«Եհովայի վկաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
լրացումներ
Տող 56. Տող 56.
Եհովայի վկաները չեն բարևում և չեն շփվում «լուրջ մեղք» գործող և չզղջացող մկրտված անդամների և կազմակերպությունից կամավոր դուրս եկող անհատների հետ<ref name=":4" />: «Կառավարիչ մարմնի» տված բացատրության համաձայն՝ «չզղջացող մեղավորին ժողովից հեռացնում են, որպեսզի Աստծու չափանիշները չնսեմացվեն, ու ժողովը հոգևորապես մաքուր մնա։ Դա նաև կարող է մղել անզեղջ մեղավորին սթափվելու»<ref>{{Cite web|url=https://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2006845|title=Միշտ ընդունիր Եհովայի խրատը|last=Դիտարան 15.11.2006 թ., էջեր 26-30, պարբ.՝ 6|first=|date=|website=wol.jw.org|publisher=|accessdate=2019-01-05}}</ref>։ Նրանք ընկերակցությունից զրկելը ներկայացնում են որպես «սիրո դրսևորում՝ մեղք գործած անհատի հանդեպ»<ref name=":5" />: Վտարված անհատից պետք է խուսափեն բոլոր Եհովայի վկաները, այդ թվում նաև ընտանիքի այն անդամները, ովքեր միևնույն տան մեջ չեն բնակվում, «նույնիսկ եթե գործի բերումով դա անհրաժեշտ է, ապա դա [պետք է] անեն նվազագույն չափով»<ref name=":4" />:
Եհովայի վկաները չեն բարևում և չեն շփվում «լուրջ մեղք» գործող և չզղջացող մկրտված անդամների և կազմակերպությունից կամավոր դուրս եկող անհատների հետ<ref name=":4" />: «Կառավարիչ մարմնի» տված բացատրության համաձայն՝ «չզղջացող մեղավորին ժողովից հեռացնում են, որպեսզի Աստծու չափանիշները չնսեմացվեն, ու ժողովը հոգևորապես մաքուր մնա։ Դա նաև կարող է մղել անզեղջ մեղավորին սթափվելու»<ref>{{Cite web|url=https://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2006845|title=Միշտ ընդունիր Եհովայի խրատը|last=Դիտարան 15.11.2006 թ., էջեր 26-30, պարբ.՝ 6|first=|date=|website=wol.jw.org|publisher=|accessdate=2019-01-05}}</ref>։ Նրանք ընկերակցությունից զրկելը ներկայացնում են որպես «սիրո դրսևորում՝ մեղք գործած անհատի հանդեպ»<ref name=":5" />: Վտարված անհատից պետք է խուսափեն բոլոր Եհովայի վկաները, այդ թվում նաև ընտանիքի այն անդամները, ովքեր միևնույն տան մեջ չեն բնակվում, «նույնիսկ եթե գործի բերումով դա անհրաժեշտ է, ապա դա [պետք է] անեն նվազագույն չափով»<ref name=":4" />:


