. Տիրկովան հենց Կ. Պոլսում էլ ծանոթացել, մտերմացել են (մանրամասն տե՛ս А. Закарян. Трагедия армянского народа в оценке русских литераторов. Ереван, 2003, с. 75–76):
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 WomenWriters
- ↑ Արզումանյան, Ս․ (1965). Զապել Եսայան (Կյանքը և գործը). Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Եսայան, Զապել (1977). Զ. Եսայան. Նամակներ (Կազմեց և ծանոթագրեց՝ Ա. Ավետիսյան, խմբագիր՝ Ս. Արզումանյան). Երևան. էջեր 9–22.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Զապել Եսայան.– «Հայ նոր գրականության պատմություն», հ. 5. Երևան. 1979. էջեր 785–802.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Դ․, Գասպարյան (1994). Փակ դռների գաղտնիքը (Չարենցը, Բակունցը և մյուսները). Երևան. էջեր 89–112.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Գրիգորյան, Ս․ Ս․ (1990). Զապել Եսայանի փոքր կտավի ստեղծագործությունները: Ուսումնական ձեռնարկ. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Մշակ» (Թիֆլիս), 6. II. 1916
- ↑ «Русские ведомости» (Москва), 22. IV. 1916
- ↑ «Армянский вестник» (Москва), 1916, № 15, с. 12–14
- ↑ «Մշակ», 6. II. 1916:
- ↑ Տե՛ս նույն տեղում, նաև՝ «Հորիզոն» (Թիֆլիս), 31. III. 1916
- ↑ “Армянский вестник”, 1916, № 4, c. 22; № 8, c. 21.
- ↑ «Արև» (Բաքու), 16. VII. 1916
- ↑ Տե՛ս նաև՝ «Армянский вестник», 1916, № 12–13, c.45
- ↑ Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անվան ճեմուղին
- ↑ L’inauguration de l’allée Zabel Essayan
Արտաքին հղումներ
- Զապել Եսայանը դասարան․ամ կայքում
- Զապել Եսայանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- Ադանայի կոտորածը՝ մի առաջադեմ կնոջ գրչով
- Զապել Եսայանին Գտնելով, հոդված «Ազգ» օրաթերթում
- Ակնարկ մը՝հազիւ մեր ետին թողած 2008 Տարուայ Տարեդարձներու և Տարելիցներու վրայ
- Զաբել Եսայան - Գաղտնի թղթապանակ։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զապել Եսայան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զապել Եսայան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զապել Եսայան» հոդվածին։ |
|