«Եվրոպական միություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: ps:اروپايي اتحاديه
չ r2.5.4) (Ռոբոտը փոփոխում է․: an:Unión Europea
Տող 272. Տող 272.
[[als:Europäische Union]]
[[als:Europäische Union]]
[[am:አውሮፓ ህብረት]]
[[am:አውሮፓ ህብረት]]
[[an:Unión Europeya]]
[[an:Unión Europea]]
[[ang:Europisce Gesamnung]]
[[ang:Europisce Gesamnung]]
[[ar:الاتحاد الأوروبي]]
[[ar:الاتحاد الأوروبي]]

17:02, 23 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Եվրոպական Միություն[1]
Եվրոպական Միության դրոշը
Եվրոպական Միության Դրոշը[2]
Նշանաբան՝ In varietate concordia[3]
Հիմն՝ Ներբող Ուրախությանն (նվագախմբային)[4]
ԵՄ ինստիտուտների վայրերը Բրյուսել (ԵՄԽ, ԵԿ, և ԵԽ)
Ֆրանկֆուրտ (ԵԿԲ)
Լյուքսեմբուրգ (ԵԴ and ԱԵԴ)
Ստրասբուրգ (2րդ ԵԽ)
Դրամանական իշխանություն Եվրոպական Կենտրոնական Բանկ (Ֆրանկֆուրտ)[5]
Վարչական կենտրոն Բրյուսել (դե ֆակտո մայրաքաղաք)[6]
Եվրոպական Միության ամենամեծ քաղաքը Լոնդոն
Անդամ երկրներ 27
Պաշտոնական լեզուներ 23 պաշտոնական լեզու
Նախագահություններ
Եվրոպական Խորհուրդ Frank-Walter Steinmeier
ԵՄ Խորհուրդ Գերմանիա
Եվրոպական Հանձնաժողով Խոսե Մանուել Դուրան Բառոզո
Եվրոպական Խորհրդարան Հանս Գերթ Պյոտերինգ
Պատմություն
Եվրոպայի օր Մայիս 9, 1950
Formation as EEC
 - Signed
 - Enforced
Treaty of Rome
 - March 25, 1957
 - January 1, 1958
Formation as EU
 - Signed
 - Enforced
Maastricht Treaty
 - February 7, 1992
 - November 1, 1993
Վիճակագրություն
Տարածք
 - Total
7րդ եթե հաշվառվի[7]
3,976,372 կմ²
Բնակչություն
 - Ընդհանուր (2006)
 - Խտություն
3րդ եթե հաշվառվի[8]
461,500,000
115.6 մարդ/կմ²
GDP 2006)
 - Total
 - Per capita
1st if ranked[9]
$13.31 trillion[10]
$28,100[11]
HDI (2003) 0.922 (est.)[12](22nd if ranked[13]) – high
Other information
Տարադրամներ Եվրո (EUR կամ €)[14]

Այլ տարադրամներ:
Բրիտանական ֆունտ (GBP կամ GB£)
Կիպրոսի ֆունտ (CYP կամ C£)
Չեխական կրոնա (CZK կամ Kč)
Դանիական կրոնա (DKK կամ kr)
Էստոնական կրոնա (EEK կամ kr)
Հունգարական ֆորինտ (HUF կամ Ft)
Լատվիական լատ (LVL կամ Ls)
Լիտվական լիտ (LTL կամ Lt)
Մալթայի լիրա (MTL կամ Lm)
Լեհական զլոտի (PLN կամ zł)
Սլովակյան կրոնա (SKK կամ Sk)
Սլովենական տոլար (SIT)
Շվեդական կրոնա (SEK կամ kr)

Ժամանակային գոտի GMT 0 մինչև +2[15]
Internet TLD .eu
Calling codes Not standardised[16]
Պաշտոնական կայք http://europa.eu/

^ See other official names
^ See European symbols [17]
^ Only for Eurozone members and EU institutions
^Not de jure - Brussels is unofficialy referred to as The Capital of the European Union because it is the hub of EU institutions: it hosts the European Commission, the European Council, and the European Parliament.
^ If counted as a single unit.
^ Total: According to IMF Estimations & Reports for 2005; Per capita: According to the CIA World Factbook [18].
^Estimated using members' HDI, and weighted by estimated current population.
^Would be 9th if member states were not counted.
^ +1 to +3 during DST; French overseas départements, UTC −4 to +4
^ Plans for a EU-wide +3 prefix were abandoned. The European Telephony Numbering Space, +388 3 is somewhat similar. Current members' codes begin with either +3 or +4.

