«ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ « == ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ== === Պատմություն === ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պա...»:
(Տարբերություն չկա)

08:59, 14 հունվարի 2019-ի տարբերակ

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Պատմություն

ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից: Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934թ. և գործել է մինչև 1975 թվականը: 1975-83թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թ. վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014թ.՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով (ISTC) շնորհիվ ֆակուլտետում 2017թ. հիմնվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում», որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության ոլորտում:

Ամբիոններ

Ֆակուլտետում գործում է 4 ամբիոն շուրջ 70 հիմնական դրույքովև 60 համատեղող դասախոսներով.

  1. 1. Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
  2. 2. Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
  3. 3. Ֆինանսահաշվային ամբիոն,
  4. * 4. Կառավարման և գործարարության ամբիոն,

Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Ուսում

Բակալավրիատ

Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`

  • «Տնտեսագիտության տեսություն»,
  • «Ֆինանսներ»,
  • «Կառավարում»:
Մագիստրատուրա

Ֆակուլտետում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`

  • Տնտեսական քաղաքականություն և իրավունք
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Տվյալների գիտությունը բիզնեսում
  • Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Գործարար կառավարում
  • Ինովացիոն կառավարում
  • Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
  • Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա:

Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում:

Արտաքին հղումներ