«Եղևնի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 32. Տող 32.
==Աղբյուր==
==Աղբյուր==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=199 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Եղևնի]
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=199 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Եղևնի]

{{Արտաքին հղումներ}}
{{վիքիբառարան}}
{{վիքիբառարան}}



17:47, 10 հունվարի 2019-ի տարբերակ

Փիճի (լատին․՝ Abies), մեծ ծառեր են, պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին։

Տարածվածություն

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ Աճում է կավային, ավազակավային հողերում։ Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի։ Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ։ Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները։

Նկարագրությունը

Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն։ Բունն ուղիղ է։ Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով։ Հասունացած կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են փոշոտվելու տարին և վերածվում են մասերի։ Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում։ Կան եղևնու տարբեր տեսակներ. եղևի Կովկասյան A.nordmanniana, որը դեկորատիվ ծառ է, աճում է կովկասյան լեռների արևմտյան մասում, եղևնի սիբիրական A. sibirica, որն աճում է Սիբիրում, եղևնի սպիտակակեղև A. nephrolepis, որն աճում է Պրիմորյեի լեռներում, եղևնի եվրոպական A. alba։ Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի։ Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած։ Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թևիկներ։ Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն։ Գեղազարդիչ է։

Եղևնին որպես խորհրդանիշ

Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ։ Այն նաև Ամանորի զարդն է՝ տոնածառը ՝ տանը և քաղաքների հրապարակներում։

Աղբյուր

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի» հոդվածին։
Ընթերցե՛ք «եղևնի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։