«Հայաստանում ֆրանսիական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ֆակուլտետներ,ամբիոններ
Տող 6. Տող 6.
| կայք = ufar.am
| կայք = ufar.am
}}
}}
'''Հայաստանում ֆրանսիական համալսարան''' ({{lang-fr|Université Française en Arménie}}), 2000 թվականին ՀՀ մայրաքաղաք [[Երևան|Երևանում]] հիմնված համալսարան։ Մոտ 1100 ուսանողով ՀՖՀ-ը ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանն է<ref>{{cite web|title=French university in Armenia (UFAR)|url=http://www.univ-lyon3.fr/en/programmes/off-site-study-programs/off-site-campus/ufar/|publisher=Jean Moulin University Lyon 3|accessdate=September 29, 2012}}</ref>:
'''Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ''' ({{lang-fr|Université Française en Arménie}}), 2000 թվականին [[Երևան|Երևանում]] հիմնադրված բուհ է։ Մոտ 1100 ուսանողով ՀՖՀՀ-ը ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանն է<ref>{{cite web|title=French university in Armenia (UFAR)|url=http://www.univ-lyon3.fr/en/programmes/off-site-study-programs/off-site-campus/ufar/|publisher=Jean Moulin University Lyon 3|accessdate=September 29, 2012}}</ref>:


== Ստեղծման պատմություն ==
== Ստեղծման պատմություն ==

14:20, 21 հունվարի 2019-ի տարբերակ

Հայաստանում ֆրանսիական համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է2000[1]
Տիպմիջպետական համալսարան
ՌեկտորԺան Մարկ Լավեստ
Ուսանողներ2000
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքufar.am
Հայաստանում ֆրանսիական համալսարան (Հայաստան)##
Հայաստանում ֆրանսիական համալսարան (Հայաստան)
Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստան
 French University in Armenia Վիքիպահեստում

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ (ֆր.՝ Université Française en Arménie), 2000 թվականին Երևանում հիմնադրված բուհ է։ Մոտ 1100 ուսանողով ՀՖՀՀ-ը ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանն է[3]:

Ստեղծման պատմություն

1995 թ. նոյեմբերի 4-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրում են մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Այնուհետև 1998 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքվում է արձանագրություն։ “Հաշվի առնելով կրթական համակարգը կատարելագործելու անհրաժեշտությունը և ցանկանալով օգտվել բարձրագույն և մասնագիտական կրթության ծրագրերի իրականացման բնագավառում ունեցած հարուստ փորձից” Հայաստանի կառավարությունը որոշում է մասնակցել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ստեղծմանը։ Համալսարանը ստեղծվեց 2000 թ.: Համագործակցության առաջին համաձայնագրերը ստորագրվեցին 2001 թ. փետրվարի 15-ին, ի թիվս այլոց, նաև՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ։ Սկզբից ի վեր ՀՖՀՀ-ը դարձավ Ֆրանսիայի հետ համագործակցության փարոսը և Հայաստանում ֆրանկոֆոնիայի հիմնասյունը։

Նպատակներ

Ի սկզբանե որդեգրվեց երկու պետական՝ հայկական և ֆրանսիական դիպլոմների շնորհման (բակալավրի/լիսանսի և մագիստրոսի/մաստերի) մանկավարժական սկզբունքը։ Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է, ելնելով անցումային փուլում գտնվելու հայկական համալսարանների առանձնահատկությունից, մինչ նրանք լիովին կներգրավվեն Բոլոնյան համակարգ։ Մագիստրատուրայում ուսման տևողությունը երկու տարի է։

