«ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 46. | Տող 46. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://ysu.am/faculties/hy/Economics/ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ] |
* [http://ysu.am/faculties/hy/Economics/ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ] |
||
== Ծանոթագրություն == |
15:41, 14 հունվարի 2019-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը ենթակա է ջնջման։ Հոդվածը պիտակվել է՝ 2019,1,14 ամսաթվին։ Հոդվածը պիտակողին՝Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Անաղբյուր|ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում։ |
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ | |
---|---|
Երևանի պետական համալսարան | |
Անգլերեն անվանում | անգլ.՝ Faculty of Economics and Management |
Հիմնադրում | 1921թ |
Կայք | ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ |
[1]ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը։
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Պատմություն
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից: Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934թ. և գործել է մինչև 1975 թվականը: 1975-83թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թ. վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014թ.՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով (ISTC) շնորհիվ ֆակուլտետում 2017թ. հիմնվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում», որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության ոլորտում:
Ամբիոններ
Ֆակուլտետում գործում է 4 ամբիոն շուրջ 70 հիմնական դրույքովև 60 համատեղող դասախոսներով.
- Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
- Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
- Ֆինանսահաշվային ամբիոն,
- Կառավարման և գործարարության ամբիոն,
Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:
Բակալավրիատ
Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`
- «Տնտեսագիտության տեսություն»,
- «Ֆինանսներ»,
- «Կառավարում»:
Մագիստրատուրա
Ֆակուլտետում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`
- Տնտեսական քաղաքականություն և իրավունք
- Միջազգային տնտեսական հարաբերություններ
- Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում
- Կառավարման տեղեկատվական համակարգեր
- Տվյալների գիտությունը բիզնեսում
- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
- Հաշվապահական հաշվառում և աուդիտ
- Գործարար կառավարում
- Ինովացիոն կառավարում
- Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
- Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա:
Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում:
Արտաքին հղումներ
Ծանոթագրություն
- ↑ «ԵՊՀ - Yerevan State University». www.ysu.am. Վերցված է 2019-01-14-ին.