«Հայերը Բոստոնում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 14. Տող 14.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Հայկական սփյուռք}}

[[Կատեգորիա:Ամերիկահայեր ըստ քաղաքի|բ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայեր ըստ քաղաքի|բ]]
[[Կատեգորիա:Բոստոն]]
[[Կատեգորիա:Բոստոն]]

11:35, 29 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Հայերը Բոստոնում, Բոստոնում հայերը բնակություն են հաստատել 1880-ական թթ.։ Մինչ այդ հիշվում Է 1682 թվականին այստեղ հաստատված հունգարահայ Ստեփան Զադորին։ 1890 թվականին Սարգիս Շաղլյանը Բոստոնում հիմնել է շաքարեղեգի գործարան (մասնաճյուղեր է ունեցել Կալիֆոռնիայում2003 թվականին Բոստոնում և շրջակայքում ապրել է 60 հազարից ավելի հայ՝ մտավորականներ, բանվորներ, արհեստավորներ, առևտրականներ։ 2013 թվականի տվյալներով, Բոստոնում ապրում է մոտավորապես 80.000 հայ։

Առաջին հայկական եկեղեցին գործում Է 1923 թվականից։ Այստեղ է գտնվում ԱՄՆ-ի Հայ կաթողիկե եկեղեցու կենտրոնը՝ Սուրբ Խաչ եկեղեցին։ Կան նաև ավետարանական եկեղեցիներ։ Եկեղեցիներին կից գործում են ամենօրյա և մեկօրյա դպրոցներ։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են ՀՀԴ-ի, ՌԱԿ-ի տեղական կազմակերպությունները՝ իրենց մշակութային, մարզական, երիտասարդական կառույցներով, ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, հայրենակցական (այնթապցիներ, խարբերդցիներ, արաբկիրցիներ, մարաշցիներ, սեբաստացիներ, համավասպուրականցիներ) միությունների մասնաճյուղերը։

Բոստոնում Է ՌԱԿ-ի Արևելյան շրջանային վարչության գրասենյակը։ Գործում են բազմաբնույթ մասնագիտական կազմակերպություններ. Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR), Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկությունր (գտնվում Է Քեմբրիջ քաղաքում՝ Բոստոնի մերձակայքում), Հայ դերասանների, Հայ բժիշկների ընկերությունները, Ամերիկայի հայկական գրադարանների և թանգարանների միությունը (ALMA)։

Գործում են նաև Համազգային մշակութային միության թատերախումբը, «Համաստեղ» գրադարանը։

Լույս են տեսնում «Հայրենիք», «Հայ սիրտ» պարբերականները, Արմինիըն Ռիվյու ("The Armenian Review") և Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր ("The Armenian Spectator Mirror") շաբաթաթերթերը։ Բոստոնում են լույս տեսել նաև «Պայքար» օրաթերթր, «Հայրենիք» ամսագիրը։

Գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ծրագրեր հայերեն և անգլերեն։ Հարվարդի համալսարանն ունի հայագիտական ամբիոն[1]։

Ծանոթագրություններ

  1. Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003.