«Եդեսիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3. Տող 3.


== Անվան ծագում ==
== Անվան ծագում ==
Հնագույն անունը Օրրոն էր, մ․ թ․ ա․ 303–ին Սելևկիոս Ա․ Նիկատորը վերաշինեց այն և անվանեց Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի նույնանուն քաղաքի։
Հնագույն անունը Օրրոն էր, մ․ թ․ ա․ 303 թվականին Սելևկիոս Ա․ Նիկատորը վերաշինեց այն և անվանեց Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի նույնանուն քաղաքի։


== Պատմություն ==
== Պատմություն ==
Մ․ թ․ ա․ 312–մ․ թ․ ա․ 216–ին [[Օսրոյենե|Օսրոյենեի թագավորության]] մայրաքաղաքն էր։ 216–ին Հռոմի [[Կարակալլա]] կայսրը, գահընկեց անելով Օսրոյենեի վերջին թագավոր [[Աբգար Ժ Սևերոս|Աբգարին]], Եդեսիան դարձրեց գաղութ։ 363–ի հռոմեա–պարսկական հաշտության պայմանագրով Եդեսիան անցավ Սասանյան Իրանին։ Եդեսիան V–VI դդ․ եղել է կռվախնձոր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Պարսից թագավորներ [[Կավադ I|Կավատն]] ու [[Խոսրով Ա Սասանյան|Խոսրով Անուշրվանը]] բազմիցս փորձել են գրավել այն։ 640–ին Եդեսիան գրավել են արաբները, որոնց տիրապետության տակ է մնացել մինչև 944–ը։ Այնուհետև Եդեսիային տիրել են բյուզանդացիները, ապա՝ [[Մրվանյաններ|Մրվանյան ամիրաները]], իսկ 1071–ին՝ սելջուկ–թուրքերը։ 1098–ին, [[Խաչակրաց առաջին արշավանք]]ի ժամանակ, [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուինը]] հիմնեց Եդեսիայի կոմսությունը։ 1391–ին Եդեսիան ավերել են Լենկթեմուրի հրոսակները։ Այնուհետև Եդեսիային տիրել են թուրքմեն ամիրաները, 1512–ից՝ պարսիկները, 1637–ից՝ օսմանյան թուրքերը։
Մ․ թ․ ա․ 312–մ․ թ․ ա․ 216 թվականներին [[Օսրոյենե|Օսրոյենեի թագավորության]] մայրաքաղաքն էր։ 216 թվականին Հռոմի [[Կարակալլա]] կայսրը, գահընկեց անելով Օսրոյենեի վերջին թագավոր [[Աբգար Ժ Սևերոս|Աբգարին]], Եդեսիան դարձրեց գաղութ։ 363 թվականի հռոմեա–պարսկական հաշտության պայմանագրով Եդեսիան անցավ Սասանյան Իրանին։ Եդեսիան V–VI դդ․ եղել է կռվախնձոր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Պարսից թագավորներ [[Կավադ I|Կավատն]] ու [[Խոսրով Ա Սասանյան|Խոսրով Անուշրվանը]] բազմիցս փորձել են գրավել այն։ 640 թվականին Եդեսիան գրավել են արաբները, որոնց տիրապետության տակ է մնացել մինչև 944 թվականը։ Այնուհետև Եդեսիային տիրել են բյուզանդացիները, ապա՝ [[Մրվանյաններ|Մրվանյան ամիրաները]], իսկ 1071 թվականին՝ սելջուկ–թուրքերը։ 1098 թվականին, [[Խաչակրաց առաջին արշավանք]]ի ժամանակ, [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուինը]] հիմնեց Եդեսիայի կոմսությունը։ 1391 թվականին Եդեսիան ավերել են Լենկթեմուրի հրոսակները։ Այնուհետև Եդեսիային տիրել են թուրքմեն ամիրաները, 1512 թվականից՝ պարսիկները, 1637 թվականից՝ օսմանյան թուրքերը։


== Մշակույթը ==
== Մշակույթը ==
Տող 13. Տող 13.
== Եդեսիան և Հայաստանը ==
== Եդեսիան և Հայաստանը ==
Եդեսիան Հայաստանի հետ տնտեսական ու մշակութային սերտ կապեր էր պահպանում դեռևս հին շրջանում և վաղ միջնադարում։ Դրանք ավելի ծավալվեցին հայոց պետականության վերականգնումից հետո։ Քաղաքն ուներ գեղեցիկ դիրք, շրջապատված էր ավաններով։ [[Ներսես Շնորհալի]]ն իր «Ողբ Եդեսիո» պոեմում վառ գույներով է նկարագրել նրա ամուր, բարձր պարիսպները, շուկաները, տները։ V դարից սկսած հայերի մեջ արմատացած էր այն համոզմունքը, որ Եդեսիայի թագավորությունը հայկական էր, նրա թագավորները հայեր էին, և որ Եդեսիան հիմնադրել է հայոց Տիգրան Բ Մեծը։<br>
Եդեսիան Հայաստանի հետ տնտեսական ու մշակութային սերտ կապեր էր պահպանում դեռևս հին շրջանում և վաղ միջնադարում։ Դրանք ավելի ծավալվեցին հայոց պետականության վերականգնումից հետո։ Քաղաքն ուներ գեղեցիկ դիրք, շրջապատված էր ավաններով։ [[Ներսես Շնորհալի]]ն իր «Ողբ Եդեսիո» պոեմում վառ գույներով է նկարագրել նրա ամուր, բարձր պարիսպները, շուկաները, տները։ V դարից սկսած հայերի մեջ արմատացած էր այն համոզմունքը, որ Եդեսիայի թագավորությունը հայկական էր, նրա թագավորները հայեր էին, և որ Եդեսիան հիմնադրել է հայոց Տիգրան Բ Մեծը։<br>
XI–XII դդ․ Եդեսիայում հայ բնակչությունը ավելի ստվարացավ։ 1144–ին Եդեսիայում կար 47 հզ․ հայ բնակիչ։ Այդ են վկայում ոչ միայն հայկական, այլև արաբական սկզբնաղբյուրները։ XII դ․ արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի հավաստմամբ Եդեսիան ամբողջությամբ հայերով էին բնակեցված։ Այս պատճառով Բյուզանդիան, ապա նաև սելջուկները ստիպված էին Եդեսիայի քաղաքագլուխ (դուկ) նշանակել հայերից։
XI–XII դդ․ Եդեսիայում հայ բնակչությունը ավելի ստվարացավ։ 1144 թվականին Եդեսիայում կար 47 հազար հայ բնակիչ։ Այդ են վկայում ոչ միայն հայկական, այլև արաբական սկզբնաղբյուրները։ XII դ․ արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի հավաստմամբ Եդեսիան ամբողջությամբ հայերով էին բնակեցված։ Այս պատճառով Բյուզանդիան, ապա նաև սելջուկները ստիպված էին Եդեսիայի քաղաքագլուխ (դուկ) նշանակել հայերից։