Համալսարանը, որն ունի մոտավորապես 1000 ուսանող, նպատակ ունի կրթել Հայաստանի աշխատանքի շուկայի և Կովկասի տնտեսական տարածաշրջանի նոր պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ։ ՀՖՀՀ ի երիտասարդ շրջանավարտները կիրառում են իրենց գիտելիքներն հօգուտ Հայաստանի և Ֆրանսիայի ու Եվրոպայի միջև հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացմանը։ Նրանք վաղվա ղեկավարներն են։ Ուսման ավարտին յուրաքանչյուր տարվա շրջանավարտների մոտ 70% ը իրենց մասնագիտությամբ աշխատանքի են ընդունվում, ոմանք ուսումը շարունակում են արտերկրում. իսկ երեք տարի անց՝ այդ տոկոսը հասնում է գրեթե 100-ի։

Առավելություններ

ՀՖՀՀ-ը, որը հայկական իրավունքի համաձայն հիմնադրամ է, վայելում է Հայաստանի իշխանությունների օժանդակությունը. ՀՀ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը դասավանդում է համալսարանում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է (իշխանության մեջ 3-րդ անձը). և նա ՀՖՀՀ-ի հիմնադիրներից մեկն է։ Նախարարների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներից շատերը նախընտրում են ուսանել այստեղ։

Հայաստանում գործող այլ համալսարանների հետ համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ-ը օրըստօրե ընդլայնում է իր ներկայությունը հայկական համալսարանական կյանքում։

ՀՖՀՀ ը եզակի հաստատություն է։ Ի տարբերություն ֆրանսիական դիպլոմներ շնորհող այլ հաստատությունների՝ Կահիրեի համալսարանի, որն ունի միայն ֆրանսիացի պրոռեկտոր, և Հանոյի Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության համաձայն բուհի ռեկտորը և գլխավոր քարտուղարը ֆրանսիացի պետք է լինեն։ Ֆրանսիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության որոշմամբ այս տարվանից ավելացվել է նաև միջազգային կամավոր աշխատակցի տեղ։

Ֆակուլտետներ

Իրավաբանական ֆակուլտետ

Նպատակները և աշխատանքային հեռանկարները

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը պատրաստում է ապագա իրավաբաններ ձեռնարկության, դատական, վարչական և միջազգային իրավունքի բնագավառներում:

Վճռականորեն ուղղված դեպի մասնագիտական աշխարհը` Իրավաբանական ֆակուլտետի մասնագիտացումները ապագա մասնագետներին հնարավորության են տալիս արագորեն անցնել գործնական աշխատանքի՝

  •   միջազգային գործարարության ոլորտում՝ ունակ լինելով լուծելու և կառավարելու ձեռնարկության կառավարման տարբեր ոլորտներին (հարկային, ֆինանսական, հաշվապահական և այլն) առնչվող իրավաբանական խնդիրներ,
  •   դատական և վարչական իրավունքի ոլորտում՝ ունակ լինելով այնուհետև մասնագիտանալ փաստաբանների, դատական կատարածուների մասնագիտաթյուններում:

ՀՖՀՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի Բակալավրիատի շրջանավարտները կարող են աշխատել որպես.

  • Իրավաբան,
  • Փաստաբան,
  • Իրավախորհրդատու,
  • Դատավորի օգնական,
  • Դիվանագետ,
  • Իրավական հարցերի փորձագետ,
  • Նոտար,
  • Դատախազ և այլն:

Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեան։

Իրավաբանական ֆակուլտետի համադեկան Գիյոմ Ռուսե։

Իրավաբանական ֆակուլտետն առաջարկում է կրթության երկու աստիճան`Լիսանս/Բակալավր և Մաստեր/Մագիստրատուրա:

  • Իրավագիտության  Լիսանս /համապատասխան Բակալավր։
  • Միջազգային, միջազգային մասնավոր և համեմատական իրավունքների Մաստեր /համապատասխան Մագիստրատուրա։

Կառավարման ֆակուլտետ

Նպատակները և աշխատանքային հեռանկարները

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Կառավարման ֆակուլտետը նպատակ ունի ապահովել բարձրագույն կրթություն մենեջմենթի, հաշվապահության և ֆինանսական կառավարման բնագավառներում, որը շրջանավարտներին թույլ կտա պատասխանատու պաշտոններ զբաղեցնել մեծ և միջին կազմակերպություններում:

Վճռականորեն ուղղված դեպի մասնագիտական աշխարհը՝ Կառավարման ֆակուլտետն ունի երկու նպատակ.