Եվրոպական Միությունը (Եվրամիություն) եզակի միջկառավարական և վերազգային կազմավորում է, որն ընդգրկում է 27 անդամ երկրներ։ Եվրոպական Միությունը հիմնվել է 1992թ. Եվրոպական Միության մասին Պայմանագրով (Մաաստրիխտի պայմանագիր

Հայաստան և Եվրամիություն

Հայաստանը Եվրոպական Միության Հարևանության Քաղաքականության մասնակից է։ Համապատասխան Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը ստորագրվել է 1999 թ. Հունիսին, իսկ Գործողությունների Ծրագիրը՝ 2006-ի Նոյեմբերի 13-ին։

Եվրոնյուզ

Եվրոպական Միությունը և եվրոպական համայնքները


Եվրոպական Միության և դրա իրավական համակարգի ձևավորումն իրականացել է աստիճանաբար: Այն սկսվել է դեռևս XX դարի 50-ական թվականներին, երբ ստեղծվեցին եվրոպական երեք համայնքները:

  1. Քարածխի և պողպատի եվրոպական համայնքը /EOYC/
  2. Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը /Եվրատոմ/
  3. Եվրոպական համայնքը /որն սկզբնապես կրում էր «տնտեսական» անվանումը/, Եվրոպական տնտեսական համայնք:

Այս համայնքներն առավելաբար տնտեսական իրավասության ինտեգրման միավորումներ էին /ընդհանուր շուկա, ընդհանուր հողային, հակամենաշնորհային, առևտրային քաղաքականություն և այլն/:
Ժամանակի հետ, սակայն, ամբողջացման այս գործընթացներն սկսեցին թափանցել հասարակական կյանքի նաև այլ ոլորտներ:
1992թ, արդեն գոյություն ունեցող համայնքների հիմքի վրա ստեղծվեց Եվրոպական Միությունը՝ որպես ընդհանուր իրավասության ինտեգրման կազմակերպություն, որն արդեն ընդգրկում է ոչ միայն տնտեսությունը, այլև հասարակական հարաբերությունների կարևորագույն այլ ոլորտներ /այդ թվում նաև ռազմական շինարարության և հանցավորության դեմ պայքարի հարցեր/:
Այս պայմաններում նախկին Եվրոպական տնտեսական համայնքը և Եվրատոմը շարունակեցին իրենց գոյությունը, սակայն որոկապես տարբեր կարգավիճակով՝ որպես Եվրոպական Միություն կազմակերպության կառուցվածքային տարրեր:
Բնական է, որ Եվրոպական համայնքները և Եվրոպական Միությունն ամբողջությամբ, ունեն ղեկավար կառույց՝ ինստիտուտների մեկ միասնական համակարգ՝ / Եվրոպական Խորհուրդ, Եվրոպական Միության խորհուրդ և ուրիշներ / հետևաբար և անդամ երկրների միևնույն կազմը:

Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը

Եվրոպայի տարածքում Եվրոպական Միությունից բացի, որպես համաեվրոպական երկրորդ կարևոր ինտեգրման կենտրոն, հանդես է գալիս Եվրոպայի Խորհուրդը, որի անդամ է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունը /2001 թվականից/: Եվրոպական Միությունը նույնանում է Եվրոպայի Խորհրդին գաղափարական խորհրդանիշներով և նպատակի ընդհանրությամբ: «Եվրոպայի Խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միասնականությանը՝ հանուն նրանց ընդհանուր ձեռքբերումների ու գաղափարների և սկզբունքների պաշտպանությանն ու իրականացմանը և նրանց տնտեսական ու սոցիալական առաջընթացի համագործակցությանը /Եվրոպայի Խորհրդի կանոնադրություն, հոդված 1/»:

  1. Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը ստեղծվել և գործում են տարբեր հիմնարար փաստաթղթերի հիմքի վրա: Միության համար դրանք պայմանագրեր են՝ կազմված Եվրոպայի երեք համայնքների կողմից և Եվրոպական Միության մասին պայմանագիրը: Այն իրավական աղբյուրը, որի վրա հիմնաված է Եվրոպայի Խորհուրդը՝ նրա կանոնադրությունն է, որն իր ձևով նույնպես միջազգային պայմանագիր է:
  2. Որպես Եվրոպական համայնքների և Միության գործունեության առաջնահերթություն և ուղղություն, ի սկզբանե հանդես է եկել տնտեսությունը: Ներկայումս այն ընդգրկում է հասարակական կյանքի բոլոր կարևոր ոլորտները՝ ընդհուպ Միության ընդհանուր պաշտպանական քաղաքականության ձևավորման հարցերը: Եվրոպայի Խորհուրդն իր գործունեությունը կենտրոնացնում է իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի վրա:
  3. Իր լիազորությունների բնույթով Եվրոպական Միությունը հանդես է գալիս որպես քաղաքական իշխանության կազմակերպություն, որի լիազորությունների ծավալը ժամանակի հետ ավելի է մեծանում:

Միության ինստիտուտները հրատարակում են նորմատիվային ակտեր, որոնք չեն պահանջում վավերացում և համապարտադիր են, հնարավոր է ամեն անգամ ի հեճուկս առանձին անդամ պետությունների կամքի:
Միության միասնական արժույթի՝ եվրոյի, մուտքով անդամ պետություններից այս կազմակերպության իրավասության ներքո անցան դրամավարկային քաղաքականության վճռորոշ հարցերը՝ ներառյալ դրամական արժեթղթերի թողարկումը:
Վերջին տարիներին եռանդուն քննարկումներ են ընթանում 1950թ Եվրոպական Կոնվենցիայի հետ Եվրոպական Միությունը միավորելու՝ արպես առանձին կողմի, հնարավոր է անգամ, որպես Եվրոպայի Խորհրդում Եվրոպական Միությունը միավորելու՝ որպես առանձին կողմի, հնարավոր է անգամ, որպես Եվրոպայի Խորհրդում Եվրոպական Միության ինքնուրույն անդամի ընդունվելու հարցի շուրջ: Եվրոպայի Խորհուրդը սեփական իրավաստեղծ լիազորությունների չի տիրապետում: Եվրոպայի Խորհրդի ատյանները նորմատիվային ակտեր չեն հրատարակում: Նրանք պատրաստում են միջազգային կոնվենցիաների նախագծեր, որոնք առաջարկում են անդամ պետություններին՝ ստորագրման և վավերացման համար, ինչպես նաև ընդունում են որոշումներ և երաշխավորագրեր, որոնք որպես փաստաթուղթ չունեն իրավաբանական պարտադիր ուժ:
Չորրորդ՝ Եվրոպական Միության ատյանները, իրենց իրավասությունների սահմաններում ընդունել են բազմաթիվ նորմատիվ ակտեր, նախադեպային բնույթի դատական և մի շարք այլ որոշումներ, որոնք հիմնարար պայմանագրերի հետ միասին կազմում են Եվրոպական միության՝ որպես ինքնուրույն իրավական համակարգի իրավունքի աղբյուրներ:
Եվրոպայի Խորհրդի կողմից մշակված մնացած բոլոր կոնվեցիաները, այդ թվում և 1961թ ընդունված Եվրոպայի սոցիալական խարտիան, ստորագրել, վավերացրել և գործողության մեջ են դրել միայն անդամ պետությունների մի մասը:
Եվրոպայի խորհուրդը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որն ինտեգրման գործընթացը իրականցնում է զարգացող ինքնիշխան պետությունների կամքի միջոցով: Եվրոպայի Խորհուրդը միջազգային-իրավական, իսկ Եվրոպական Միությունը՝ միջազգային սկզբունքների համադրության վրա հիմնված պետաիրավական կազմակերպություններ են:

Եվրոպական Միության կազմը

Եվրոպական միության կազմը ձևավորվել է աստիճանաբար: Առաջին մասնակիցները եղել են Արևմտյան Եվրոպայի 6 երկրները՝ Բելգիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Ֆրանսիան: Այս կազմով էլ XX դարի 50-60-ական թվականներին գործում էին եվրոպական 3 համայնքները:
Համայնքների առաջին ընդլայնումը տեղի ունեցավ 70-ական թվականներին 1973-ին նրանց միացան Մեծ Բրիտանիան, Դանիան և Իռանդիան:
80-ական թվականներին դրանց կազմի մեջ մտան՝ 1981-ին՝ Հունաստանը, 1986-ին՝ Իսպանիան և Պորտուգալիան: Համայնքների անդամ երկրների թիվը հասավ 12-ի:
Վերը հիշատակված 12 երկրների ներիկայացուցիչները 1992թ ստորագրեցին պայմանագիր «Եվրոպական Միության» մասին, որը գործողության մեջ մտավ հաջորդ տարի:
Մաաստրիխտի պայմանագիրը երեք համայնքներին միանալու հատուկ ընթացակարգերը / ԱՊԵՀ-ի պայմանագրի 98-րդ հոդված, Եվրոպական Տնտեսական համայնքի պայմանագրի 237-րդ հոդված, Ատոմային Էներգիայի եվրոպական համայնքի պայմանագրի 205-րդ հոդված/ փոխարինեց Եվրոպական Միությանը միանալու մեկ միասնական ընթացակարգով:
Երեք պայմանագրերը նախատեսում էին, որ անդամ դառնալու ցանկություն ունեցող պետությունն իր խնդրանքը ներկայացնում է Խորհրդին, որը, նախքան իր դիրքորոշումն արտահայտելը, պարտադիր կերպով պետք է ստանար Հանձնաժողովի կարծիքը: Հետագայում ընթացակարգն էապես փոխվեց:
Եվրոպական Միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն «Եվրոպական ցանկացած պետություն կարող է խնդրել դառնալ Միության անդամ: Նա իր խնդրանքը ներկայացնում է Խորհրդին, որն արտահայտվում է միաձայն Հանձնաժողովի հետ խորհրդակցելուց և Եվրոպական Խորհրդարանի համապատասխան կարծիքը ստանալուց հետո»:
Ընդունման պայմանները համաձայնեցվում են անդամ պետությունների և հայցող պետության կողմից, այնուհետև՝ վավերացվում պայմանադիր բոլոր պետությունների կողմից՝ նրանց ներպետական սահմանադրական նորմերին համապատասխան:
Միության նոր անդամ պետություն դառնալու համար գոյություն ունեն մի շարք անհրաժեշտ պայմաններ:

  1. Նախ և առաջ պետությունը պետք է լինի «եվրոպական», որը պայամանվորված է ոչ այնքան աշխարհագրական դիրքով, որքան երկրի մշակույթով՝ ներառյալ նրա քաղաքական և իրավական ավանդույթները:
  2. Երկրորդ՝ Միության անդամ դառնալ ցանկացող պետությունը պարտավոր է հարգել Եվրոպական Միության պայմանագրում ամրագրված սահմանադրական՝ «ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև իրավական պետության սկզբունքները»:

Կան ևս երկու կարևոր պայմաններ՝ թեկնածու պետության տնտեսական և իրավական համակարգերին: Նախ խոսքը տնտեսական զարգացման բավարար բարձր մակարդակի մասին է և ազգային օրենսդրության համպատասխանությունը Եվրոպական Միության իրավունքին, որը պետք է արվի նախապես: Իրավական աղբյուրը, որի հիման վրա իրականանում է նոր անդամ պետության մուտքը Եվրամիություն՝ Միացման մասին պայմանագիրն է: Որպեսզի Միացման մասին պայմանագիրն ուժի մեջ մտնի, այն կարիք ունի վավերացման՝ Միության բոլոր անդամ պետությունների կողմից: Այսպիսով՝ Եվրոպական Միության մեջ ընդունվելու համար, ի թիվս մի շարք տնտեսական և քաղաքական բնույթի էական պահանջների, նախ անհրաժեշտ է ստանալ դրա մեջ մտնող յուրաքանչյուր անդամ պետության համաձայնությունը, ինչպես նաև Միության ժողովուրդների անբողջությունը ներկայացնող մարմնի՝ Եվրոպական Խորհրդի համաձայնությունը: Պայմանագրի գործողությունները տարածվում են նաև եվրոպական այնպիսի տարածքների վրա, որոնք ձևականորեն կարող են և չմտնել համապատասխան անդամ պետության պետական տարածքի մեջ, սակայն նրա արտաքին հարաբերություններն իրականցվում են տվյալ անդամ պետության կողմից /օրինակ՝ Ջիբրալթարը, որը Մեծ Բրիտանիայի կախյալ տարածքն է/: Ներկայումս Միության ոչ եվրոպական մասի թվում են Աֆրիկայում՝ Ազորյան կղզիները և Մադեյրան /Պորտուգալիա/, Կանարյան կղզիները /Իսպանիա/, Ռեյունոնը /Ֆրանսիա/, Գվիանան, Գվադելուպան /Ամերիկա/ և Մարտինիկան /Ֆրանսիա/:
Միաժամանակ, անդամ պետությունների որոշ տարածքներ և տիրույթներ զերծ են Եվոպական համայնքի մասին պայմանագրի գործողություններից: Այդ փաստաթղթի գրավոր կարգադրությունները և Միության իրավունքներն ամբողջությամբ դրանց վրա տարածվում են կամ մասամբ /օրինակ՝ Նորմանդյան կղզիները և Մեն կղզին / Մեծ Բրիտանիան/, կամ ընդհանրապես չեն տարածվում / օրինակ՝ Ֆարերյան կղզիները՝ Դանիա/:
Բազմաթիվ «անդրծովյան երկրներ և տարածքներ», որոնք գտնվում են անդամ պետությունների իրավասության ներքո, ստացել են հատուկ կարգավիճակ Եվրոպական համագործակցության մասին պայմանագրի 4-րդ՝ «Անդրծովյան երկրների և տարածքների ասոցիացիա» մասի հիման վրա: Դրանք թեև մայր երկրի հետ միասին չեն մտնում Միության կազմի մեջ, սակայն, միաժամանակ, սերտ համագործակցում են նրանց հետ, ընդհուպ մինչև Միության բյուջեից տրվող տնտեսական օգնության ստացումը:
Երեք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Դանիան և Շվեդիան, մյուսների հետ չգնացին ԵՄ-ի շրջանակներում կառուցվող արժույթի շուկայի երկրորդ փուլին, հետևաբար և կապված չեն այդ ոլորտի համապատասխան իրավական նորմերով:
Մյուս էական բացառությունը կապված է Շենգենյան համաձայնագրի և դրա վրա հիմնված շենգենյան իրավունքի վրա: Վերջինիս կանոնները սկզբնական շրջանում տարածվում էին միայն 5 անդամ պետության վրա, սակայն 2001թ մարտի 25-ից հետո դրանց թիվը դարձավ 13: Այդ ժամանակից ի վեր «Շենգենյան գոտին» ընդգրկում է Միության բոլոր երկրները, բացի երկուսից՝ Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից:
Չնայած Իռլանդիան, Նորվեգիան չհանդիսանալով ԵՄ անդամ որդեգրեցին նրա իրավական կառուցակարգի մի շարք բաղկացուցիչներ և իրենց սահմաններում ճանաչեցին դրանց իրավաբանական գերակայությունը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ


Հիմնական իրավունքների մասին Եվրոպական Միության Խարտիայում հատուկ ընդգծված է, որ Միությունը հարգում է մշակութային, կրոնական և լեզվական բազմազանությունը / հոդված 22/: Դա ցույց է տալիս, որ թեպետ ինտեգրման գործընթացները տանում են եվրոպական քաղաքացիների կյանքի չափորոշիչների աստիճանական միասնականացմանը, սակայն նպատակ չունեն հասնելու ամբողջական միակերպության, Միության մեջ մտնող տարբեր ազգերի և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունների ոչնչացման:
Իրավական համակարգի բոլոր կանոնները և աղբյուրները պետք է հրապարակվեն, հրատարակվեն և կիրառվեն կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրների ժողովուրդների լեզուներով: 1958թ պաշտոնական լեզու ճանաչվեցին բոլոր անդամ երկրների ժողովուրդների լեզուներով /պաշտոնական լեզուները քիչ են անդամ պետությունների թվից, քանի որ նրանցից մի քանիսը, օր՝ Ավստրիան և Գերմանիան, ունեն մեկ ընդհանուր լեզու/:
Համայնքը մինչև վերջին ընդլայնումն ուներ 11 պաշտոնական լեզու / գերմաներեն, անգլերեն, դանիերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ֆիններեն, հունարեն, իտալերեն, նիդեռլանդերեն, պորտուգալերեն, շվեդերեն նաև լիտվերեն, լատվերեն, չեխերեն/: Դա նշանակում է է, որ նշված 11 լեզուներով հիմնադիր պայմանագրերի բոլոր տարբերակները հանդիսանում են պաշտոնական /ԱՊԵՀ-ի պայմանագրի համաձայն միայն ֆրանսերեն տարբերակն էր պաշտոնական/:
Կանոնակարգերը և ընդհանուր բնույթի այլ ակտերը խմբագրվում են 11 պաշտոնական լեզուներով: Համայնքների «Պաշտոնական տեղեկագիրը» նույնպես լույս է տեսնում այդ 11 լեզուներով: Գործնականում, Եվրոպական համայնքների գործունեության ընթացքում կիրառվող աշխատանքային լեզուներն են հանդիսանում ֆրանսերենը և անգլերենը: Գերմանիան, իր հերթին, պահանջում է այդպիսի ռեժիմ սահմանել նաև գերմաներենի համար:
Այսպիսով, համայնքների շրջանակներում գործում է զարգացած լեզվաբանական ծառայություն, որի աշխատակիցների թվաքանակը բավական մեծ է ինստիտուտներում այլ ծառայողների թվաքանակի համեմատությամբ: Արդարադատության դատարանը ճանաչում է առանձնահատուկ լեզվաբանական ռեժիմ, որը պայմանավորված է իր գործունեության բնույթով: Գոյություն ունի թարգմանության ծառայություն և կոնֆերանսների մեկնաբանման ընդհանուր ծառայություն: 1993թ հոկտեմբերի 23-ին Բրյուսելում Եվրոպական Խորհուրդը Հանձնաժողովի թարգմանչական ծառայությանը կից որոշեց ստեղծել Միության թարգմանչական մարմինների կենտրոն:
Կենտրոնի խնդիրն էր թարգմանչական ծառայություններ իրականցնել Եվրոպական համայնքների տարբեր ինստիտուտների ու մարմինների, և, հատկապես, Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության, Կրթության եվրոպական գրասենյակի, Ներքին շուկայի ներդաշնակեցման գրասենյակի շրջանակներում, քանի որ վերջիններս չունեն սեփական լեզվաբանական ծառայությունները: 1995թ հոկտեմբերի 30-ից Կենտրոնի գործունեությունն ավելի ընդլայնվեց՝ տարածվելով նաև Առողջության և աշխատանքի անվտանգության գործակալության շրջանակներում:
Միության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել Միության ինստիտուտներին և ատյաններին ցանկացած պաշտոնական լեզվով, և ստանալ պատասխան նույն լեզվով:
Ձևավորվող «եվրոպական միասնականությունը» առաջադրում էր Եվրոպական Միության նմանատիպ խորհրդանիշների պահանջ: 1986 թվականից Եվրոպական համայնքները, իսկ ներկայումս Միությունն ամբողջությամբ, որպես սեփական պաշտոնական խորհրդանիշներ օգտագործում է դրոշը և օրհներգը:
Եվրոպական Միության դրոշը կապույտ պաստառ է, որի մեջտեղում ոսկեգույն աստղերից կազմված շրջանակ է: Աստղիկները 12 հատ են՝ որպես կատարելության խորհրդանիշ: Միության օրհներգը Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի ավարտն է՝«Ուրախության ներբողը» /խոսք՝ Ֆ. Շիլլերի/:
Հիշյալ օրհներգը հաճախ անվանում են «եվրոպական խորհրդանիշներ», քանի որ օգտագործվում են նաև եվրոպական այլ միավորված կազմակերպությունների կողմից՝ ինչպես օրինակ՝ Եվրոպայի խորհուրդը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ


Հիմնադիր պայմանագրերը նախատեսում են, որ Համայնքի ինստիտուտների նստավայրը պետք է որոշակի անդամ պետությունների ընդհանուր համաձայնությամբ /Եվրոպական համայնքի պայմանագրի 289-րդ և Եվրատոմի պայմանագրի համապատասխան հոդված/:
Իրավիճակը հարաբերականորեն պարզ էր այն ժամանակ, երբ գոյություն ուներ միայն ԱՊԵՀ-ը: Գերագույն մարմինը, Վեհաժողովի քարտուղարությունը, Արդարադատության դատարանը տեղակայվել էին Լյուքսեմբուրգում, որտեղ գումարվում էր նաև Նախարարների հատուկ խորհուրդը, իսկ Խորհրդարանի նստաշրջանները տեղի էին ունենում Ստրասբուրգում: Դրությունն ավելի բարդացավ Եվրոպական երկու նոր համայնքների ստեղծմամբ, որոնց Հանձնաժողովները տեղավորվեցին Բրյուսելում, որտեղ գումարվում էին գլխավորապես Խորհուրդները:
Լյուքսեմբուրգում էին տեղավորվել Արդարադատության դատարանը, Խորհրդարանի քարտուղարությունը, Ներդրումային եվրոպական բանկը, Հանձնաժողովի որոշ ծառայություններ, Եվրոպական համայնքների պաշտոնական հրատարակությունների գրասենյակը: Տարբեր գործոններով պայմանավորված՝ կարող էին գումարվել նաև Խորհուրդը և Արժութային կոմիտեն: Հանձնաժողովի մյուս ծառայությունները, Խորհրդի քարտուղարությունը տեղակայվել էին Բրյուսելում: Եվրոպական խորհրդարանի նստաշրջանները տեղի էին ունենում Ստրասբուրգում: Դատարանը ի սկզբանե տեղավորվեց Լյուքսեմբուրգում՝ որպես ԱՊԵՀ-ի դատարան, այնուհետև՝ սկսած 1958թ, որպես Եվրոպական համայնքների Արդարադատության դատարան: Այդ տեղակայումը հաստատվել էր 1967թ որպես սկզբունք համայնքային դատարան և կվազի-դատական մարմինների համար՝ համայնքների որոշ ինստիտուտների և որոշ ծառայություների ժամանակավոր տեղակայման մասին որոշմամբ: Այդ որոշման 3-րդ հոդվածը նախատեսում էր, որ «Արդարադատության դատարանը գտնվում է նաև դատական և կվազի-դատական մարմինները, ներառյալ այնպիսիք, որոնք իրավասու են կիրառել մրցակցության կանոնները»:
1977թ Հաշվիչ պալատը տեղավորվեց Լյուքսեմբուրգում:
Միասնական եվրոպական ակտով ստեղծված Եվրոպական քաղաքական համագործակցության քարտուղարությունը տեղավորվեց Բրյուսելում:
Ամենանուրբը Եվրոպական Խորհրդարանի կապակցությամբ առաջադրած խնդիրն էր, որը երփեղկված էր երեք քաղաքների միջև նստաշրջանները՝ Ստրասբուրգում, քարտուղարությունը՝ Լյուքսեմբուրգում, հանձնաժողովների ժողովները՝ Բրյուսելում: Իր աշխատանքների կազմակերպման վայրերը միասնականցնելու վերաբերյալ խորհրդարանի կամքը հանդիպեց լյուքսեմբուրգյան կառավարության լուրջ դիմադրությունը, որը ցանկանում էր Խորհրդարանի ներկայության զարգացումը Լյուքսեմբուրգում՝ նստաշրջանների կզմակերպման տեսքով: 1992թ դեկտեմբերի 11-12-ը Էդինբուրգում գումարված Եվրոպական խորհրդի կողմից ընդունված և Եվրոպական համայնքների ինստիտուտների և որոշ մարմինների ու ծառայություների նստավայրերի հաստատմանը վերաբերող որոշմամբ, որի հիմքում դրվեցին երեք պայմանագրերի համապատասխան հոդվածները:
1993թ հոկտեմբերի 29-ի Բրյուսելի արտակարգ Եվրոպական Խորհրդի ժամանակ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները հաստատեցին եվրոպական որոշ մարմինների նստավայրը՝ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը՝ Կոպենհագենում, Մասնագիտական հաստատությունների եվրոպական ֆոնդը՝ Թուրինում, Դեղորայքների գնահատման եվրոպական գործակալությունը՝ Լոնդոնում, Առողջության և աշխատանքի անվտանգության գործակալությունը՝ Իսպանիայում, Եվրոպական արժութային ինստիտուտը և Եվրոպական Կենտրոնական բանկը՝ Ֆրանկֆուրտում, Ներքին շուկայի ներդաշնակեցման գրասենյակը՝ Ալիկանտեում, Եվրապոլը՝ Ամստերդամում: Չնայած Խորհրդարանի հարցը շարունակում էր մնալ վիճելի: Եվրոպական Խորհրդարանի նստավայրը Ստրասբուրգում, որտեղ նա պետք է անցկացնի ամենամսյա լիակազմ 12 նստաշրջանները, ներառյալ բյուջետային նիստերը: Լրացուցիչ լիակազմ նստաշրջանները անցկացվում են Բրյուսելում, որտեղ գտնվում են նաև Խորհրդարանի հանձնաժողովները:

Արտաքին հղումներ

Official pages
News
Institutes and advocacy
Economy
History
Directory categories
Other

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA