«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն
Տող 46. | Տող 46. | ||
Պատկեր:Pietà bandini 09.JPG|''[[Ավանդադրում (Միքելանջելո)|Ավանդադրում]]'', 1547-1553 թվականների Միքելանջելոյի աշխատանքը |
Պատկեր:Pietà bandini 09.JPG|''[[Ավանդադրում (Միքելանջելո)|Ավանդադրում]]'', 1547-1553 թվականների Միքելանջելոյի աշխատանքը |
||
Պատկեր:DSC02316 Daniele Da Volterra - Ritratto di Michelangelo (1564) - Foto Giovanni Dall'Orto, 6-jan-2006.jpg|Միքելանջելոյի կիսանդրին /քանդակագործ՝ Դանիելե դա Վոլտեռա 1964 թ. |
Պատկեր:DSC02316 Daniele Da Volterra - Ritratto di Michelangelo (1564) - Foto Giovanni Dall'Orto, 6-jan-2006.jpg|Միքելանջելոյի կիսանդրին /քանդակագործ՝ Դանիելե դա Վոլտեռա 1964 թ. |
||
Image:Michelangelo Buonarroti 045.jpg|''Գերեզման իջեցնելը]]'' |
Image:Michelangelo Buonarroti 045.jpg|''Գերեզման իջեցնելը]]'', [[Լոնդոն]], Ազգային պատկերասրահ |
||
Image:Martyrdom Michelangelo.jpg|''Սուրբ Պետրոսի նահատակությունը, Վատիկանի Պաոլինա մատուռ |
Image:Martyrdom Michelangelo.jpg|''Սուրբ Պետրոսի նահատակությունը, Վատիկանի Պաոլինա մատուռ |
||
Image:Michelangelo_Buonarroti_-_Tondo_Doni_-_Google_Art_Project.jpg|''[[Tondo Doni]]'', Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա |
Image:Michelangelo_Buonarroti_-_Tondo_Doni_-_Google_Art_Project.jpg|''[[Tondo Doni]]'', Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա |
14:09, 13 հունվարի 2019-ի տարբերակ
Միքելանջելո Բուոնարոտի (իտալ.՝ Michelangelo Buonarroti, մարտի 6, 1475[1][2][3][…], Կապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5] - փետրվարի 18, 1564[6][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[4][3][5]), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։
Կենսագրություն
Միքելանջելոն ծնվել է տոսկանական Կապրեզե քաղաքում, Արեցոյի մոտ, ֆլորենցիացի սնանկացած ազնվական Լոդովիկո Բուոնարոտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թվականներին Միքելանջելոն հաճախել է Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիան։ Մանուկ հասակում ապրել ու դաստիարակվել է Ֆլորենցիայում, այնուհետև որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
1488 թ. Միքելանջելոն ընդունվում է անվանի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց։ Այդտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի քաղաք։
1494-1495 թվականներին Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվականին նա նորից գնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Բաքոսը»։
1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ 1503-05 թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգեի մադոննան» և այլ ստեղծագործություններ։
1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Շղթայված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։
Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կրոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.
Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս։ |
Ստեղծագործության հակիրճ բնութագիր
Իր ստեղծագործություններում Միքելանջելոն կատարյալ կերպով մարմնավորել է հումանիզմի՝ մարդասիրության մեծ գաղափարները, կոթողայնորեն արտացոլել մարդու գեղեցկությունն ու անսահման կարողությունները: Նա համարվում է արվեստի մեջ բարոկկո ոճի հիմնադիրը: Հատկապես 1520 թվականից հետո նրա ստեղծած գործերում վառ կերպով արտահայտված են բարոկկոյի միտումները, նոր մտածողությունը, հեղինակի մեծագույն տենչը՝ ներշնչելու մարդուն, որ ինքը բարձրագույն էակ է՝ մնացած արարածներից տարբերվող:
Արվեստագետը համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով: Դրանցից է նշանավոր " Pieta " մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան (1499 թ.,), որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը: Թե՛ Հիսուսի և թե՛ ողբացողների կերպարները ներքին խաղաղություն և հոգու մեծություն են արտացոլում:
1501 - 1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին: Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին: Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը: Դրա ընդօրինակումը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում):
Միքելանջելոյի ամենահզոր աշխատանքներից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված իրոք հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն: Այդ սքանչելի որմնանկարներն արված են 13.41 x 39.01 քառակուսի մետր մակերեսի վրա: Պատկերված են անջնջելի տպավորություն գործող 343 տիպականացված կերպարներ:
Արվեստագետը 1536 թվականին վերադարձել է այստեղ, որպեսզի կատարելով Պողոս Երրորդ պապի պատվերը, մատուռի խորանի պատին պատկերի ահեղ դատաստանը: Այդ որմնանկարը արտացոլում է մարդկության մեծագույն ողբերգությունը՝ աշխարհի կործանումը: Նախորդ պատկերազարդումներից անցել էր քսան տարուց ավելի ժամանակ, և զգացվում է, որ այդ ընթացքում արվեստագետի աշխարհայացքն ու ձեռագիրը լուրջ, դրամատիկ փոփոխություններ են կրել: Այս աշխատանքում ի ցույց է հանված նաև հենց իր՝ արվեստագետի հոգու ճգնաժամը, գործի է դրված պատկերավորման մի բոլորովին նոր համակարգ, որը տիրապետող է դարձել Միքելանջելոյի հետագա ստեղծագործություններում: Որմնանկարը տոգորված է անհանգիստ խռովքով, տագնապով, սարսափով, վհատությամբ:
Կյանքի վերջին տարիներին Միքելանջելոյի հոգեվիճակը խորությամբ արտացոլվել է հատկապես Մեդիչիների Սուրբ Լավրենտիուսի եկեղեցու մատուռում (Ֆլորենցիա) նրա ստեղծած աշխատանքներում (1520-1534 թթ.): Ճարտարապետական և արձանային անսամբլներում խորապես տպավորիչ են Ժամանակի խորհրդանիշերի քանդակները՝ "Առավոտը", "Ցերեկը", "Երեկոն" ու "Գիշերը", դուքս Ջուլիանոյի ու Լորենցո Մեդիչիի արձանները և սարկոֆագների վրա տեղադրված ալեգորիկ (այլաբանական), տարակուսալի, ողբերգաշունչ ֆիգուրները (կերպարանքները):
Պատկերասրահ
-
Վատիկանի Սիքստիմյան կապելլայի առաստաղի նկարազարդումներ
-
Ադամի արարումը (դրվագ)
-
Ահեղ դատաստանը
-
Ավանդադրում, 1547-1553 թվականների Միքելանջելոյի աշխատանքը
-
Միքելանջելոյի կիսանդրին /քանդակագործ՝ Դանիելե դա Վոլտեռա 1964 թ.
-
Գերեզման իջեցնելը]], Լոնդոն, Ազգային պատկերասրահ
-
Սուրբ Պետրոսի նահատակությունը, Վատիկանի Պաոլինա մատուռ
-
Tondo Doni, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա
-
Pietà, Սուրբ Պետրոսի բազիլիկ, Վատիկան
Հիմնական ստեղծագործությունները
- Դավիթ. մարմար, 1501 - 1504, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
- Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502 - 1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
- Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
- Մադոննա Դոնի, 1503 - 1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
- Մադոննա Պիտտի, մոտ 1504 - 1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան
- Մովսես, մոտ 1515, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
- Հուլիոս II-ի դամբարանը, 1542 - 1545, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
- Մահացող ստրուկը, մարմար, մոտ 1513, Փարիզ, Լուվր
- Սիքստինյան կապելլայի որմնանկարներ, Վատիկան
- Մադոննա, Ֆլորենցիա, կապելլա Մեդիչի, մարմար, 1521 - 1534.
- Լաուրենցիանա գրադարան, 1524 - 1534, 1549 - 1559, Ֆլորենցիա
- Կապելլա Մեդիչի, 1520 - 1534.
- Դուքս Ջուլիանոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1526 - 1533, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
- Դուքս Լորենցոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1524 - 1531, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
- Վախճանված տղան, մարմար, 1530 - 1534, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
- Ատլանտ, 1519 և 1530 - 1534 թթ միջև, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
- Պիետա Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի, մարմար, մոտ 1547 - 1555, Ֆլորենցիա, Օպերա դել դուոմո թանգարան
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միքելանջելո կատեգորիայում։ |
Գրականություն
Ա. Ջիվելեգով. «Միքելանջելո», «Սովետական գրող» հրատ., Երևան 1977 թ.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dussler L., Girardi E. N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1972. — Vol. 15.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ Union List of Artist Names
- ↑ http://www.smithsonianmag.com/travel/how-to-tour-michelangelos-rome-12922932/
- ↑ 9,0 9,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 10,0 10,1 http://www.artnet.com/artists/michelangelo/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Pas L. v. Genealogics — 2003.
- Մարտի 6 ծնունդներ
- 1475 ծնունդներ
- Փետրվարի 18 մահեր
- 1564 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Իտալացի քանդակագործներ
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի ճարտարապետներ
- Իտալացի բանաստեղծներ
- Իտալացի ճարտարագետներ
- Անձինք թղթադրամների վրա
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Ճարտարագետներ այբբենական կարգով
- 16-րդ դարի իտալացի նկարիչներ