«ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Mkrtcchyan (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 23artashes մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 8. Տող 8.
| կայք = [http://ysu.am/faculties/hy/Economics/ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ]
| կայք = [http://ysu.am/faculties/hy/Economics/ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ]
}}
}}
'''ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ''', [[ԵՊՀ]] կազմում գործող ֆակուլտետներից մեկը։
<ref>{{Cite web|url=http://www.ysu.am/main/|title=ԵՊՀ - Yerevan State University|website=www.ysu.am|accessdate=2019-01-14}}</ref>'''ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ''', [[ԵՊՀ]] կազմում գործող ֆակուլտետներից մեկը։


== ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ==
== ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ==

15:39, 14 հունվարի 2019-ի տարբերակ

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of Economics and Management
Հիմնադրում 1921թ
Կայք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

[1]ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը։

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Պատմություն

ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից: Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934թ. և գործել է մինչև 1975 թվականը: 1975-83թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թ. վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014թ.՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով (ISTC) շնորհիվ ֆակուլտետում 2017թ. հիմնվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում», որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության ոլորտում:

Ամբիոններ

Ֆակուլտետում գործում է 4 ամբիոն շուրջ 70 հիմնական դրույքովև 60 համատեղող դասախոսներով.

  1. Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
  2. Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
  3. Ֆինանսահաշվային ամբիոն,
  4. Կառավարման և գործարարության ամբիոն,

Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Բակալավրիատ

Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`

  • «Տնտեսագիտության տեսություն»,
  • «Ֆինանսներ»,
  • «Կառավարում»:

Մագիստրատուրա

Ֆակուլտետում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`

  • Տնտեսական քաղաքականություն և իրավունք
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Տվյալների գիտությունը բիզնեսում
  • Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Գործարար կառավարում
  • Ինովացիոն կառավարում
  • Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
  • Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա:

Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում:

Արտաքին հղումներ

  1. «ԵՊՀ - Yerevan State University». www.ysu.am. Վերցված է 2019-01-14-ին.