«Գեորգի Դանելիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 319. Տող 319.
[[Կատեգորիա:ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում]]
[[Կատեգորիա:ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ]]

20:27, 29 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Գեորգի Դանելիա
վրաց.՝ გიორგი დანელია
Ծնվել էօգոստոսի 25, 1930(1930-08-25)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 4, 2019(2019-04-04) (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1955) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[2]
Գործունեության տարիներ1958 - այժմ
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և հրապարակախոս
Ոճ(եր)կինոկատակերգություն և տրագիկոմեդիա
ԱմուսինԼյուբով Սոկոլովա
Պարգևներ
IMDbID ID 0199381

Գրիգորի Նիկոլաևիչ Դանելիա (վրաց.՝ გიორგი დანელია, ռուս.՝ Георгий Николаевич Данелия, ծնվ.՝ 25 օգոստոսի, 1930, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1978), ՌՍՖՍՀ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1981), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1996) դափնեկիր[3]։

Կենսագրություն

Գեորգի Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում։

Ընտանիք

  • Հայրը - Նիկոլայ Դանելիա (1902-1981) - ինժեներ, հանքի տնօրեն, Մոսկվայի ու ԽՍՀՄ Մետրոստրոյի գլխավոր ինժեներ, գեներալ-մայոր
  • Մայրը - Մերի Անջապարիձե (1905-1980), որպես ասիստենտ ու երկրորդ ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմում», նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, Ստալինյան առաջին կարգի մրցանակի դափնեկիր է (1950)
  • Առաջին կինը - Իրինա Գինզբուրգ (ամուսնացած են եղել 1951-1956 թվականներին),
    • Դուստրը - Սվետլանա Դանելիա, իրավաբան
    • Դուստրը - Նինա Դանելիա, դիվանագետ
  • Երկրորդ կինը - Լյուբով Սոկոլովա, դերասանուհի (ամուսնացած են եղել 1957-1984 թվականներին),
    • Որդին - Նիկոլայ Սոկոլով-Դանելիա (1959-1985), ռեժիսոր, բանաստեղծ, նկարիչ
      • Թոռները - Մարգարիտա Դանելիա, Մարիամ Աբուլաձե, Ալյոնա Դանելիա
  • Երրորդ կինը - Գալինա Դանելիա

Ստեղծագործությունը

1955 թվականին ավարտում է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ 1956 թվականին ընդունվում է նոր բացված Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսեր, որն ավարտում է 1959 թվականին։

1959 թվականին Գեորգի Դանելիան սկսում է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա», (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը։ Գեորգի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմում է սատիրայի ժանրին և դառնում կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։

1967-1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Фитиль» սատիրական ամսագրի համար։

Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։

1980-ական թվականներին որպես ժյուրիի անդամ հրավիրվել է ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգային։

Գեորգի Դանելիան Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ազգային ակադեմիայի ու Ռուսական «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս է։ 1987 թվականից «Մոսֆիլմ» կինոընկերության «Ռիթմ» կինոստուդիայի նախագահն է ու գեղարվեստական ղեկավարը։

2003 թվականից հանդիսանում է «Գեորգի Դանելիայի՝ նոր կինոյի զարգացման ու ավանդույթների պահպանման հիմնադրամի» (ռուս.՝ «Фонда Георгия Данелия сохранения традиций и развития нового кино») նախագահ։

Հետաքրքրվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, երաժշտությամբ, տանն ունի թմբուկների հավաքածու։ Ապրում և աշխատում է Մոսկվայում։

Ֆիլմագրություն

Տարի Ֆիլմ Ֆիլմի բնօրինակ անվանում
Ռեժիսոր Սցենարիստ Դերասան Դեր Նշումներ
1958 Վասիսուալի Լոխանկին Васисуалий Лоханкин
ԱյոY
ԱյոY
կարճամետրաժ
1959 Նույնպես մարդիկ են Тоже люди
ԱյոY
ԱյոY
կարճամետրաժ
1960 Սերյոժա Серёжа
ԱյոY
ԱյոY
1962 Путь к причалу
ԱյոY
1963 Ես քայլում եմ Մոսկվայով Я шагаю по Москве
ԱյոY
ԱյոY
կոշիկ մաքրող
1965 Երեսուներեք Тридцать три
ԱյոY
ԱյոY
1968 Մի վշտանա Не горюй!
ԱյոY
ԱյոY
սպա
1971 Հաջողության ջենտլմենները Джентльмены удачи
ԱյոY
ԱյոY
անցորդ
1973 Բոլորովին կորած Совсем пропащий
ԱյոY
ԱյոY
1975 Աֆոնյա Афоня
ԱյոY
1977 Միմինո Мимино
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ինքնաթիռի օդաչու
1979 Աշնանային մարաթոն Осенний марафон
ԱյոY
ԱյոY
ԱյոY
գերմանացի սպա ֆիլմում
1982 Կաթում էին արցունքները Слёзы капали
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ընթերցող ուղևոր տրամվայում
1986 Կին-ձա-ձա։ Кин-дза-дза!
ԱյոY
ԱյոY
ԱյոY
Աբրադոկս
1988 Ֆրանսիացին Француз
ԱյոY
1990 Անձնագիրը Паспорт
ԱյոY
ԱյոY
ԱյոY
արաբ էշի հետ
1993 Նաստյա Настя
ԱյոY
ԱյոY
ԱյոY
մշակույթի ոլորտի աշխատող
1995 Գիր ու ղուշ Орёл и решка
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ինժեներ-կոնստրուկտոր
1998 Բարևներ Չարլի շեփորահարից Привет от Чарли-трубача
ԱյոY
2000 Ճակատագիր Фортуна
ԱյոY
ԱյոY
ԱյոY
зэк
2005 Աննա Анна
ԱյոY
2006 Պարահանդեսային գիշեր-2 կամ 50 տարի անց Карнавальная ночь-2, или 50 лет спустя
ԱյոY
կամեո
2013 Կու։ Կին-ձա-ձա։ Ку! Кин-дза-дза
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ճանապարհորդ Ռոմաշկա անիմացիոն

