«Կոնյակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 34. Տող 34.


== Դասակարգում ==
== Դասակարգում ==
Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (''Bureau National Interprofessionnel du Cognac'') դասակարգման, կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետևյալն են՝
Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (''Bureau National Interprofessionnel du Cognac'') դասակարգման՝ կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետևյալն են՝
* <big>V.S.</big> (''Very Special''), կամ ''✯✯✯'' (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է։
* <big>V.S.</big> (''Very Special''), կամ ''✯✯✯'' (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է։
* <big>V.S.O.P.</big> (''Very Special or Superior Old Pale'') կամ <big>Reserve</big>` նվազագույնը՝ չորս տարի։
* <big>V.S.O.P.</big> (''Very Special or Superior Old Pale'') կամ <big>Reserve</big>` նվազագույնը՝ չորս տարի։
* <big>V.V.S.O.P.</big> (''Very Very Special or Superior Old Pale'') կամ <big>Grand Reserve</big>` նվազագույնը` հինգ տարի։
* <big>V.V.S.O.P.</big> (''Very Very Special or Superior Old Pale'') կամ <big>Grand Reserve</big>` նվազագույնը` հինգ տարի։
* <big>X.O.</big> (''Extra Old'') կամ <big>Napoleon</big>՝ վեց տարի։
* <big>X.O.</big> (''Extra Old'') կամ <big>Napoleon</big>՝ վեց տարի։
Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առևտուրը, մասնավորապես 18րդ դարում կապված է եղել Բրիտանիայի հետ։<ref>[http://www.bnic.fr/cognac/_en/2_cognac/index.aspx?page=faq FAQ]</ref>
Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առևտուրը, մասնավորապես [[18-րդ դար]]ում, կապված է եղել [[Մեծ Բրիտանիա]]յի հետ։<ref>[http://www.bnic.fr/cognac/_en/2_cognac/index.aspx?page=faq FAQ]</ref>
Բյուրոն արգելում է 6.5 տարուց ավելի պահված կոնյակների դասակարգումը, քանի որ համարում է, որ 6.5 տարուց ավելի ժամկետներում հնարավոր չէ վերահսկել հնեցման պրոցեսները։
Բյուրոն արգելում է 6.5 տարուց ավելի պահված կոնյակների դասակարգումը, քանի որ համարում է, որ 6.5 տարուց ավելի ժամկետներում հնարավոր չէ վերահսկել հնեցման պրոցեսները։
Հարկ է նշել, որ Napoleon գրությունը կոնյակի տեսակ չէ, այլ դասակարգման աստիճան (համապատասխանում է X.O. կարգին)։
Հարկ է նշել, որ ''«Napoleon»'' գրությունը կոնյակի տեսակ չէ, այլ դասակարգման աստիճան (համապատասխանում է X.O. կարգին)։


== Տե'ս նաև ==
== Տե'ս նաև ==

21:46, 19 հունվարի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնյակ (այլ կիրառումներ)
Կոնյակ
Ենթատեսակբրենդի և eau-de-vie?
Ալկոհոլի պարունակություն40 % (V/V)
Ծագման երկիր Ֆրանսիա
Գույնսաթեգույն
cognac.fr(ֆր.) և cognac.fr/en/(անգլ.)
 Cognac (drink) Վիքիպահեստում
Հայկական կոնյակներ

Կոնյակ (ֆր.՝ cognac), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։ Այստեղ արտադրությունը հիմնադրվել է 1887 թվական ին, վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։

Անուն

Կոնյակ տարածաշրջանի քարտեզը

Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ (Ֆրանսերեն` Cognac) քաղաքի անունից, որի շրջակայքի եւ նույն այդ քաղաքի հետ է կապված այդ ոգելից խմիչքի ծագման պատմությունը։