Վտարված անհատները հաճախ բախվում են դժվարությունների և ենթարկվում են հոգեկան տրավմայի, քանի որ Եհովայի վկա եղած ժամանակ նրանց շփումը ոչ վկա անհատների հետ եղել է սահմանափակված<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=40Sqq6n_HYgC&redir_esc=y|title=Jehovah's Witnesses: Portrait of a Contemporary Religious Movement|last=Holden, Andrew|first=|publisher=Routledge|year=2002|isbn=0-415-26609-2|location=|pages=163}}</ref>: «Դիտարան» պարբերագրում նախկին անդամներին որպես հավատուրաց «հոգեկան հիվանդներ» ("mentally diseased"<ref>{{Cite web|url=https://wol.jw.org/en/wol/d/r1/lp-e/2011524#h=9|title=Will You Heed Jehovah’s Clear Warnings?|last=Watchtower 15.07.2011, pp. 15-19|first=|date=|website=wol.jw.org|publisher=|accessdate=2019-01-05}}</ref>) բնութագրելը (հոդվածի հայերեն թարգմանության մեջ կիրառվում է «հիվանդությամ բռնված» արտահայտությունը<ref>{{Cite web|url=https://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2011524#h=9|title=Ուշադրություն կդարձնե՞ս Եհովայի հստակ նախազգուշացումներին|last=Դիտարան 15.07.2011, էջեր 15-19, պարբ.՝ 6|first=|date=|website=wol.jw.org|publisher=|accessdate=2019-01-05}}</ref>) բազմաթիվ քննադատությունների առիթ է հանդիսացել<ref>{{Cite web|url=http://www.independent.co.uk/news/uk/home-news/war-of-words-breaks-out-among-jehovahs-witnesses-2361448.html|title=War of words breaks out among Jehovah's Witnesses|date=2011-09-27|website=The Independent|language=en|accessdate=2019-01-05}}</ref><ref>{{Cite web|url=https://www.heraldsun.com.au/archive/news/jehovas-witnesses-defectors-cop-a-blast/news-story/c30ac70e6f8b114fe63326d2b4ddf3cd|title=Jehova's Witnesses defectors cop a blast|date=2011-10-01|website=www.heraldsun.com.au|language=en|accessdate=2019-01-05}}</ref>:
Վտարված անհատները հաճախ բախվում են դժվարությունների և ենթարկվում են հոգեկան տրավմայի, քանի որ Եհովայի վկա եղած ժամանակ նրանց շփումը ոչ վկա անհատների հետ եղել է սահմանափակված<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=40Sqq6n_HYgC&redir_esc=y|title=Jehovah's Witnesses: Portrait of a Contemporary Religious Movement|last=Holden, Andrew|first=|publisher=Routledge|year=2002|isbn=0-415-26609-2|location=|pages=163}}</ref>: «Դիտարան» պարբերագրում նախկին անդամներին որպես հավատուրաց «հոգեկան հիվանդներ» ("mentally diseased"<ref>{{Cite web|url=https://wol.jw.org/en/wol/d/r1/lp-e/2011524#h=9|title=Will You Heed Jehovah’s Clear Warnings?|last=Watchtower 15.07.2011, pp. 15-19|first=|date=|website=wol.jw.org|publisher=|accessdate=2019-01-05}}</ref>) բնութագրելը (հոդվածի հայերեն թարգմանության մեջ կիրառվում է «հիվանդությամբ բռնված» արտահայտությունը<ref>{{Cite web|url=https://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2011524#h=9|title=Ուշադրություն կդարձնե՞ս Եհովայի հստակ նախազգուշացումներին|last=Դիտարան 15.07.2011, էջեր 15-19, պարբ.՝ 6|first=|date=|website=wol.jw.org|publisher=|accessdate=2019-01-05}}</ref>) բազմաթիվ քննադատությունների առիթ է հանդիսացել<ref>{{Cite web|url=http://www.independent.co.uk/news/uk/home-news/war-of-words-breaks-out-among-jehovahs-witnesses-2361448.html|title=War of words breaks out among Jehovah's Witnesses|date=2011-09-27|website=The Independent|language=en|accessdate=2019-01-05}}</ref><ref>{{Cite web|url=https://www.heraldsun.com.au/archive/news/jehovas-witnesses-defectors-cop-a-blast/news-story/c30ac70e6f8b114fe63326d2b4ddf3cd|title=Jehova's Witnesses defectors cop a blast|date=2011-10-01|website=www.heraldsun.com.au|language=en|accessdate=2019-01-05}}</ref>:


==== Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր ====
==== Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր ====

19:12, 5 հունվարի 2019-ի տարբերակ

Պատկեր:Jw headquart.jpg
Եհովայի վկաների գլխավոր վարչությունը Ուորվիքում (Նյու Յորք, ԱՄՆ)
Դիտարանի ընկերության ակտիվ անդամների թիվը 1945-2013 թթ.

Եհովայի վկաներ, 19-րդ դարի վերջում Միացյալ Նահանգներում ստեղծված միջազգային կրոնական կազմակերպություն: Կազմակերպության հաղորդած պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց անդամների թիվը ողջ աշխարհում 8.58 մլն է[1]: Կազմակերպության գործունեությունը վերահսկվում է 8 անձից կազմված խմբի (տարբեր ժամանակաշրջաններրում անդամների թիվը եղել է 7-18)՝ «կառավարիչ մարմնի» կողմից[2]:

Եհովայի վկաները հայտնի են դռնեդուռ քարոզչությամբ, փողոցում պատահական անցորդների հետ զրուցելով և կրոնական գրականություն, մասնավորապես՝ «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերը բաժանելով։ Նրանք հավատում են, որ մարդկությունը գտնվում է Աստվածաշնչում հիշատակված աշխարհի վախճանին նախորդող ժամանակաշրջանում։ Նրանք կատարել են մի շարք կանխատեսումներ, որոնք չեն իրականացել[3]: Oրինակ՝ կանխատեսել են, որ 1914, 1925 և 1975 թթ. լինելու է աշխարհի վախճանը (Արմագեդոնը)[4][5][6]:

Եհովայի վկաներն ընդունում են որոշակի գիտակցական տարիքի հասած անձանց, այդ թվում՝ երեխաների մկրտությունը[7], որով նորահավատը նրանց կազմակերպության անդամ է դառնում։ Որոշ Եհովայի վկաներ մկրտվել են 6 կամ 7 տարեկանում[8][9]:

Եհովայի վկաները հրաժարվում են ամբողջական արյան և դրա հիմնական բաղադրամասերի՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և պլազմայի փոխներարկումից՝ անկախ հիվանդի տարիքից և առողջական վիճակի ծանրությունից: Նրանց նաև արգելված է արյուն տալ ուրիշներին ներարկելու համար և պահեստավորել սեփական արյունը իրենց իսկ ներարկելու համար: Արյան այլ բաղադրամասերի ներարկումը (օր.՝ իմունոգլոբուլիններ, ալբումին), հեմոդիալիզը, հեմոդիլյուցիան անձնական որոշման հարց է[10]:

Նրանք «ընկերակցությունից զրկում» են կազմակերպությունից դուրս եկող անդամներին, այսինքն՝ չեն բարևում և չեն շփվում ո՛չ կրոնական, ո՛չ էլ որևէ այլ թեմայով: Եթե վտարված անհատն ընտանիքի անդամ է, շփումը պետք է հասցվի նվազագույնի[11][12]: «Դիտարանի ընկերության» գրականության մեջ ընկերակցությունից զրկելը ներկայացվում է որպես «սիրո դրսևորում՝ մեղք գործած անհատի հանդեպ»[13][14]:

Եհովայի վկաներին խրախուսվում է բարձրագույն կրթություն չստանալ[15][16]:

Պատմություն

Չարլզ Ռասելը (1852-1916), Աստվածաշունչ ուսումնասիրողների հիմնադիրը և «Դիտարանի ընկերության» առաջին նախագահը (1984-1916)

Եհովայի վկաների կազմակերպությունը սկիզբ է առել Աստվածաշունչ ուսումնասիրողների շարժումից, որը հիմնադրվել է 1870-ականներին Պիտսբուրգում (Փենսիլվանիա, ԱՄՆ) Չարլզ Թեյզ Ռասելի կողմից: 1884 թվականին նա հիմնում է «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը» (այժմ կոչվում է «Փենսիլվանիայի Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն», անգլ.՝ Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania) և դառնում վերջինիս առաջին նախագահը: 1909 թվականին Ռասելը ընկերության գլխավոր վարչությունը Պիտսբուրգից տեղափոխում է Բրուքլին (Նյու Յորք)[17]:1909-1932 թթ. Աստվածաշունչ ուսումնասիրողների համայնքում բաժանումների[18][19] արդյունքում ձևավորվում են մի շարք ինքնուրույն կրոնական կազմակերպություններ:

Ջոզեֆ Ռատերֆորդը, «Դիտարանի ընկերության» երկրորդ նախագահը

Ռասելի մահվանից մոտ երկու ամիս անց՝ 1917 թվականի հունվարին «Դիտարանի ընկերության» երկրորդ նախագահ է ընտրվում Ջոզեֆ ֆրանկլին Ռատերֆորդը («Դատավոր Ռատերֆորդ»; 1869–1942): Ռատերֆորդը կատարեց կազմակերպչական և ուսմունքային նշանակալի փոփոխություններ և 1931 թվականին Աստվածաշունչ ուսումնասիրողների իր խումբն այլ խմբերից առանձնացնելու համար ընտրեց «Եհովայի վկաներ» անվանումը[19]:

1942 թվականին ընկերության երրորդ նախագահ է նշանակվում Նեյթան Նորը (1905-1977): 1943 թվականին միսիոներներ պատրաստելու նպատակով նա հիմնում է «Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ» դպրոցը: Նրա որոշմամբ մինչ օրս ընկերության բոլոր գրքերն ու պարբերագրերը տպագրվում են անանուն: Նորի գլխավորությամբ մի խումբ Եհովայի վկաներ ստեղծում են Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը[17]:

Կազմակերպության հաջորդ նախագահներն են եղել Ֆրեդերիկ Ֆրենցը, Միլթոն Հենշելը, Դոն Ադամսը: 2014 թվականին ընկերության նախագահ է նշանակվում Ռոբերտ Սիրանկոն[20]: 2016 թվականին Եհովայի վկաների կազմակերպության գլխավոր վարչությունը տեղափոխվել է Ուորվիք (Նյու Յորք, ԱՄՆ)[17]:

Կազմակերպություն

Ֆինանսավորում

Կազմակերպության գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է Եհովայի վկաների նվիրատվությունների միջոցով։ Նրանց հանդիպումների ժամանակ հանգանակություն չի արվում, և անդամներից տասանորդ չի պահանջվում[21]: Կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն` «2018 թ. ծառայողական տարվա (01.09.2017 թ.-ից մինչև 31.08.2018 թ.) ընթացքում Եհովայի վկաները ծախսել են ավելի քան 214 միլիոն ԱՄՆ դոլար՝ հոգալու համար հատուկ ռահվիրաների, միսիոներների և շրջագայող վերակացուների կարիքները, որոնք նշանակված են ծառայելու դաշտում»[1]:

Համոզմունքներ

Եհովայի վկաների ուսմունքները հաստատվում են «կառավարիչ մարմնի» կողմից, որը ստանձնում է Աստվածաշունչը մեկնաբանելու պատասխանատվությունը: «Կառավարիչ մարմինը» թեև իրեն Աստծուց ներշնչված և անսխալական չի համարում, պնդում է, որ տրամադրում է «առաջնորդություն Աստծու կողմից»՝[22] իր ուսմունքները բնութագրելով որպես «....հիմնված Աստծու Խոսքի վրա։ Հետևաբար .... [Կառավարիչ մարմնի հրատարակած գրականությունը] Եհովայից է և ոչ թե մարդկանցից»[23]:

Տետրագրամմատոն

Եհովայի վկաները կարևորություն են տալիս Աստծու անվան կիրառմանը և նախընտրում են օգտագործել տետրագրամմատոնի «Եհովա» արտասանությամբ տարբերակը[24]: Նրանք հավատում են, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը, իսկ Սուրբ Հոգին Աստծու «գործուն ուժն» է և ոչ թե՝ անձնավորություն[25]:


Նրանք հավատում են, որ Հիսուսը Աստծու միակ անմիջական ստեղծագործությունն է, և մնացած ամեն բան ստեղծվել է Հիսուսի կողմից՝ Աստծու զորությամբ[26]: Եհովայի վկաները հավատում են, որ Հիսուսը մահացել է մարդկության մեղքերի ներման համար և Հիսուսի մահվան շնորհիվ Արմագեդոնը վերապրածներին երկրային դրախտում հավիտյան ապրելու հնարավորություն կտրվի[27]: Նման հնարավորթյուն կտրվի նաև մինչև Արմագեդոնը մահացածներին, ովքեր Արմագեդոնից հետո հազար տարվա ընթացքում հարություն կառնեն[28]: Իսկ նրանք, ովքեր կմերժեն վկաների հաղորդած «բարի լուրը» կոչնչացվեն Արմագեդոնի ժամանակ[29]: Նրանք կարծում են, որ Հիսուսին գամել են ոչ թե խաչի, այլ՝ ուղղահայաց սյան կամ ցցի վրա[30]:

Նրանք ժխտում են երրորդության, անմահ հոգու և դժոխքի ուսմունքները՝ համարելով դրանք ոչ սուրբգրային: Նրանք չեն նշում Ամանորը, Սուրբ ծնունդը, Զատիկը, Տրնդեզը, ծննդյան օրերը և այլ տոներ ու սովորույթներ՝ համարելով դրանք հեթանոսական ծագում ունեցող[31]:

Եհովայի վկաները սովորեցնում են, որ 1914 թվականին Սատանան և նրա դևերը երկնքից ցած են նետվել երկրի վրա, որով և սկսվել է վերջին օրերը[32]: Նրանք հավատում են, որ մարդկային հասարակությունը գտնվում է Սատանայի և նրա դևերի ազդեցության տակ, ուստի շատ Եհովայի վկաներ ձգտում են մտերիմ ընկերություն չանել ոչ վկաների հետ[33]:

Եհովայի վկաները Հայաստանում

Հայաստանում Եհովայի վկաների կազմակերպության գործունեությունը սկսվել է 1975 թվականից, սակայն պետական գրանցում ստացել են 2004 թվականին[34]: Համաձայն Եհովայի վկաների պաշտոնական կայքի՝ Հայաստանում նրանց անդամների թիվը մոտ 11000 է[35]:

1993–2012 թթ. զինվորական ծառայությունից հրաժարված ավելի քան 450 Եհովայի վկաներ ազատազրկվել են 1-3 տարի ժամկետներով: 2013 թ. ԱԺ ընդունեց «այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որից հետո զորակոչման ենթակա Եհովայի վկաները անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայություն: Նրանք կարող են նշանակվել որպես հանրային ծառայող, բակի հավաքարար, փողոց մաքրող, տեխսպասարկման աշխատող, աղբահան, բուժքրոջ օգնական, փոստատար, գործավար, սանիտար, շտապօգնության մեքենայի վարորդ կամ գրասենյակային աշխատող[36]: Քաղաքացիական ծառայության ժամկետը 36 ամիս է, իսկ աշխատանքային շաբաթը բաղկացած է 48 ժամից: Տարեկան տրվում է 10 արձակուրդային օր[37]: Այլընտրանքային ծառայություն կատարողները ստանում են 30,000 դրամ աշխատավարձ[38]: Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը, որպես կանոն, պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 30000 դրամը[39]:

Քննադատություն

Եհովայի վկաները քննադատվում են քրիստոնեական այլ կրոնների ներկայացուցիչների, որոշ բժիշկների, նախկին անդամների և վերլուծաբանների կողմից: նրանք մեղադրվում են ուսմունքային փոփոխություններ և Աստվածաշնչի ոչ ճշգրիտ թարգմանություն կատարելու, նախկին անդամներին վտարելու, արյան փոխներարկումից հրաժարվելու, երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը իշխանություններին չհաղորդելու մեջ:

Հայտնի քննադատներ

1980 թվականին «Կառավարիչ մարմնի» անդամ Ռեյմոնդ Ֆրանցը (1922-2010) իր պաշտոնից ազատվել և վտարվել է Եհովայի վկաների կազմակերպությունից[40][41]: Կազմակերպությունից դուրս գալուց հետո նա գրել է «Խղճի ճգնաժամ»[42] և «Քրիստոնեական ազատություն փնտրելով»[43] գրքերը, որոնցում քննադատական վերլուծության է ենթարկել «Դիտարանի ընկերության» գործունեությունն ու որոշ ուսմունքներ:

Նախկին անդամներին «ընկերակցությունից զրկելը»

Եհովայի վկաները չեն բարևում և չեն շփվում «լուրջ մեղք» գործող և չզղջացող մկրտված անդամների և կազմակերպությունից կամավոր դուրս եկող անհատների հետ[12]: «Կառավարիչ մարմնի» տված բացատրության համաձայն՝ «չզղջացող մեղավորին ժողովից հեռացնում են, որպեսզի Աստծու չափանիշները չնսեմացվեն, ու ժողովը հոգևորապես մաքուր մնա։ Դա նաև կարող է մղել անզեղջ մեղավորին սթափվելու»[44]։ Նրանք ընկերակցությունից զրկելը ներկայացնում են որպես «սիրո դրսևորում՝ մեղք գործած անհատի հանդեպ»[13]: Վտարված անհատից պետք է խուսափեն բոլոր Եհովայի վկաները, այդ թվում նաև ընտանիքի այն անդամները, ովքեր միևնույն տան մեջ չեն բնակվում, «նույնիսկ եթե գործի բերումով դա անհրաժեշտ է, ապա դա [պետք է] անեն նվազագույն չափով»[12]:

Վտարված անհատները հաճախ բախվում են դժվարությունների և ենթարկվում են հոգեկան տրավմայի, քանի որ Եհովայի վկա եղած ժամանակ նրանց շփումը ոչ վկա անհատների հետ եղել է սահմանափակված[45]: «Դիտարան» պարբերագրում նախկին անդամներին որպես հավատուրաց «հոգեկան հիվանդներ» ("mentally diseased"[46]) բնութագրելը (հոդվածի հայերեն թարգմանության մեջ կիրառվում է «հիվանդությամբ բռնված» արտահայտությունը[47]) բազմաթիվ քննադատությունների առիթ է հանդիսացել[48][49]:

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր

Եհովայի վկաները մեղադրվում են այնպիսի մշակույթ և քաղաքականություն ունենալու մեջ, որը նպաստում է երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը գաղտնի պահելուն[50]: Կազմակերպությունը մեղադրվում է իր «երկու վկայի կանոնը» կիրառելու մեջ (ըստ նրանց այս կանոնը հիմնված է Աստվածաշնչյան 2-րդ Օրենք 19:15; Մատթեոս 18:15-17 խոսքերի վրա), որի համաձայն՝ եթե սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող անձը ժխտում է մեղադրանքը, երեք երեցներից կազմված «իրավական կոմիտեն» այն հիմնավորված կարող է համարել, երբ նույն դեպքի վերաբերյալ կա երկրորդ անձի վկայություն[51]: Այն դեպքերում, երբ երկրորդ անձի վկայություն չկա «Դիտարանի ընկերության» կարգադրությունն է. «երեցները հարցը կթողնեն Եհովայի ձեռքերում»[52]:

«Դիտարանի ընկերությունը» երեցներին կարգադրում է սեռական բռնության դեպքերը հաղորդել իշխանություններին, երբ օրենքն է պարտադրում այդպես վարվել, այլ դեպքերում՝ իշխանություններին հաղորդելու հարցը պետք է թողնել տուժածի կամ նրա ընտանիքի անդամների հայեցողությանը[51][53]: Որոշ տուժածների խոսքերով՝ տեղի երեցները կարգադրել են նրանց լռություն պահպանել, որ մեղադրյալը և կազմակերպությունը զերծ մնան վարկաբեկությունից[54][55]: 2015 թվականին Ավստրալիայի «Երեխաների նկատմամբ սեռական բռնության ինստիտուցիոնալ արձագանքների արքայական կոմիտեն» (անգլ.՝ The Royal Commission into Institutional Responses to Child Sexual Abuse) հայտնաբերել է, որ սկսած 1950 թվականից Եհովայի վկաների երեցների կողմից ուսումնասիրված սեռական բռնության մեջ մեղադրվող1,006 անձանց դեպքերից «ոչ մեկը չի հաղորդվել աշխարհիկ իշխանություններին»[56]:

Դատական գործընթացներ

Հայաստան

2012 թվականի նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 19 հետևորդներն ընդդեմ Հայաստանի գործով։ Դատարանը բավարարեց դիմողների իրավունքի խախտումը՝ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար կալանքի տակ պահելը։ Որոշման համաձայն հետևորդներին պատճառված բարոյական վնասի համար Հայաստանի նրանց պետք է վճարեր 134.000 եվրո[57]։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 «Եհովայի վկաներ։ 2018 Ընդհանուր հաշվետվություն». jw.org - Եհովայի վկաների պաշտոնական կայք. Վերցված է 2018-12-27-ին.
  2. «Եհովայի վկաների Կառավարիչ մարմին. ի՞նչ է այն | ՀՏՀ». jw.org. Վերցված է 2018-12-27-ին.
  3. Դիտարան 01.01.2013 թ., էջեր 4-8. «Աշխարհի վերջ. վախ, հետաքրքրություն, հուսախաբություն». wol.jw.org. Վերցված է 2018-12-27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «1914 - Failed Watchtower prophecy - Falsified History». www.jwfacts.com - Փաստեր Եհովայի վկաների մասին (անգլերեն). Վերցված է 2019-01-01-ին.
  5. «1925 and the Watchtower teaching that Millions now living will never die!». www.jwfacts.com - Փաստեր Եհովայի վկաների մասին (անգլերեն). Վերցված է 2019-01-01-ին.
  6. «1975 - Watchtower Quotes to show what really was predicted». www.jwfacts.com - Փաստեր Եհովայի վկաների մասին (անգլերեն). Վերցված է 2019-01-01-ին.
  7. Դիտարան 15.03.2018 թ., էջեր 8-12, պարբ.՝ 4. «Ծնողնե՛ր, պատրաստո՞ւմ եք ձեր երեխաներին մկրտվելու». wol.jw.org. Վերցված է 2019-01-01-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Դիտարան 1.03.1992, էջ 27 (ռուս.). «Преследование цели, поставленной шестилетней девочкой». wol.jw.org.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Եհովայի վկաների տարեգիրք 2011 (ռուս.). Проповедь и обучение по всему миру. WatchTower Bible and Tract Society of Pennsylvania.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Մնա Աստծու սիրո մեջ, 2014 թ., WatchTower Bible and Tract Society of Pennsylvania, էջ՝ 77,78 կարդալ օնլայն
  11. Մնա Աստծու սիրո մեջ, 2014 թ., WatchTower Bible and Tract Society of Pennsylvania, էջ՝ 207,208 կարդալ օնլայն
  12. 12,0 12,1 12,2 Մեր թագավորական ծառայությունը (օգոստոս. 2002 թ.,), էջեր 3-4. «Քրիստոնեական հավատարմություն դրսևորիր, երբ հարազատներիցդ որևէ մեկը զրկվում է ընկերակցությունից». wol.jw.org. Վերցված է 2018-12-31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. 13,0 13,1 Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (մարտ, 2019 թ.), էջ 6. «Ընկերակցությունից զրկելը սիրո դրսևորում է». wol.jw.org. Վերցված է 2018-12-31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Դիտարան 15.04.2015 թ., էջեր 29-31. «Ընկերակցությունից զրկելը սիրո դրսևորում է». wol.jw.org. Վերցված է 2018-12-31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. Դիտարան 15.11.2011 թ., էջեր 16–20, պարբ. 11. ««Ժամանակավոր բնակիչներ» ամբարիշտ աշխարհում». wol.jw.org. Վերցված է 2018-12-27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. Դիտարան 15.04.2008 թ., էջեր 3-7, պարբ. 10. «Մերժենք «անարժեք բաները»». wol.jw.org. Վերցված է 2018-12-27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. 17,0 17,1 17,2 «Jehovah's Witness | religion». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018-12-26-ին.
  18. Penton, James M (1997). Apocalypse Delayed: The Story of Jehovah's Witnesses (2nd ed.). Toronto, Ont. : University of Toronto Press. էջեր 43–62. ISBN 0-8020-7973-3.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  19. 19,0 19,1 Alan, Rogerson (1969). Millions Now Living Will Never Die. London, Constable. էջեր 52, 55. ISBN 978-0-09-455940-0.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  20. George, D. Chryssides. (2016). Jehovah's Witnesses: Continuity and Change. Taylor & Francis. էջ 143. ISBN 9781138548787.
  21. Hesse, Hans. (2011). Persecution and Resistance of Jehovah's Witnesses During the Nazi-Regime. Chicago: Edition Temmen c/o. էջեր 296, 298. ISBN 3-861-08750-2.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  22. Դիտարան 15.04.2011 թ., էջեր 3–5. «Տեսնո՞ւմ ես Եհովայի առաջնորդությունը». wol.jw.org. Վերցված է 2018-12-30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. Դիտարան 15.09.2010 թ., էջեր 12-16, պարբ. 8. «Ճշմարիտ երկրպագությունը միասնությամբ է բնորոշվում». wol.jw.org. Վերցված է 2018-12-30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  24. Holden, Andrew (2002). Jehovah's Witnesses: Portrait of a Contemporary Religious Movement. Routledge. էջ 24. ISBN 978-0-415-26610-9.