[[Կատեգորիա:Սրբազան քաղաքներ]]
[[Կատեգորիա:Սրբազան քաղաքներ]]

20:19, 6 հունվարի 2019-ի տարբերակ

Եդեսիա, Էդեսսա, Ուռհա, Ուրֆա (ասորերեն՝ Օրհայ, արաբ․ Ռուհա), քաղաք Միջագետքի հյուսիս–արևմուտքում, Եփրատի վտակ Դայսան գետի վրա։

Անվան ծագում

Հնագույն անունը Օրրոն էր, մ․ թ․ ա․ 303 թվականին Սելևկիոս Ա․ Նիկատորը վերաշինեց այն և անվանեց Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի նույնանուն քաղաքի։

Պատմություն

Մ․ թ․ ա․ 312–մ․ թ․ ա․ 216 թվականներին Օսրոյենեի թագավորության մայրաքաղաքն էր։ 216 թվականին Հռոմի Կարակալլա կայսրը, գահընկեց անելով Օսրոյենեի վերջին թագավոր Աբգարին, Եդեսիան դարձրեց գաղութ։ 363 թվականի հռոմեա–պարսկական հաշտության պայմանագրով Եդեսիան անցավ Սասանյան Իրանին։ Եդեսիան V–VI դդ․ եղել է կռվախնձոր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Պարսից թագավորներ Կավատն ու Խոսրով Անուշրվանը բազմիցս փորձել են գրավել այն։ 640 թվականին Եդեսիան գրավել են արաբները, որոնց տիրապետության տակ է մնացել մինչև 944 թվականը։ Այնուհետև Եդեսիային տիրել են բյուզանդացիները, ապա՝ Մրվանյան ամիրաները, իսկ 1071 թվականին՝ սելջուկ–թուրքերը։ 1098 թվականին, Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ, Բալդուինը հիմնեց Եդեսիայի կոմսությունը։ 1391 թվականին Եդեսիան ավերել են Լենկթեմուրի հրոսակները։ Այնուհետև Եդեսիային տիրել են թուրքմեն ամիրաները, 1512 թվականից՝ պարսիկները, 1637 թվականից՝ օսմանյան թուրքերը։

Մշակույթը

Այս շրջանում Եդեսիայի տնտեսության ու մշակութային խոշոր կենտրոն էր։ Մեծ հռչակ էր վայելում Եփրեմ Ասորու հիմնադրած պարսկական դպրոցը, որտեղ ուսանելու էին գնում նաև այլ երկրներից (այդ թվում նաև Հայաստանից)։ Եդեսիայում կար հարուստ մատենադարան։ Ավանդության համաձայն տակավին Քրիստոսի օրոք Եդեսիայի բնակչությունն ընդունել է քրիստոնեություն։ Հուստինիանոս I–ի տիրապետության տարիներին Եդեսիայում շինարարական մեծ աշխատանքներ են ծավալվել։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայում է ստեղծել հայոց գրերը։

Եդեսիան և Հայաստանը

Եդեսիան Հայաստանի հետ տնտեսական ու մշակութային սերտ կապեր էր պահպանում դեռևս հին շրջանում և վաղ միջնադարում։ Դրանք ավելի ծավալվեցին հայոց պետականության վերականգնումից հետո։ Քաղաքն ուներ գեղեցիկ դիրք, շրջապատված էր ավաններով։ Ներսես Շնորհալին իր «Ողբ Եդեսիո» պոեմում վառ գույներով է նկարագրել նրա ամուր, բարձր պարիսպները, շուկաները, տները։ V դարից սկսած հայերի մեջ արմատացած էր այն համոզմունքը, որ Եդեսիայի թագավորությունը հայկական էր, նրա թագավորները հայեր էին, և որ Եդեսիան հիմնադրել է հայոց Տիգրան Բ Մեծը։
XI–XII դդ․ Եդեսիայում հայ բնակչությունը ավելի ստվարացավ։ 1144 թվականին Եդեսիայում կար 47 հազար հայ բնակիչ։ Այդ են վկայում ոչ միայն հայկական, այլև արաբական սկզբնաղբյուրները։ XII դ․ արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի հավաստմամբ Եդեսիան ամբողջությամբ հայերով էին բնակեցված։ Այս պատճառով Բյուզանդիան, ապա նաև սելջուկները ստիպված էին Եդեսիայի քաղաքագլուխ (դուկ) նշանակել հայերից։