  • պատրաստել ձեռնարկության մասին ընղհանուր պատկերացում ունեցող կառավարման մասնագետներ, ովքեր ունակ կլինեն լուծել ձեռնարկության կառավարմանն առնչվող համալիր խնդիրներ
  • գործնական աշխատանքների համադրմամբ ապահովել մասնագիտացումներ, որոնք ապագա կադրերին հնարավորություն կտան արագորեն անցնել աշխատանքի մենեջմենթի, հաշվապահության և ֆինանսական կառավարման բնագավառներում:

Կառավարման ֆակուլտետի Բակալավրիատի շրջանավարտները կարող են աշխատել որպես.

  • Ծրագրերի ղեկավար,
  • Ֆինանսական մենեջեր,
  • Վաճառքի պատասխանատու,
  • Ֆինանսական վերլուծաբան,
  • Վարկային մասնագետ,
  • Անձնակազմի հավաքագրման մասնագետ,
  • Հաղորդակցման մասնագետ,
  • Տնտեսագետ,
  • Հաշվապահ,
  • Բանկի կառավարիչ,
  • Հարկային խորհրդատու,
  • Աուդիտոր,
  • Ֆոնդերի կառավարիչ և այլն:

Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների դեկան Անաստաս Աղազարյան։

Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների համադեկան Ժան-Բատիստ Կարտիե։

Կառավարման ֆակուլտետն առաջարկում է կրթության երկու աստիճան` Լիսանս/Բակալավր և Մաստեր/Մագիստրատուրա:

  • Կառավարման Լիսանս, մասանգիտացումը՝ Ֆինանսներ /համապատասխան Բակալավր։
  • Ֆինանսների Մաստեր /համապատասխան Մագիստրատուրա։

Ֆինանսների ֆակուլտետ

Նպատակները և աշխատանքային հեռանկարները

Ֆինանսներ մասնագիտության «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ Բակալավրիատի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել խորացված գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ֆինանսների, բանկային գործի և ապահովագրության ոլորտներում:

«Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ Բակալավրիատի շրջանավարտները կարող են աշխատել որպես.

  • Ֆինանսական մենեջեր,
  • Ֆինանսական և ապահովագրական գործակալ,
  • Ապահովագրության և ֆինանսների գծով խորհրդատու,
  • Վարկային մենեջեր,
  • Բանկային և ապահովագրական պրոդուկտների վաճառքի գծով մենեջեր և այլն:

Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների դեկան Անաստաս Աղազարյան։

Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների համադեկան Ժան-Բատիստ Կարտիե։

Ֆինանսների ֆակուլտետն առաջարկում է կրթություն Լիսանս/Բակալավրիատում:

  • Մասնագիտական Լիսանս, մասնագիտացումը՝ Բանկային գործ և ապահովագրություն /համապատասխան Բակալավր։

Մարքեթինգի ֆակուլտետ

Նպատակները և աշխատանքային հեռանկարները

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Մարքեթինգի ֆակուլտետն առաջարկում է բարձրագույն կրթություն առևտրային գործունեության և մարքեթինգի բնագավառներում: Այն ուսանողներին թույլ է տալիս տիրապետել առևտրային գործունեության տարբեր կողմերին, ծանոթացնում է հայկական և արտերկրի շուկաների առանձնահատկություններին: Ապագայում շրջանավարտները կարող են պատասխանատու պաշտոններ գրավել մարքեթինգի և առևտրի կազմակերպման ոլորտներում:

Վճռականորեն ուղղված դեպի մասնագիտական աշխարհը՝ առևտրի և Մարքեթինգի ֆակուլտետն ապահովում է մասնագիտացումներ, որոնք, զուգորդված գործնական աշխատանքների հետ, ապագա մասնագետներին թույլ կտան արագորեն անցնել աշխատանքի առևտրի և մարքեթինգի, արտահանման և վաճառքի բնագավառներում, ինչպես նաև ստեղծել իրենց սեփական ձեռնարկությունները:

Մարքեթինգի ֆակուլտետի Բակալավիրատի շրջանավարտները կարող են աշխատել որպես.

