«Զաքարիա Փալիաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Օրհներգերի հեղինակներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 56. | Տող 56. | ||
[[Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում մահացածներ]] |
[[Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Վրացի երաժիշտներ]] |
[[Կատեգորիա:Վրացի երաժիշտներ]] |
||
[[Կատեգորիա:Օրհներգերի հեղինակներ]] |
11:18, 5 հունվարի 2019-ի տարբերակ
Զաքարիա Փալիաշվիլի | |
---|---|
Զաքարիա Փալիաշվուլի | |
Բնօրինակ անուն | ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი |
Ի ծնե անուն | վրաց.՝ ზაქარია ფალიაშვილი |
Ծնվել է | օգոստոսի 16, 1871 Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Վրաստան, ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1933 (62 տարեկանում) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թիֆլիս |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Zacharia Paliashvili Վիքիպահեստում |
Զաքարիա Պետրի Փալիաշվիլի, (վր.` ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი, 1871, Քութայիս - 1933, Թիֆլիս), Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչ, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից:
Վաղ կյանքը
Զաքարիա Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում: Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել: Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից: 1895-1899 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900-1903 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: 1905 թվականին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908-1917 թվականներին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թվականից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929-1932 թվականներին՝ տնօրենը:
Բուն կյանքը
Փալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են։ Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը։
Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր։ Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թվական)։
Զաքարիա Փալիաշվիլու պատվին
1937 թվականին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թվականին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թվականներին)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Палиашвили Захарий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Աղբյուրներ
- Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զաքարիա Փալիաշվիլի կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Փալիաշվիլի» հոդվածին։ |
|
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1933 մահեր
- Վրացի երաժիշտներ
- Օրհներգերի հեղինակներ