«ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 44. Տող 44.
Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում:
Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում:


== Աղբյուրներ ==
== Արտաքին հղումներ ==
*[http://ysu.am/faculties/hy/Economics/ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ]
*[http://ysu.am/main/ ԵՊՀ պաշտոնական կայքէջ]
*[http://ysu.am/main/ ԵՊՀ պաշտոնական կայքէջ]
*[http://ysu.am/faculties/hy/Economics/ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ]

12:29, 14 հունվարի 2019-ի տարբերակ

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of Economics and Management
Հիմնադրում 1921թ
Կայք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը։

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Պատմություն

ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից: Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934թ. և գործել է մինչև 1975 թվականը: 1975-83թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թ. վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014թ.՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով (ISTC) շնորհիվ ֆակուլտետում 2017թ. հիմնվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում», որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության ոլորտում:

Ամբիոններ

Ֆակուլտետում գործում է 4 ամբիոն շուրջ 70 հիմնական դրույքովև 60 համատեղող դասախոսներով.

  1. Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
  2. Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
  3. Ֆինանսահաշվային ամբիոն,
  4. Կառավարման և գործարարության ամբիոն,

Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Բակալավրիատ

Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`

  • «Տնտեսագիտության տեսություն»,
  • «Ֆինանսներ»,
  • «Կառավարում»:

Մագիստրատուրա

Ֆակուլտետում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`

  • Տնտեսական քաղաքականություն և իրավունք
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Տվյալների գիտությունը բիզնեսում
  • Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Գործարար կառավարում
  • Ինովացիոն կառավարում
  • Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
  • Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա:

Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում:

Աղբյուրներ