  25. Դիտարան 01.10.2009 թ., էջեր 4-6. «Ի՞նչ է սուրբ ոգին». wol.jw.org. Վերցված է 2018-12-30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. Hoekema, Anthony A (1963). The Four Major Cults. Grand Rapids, Michigan: William B. Eerdmans. էջ 262. ISBN 0-8028-3117-6.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  27. Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում , 2016 թ. Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. Գլուխ 5 - Փրկանք. Աստծու մեծագույն նվերը.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում, 2016 թ., Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. Գլուխ 7 - Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար, պարբ.՝ 16-20.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. Դիտարան 15.07.2008 թ., էջեր 3–7, պարբ.՝ 12. «Տնետուն ծառայություն. ինչո՞ւ է կարևոր այսօր». wol.jw.org. Վերցված է 2018-12-30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  30. Penton James M (1997). Apocalypse Delayed: The Story of Jehovah's Witnesses (2nd ed.). University of Toronto Press. էջ 372. ISBN 0-8020-7973-3.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  31. Մնա Աստծու սիրո մեջ, 2014 թ., WatchTower Bible and Tract Society of Pennsylvania. Գլուխ 13 - Աստծուն տհաճ տոներ և սովորույթներ.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  32. Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ, 2017 թ. Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. Գլուխ 9 - Աշխարհի վերջը մո՞տ է, պարբ. 4.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. Penton, M.J. (1997). Apocalypse Delayed: The Story of Jehovah's Witnesses. University of Toronto Press. էջեր 188–190, 280–283. ISBN 0-8020-7973-3.. «Most Witnesses tend to think of society outside their own community as decadent and corrupt ... This in turn means to Jehovah's Witnesses that they must keep themselves apart from Satan's "doomed system of things." Thus most tend to socialize largely, although not totally, within the Witness community.» {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  34. Վ. Իշխանյան, Ա. Իշխանյան, Մ. Վարդանյան (2010). Կրոնի ազատությունը Հայաստանում: Ուսումնասիրություն։. Երևան: Հայաստանի Հելսինկյան կոմիտե. էջ 114. ISBN 978-99941-2-384-1.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  35. «Հայաստան։ Քանի՞ Եհովայի վկա կա այնտեղ։». jw.org. Վերցված է 2018-12-27-ին.
  36. «Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը Հայաստանում». jw.org. 5.02.2015 թ. Վերցված է 2019-01-01-ին.
  37. «Հայաստանը տրամադրում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն». jw.org. 5.11.2013 թ. Վերցված է 2019-01-01-ին.
  38. Վ. Իշխանյան, Ս. Խոջոյան, Մ. Երանոսյան (2014). Համայնք և երկիր: Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն. Երևան: Հայաստանի Հելսինկյան կոմիտե. էջ 38. ISBN 978-99941-2-976-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  39. «ՀՀ կառավարության N 1059-Ն որոշում, 19 սեպտեմբերի 2013 թվականի` այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը սահմանելու մասին». www.arlis.am. Վերցված է 2019-01-01-ին.
  40. Our Kingdom Ministry, August 1980, page 2. «Announcements». wol.jw.org. Վերցված է 2019-01-03-ին. «This is a notification that Raymond Victor Franz is no longer a member of the Governing Body and of the Brooklyn Bethel family as of May 22, 1980.»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  41. Ostling, Richard (Feb. 22, 1982). «Witness Under Prosecution». Time Magazine.
  42. Реймонд Френц - Кризис совести. «Կարդալ գրքի ռուսերեն տարբերակը». Свидетели Иеговы: Некуда Идти (ռուսերեն). Վերցված է 2019-01-03-ին.
  43. Реймонд Френц - В поисках христианской свободы. «Կարդալ գրքի ռուսերեն տարբերակը». Свидетели Иеговы: Некуда Идти (ռուսերեն). Վերցված է 2019-01-03-ին.
  44. Դիտարան 15.11.2006 թ., էջեր 26-30, պարբ.՝ 6. «Միշտ ընդունիր Եհովայի խրատը». wol.jw.org. Վերցված է 2019-01-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  45. Holden, Andrew (2002). Jehovah's Witnesses: Portrait of a Contemporary Religious Movement. Routledge. էջ 163. ISBN 0-415-26609-2.
  46. Watchtower 15.07.2011, pp. 15-19. «Will You Heed Jehovah's Clear Warnings?». wol.jw.org. Վերցված է 2019-01-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  47. Դիտարան 15.07.2011, էջեր 15-19, պարբ.՝ 6. «Ուշադրություն կդարձնե՞ս Եհովայի հստակ նախազգուշացումներին». wol.jw.org. Վերցված է 2019-01-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  48. «War of words breaks out among Jehovah's Witnesses». The Independent (անգլերեն). 2011-09-27. Վերցված է 2019-01-05-ին.
  49. «Jehova's Witnesses defectors cop a blast». www.heraldsun.com.au (անգլերեն). 2011-10-01. Վերցված է 2019-01-05-ին.
  50. Goodstein, Laurie (2002-08-11). «Ousted Members Say Jehovah's Witnesses' Policy on Abuse Hides Offenses». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018-12-28-ին.
  51. 51,0 51,1 Jehovah's Witnesses Official Media website (Archived from the original on November 23, 2009). «Jehovah's Witnesses and Child Protection». web.archive.org. Վերցված է 2018-12-28-ին.
  52. Shepherd the Flock of God։ Brooklyn, New York: Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania։ 2010։ էջ 72. Գրքի ռուսերեն թարգմանությունը.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  53. Shepherd the Flock of God. Brooklyn, New York: Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. 2010. էջեր 131–132.
  54. Bootie Cosgrove-Mather (29.04.2003). «Another Church Sex Scandal». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2018-12-29-ին.
  55. BBC News (2002-07-12). «Secret database protects paedophiles» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-12-29-ին.
  56. «"Case Study 29", Day 147 p.16, July 2015». Royal Commission into Institutional Responses to Child Sexual Abuse (անգլերեն). 2015-07-27. Վերցված է 2018-12-28-ին.
  57. Հայաստանը «Եհովայի վկաներ»-ի հետևորդներն կվճարի 134.000 եվրո