  • Վաճառքի ղեկավար,
  • Աուդիտոր,
  • Ֆինանսական վերահսկիչ,
  • Մարքեթինգի մենեջեր,
  • Վարկային մասնագետ,
  • Ծրագրերի ղեկավար,
  • Հաշվապահ,
  • Բիզնեսի զարգացման մասնագետ,
  • Հանրային կապերի մենեջեր,
  • Բիզնես վերլուծաբան,
  • Կոմերցիոն տնօրեն,
  • Միջազգային առևտրի պատասխանատու և այլն:

Մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյան։

Մարքեթինգի ֆակուլտետի համադեկան Ժան-Բատիստ Կարտիե։

Մարքեթինգի ֆակուլտետն առաջարկում է կրթության երկու աստիճան. Լիսանս/Բակալավր և Մաստեր/Մագիստրատուրա։

  • Կառավարման Լիսանս, մասնագիտացումը՝ Մարքեթինգ /համապատասխան Բակալավր:
  • Մարքեթինգի և վաճառքի Մաստեր  /համապատասխան Մագիստրատուրա։

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետ

Նպատակները և աշխատանքային հեռանկարները

2018 թվականից ՀՖՀՀ-ում կկազմակերպվի ընդունելություն նոր՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (ԻԿՄ) ֆակուլտետի բակալավրիատի համար: Բակալավրիատի առաջին երկու տարում ուսանողները կստանան հենքային գիտելիքներ տեսական և կիրառական մաթեմատիկայի անհրաժեշտ բնագավառներից, ինֆորմատիկայից, ինչպես նաև տնտեսագիտությունից և հաշվապահությունից: Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի նաև օտար լեզուների՝ ֆրանսերենի հետ զուգահեռ ռուսերենի և անգլերենի  դասավանդմանը:

Երրորդ կուրսից սկսած նրանք կխորացնեն իրենց գիտելիքները ծրագրավորման (ալգորիթմական, ֆունկցիոնալ, վեբ), տվյալների բազաների (հենքեր) մշակման, տվյալների վերլուծության, մեքենայական ուսուցման, կրիպտոգրաֆիայի, թվային պատկերների մշակման, արհեստական բանականության  և մաթեմատիկակայի ու ինֆորմատիկայի բնագավառների այլ ուղղություններով:

Այս ֆակուլտետի գծով համալսարանի ակադեմիական գործընկերն է Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանը: ՀՖՀՀ-ն ուսումնական և գիտական նպատակներով համագործակցելու է նաև Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի (www.irit.fr), Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկա և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ:  Բակալավրիատի առաջին կուրսից կրթական ծրագիրը նախատեսում է նորարական և ձեռնարկատիրական նախագծերի իրականացում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում ուսումնառության ավարտին շրջանավարտներին միաժամանակ շնորհվելու են հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ:

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բակալավրիատի շրջանավարտները կարող են աշխատել որպես.

  • Ծրագրավորող,
  • Համակարգչային ճարտարագետ,
  • Ինֆորմատիկայի բնագավառում նախագծերի/պրոդուկտների ղեկավար
  • Տվյալների մշակող և վերլուծաբան, և այլն:

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան՝ Արամ Եսայան։

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն առաջարկում է կրթություն Լիսանս/Բակալավրիատում:

  • Ինֆորմատիկայի լիսանսի (Licence) ֆրանսիական դիպլոմ։
  • Ինֆորմատիկայի բակալավրի հայկական դիպլոմ[4]:

Ամբիոններ

Ֆրանսերեն լեզվի ամբիոն

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ֆրանսերեն լեզվի ամբիոնը ստեղծվել է 2000 թվականին: Ամբիոնը ֆրանսերենի դասավանդման նոր մեթոդներ է առաջարկում՝ հաշվի առնելով հետևյալ երեք բաղադրիչները.