Մրցանակներ ու պարգևներ

  • Նիկա
1987 - ֆիլմ «Կին-ձա-ձա»
1991 - «Լավագույն սցենար» անվանակարգ, ֆիլմ «Անձնագիր»
2008 - «Հանուն պատվի ու արժանապատվության»
2014 - «Ку! Кин-дза-дза»
  • Կինոտավր
1996 - Սոչի, Ժյուրիի հատուկ մրցանակ, ֆիլմ «Գիր ու ղուշ»
1999 - Սոչի, ՌԴ նախագահի մրցանակ «Ռուսական կինոյի զարգացման մեջ ունեցած առանձնակի ներդրման համար»
2000 - Սոչի, հաղթանակ «Նախագահական խորհրդի մրցանակ» անվանակարգում, ֆիլմ «Ճակատագիր»

Որպես «Մոսֆիլմի» ներկայացուցիչ՝ Գեորգի Դանելիան Օսկար է ստացել պրոդյուսեր Յոիոտի Մացուեի հետ «Դերսու Ուզալա» (ռուս.՝ «Дерсу Узала») ֆիլմի համար 1976 թվականին[4]։

Պետական մրցանակներ

  • ՌՍՖՍՀ արվեստների վաստակավոր արտիստ (1965)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1974)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (25 օգոստոսի, 2010 թվական) - հայրենի կինոմատոգրաֆի զարգացման մեջ մեծ ներդրման ու ստեղծագործական բազմամյա գործունեության համար[5]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (29 օգոստոսի, 2000 թվական) - կինոմատոգրաֆի զարգացման մեջ անձնական մեծ ներդրման համար
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1978) - «Միմինո» (1977) ֆիլմի համար
  • ՌՍՖՍհ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1981)[6]
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1985)
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (29 մայիսի, 1997 թվական) - «Անձնագիր», «Նաստյա», «Գիր ու ղուշ» ֆիլմերի համար[7]
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1980)
  • Պատվո շքանշան (Վրաստան, 2000)
  • Ռուսաստանի նախագահի մրցանակ կինոարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար
  • Ռուսաստանի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ[8]
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ

Գրքեր

  • Данелия Г. Н. Кот ушел, а улыбка осталась. — М.: Эксмо, 2014. — 415 с. — 5000 экз. — ISBN 978-5-699-76244-6
  • Данелия Г. Н. Безбилетный пассажир: «байки» кинорежиссёра. — М.: Эксмо, 2006. — 416 с. — 5100 экз. — ISBN 978-5-699-12714-6, 5-699-12714-3
  • Данелия Г. Н. Тостуемый пьёт до дна. — М.: Эксмо, 2006. — 352 с. — 7100 экз. — ISBN 5-699-12715-3
  • Данелия Г. Н. Чито-грито. — М.: Эксмо, 2007. — 768 с. — 17 000 экз. — ISBN 5-699-17248-3, 978-5-699-17248-1
  • Данелия Г. Н. Джентльмены удачи и другие киносценарии. — СПб.: Сеанс: Амфора, 2008. — 624 с. — (Библиотека кинодраматурга). — 5000 экз. — ISBN 978-5-367-00641-4
  • Данелия Г. Н. Не горюй! — М.: АСТ : Зебра Е, 2008. — 704 с. — (Актёрская книга). — 5000 экз. — ISBN 978-5-17-054369-4, 978-5-94663-620-9
  • Р. Габриадзе В.Токарева Г. Данелия Мимино. — М.: Искусство, 1978. — 88 с. — 30 000 экз.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Данелия Георгий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. LIBRIS — 2016.
  3. Указ Президента Российской Федерации от 29 мая 1997 года № 532
  4. «Dersu Uzala» winning the Oscar® for Foreign Language Film
  5. О награждении орденом «За заслуги перед Отечеством» II степени Данелии Г. Н.
  6. «Георгий Николаевич Данелия. Биографическая справка». РИАНовости. 25 августа 2010. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 29 мая 1997 года № 532
  8. Состав РАХ

Արտաքին հղումներ