Արտադրության տեխնոլոգիան

Խաղող

Կոնյակի արտադրության համար որպես հումք ծառայող սպիտակ խաղողներից հիմնական տեսակն է ունյի բլանը (ֆրանսերեն` Ugni Blanc, Իտալիայում հայտնի է Trebbiano տրեբիանո անունով), որն աճում է դանդաղ, ունի բարձր թթվայնություն, բարձր բեքատվություն և հիվանդությունների հանդեպ դիմացկուն է։ Բացի դրանից, օգտագործվում են նաև այլ տեսակներ, որոնց աճեցնելը շատ բարդ է։ Նրանցից ստացվող սպիրտներն ավելի բուրավետ են և ավելի հարուստ համեր ունեն։ Այդ տեսակներից են, մասնավորապես՝ ֆոլ բլանշը, կոլոմբարը և մոնտիլը։

Կոնյակ թորելու սարք, Ֆրանսիա

Ճզմում եւ խմորում

Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին և անմիջապես սկսվում է հյութը քամելու պրոցեսը։ Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները։ Օրենսդրությամբ արգելվում է Արքիմեդի պարուրակով աշխատող մամլիչների կիրառումը։ Խաղողի հյութն այնուհետև ուղարկվում է խմորման։ Օրենսդրությամբ խմորման ժամանակ չի կարելի ավելացնել ո'չ շաքար և ո'չ ծծումբ։[1] Խմորումը կարևորագույն պրոցես է և տևում է երեք շաբաթի չափ։

Թորում

Հաջորդ պրոցեսը ստացված 9% թնդության և բարձր թթվայնության գինու թորումն է։

Թորումը կատարվում է հատուկ պղնձե կաթսաներում՝ երկու փուլով։ Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ (Ֆրանսերեն` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն (Ֆրանսերեն` bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո։ Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը։

Հնեցում

Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի։ Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո և Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից։ Կոնյակի հնեցման համար տակառները պահում են մառաններում։
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որը ֆրանսիացիներն անվանում են part des anges՝ «հրեշտակների բաժին»։ Տարեկան այն կազմում է ավելի քան քսան միլիոն շշին համարժեք քանակ։ Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են «դամ-ժոն» (ֆրանսերեն` Dames-Jeanne) կոչվող ապակե շշերի մեջ և տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ դրանք կարող են առանց փոխվելու մնալ տասնամյակներով։

Արտադրող ընկերություններ

Martell VS կոնյակ

Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը։ Դրանք են` Courvoisier (Հայերեն` Կուրվուազյե), Hennessy (Հայերեն` Անսի), Martell (Հայերեն` Մարտել) եւ Rémy Martin (Հայերեն` Ռեմի մարտեն) ընկերությունները։

Դասակարգում

Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (Bureau National Interprofessionnel du Cognac) դասակարգման՝ կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետևյալն են՝

  • V.S. (Very Special), կամ ✯✯✯ (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է։
  • V.S.O.P. (Very Special or Superior Old Pale) կամ Reserve` նվազագույնը՝ չորս տարի։
  • V.V.S.O.P. (Very Very Special or Superior Old Pale) կամ Grand Reserve` նվազագույնը` հինգ տարի։
  • X.O. (Extra Old) կամ Napoleon՝ վեց տարի։

Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առևտուրը, մասնավորապես 18-րդ դարում, կապված է եղել Մեծ Բրիտանիայի հետ։[2] Բյուրոն արգելում է 6.5 տարուց ավելի պահված կոնյակների դասակարգումը, քանի որ համարում է, որ 6.5 տարուց ավելի ժամկետներում հնարավոր չէ վերահսկել հնեցման պրոցեսները։ Հարկ է նշել, որ «Napoleon» գրությունը կոնյակի տեսակ չէ, այլ դասակարգման աստիճան (համապատասխանում է X.O. կարգին)։

Տե'ս նաև

Ծանոթագրություններ

  1. Koscica, Milica (April 2004). «TED Case Studies – Number 728». Trade Environment Database. American University, School of International Service. Վերցված է դեկտեմբերի 1, 2010-ին.
  2. FAQ
Ընթերցե՛ք «կոնյակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնյակ» հոդվածին։