«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ինստիտուտներ և ֆակուլտետներ
Տող 32. Տող 32.
Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում ([[TEMPUS]], [[TACIS]], [[USAID]], [[INTAS]], [[NATO]], [[NISCUPP]] և այլն)։
Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում ([[TEMPUS]], [[TACIS]], [[USAID]], [[INTAS]], [[NATO]], [[NISCUPP]] և այլն)։

== Ինստիտուտներ և ֆակուլտետներ ==
* [[ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ|Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ]]
'''[https://npua.am/instituts/ittei/ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՏՀՏԷ ինստիտուտ)։]'''
* [[ՀԱՊՀ Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ|Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ]]

* [[ՀԱՊՀ Մեքենաշինության ֆակուլտետ|Մեքենաշինության ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում» ամբիոն,]
* [[ՀԱՊՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետ|Կիբեռնետիկայի ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոն,]
* [[ՀԱՊՀ Էներգետիկական ֆակուլտետ|Էներգետիկական ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոն,]
* [[ՀԱՊՀ Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ|Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Տեղեկատվության անվտանգություն և ծրագրային ապահովում» ամբիոն,]
* [[ՀԱՊՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ|Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Կառավարման համակարգեր» ամբիոն,]
* [[ՀԱՊՀ Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետ|Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոն,]
* [[ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ|Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր » ամբիոն,]
* [[ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ|Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոն,]
* [[ՀԱՊՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ|Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Ռադիոսարքավորումներ» ամբիոն,]
* [[Հեռակա ուսուցման ֆակուլտետ]]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Կապի համակարգեր» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Տնտեսագիտություն և կառավարում (Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների տնտեսագիտություն և կառավարում)» սեկտոր,]
* [https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոն]<ref name=":0">{{Cite web|url=https://npua.am|title=Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայք|website=npua.am|language=hy|accessdate=2019-01-17}}</ref>[https://npua.am/instituts/ittei/itte_chairs/ ։]

'''[https://npua.am/instituts/eee/ Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտ (ԷԷՏ ինստիտուտ):]'''

* [https://npua.am/instituts/eee/eee_chairs/ «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/eee/eee_chairs/ «Էներգետիկայի ոլորտի տնտեսագիտություն և կառավարում» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/eee/eee_chairs/ «Էլեկտրաէներգետիկա» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/eee/eee_chairs/ «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/eee/eee_chairs/ «Էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/eee/eee_chairs/ «Բնապահպանություն և կենսագործունեություն» սեկտոր]<ref name=":0" />[https://npua.am/instituts/eee/eee_chairs/ :]

'''[https://npua.am/instituts/metsdi/ Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (ՄՏԴ ինստիտուտ):]'''

* [https://npua.am/instituts/metsdi/metsd_chaires/ «Դիզայն և կերպարվեստ» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/metsdi/metsd_chaires/ «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/metsdi/metsd_chaires/ «Մեխանիկա և մեքենագիտություն» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/metsdi/metsd_chaires/ «Մեքենաշինության տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/metsdi/metsd_chaires/ «Տնտեսագիտություն և փոխադրումների կազմակերպում» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/metsdi/metsd_chaires/ «Տրանսպորտային միջոցներ» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/metsdi/metsd_chaires/ «Մեքենաշինության արդյունաբերություն և տրանսպորտի տնտեսագիտություն և կառավարում» սեկտոր]<ref name=":0" />[https://npua.am/instituts/metsdi/metsd_chaires/ :]

[https://npua.am/instituts/gim/ '''Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ (ԸՄ ֆակուլտետ):''']

* [https://npua.am/instituts/gim/gem_chairs/ «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/gim/gem_chairs/ «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոն,]
* [https://npua.am/instituts/gim/gem_chairs/ «Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտոր]<ref name=":0" />[https://npua.am/instituts/gim/gem_chairs/ ։]

[https://npua.am/instituts/ctee/ '''Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ (ՔՏԲՃ ֆակուլտետ):''']

* [https://npua.am/instituts/ctee/ctee_chair/ «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոն,]

* [https://npua.am/instituts/ctee/ctee_chair/ «Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաներ» ամբիոն]<ref name=":0" />[https://npua.am/instituts/ctee/ctee_chair/ :]

'''[https://npua.am/instituts/amp/ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ (ԿՄՖ ֆակուլտետ):]'''

* «Մասնագիտական մաթեմատիկական կրթություն» ամբիոն,
* «Ընդհանուր մաթեմատիկական կրթություն» ամբիոն,
* «Ֆիզիկայի» ամբիոն<ref name=":0" />:

'''[https://npua.am/instituts/dl/ Հեռակա ուսուցման ֆակուլտետ (ՀՈւ ֆակուլտետ):]'''

== ՀԱՊՀ բաժանմունքներ և կենտրոններ==
== ՀԱՊՀ բաժանմունքներ և կենտրոններ==

13:08, 17 հունվարի 2019-ի տարբերակ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Изображение логотипа
ՀապավումՀԱՊՀ
Տեսակհամալսարան
Նախկին անվանումներՀայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարան (1991-2014), Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտ (1933-1991)
Հիմնադրված է1933
Անվանված էԿարլ Մարքս
Տիպպետական
ՌեկտորՈստանիկ Մարուխյան
Ուսանողներշուրջ 10 000
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
(մասնաճյուղեր՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքpolytech.am
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Հայաստան)##
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Հայաստան)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստան
National Polytechnic University of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀբարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում։

Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր Պոլիտեխնիկ), իսկ 1991-2014 թթ. անվանվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ 2014 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի[2]։

Ընդհանուր տեղեկություններ

ՀԱՊՀ առաջին մասնաշենք

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իրավաժառանգորդն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ.-ին՝ ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980–1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանող և 66-ից ավելի մասնագիտություն՝ դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը 2014 թ. նոյեմբերի 13-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)։ ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀԱՊՀ կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։

ՀԱՊՀ 9-րդ մասնաշենք

Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։

Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլիոն միավոր գրականությամբ, Տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։

Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում (նախագահ՝ «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյան)՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մատերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։

ՀԱՊՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերենով և անգլերենով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։

Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀԱՊՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, NATO, NISCUPP և այլն)։

Ինստիտուտներ և ֆակուլտետներ

Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՏՀՏԷ ինստիտուտ)։

Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտ (ԷԷՏ ինստիտուտ):

Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (ՄՏԴ ինստիտուտ):

Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ (ԸՄ ֆակուլտետ):

Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ (ՔՏԲՃ ֆակուլտետ):

Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ (ԿՄՖ ֆակուլտետ):

• «Մասնագիտական մաթեմատիկական կրթություն» ամբիոն,
• «Ընդհանուր մաթեմատիկական կրթություն» ամբիոն,
• «Ֆիզիկայի» ամբիոն[3]:

Հեռակա ուսուցման ֆակուլտետ (ՀՈւ ֆակուլտետ):

ՀԱՊՀ բաժանմունքներ և կենտրոններ

ՀԱՊՀ մասնաճյուղեր

Միջազգային կապեր

ՀԱՊՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է՝

1. ԱՄՆ ԱՄՆ
• Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական (Պոմոնա) համալսարան
• Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտ
• Փերդյուի (Ինդիանա)
• Բատոն Րուժի Հարավային (Լուիզիանա)
• Գրեմբլինգի պետական (Լուիզիանա)
• Նոր Օռլեանի պետական (Լուիզիանա) համալսարաններ
2. Գերմանիա Գերմանիա
• Իլմենաուի տեխնալոգիական համալսարան
• Օպտոէլեկտրոնիկայի ինստիտուտ (Ուեսլինգ)
• Շտուտգարտի տեխնիկական համալսարան
• Դարմշտադի տեխնիկական համալսարան
3. Իսպանիա Իսպանիա
• Բարսելոնի ինքնավար
• Ալիկանտեի համալսարաններ
4. Իտալիա Իտալիա
• Հռոմի «Լա Սապիենզա»
• «Տոր Վերգատա» համալսարաններ
• Թուրինի պոլիտեխնիկական համալսարան
5. Հունաստան Հունաստան
• Սալոնիկի Արիստոտելյան
• Աթենքի ազգային տեխնիկական
• Պիրեայի տեխնոլոգիական կրթության համալսարաններ
6. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
• Արևմտյան Լոնդոնի Բրյունելի
• Բելֆաստի թագավորական
• Հադերսֆիլդի
• Ուոլվերհամփթոնի համալսարաններ
7. Շվեդիա Շվեդիա
• Ստոկհոլմի Թագավորական Տեխնոլոգիական ինստիտուտ
• Լունդի համալսարան
8. Չինաստան Չինաստան
• Ջիլինի համալսարան
• Շանհայի էլեկտրատեխնիկական համալսարան
• Խուաջունի տեխնիկական համալսարաններ
9. Պորտուգալիա Պորտուգալիա
• Լիսաբոնի տեխնիկական համալսարան
10. Ռուսաստան Ռուսաստան
• Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ
• Բաումանի տեխնիկական
• Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարաններ
11. Սիրիա Սիրիա
• Դամասկոսի համալսարան
12. Ուկրաինա Ուկրաինա
• Ուկրաինական ազգային տեխնիկական համալսարան (Կիև)
• Ուկրաինայի թեթև արդյունաբերության պետական ակադեմիա (Կիև)
13. Ֆինլանդիա Ֆինլանդիա
• Օստրոբոսնիայի կենտրոնական պոլիտեխնիկական համալսարան

ՀԱՊՀ պատմության հիշարժան տարեթվեր

• 1933 թ. փետրվարի 27-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ միավորվեցին ՀԽՍՀ շինարարական և քիմիատեխնոլոգիական ինստիտուտները, և 1933 թ. մարտի 1-ին հիմնադրվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ երկու ֆակուլտետներով՝ շինարարական և քիմիատեխնոլոգիական։
• 1933 թ. մարտի 14-ին, Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ինստիտուտը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։
• 1939 թ. ՀԽՍՀ հեռակա ինդուստրիալ ինստիտուտը միացվեց ԵրՊԻ-ին՝ դառնալով նրա հեռակա բաժինը։
• 1942 թ. սեպտեմբերի 1-ին բացվեց էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
• 1944 թ. սեպտեմբերի 1-ին բացվեց մեխանիկական ֆակուլտետը։
• 1946 թ. աշնանը տեղի ունեցավ ինստիտուտի ուսանողական գիտական առաջին համաժողովը։
• 1947 թ. ձևավորվեց ԵրՊԻ-ի ուսանողական գիտական ընկերությունը։
• 1953 թ. ստեղծվեց ԵրՊԻ-ի լեռնային ֆակուլտետը։
• 1956 թ. շահագործման հանձնվեց ԵրՊԻ-ի գրադարանի ընթերցասրահը՝ 45 հազար միավոր գրքով։
• 1957 թ. մայիսի 1-ին, լույս տեսավ «Պոլիտեխնիկ» թերթի անդրանիկ համարը։
• 1959 թ. հիմնադրվեցին ԵրՊԻ Լենինականի և Կիրովականի մասնաճյուղերը։
• 1961 թ. կազմավորվեց ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
• 1964 թ. հիմնադրվեց ԵրՊԻ-ի կամերային նվագախումբը, որը հետագայում արժանացավ «ժողովրդական կոլեկտիվ» պատվավոր կոչմանը։
• 1966 թ. Ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը վերանվանվեց տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ։
• 1972 թ. կազմավորվեց ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը՝ առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից։
• 1972 թ. կազմավորվեց էներգետիկայի ֆակուլտետը։
• 1972 թ. Դիլիջանում բացվեց ԵրՊԻ-ի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի բաժանմունքը։
• 1974 թ. ինստիտուտում ստեղծվեց հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը։
• 1978 թ. տեխնիկական կիբեռնետիկայի և ռադիոտեխնիկայի ֆակուլտետների բազայի վրա հիմնադրվեց հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
• 1978 թ. ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը վերանվանվեց ռադիոտեխնիկայի ֆակուլտետ։
• 1985 թ. մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետների հիմքի վրա բացվեց տրանսպորտային ֆակուլտետը։
• 1991 թ. Արցախում բացվեց ԵրՊԻ-ի Ստեփանակերտի մասնաճյուղը, որի բազայի վրա 1993 թ. հիմնադրվեց Արցախի համալսարանը։
• 1991 թ., նոյեմբերի 29, Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-4 հրամանգրով ԵրՊԻ-ն վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի։
• 1991 թ., դեկտեմբերի 9, ՀՀ կառավարության թիվ 670 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։
• 1992 թ. բարձրագույն մաթեմատիկայի երեք ամբիոնների միավորմամբ ստեղծվեց մաթեմատիկայի դեպարտամենտը։
• 1992 թ. հիմնադրվեց հասարակագիտական ֆակուլտետը, որը 1994 թ.-ին վերակազմավորվեց սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի։
• 1994 թ. ստեղծվեց մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտը։
• 1994 թ. ստեղծվեցին համալսարանի շրջանավարտների միությունը և ուսանողական խորհուրդը։
• 1996 թ. ՀՊՃՀ-ն դարձավ Եվրոպական համալսարանների ընկերակցության անդամ։
• 1996 թ. Կապանում ԵրՊԻ-ի ուսումնակոնսուլտացիոն կետի հիման վրա բացվեց ԵրՊԻ-ի Կապանի մասնաճյուղը։
• 2001 թ. հուլիսին հիմնադրվեց Ուսանողական կարիերայի ծառայությունների կենտրոնը։
• 2001 թ. ստեղծվեց ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնը՝ «Լեդա Սիսթեմս» ԲԸ Հայաստանյան մասնաճյուղում։
• 2003 թ. հոկտեմբեր, նշվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահը, Վարչապետը և բազմաթիվ այլ հյուրեր։
• 2004 թ. սեպտեմբեր, հիմնանորոգվեց և կահավորվեց Համալսարանի պատմական 1301 լսարանը՝ դառնալով Գիտական խորհրդի նիստերի և այլ հանդիսավոր միջոցառումների դահլիճ։
• 2005 թ. սեպտեմբեր, ՀՀ կառավարության որոշմամբ Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը։
• 2005 թ. դեկտեմբեր, հրավիրվեց ՀՊՃՀ նոր Խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։
• 2006 թ. մայիս, ՀՊՃՀ Շրջանավարտների միությունը վերակազմակերպվեց «Շրջանավարտների ասոցիացիայի», որի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ, պոլիտեխնիկցի Անդրանիկ Մարգարյանը։
• 2014 թ. նոյեմբերի 13-ին «Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի։

Ռեկտորներ

1. Հովհաննես Բաբաջանյան 1934-1936
2. Հմայակ Ղոնդախչյան 1936-1937
3. Աշոտ Մելիքջանյանը 1937-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր
4. Միսակ Պետրոսյան 1937-1946
5. Պետրոս Մելքոնյան 1946-1965
6. Աշոտ Ասլանյան 1965-1966
7. Արծրուն Գասպարյան 1966-1980
8. Ռաֆայել Մովսիսյան 1980-1988
9. Յուրի Սարգսյան 1988-2006
10. Ոստանիկ Մարուխյան 2006-2011
11. Արա Ավետիսյան 2011-2014
12. Հովհաննես Թոքմաջյան 2014-2015
13. Ոստանիկ Մարուխյան 2015-ից

ՀԱՊՀ Ուսանողական Խորհուրդ

ՀՊՃՀ Ուսխորհուրդ

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ուսանողական Խորհուրդը ուսանողության ինքնակառավարման մարմին է, որը կոչված է պաշտպանելու Պոլիտեխնիկական Համալսարանի ուսանողության շահերը, ներկայացնելու ուսանողությանը համալսարանի կառավարման գործընթացում։ ՀՊԱՀ ուսխորհուրդը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին։

Հայտնի շրջանավարտներ

Ծանոթագրություններ

1. https://eua.eu/about/member-directory.html
2. ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայք». npua.am. Վերցված է 2019-01-17-ին.

Արտաքին հղումներ