  • հաղորդակցության նպատակների վրա հիմնված լեզվի դասավանդում՝ ըստ հետևյալ հմտությունների՝ բանավոր խոսք, գրավոր խոսք, գրավոր խոսքի ընկալում, բանավոր խոսքի ընկալում, քերականություն,
  • ուսանողի կողմից ֆրանսերեն լեզվի յուրացումը, որի համար ուսանողը պետք  է կարողանա հիշել և տարբերել ֆրանսերեն լեզվի առանձնահատկությունները իր մայրենի լեզվից, օգտագործել լեզուն շփման ընթացքում. ուսանելու սկզբնական շրջանում կազմելով պարզ, իսկ ավելի ուշ փուլերում նաև բարդ նախադասություններ,
  • լեզվի դասավանդում մասնագիտական նպատակներով:

Նպատակները

Ամբիոնը նպատակ ունի ուժեղացնել իր աշխատանքները Մուդլ մանկավարժական հարթակի միջոցով և մոտիվացնել ուսանողներին դասավանդման հաղորդակցության և տեղեկատվության տեխնոլոգիաների գործիքների կիրառման  միջոցով: Այն նաև նպատակ ունի վերապատրաստել ուսանողներին և նրանց պատրաստել Ալիանս Ֆրանսեզի կողմից կազմակերպված թեստերին (2-րդ կուրսում  DELF B1 և DELF B2 4-րդ կուրսում):

Համալսարանն ունի ավելի քան 1000 ուսանող և կոչված է պատրաստելու Հայաստանի և Կովկասի տարածաշրջանի աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ:

Շրջանավարտներն իրենց գիտելիքները, հմտությունները և միջազգային փորձն օգտագործում են ի շահ  Հայաստանի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների զարգացման:

Համալսարանը նաև ֆրանսերեն լեզվի դասընթացներ է կազմակերպում աշխատակազմի, դասախոսների և ասպիրանտների համար:

Ընդհանուր առմամբ համալսարանում դասավանդվում է 650 ժամ ֆրանսերեն:

Դասախոսական կազմը

Ամբիոնի դասախոսական կազմը բաղկացած է բազային և մասնագիտական ֆրանսերենի դասավանդման ոլորտներում հարուստ փորձ ունեցող մասնագետներից և ունի 22 հայ դասախոս ինչպես նաև 1 կամավոր: Դասախոսական կազմում կա նաև Ֆրանսերենի դասախոսների միջազգային ֆեդերացիայի փորձագետ (FIPF):

Ամբիոնի վարիչ՝ Անաիդա Գասպարյան։

Ընդունելության ժամերը՝

  • երեքշաբթի՝ 10:00-12:00,
  • չորեքշաբթի՝ 11:00-12:00,
  • հինգշաբթի՝ 11:00-12:00,
  • ուրբաթ՝ 13:30-15:30։

Օտար լեզուների ամբիոն

Օտար լեզուների ամբիոնն իրականացնում է հետևյալ լեզուների դասավանդում՝

  • անգլերեն,
  • իսպաներեն,
  • գերմաներեն,
  • ռուսերեն։

ՀՖՀՀ-ի բոլոր ֆակուլտետներում անգլերենը դասավանդվում է որպես երկրորդ պարտադիր օտար լեզու: Գերմաներենի, իսպաներենի և ռուսերենի ուսուցումը կամընտրական է: Անգլերեն և մյուս օտար լեզուների դասավանդումն ընթանում է գործնական պարապմունքներով, դասավանդման մեթոդները հիմնված են հաղորդակցական արդի մոտեցումների վրա: Ուսումնական բուն գործընթացից զատ ամբիոնում իրականացվում են նաև գիտական, կրթական և մշակութային նախագծեր:

Դասախոսական կազմը

Ներկայումս ամբիոնում դասավանդում են անգլերենի 18, գերմաներենի 4, իսպաներենի 4 և ռուսերենի 4 դասախոսներ:

Ամբիոնի վարիչ՝ Զարուհի Սողոմոնյան։

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի,երեքշաբթի 09:00-12:00։

Հումանիտար և սոցիալական գիտությունների ամբիոն

ՀՖՀՀ-ի Հումանիտար և սոցիալական գիտությունների ամբիոնը գործում է համալսարանի ստեղծումից ի վեր: Առաջին կուրսում դասավանդվում են հայոց լեզու, հայկական քաղաքակրթություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, քաղաքացիական պաշտպանություն և առաջին բուժօգնություն առարկաները, երկրորդ կուրսում՝ հռետորիկա և էթիկա:

Դասախոսական կազմը

Ամբիոնում դասավանդում են 8 փարձառու դասախոսներ, որոնցից 5-ը գիտության թեկնածու դոցենտներ են և մեկը՝ ոստիկանության փոխգնդապետ:

Ամբիոնի վարիչ՝ Հովհաննես Հովհաննիսյան։

Ընդունելության ժամերը՝

  • չորեքշաբթի՝ 10:00-12:00 / 16:20-17:20,
  • հինգշաբթի՝ 10:30-13:30։

Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն

ՀՖՀՀ-ի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը հիմնադրվել է 2005 թվականին:

Ամբիոնում գործում է 3 սպորտային խմբակ՝

  • աթլետիկա,
  • բոդիբիլդինգ,
  • սպորտային պարեր։

Ներկայումս ամբիոնում դասավանդում են 3 դասախոս:Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է սպորտային առաջնություններ:

Ամբիոնի վարիչ՝ Դավիթ Խիթարյան։

Ընդունելության ժամերը՝

  • երկուշաբթի՝ 12:00-14:00,
  • չորեքշաբթի՝ 12:00-14:00,
  • ուրբաթ՝ 12:00-14:00։

Մաթեմատիկայի ամբիոն

Ամբիոնն իրականացնում է հետևյալ մաթեմատիկական և վիճակագրական առարկանների  դասավանդում՝

  • Մաթեմատիկա նախապատրաստականի աշակերտների համար,
  • ընդհանուր մաթեմատիկա,
  • նկարագրական վիճակագրություն,
  • ֆինանսական մաթեմատիկա,
  • հավանականություն և վիճակագրություն,
  • օպտիմացման մեթոդներ, ժամանակային շարքեր և կախատեսումներ,
  • տվյալների վերլուծություն վիճակագրական փաթեթների օգնությամբ։

Նպատակները

Ուսանողներին սովորեցնել մոդելավորել տնտեսական և ֆիանսական բազմապիսի երևույթներ, այնուհետև քանակական մեթոդների կիրառմամբ լուծել վերոնշյալները, ուսումնասիրել հավանականային մոդելներ, ծանոթանալ տնտեսաչափության տարրերին, ինչպես նաև վիճակագրական ծրագրային փաթեթների օգնությամբ կատարել վերլուծություններ:

Դասախոսական կազմը

Ամբիոնում դասավանդում են 8 փարձառու դասախոսներ, որոնցից 4-ը ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածուներ են, այդ թվում 3-ը՝ դոցենտներ:

Ամբիոնի վարիչ՝ Արամ Եսայան։

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ 14:00-17:00[4]։

Ուսումնառություն

ՀՖՀՀ-ն շնորհում է բակալավրի դիպլոմներ իրավունքի, տնտեսագիտության և կառավարման ոլորտներում և միջազգային գործարար իրավունքի, մարքեթինգի, վաճառքի, ֆինանսների և վերահսկողության, ինչպես նաև հայկական կառավարության պատվերով բացված Մշակութային հաղորդակցություն, զբոսաշրջություն և մենեջմենթ մասնագիտությամբ մեկամյա մագիստրատուրայի մագիստրոսի դիպլոմներ։

Ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ համալսարան ընդունվելու համար։ Առաջին երկու տարիների ընթացքում ուսանողները բացի հանրակրթական և մասնագիտական առարկաներից անցնում են նաև ֆրանսերենի ինտենսիվ դասընթացներ, որոնց արդյունքում ձեռք բերված գիտելիքները ստուգվում են միջազգայնորեն ճանաչված թեստի միջոցով։ Թեստի արդյունքը պայմանավորում է ուսումնառության շարունակությունը։ Այսպիսով ՀՖՀՀ ընդունվող ուսանողների մոտ 85% ը, որ մինչև ընդունվելը երբևէ չեն ուսումնասիրել ֆրանսերեն լեզու, երրորդ կուրսից սկսած՝ ընդունակ են շարունակել իրենց ուսումնառությունը ֆրանսերեն լեզվով։

Երրորդ կուրսից սկսած՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի դասախոսների շնորհիվ դասերի առնվազն 20% ը, իսկ մագիստրատուրայում՝ մոտավորապես 50% ը դասավանդվում են ֆրանսերեն լեզվով։

Ֆրանսիայում, Բելգիայում կամ Հայաստանում պարտադիր պրակտիկա անցնելուց հետո ուսանողները գրում են պրակտիկայի հաշվետվություն և բանավոր պաշտպանում այն։ Այդ կապակցությամբ նրանք ցուցաբերում են ինչպես ֆրանսերեն լեզվով շարադրելու, այնպես էլ դիպլոմային աշխատանք պաշտպանելու կարողությունները։

Հայկական և ֆրանսիական կազմակերպությունների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտորեն համագործակցող այդ բարձրագույն ուսումնական հաստատության առավելություններն են՝ ընդունելության մրցույթը, ֆրանսիական և հայկական դասախոսական կազմը, հայկական Սփյուռքի էական դերը, ինչպես նաև ինստիտուցիոնալ գործընկերները։ Ուսման վարձերը հաշվարկվում են Հայաստանի կենսամակարդակի համապատասխան։ ՀՖՀՀ ը հատկացնում է նաև գերազանցության կրթաթոշակներ լավագույն ուսանողներին՝ թույլ տալով ամբողջովին կամ մասամբ վճարել ուսման վարձը, ինչպես նաև սոցիալական պայմաններով կրթաթոշակներ՝ շնորհիվ մասնավոր նվիրատուների կամ կազմակերպությունների։

Միջազգային կազմակերպություններում անդամակցություն

Համալսարանը համագործակցում է European Foundation for Management Development (EFMD) կազմակերպության հետ, որը որակավորում է տալիս մենեջմենթի մասնագիտություններին լավագույնս պատրաստող հաստատություններին։ Համալսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF), ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՈՅԻ ամբիոնի շուրջ համախմբված կայուն զարգացման կողմնակից ֆրանկոֆոն համալսարանների ցանցի անդամ է։ ՀՖՀՀ ի ուսանողների աշխատանքի ընդունման ցուցանիշը, որը յուրաքանչյուր տարվա շրջանավարտների պարագայում հասնում է 80% ի, Կովկասի տարածաշրջանում ֆրանկոֆոնիային աջակցելու անվիճելի ապացույցն է և պայմանավորում է տարածաշրջանի մյուս ներկայացուցիչներին՝ վրացի, իրանացի և ռուս ուսանողներին ներգրավելու նախագիծը։

Ծանոթագրություններ

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  3. «French university in Armenia (UFAR)». Jean Moulin University Lyon 3. Վերցված է September 29, 2012-ին.
  4. 4,0 4,1 «ՀՖՀՀ-ի պաշտոնական կայքէջ». ufar.am. Վերցված է 2019-01-19-ին.

Արտաքին հղումներ