«Հայաստանի Ազգային ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 53. Տող 53.
|structure2_res=
|structure2_res=
|structure2_alt=
|structure2_alt=
|political_groups1= [[«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]] (18)[[«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն|«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]] (26)[[«Իմ քայլը» դաշինք|«Իմ քայլը» դաշինք (88)]]
|political_groups1= [[«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (18)]] [[«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն|«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (26)]][[«Իմ քայլը» դաշինք|«Իմ քայլը» դաշինք (88)]]
|political_groups2=
|political_groups2=
|committees1=
|committees1=

04:51, 19 հունվարի 2019-ի տարբերակ

Հայաստանի Ազգային ժողով
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրվածօգոստոսի 1, 1918
ՀՀ Ազգային Ժողովի նախագահԱլեն Սիմոնյան
Ղեկավարում
ԽոսնակԱրարատ Միրզոյան, «Իմ քայլը» դաշինք
սկսած 2019 թվականի հունվարի 14-ից
ՓոխխոսնակԱլեն Սիմոնյան, «Իմ քայլը» դաշինք
ՓոխխոսնակԼենա Նազարյան, «Իմ քայլը» դաշինք
ՓոխխոսնակՎահե Էնֆիաջյան, ԲՀԿ
Կազմը
Նստատեղեր107
Քաղաքական խմբավորումներ«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (18) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (26)«Իմ քայլը» դաշինք (88)
Ընտրություններ
ընտրակարգհամամասնական ցուցակով, որի 50 տոկոսը ռեյտինգային ընտրակարգով։ 4 տեղեր՝ ազգային փոքրամասնություններին
վերջին ընտրություններՀայաստան Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ (2018)
Հանդիպումների վայր
ՀՀ Ազգային ժողովի շենքը Երևանում
Հայաստան, Երևան 0095, Բաղրամյան 19
parliament.am(հայ.)(ռուս.)(անգլ.)(ֆր.)


Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին։

Համառոտ պատմություն

  • 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
  • 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։
  • 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
  • 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։
  • 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը:
  • 1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց ՀՀ Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։

Ազգային ժողովն ըստ գումարումների

Առաջին գումարման խորհրդարան (1995)

190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով[1]:

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
«Հանրապետություն» միավորում (ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ) (50 %, 20 պատգամավոր)
Շամիրամ (20 %, 8 պատգամավոր)
ՀԿԿ (15 %, 6 պատգամավոր)
ԱԺՄ (7,5 %, 3 պատգամավոր)
ԱԻՄ (7,5 %, 3 պատգամավոր)
«Բարեփոխումներ» (պատգամավորական խումբ) (31 պատգամավոր)

Երկրորդ գումարման խորհրդարան (1999)

131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով[1]:

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
«Միասնություն» դաշինք (ՀՀԿ, ԺԴԿ) (41,69 %, 29 պատգամավոր)
ՀԿԿ (12,09 %, 8 պատգամավոր)
«Իրավունք և միաբանություն» խմբակցություն («Ազգային միասնություն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան») (7,96 %, 6 պատգամավոր)
ՀՅԴ (7,84 %, 5 պատգամավոր)
Օրինաց Երկիր (5,28 %, 4 պատգամավոր)
ԱԺՄ (5,17 %, 4 պատգամավոր)
«Կայունություն» (պատգամավորական խումբ) (11 պատգամավոր)
«Հայաստան» (պատգամավորական խումբ) (12 պատգամավոր)
«ժողովրդական պատգամավոր» (պատգամավորական խումբ) (16 պատգամավոր)

Երրորդ գումարման խորհրդարան (2003)

131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն (23,66 %, 23 պատգամավոր)
Օրինաց Երկիր (12,60 %, 12 պատգամավոր)
ՀՅԴ (11,45 %, 11 պատգամավոր)
«Արդարություն» խմբակցություն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն[2]) (13,71 %, 14 պատգամավոր)
«Ազգային միաբանություն» կուսակցություն (8,91 %, 9 պատգամավոր)
Միավորված աշխատանքային կուսակցություն (5,67 %, 6 պատգամավոր)
«Ժողովրդական պատգամավոր» (պատգամավորական խումբ)

Չորրորդ գումարման խորհրդարան (2007)

131 պատգամավոր, որոնցից 41֊ն ընտրվել է մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրությունների արդյուքնով 131 պատգամավորական մանդատներից 65 տեղ ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8 տեղ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցությունը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրված), անկախ պատգամավորները՝ 10 տեղ[3]:

2011 թվականի հունիսի 10-ի տվյալներով խորհրդարանում գործում էին հետևյալ խմբակցությունները՝

Կուսակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն 63 պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 26 պատգամավոր
«ՀՅԴ» 16 պատգամավոր
«Օրինաց երկիր» կուսակցություն 8 պատգամավոր
«Ժառանգություն» կուսակցություն 7 պատգամավոր
Բոլոր խմբակցություններն ու խմբերը 11 պատգամավոր

Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)

2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար: Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու[1]:

Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62,33 %-ը: Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2,594 միլիոն ընտրող[4]:

Կուսակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն 69
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 37
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք 7
«Օրինաց Երկիր» կուսակցություն 6
ՀՅԴ 5
«Ժառանգություն» կուսակցություն 5
Անկախ պատգամավորներ 2

Վեցերորդ գումարման խորհրդարան (2017)

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն[5][6]։

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով[7]։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման Ազգային Ժողովը կունենա հետևյալ տեսքը՝

Կուսակցություն Մանդատներ Մանդատներ

29.05.2018-ից

Հայաստանի հանրապետական կուսակցություն 58 51
«Ծառուկյան» դաշինք 31 31
«Ելք» դաշինք 9 9
ՀՅԴ 7 7
Ֆրակցիայից դուրս եկած 7

Վերջին ընտրություններ

Կուսակցություն Ձայներ % Մանդատներ +/–
«Իմ քայլը» դաշինք 884,864 70.42 88 +83
Բարգավաճ Հայաստան կուսակցություն 103,801 8.26 26 –5
Լուսավոր Հայաստան կուսակցություն 80,047 6.37 18 +15
Հայաստանի հանրապետական կուսակցություն 59,083 4.70 0 –58
Հայ Յեղափոխական Դաշնակցություն 48,816 3.88 0 –7
«Մենք» դաշինք (ԱԴ–Հ) 25,176 2.00 0 –1
Սասնա Ծռեր 22,868 1.82 0 Նոր
Օրինաց Երկիր 12,393 0.99 0 0
Քաղաքացու որոշում 8,514 0.68 0 Նոր
«Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 6,458 0.51 0 Նոր
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 4,121 0.33 0 Նոր
Անվավեր քվեաթերթիկներ 5,111
Ընդամենը 1,261,105 100 132 +27
Գրանցված ընտրողներ/մասնակցություն 2,593,140 48.63
Աղբյուր ՀԸՀ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016-01-25-ին.
  2. «National Assembly of RA». www.parliament.am. Վերցված է 2016-01-29-ին.
  3. «Trend - новости Азербайджана, Грузии, Казахстана, Туркменистана, Узбекистана, Ирана, Турции». news.trendaz.com. Վերցված է 2016-01-22-ին.
  4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Վերցված է 2016-01-31-ին.
  5. «Դաշինքների ու կուսակցությունների կարգախոսները». Lragir.am. Վերցված է 2017-03-29-ին.
  6. «Yerevan.Today | Ընտրապայքարի հայտ է ներկայացնում 9 քաղաքական ուժ». Վերցված է 2017-03-29-ին.
  7. 105 պատգամավոր` մեկ վայրում. վաղը նրանք կստանան մանդատները

Աղբյուրներ

Արտաքին հղումներ