«Ֆրանկներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Էթնիկ խումբ |անվանում = Ֆրանկներ |պատկեր = 290px |պատկեր_նկարագրում = Ա...»:
 
No edit summary
Տող 14. Տող 14.


[[Միջնադար]]ում ''Ֆրանկ'' տերմինը օգտագործվում էր որպես ''Արևմտյան եվրոպացի'' տերմինի հոմանիշ, քանի որ Կարոլինյան ֆրանկները վերահսկում էին Արևմտյան Եվրոպայի մեծ մասը և հիմնադրեցին քաղաքական համակարգ, որի հիմքում ընկած էր եվրոպական ''[[հին կարգ]]ը'', որը ավարտվեց միայն [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] արդյունքում: Ֆրանկները լավ հարաբերություններ հատատեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ և դաշնակիցների հետ մասնակցեցին [[Խաչակրաց արշավանքներ]]ին Եվրոպայից դուրս [[Լևանտ]]ում, որտեղ հիմնեցին ֆրանկական իշխանություններ:
[[Միջնադար]]ում ''Ֆրանկ'' տերմինը օգտագործվում էր որպես ''Արևմտյան եվրոպացի'' տերմինի հոմանիշ, քանի որ Կարոլինյան ֆրանկները վերահսկում էին Արևմտյան Եվրոպայի մեծ մասը և հիմնադրեցին քաղաքական համակարգ, որի հիմքում ընկած էր եվրոպական ''[[հին կարգ]]ը'', որը ավարտվեց միայն [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] արդյունքում: Ֆրանկները լավ հարաբերություններ հատատեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ և դաշնակիցների հետ մասնակցեցին [[Խաչակրաց արշավանքներ]]ին Եվրոպայից դուրս [[Լևանտ]]ում, որտեղ հիմնեցին ֆրանկական իշխանություններ:
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
[[Կատեգորիա:Ֆրանկներ]]
[[Կատեգորիա:Ֆրանկներ]]

07:56, 11 հունվարի 2019-ի տարբերակ

Ֆրանկներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
Ֆրանկերեն
Հավատք(ներ)
Ֆրանկական հեթանոսություն, Կաթոլիկ եկեղեցի

Ֆրանկներ (լատին․՝ Franci կամ gens Francorum) Գերմանական ժողովուրդների խումբ, որոնց անվանումը առաջին անգամ նշվել է 3-րդ դարի հռոմեական աղբյուրներում: Այսպես անվանվել են Ստորին և Միջին Հռենոսի ժողովուրդներին: Հետագայում տերմինը նաև օգտագործվել է հռոմանացված գերմանական տոհմերին անվանելու համար Հռոմեական կայսրության անկումից հետո, որոնք բնակվել են Լուարից Հռենոս ընկած տարածաշջանում և իշխել են շատ հետ Հռոմեական թագավորություններում, հետագայում ճանաչվել են Կաթոլիկ եկեղեցու կողմից որպես Արևմտյան Հռոմեական կայսրության առաջնորդների ժառանգներ[1][2][3]:

Չնայած ֆրանկներ անվանումը չի գործածվել մինչև 3-րդ դարը, նվազագույնը մի քանի ֆրանկական ցեղեր հայտնի են եղել հռոմեացիներին իրենց սեփական անվանումներով, որոնք եղել են և Հռոմի թշնամիներ, և դաշնակիցներ: Նոր անվանումը առաջին անգամ գործածվել է, երբ հռոմեացիները կորցրեցին վերահսկողությունը Հռենոսի շրջանում: Ֆրանկների մասին առաջին հիշատակման մեջ նշվել է, որ նրանք միավորվել են և ասպատակել հռոմեական տարածքները:

Ֆրանկենրը, որոնք բնակվում էին Հռոմի սահմաններից ներս, Հռենոսի մոտ, կոչվում էին Սալյան ֆրանկներ և Ռիպուարյան կամ Հռենոսյան ֆրանկները, որոնք բազմաթիվ փորձերից հետո նվաճեցին Հռոմի սահմանամերձ քաղաք Քյոլնը և վերահսկողության տակ առան Հռենոսի ձախ ափը: 450-ական և 460 ական թվականներին ֆրանկ Խլիդերիկ I-ը մեկն էր հռոմեացիների մի շարք զորավարներից, որոնք մասնակցում էին Հռոմեական Գալիայում ռազմական գործողություններին: Խլիդերիկը և նրա որդի Քլոդվիգ I-ը հիմնադրեցին ֆրանկների թագավորությունը: Նոր տեսակի թագավորությունից սկիզբ առավ Մերովինգների հարստությունը, որը նվաճեց Գալիայի մեծ մասը 6-րդ դարում` դառնալով Հռենոսի հովտի ֆրանկական թագավորությունների առաջնորդը: Այն հիմք դարձավ Մարովինգյան կայսրության ստեղծման, որոնց փոխարինեցին Կարոլինգները 8-րդ դարում:

Միջնադարում Ֆրանկ տերմինը օգտագործվում էր որպես Արևմտյան եվրոպացի տերմինի հոմանիշ, քանի որ Կարոլինյան ֆրանկները վերահսկում էին Արևմտյան Եվրոպայի մեծ մասը և հիմնադրեցին քաղաքական համակարգ, որի հիմքում ընկած էր եվրոպական հին կարգը, որը ավարտվեց միայն Ֆրանսիական հեղափոխության արդյունքում: Ֆրանկները լավ հարաբերություններ հատատեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ և դաշնակիցների հետ մասնակցեցին Խաչակրաց արշավանքներին Եվրոպայից դուրս Լևանտում, որտեղ հիմնեցին ֆրանկական իշխանություններ:

Ծանոթագրություններ